Понедельник, 22.07.2019, 03:22
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 61-70
    Страницы: « 1 2 ... 5 6 7 8 9 ... 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    ՍԵգ Արարատի գագաթը ժայթքեց 
    ՈՒ հրաբխից գետը կրակե
    Իր ամբողջ թափով լանջն ի վար հոսեց.
    Ինձ թվաց մի պահ, թե լավան ահա
    Աշխարհն ամբողջ կուլ կտա հիմա.
    Այդ պահին ամպը որոտաց ուժգին 
    Եվ Արարատի կրակ գագաթին
    Հրաշք երկու մարդ իմ դեմ հառնեցին.
    Մեկը' նման էր իսկը հսկայի.
    Գերբնական, ահեղ ու հեքիաթային,
    Իսկ մյուսը' լույս էր երեսին
    ՈՒ զուտ երկնային.
    Ես կանգնած էի հենց նրա կողքին.
    Կամաց շշնջաց նա իմ ականջին,-
    - Աստվածն է, գիտցե´ք,
    Շա՜տ է բարկացած
    Ա´ռ այս մատնոցն
    ՈՒ դիր ափի մեջ.,
    Որ նա հանդարտվի,
    Թե չէ աշխարհը քար ու քանդ կանի
    Համբերությունն էլ իր չափն ունի...
    Ինչ-որ ճերմակ նյութ մատնոցում լցված,
    Հլու, հնազանդ ես այն դրեցի
    Ափի մեջ տիրոջ, որ գութը շարժվի.
    Հրաշք կատարվեց.
    Sերը խաղաղվեց,
    Այդ պահին հանկարծ
    Լավան դադարեց.
    Անգամ երազում զգացի սարսուռ,
    Զորությունն Աստծո ու որդուն Հիսուս,
    Որ հայտնություն եկան ինձ' երկնավորիս
    Հայտնեմ աշխարհին, որ կրկին փրկեց
    Հոգիները մեր. դա ապացուցեց
    Հենց իմ երազում' մեր Sերը խաչված.
    Բարկացած Աստծո զայրութը մեղմեց:

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 232 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

     Անբնական դող մարմնովս անցավ,
    Ո´չ քուն, ո´չ արթուն էությունս լցվեց
    Անբեկանելի մի խո՜ր հավատքով.
    Ցնծում էր հոգիս նոր զգացումով,
    Որ ես տեսել եմ իրեն' Արարչին,
    ՈՒ միակ որդուն' Հիսուս Քրիստոսին,
    Շփվել նրանց հետ ոչ թե երազում,
    Այլ հենց բնական, իրական կյանքում.
    ՈՒ փառավորվեց, թնդաց իմ հոգին
    Անձս վերստին վկա տեսիլքին:
    Խաղաղություն իջավ խոհերիս,
    Հար հագուրդ տվեց փնտրտուքներիս.
    Տերը փարատեց մտայնությունն իմ,
    Եկավ ասելու ո´չ իմ մեջ ցնծամ.
    Աշխարհին պատմեմ գրչիս զորությամբ.
    Աստծո մեծության,
    Լուռ համբերության,
    Մեղքի գոյության
    Հոգու փրկության
    ՈՒ մեր էության
    Մասին չլռեմ, որ ես բարբառեմ
    Ի լուր աշխարհի ես բարձրաձայնեմ,
    Որ Աստծո տված մարդ արարածի
    Արյունն էր հոսում նման լավայի
    Բիբլիական սարից հոսում էր անվերջ,
    Մեր երկու տերն էլ արյան ծովի մեջ:

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 214 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Հանդարտվի´ր դու, ով մարդ արարած,
    Քանի բարի է Արարիչ Աստված
    Հորդորում է մեզ մեր Sերը խաչված.
    Թե չես ուզում, որ աշխարհը նորից,
    Uկիզբ առնի կրկին, կրկին զրոյից,
    Մի´ հանիր Աստծուն համբերությունից,
    Մի´ թափիր անմեղ արյունը մարդու,
    Գիտցի´ր, աշխարհում հյուր ես միայն դու.
    Երկինք ու երկիր,
    Արև ու լուսին,
    Շնչավոր, անշունչ,
    Տիեզերքը ողջ
    Ղեկավարվում է
    Կամքով մեր տիրոջ.
    Ամեն ինչ իրեն սկիզբն ունի ու վերջ,
    Դու մի´ խցկվիր Աստծո գործի մեջ,
    Որ կյանքն աշխարհում միշտ հարատևի,
    Ջրով, կրակով նա չծածկվի.
    Թե չփրկեր մեզ Հիսուսը բարի,
    Կփակվեր դռները հավերժ դրախտի.
    ՈՒշքի´ եկ, խոնարհ ծառայիր Աստծուն
    ՈՒ միակ փրկիչ իր Հիսուս որդուն.
    Ահա խորհուրդն իմ այս երազի.
    Ամեն ոք յուրովի թող մեկնաբանի:
    2004թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 215 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Քար ես դու աշխարհ
    Իսկը անկենդան,
    Անշունչ ու անտաշ,
    Անիմաստ, անմիտ
    Ոտքի տակ ընկած
    Քար ես դու աշխարհ,
    Իսկը մի կույր քար
    Անտարբեր ու լուռ
    Մարդ կոչեցյալի
    Դաժան արարքի,
    Uտի, նենգության
    Քարեղեն վկան.
    Քար ես դու աշխարհ.
    Մա´րդ, վաղուց ես դեմքդ կորցրել,
    ճամփիցդ շեղվել,
    Հոգիդ ես ծախել
    Չար սատանային
    ՈՒ դարձել գործիք
    Դու նրա ձեռքին.
    Նա քեզ քեզանից
    Խլել ու տարել,
    Տեղը քարեղեն
    Մի իր է դրել.
    Դարձրել շահամոլ,
    Լկտի, փառամոլ,
    Անհագ մարդասպան.
    Նա քեզ խաբել է
    Ոսկով, արծաթով
    ՈՒ ադամանդով...
    Եվ մարտի հանել,
    ՈՒ դավեր նյութել
    Մա´րդ, քեզ արարող
    Տիրոջ' Աստծո դեմ.
    Անմոռանալի է ու աններելի
    Դու մարդ երկդիմի,
    Երբ մարգարեներն 
    Ավետեցին
    Աստվածորդու գալուստն 
    Աշխարհին,
    Նենգափոխվեցիր,
    Մատնիչ Հուդայի 
    Ձեռքով ծախեցիր
    Աստծո միածին,
    Մի հատիկ որդուն,
    Որ աշխարհ էր եկել
    Հոգիդ փրկելու 
    Սատանի ճանկից,
    Դու նրան փայտին
    Խաչեցիր դաժան
    Մա´րդ, դարձել էիր
    Կատաղած գազան
    Մոռացած Աստծո
    Ամե՜ն պատվիրան.
    Աշխարհը լուռ էր,
    Քարի էր նման.
    Ների´ր ինձ, իմ տեր,
    Չեմ կարող լռել
    Մարդկային ցեղի
    Կռապաշտության,
    Դավաճանության,
    ՈՒ անասելի
    Ոճրագործության
    Այս պահը դաժան
    Մա´րդ,
    Հենց այս արարքով
    Ապացուցեցիր,
    Որ չես ծառայում
    Դու քո գոյությամբ
    Քեզ արարողին,
    Դու ծառայում ես
    Հլու, հնազանդ
    Նենգ սատանային.
    Այլապես ինչպե՞ս
    Մարդ արարածը,
    Որ արարել է
    Մեր Sեր Աստվածը.
    Այլակերպվեր այսչափ
    Մտքով, էությամբ.
    Դառնար քծնվող,
    Տձև, անառակ
    Գծուծ մի էակ.
    Մա´րդ
    Հեռացել ես,
    Շա՜տ ես հեռացել
    Գեթ մարդ կոչվելուց.
    Ես չեմ վարանում 
    ՈՒ չեմ երկմտում
    Երբե՜ք ու երբե՜ք
    Մարդկային դեմքով
    Լոկ ուրվականդ է
    Միայն մնացել.
    Սատանան քո մեջ
    Ոստայն է հյուսել
    Հայտնվել ես դու
    Նրա ծուղակում
    Մտքով շղթայված
    Sկար էությամբ.
    Նա քո սրտի տեղ
    Մի քար է դրել
    Հոգով, մարմնով
    Քեզ քար դարձրել
    Աշխարհը լցրել
    Քարի կույտերով
    ՈՒ Աստծո տված
    Լուսեղեն հոգին
    Դու ծախել ես 
    Մա´րդ
    Նենգ սատանային...

      * * *
    Իմ Հիսուս խաչված,
    Դու իմ հոգու տեր
    Քո ամեն վերքիդ
    Համար եմ տանջվում.
    Ներքուստ ամաչում,
    Որ պատկանում եմ
    Մարդկային ցեղին,
    Որ ծախել է իր
    Խիղճն ու հոգին:
    Դավաճանի սև
    Խարանն է դաջվել
    Հար ու հավիտյան
    Մա´րդ
    Քո ճակատին:

      * * *
    Այդ օրից բազում
    Դարեր են անցել,
    Սակայն աշխարհը 
    Նույնն է մնացել.
    Փրկի´ր, Արարիչ,
    Փրկի´ր դու մարդուն
    Այդ սատանան է 
    Նրան ուղղորդում
    Աշխարհը լցրել
    Մահվան սարսուռով,
    Այսօր ամեն ինչ
    Չափվում է շահով.
    Մարդը դահիճի
    Կերպարանք առած
    Մորթում է, թալանում
    Նա համատարած:
    Փրկի´ր դու իմ Sեր,
    Փրկի´ր դու մարդուն
    Քար սրտերի մեջ
    Ներարկիր արյուն,
    Կենդանություն տուր
    Մարմին ու հոգուն.
    Վերածնի´ր Տեր
    Աշխարհը կրկին,
    Որ մարդը հաղթի
    Անառակ չարին,
    Որ մարդն հավատա
    Քո գոյությանը,,
    Քո զորությանը...
    Առաջնորդի´ր , Տեր
    Հավիտենական կյանք,
    Որ քո արարած 
    Մարդը մոլորված
    Եդեմական դրախտի
    Դռները բացի
    Չդառնա Sե´ր իմ
    Բաժին դժողքի:


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 204 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    (մեղայական)
    ------------
    Աստվա'ծ իմ, ներիր մեղքերս բոլոր.
    ՈՒզում եմ քավել ու խոստովանել
    Քեզ, քեզ որ բարձրյալ ես ու ամենազոր,
    Մարդ արարածն ես որ դու արարել
    Մարմին ու հոգի դու մեզ պարգևել
    Կառավարում ես տիեզերքը ողջ
    Ժամն է, որ քավեմ մեղքերս ամբողջ.
    Թող որ գրավոր ես խոստովանեմ
    ՈՒ քո' բարձրյալի ներումը հայցեմ.
    Ո´չ եկեղեցու մի քահանայի,
    Այլ քեզ արարիչ արար աշխարհի.
    Եղիր ինձ համար արդար դատավոր,
    Իրարից զատիր անմեղ - մեղավոր,
    Թող որ հասնի քեզ խոսքս թևավոր,-
    - Գործել եմ ես մեղք, բայց ոչ ահավոր,
    Եղել եմ շեղված, եղել եմ մոլոր
    Զղջում եմ հիմա ամե՜ն -ամե՜ն օր.
    Աշխարհում չկա մարդ առանց մեղքի,
    Թեկուզ ինչքա՜ն էլ այն փոքր լինի
    Անիծված է մարդն իր ծնված օրից
    Դա եկել է դեռ Ադամ-Եվայից.
    Հանդուգն մտքիս համար ինձ ներիր
    Ինձ արարեիր ազնիվ ու բարի.
    Լինեի կատարյալ, ոչ այսքան թերրի
    Դրախտ-դժոխքից չտառապեի,
    Հանդերձյալ կյանքի ահով չապրեի.
    ճիշտ է, փոքրիկ են մեղքերս, չնչին,
    Բայց հանգիստ չունի իմ միտքն ու հոգին.
    Աղաչում եմ քեզ, բարձյալ ինձ ներիր,
    Քո զավակն եմ ես, հավատքիդ գերի
    Ինձ' մեղավորիս, դու մի պատժիր,
    Չդառնա հոգիս բաժին դժոխքի:
    2004թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 208 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Փնտրում եմ գտնեմ 
    Իմ մեջ բույն դրած
    Նենգ սատանային,
    Որ փորձում է շեղել ինձ անվերջ,
    Որ քայլեմ իրեն ճամփով դիվային.
    Երկնում եմ ամբողջ մտքով, էությամբ,
    Պատերազմում եմ ես ինքս իմ մեջ,
    Որ հաղթեմ չարին
    ՈՒ ճզմեմ նրա
    Uաղմը չարածին.
    Չտրվեմ երբեք
    Անթի՜վ, անհամա՜ր
    Կեղծամներ դեմքին,
    Շինծու ժպիտին,
    Խարդավանքներին,
    Որ չպղծի հանկարծ
    ՈՒ ապականի
    Մարմինն իմ արդար,
    Հոգիս երկնային:
    2005թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 230 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Մինչև ե՞րբ և ու՞ր, բա´վ է կանգ առեք.
    Սին քարոզներով մի´ ապականեք
    Ձեր հոգիները և հավատքը մեր.
    Հուդայի նման դուք մի´ ուրացեք  
    Որդուն Աստծո ու խեղաթյուրեք
    Դարեդից եկած Սուրբ գիրքն անգամ.
    Դռնե-դուռ ընկած ի՞նչ եք քարոզում.
    Նորելուկ ու սին, կեղծ քարոզիչներ.
    Մոլորյալներին ցանցը գցում ձեր,  
    Որ նրանք խաչը ձեզ պես ուրանան,
    Մեր եկեղեցին հավետ մոռանան,
    Խունկ չխնկարկեն ու մոմ չվառեն,
    Չխաչակնքվեն ու չմկրտվեն,
    Զենք չվերցնեն, հող չպաշտպանեն
    ՈՒ մեր պապերի հավատքը մերժեն.
    Որոգայթ է սա և ուրիշ ոչինչ
    Փրկիր իմ ազգին ամենայն փրկիչ
    Քարոզիչներից այս կեղծ, ինքնակոչ,
    Որ ամեն հայ մարդ նրանց ասի ո´չ,
    Սա կործանումն է հայոց երկրի,
    Թե այսօր խաբվենք չի քարոզներին'
    Վաղը մեր հողը կբաշխենք թուրքին,
    Եվ կձուլվենք մենք այլոց ազգերին.
    Մի ազգ, մի հավատք, այս ճամփով քայլենք,
    Սին քարոզներով գեթ չխաբնվենք,
    Մտոք ու կամոք միշտ ուժեղ լինենք.
    Քրիստոս-Աստված լոկ փառաբանենք:
    2002թ.Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 217 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Բաժա՜ն - բաժա՜ն արին ազգիս
    Քարոզիչներն այդ ինքնակոչ.
    ՈՒրացել են մեռոն, հավատ
    Եկեղեցին մեր անաղարտ.
    Մոմ չեն վառում, խունկ չեն ծխում.
    Անգամ խաչն են ուրանում.
    Մեկն է դարձել հիսունական,
    Իսկ մյուսն' ուրբաթական
    Էլ չեմ ասում բողոքական,
    Սակայն ումի՞ց...
    Գլուխգործոցն այս ամեքից
    Հոգևորսն է սատանեական,
    Որ կոչվում է եհովական.
    Այս ամենը մեկ են եղել
    ՈՒ դարձել են մի մե՜ծ ական.
    Ազգիս հիմքերն են խալխլում
    Տգետներն այս ազգադավան:
    2005թ Բրյուսել 


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 260 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Ես աղոթում եմ ամեն օր Աստծուն,
    Կեղծ բարեպաշտ չեմ. քավ լիցի' բնավ
    Հոգուս մեջ է այն հավերժ, անբաժան
    Թե´ աղոթքները մեր, և թե´ պատվիրան.
    Մարդ կա ողջ օրն Աստված է կանչում,
    Բայց հազար մեղք է ամենուր գործում,
    Եկեղեցի է հաճախում հաճախ,
    Սակայն անեծք է շաղում աջ ու ձախ,
    Թեև ուզում եմ ապրել ես անկախ,  
    Բայց ունեմ հարգավ ամեն ինչից վախ.
    Քրիստոս, Աստված ես չեմ ուրանում,
    Իսկ ուրացողին խիստ հանդիմանում.
    Մի ազգ, մի հավատք այս է մեր ճամփան
    Մոլորյալներին դարձի եմ կանչում,-
    -Մեղանչե´ք դուք ձեր հոգով կուրացած,
    Որ ներում հայցի Քրիստոս-Աստված
    2003թ Բրյուսել






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 221 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Քունն է փախել
    Իմ աչքերից
    ՈՒ ծվարել
    Չգիտեմ ու՜ր.
    Լուռ փնտրում եմ
    Որտե՞ղ գտնեմ 
    Հիմա նրան.
    Խոհերի՞ս մեջ,
    Հեռուներու՞մ,
    Բայց իզու՜ր...
    ՈՒ քանդում եմ
    Իմ մտքերի
    Կծիկն անվե՜րջ
    ՈՒ անվե՜րջ.
    Ինձ թվում է
    Թե չի անցնում
    Գիշերն ասես.
    ՈՒ գիշերն այս
    Չունի վերջ...
    Եվ ծանրացած
    Գիշերն ահա
    Իմ կոպերում,
    Վեր եմ ելնում
    ՈՒ ետ նետում
    Քողն անվերջ
    Մթության.
    Մի նոր երգ է
    Երկունք ապրում 
    Խոհերիս մեջ
    ՈՒ թող որ նա
    Ծնունդ առնի,
    Լույս աշխարհ գա.
    Եվ ո´չ մի գիշեր
    ՈՒ ո´չ մի մեգ
    Նրա ծնունդին
    Արգելք չդառնա,-
    - Դու ծնվի´ր, երգ:




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 203 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2019