Пятница, 19.04.2024, 13:00
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 41-50
    Страницы: « 1 2 3 4 5 6 7 ... 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Խղճի սովն է աշխարհը տիրել
    ՈՒ մարդը մարդու կոկորդն է կրծում,
    Ասես կատաղած գազան է դարձել
    Արյան ծարավ է ու չի հագենում.
    Գազանը միայն իր փորն է լցնում
    Նրան էլ ոչինչ պետք չէ աշխարհում,
    Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
    Գայլեր են հագած դիմակներ գառան...  
    Մեկը' գանձեր է դիզել անհամար,
    Մյուսն' իր դիրքն ու աթոռը հարմար
    Այս է մեր կյանքը. այսքան անարդար.
    Ո՞վ է մտածում քաղցածի համար:
    Մեկ անգամ ենք լոկ մենք աշխարհ գալիս
    ՈՒ ոչ-ոք իր հետ ոչինչ չի տանում
    Պատասխան տվեք միայն մի´ հարցիս.
    Այսքան արյունն ինչու՞ եք թափում.
    Աշխարհի գանձն աշխարհին է միշտ
    Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում
    Բա´վ է աշխարհը լցնեք մահ ու վիշտ
    Խղճի սով է ձեր բիրդ հոգիներում...
    2003թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 428 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Արյուն ու արցունք, մահ է ու սարսափ
    Մարդն է դարձել դահիճ անողոք.
    Լցվել է համբերության բաժակն ափե -ափ
    Կյանքն է տաղտկալի' իսկական դժողք

    Պատերազմում է աշխարհն ամբողջ.
    Մերը մանուկ է ուրացել
    Արյան ծով է մեր շուրջը ողջ
    Մարդկանց սիրտը քար է դարձել.

    Հողն է տնքում ու մղկտում.
    Անթի՜վ, անհամար դիակներ մատաղ
    Կուրծքը լայն բացած իր ծոցն է առնում,
    Իր որդիներին արյունով շաղախ:

    Լռե´ք հավիտյան արկեր մահաբեր,
    ՈՒ՞մ են ձեռնտու խենթ պատերազմներ.
    ՈՒժեղն է քայլում այսօր հաղթական.
    Մարդկային կյանքը դարձել է էժան
    15-07-2006թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 478 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ա՜խ քամիներ խենթ, խելագար
    Առեք դուք ինձ ձեր թևերին
    Ես էլ չունեմ ձեզ պես դադար
    Գնամ, հասնեմ իմ երամին

    Տարեք հեռու՜, հեռու՜ անհաս
    էրգիրը լույս երազներիս
    Սպասում եմ,
    Որ մի օր գաս
    Ալեկոծ է խռով հոգիս
    12-10-2006թ Բրյուսել



    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 436 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Որպես բալասան իմ վառված սրտին,
    Մասիսն է ազատ, արև ճակատին
    Ղարսի մեր տունը առվակի ափին,
    ՈՒր ապրում էին պապերն իմ անգին.
    Բարդիներ կային առվակի ափին,
    ՈՒ փայտե նեղլիկ փոքրիկ մի կամուրջ...
    Տատս էր պատմում ՜
    Արցունքն աչքերին
    Սրտում կարոտն էր ու լի՜քը անուրջ...
    Երկա՜ր ու ձիգ տարիներ անցան,
    Տագնապներդ տատ իմ ի´նձ բաժին հասան.
    Հողի կարոտն ինձ էլ է պատել,
    Ցնորհք պատրանքը սիրտս է մաշել,
    Փափագս ասեմ' ինձ արեք դեղ, ճար,
    Այլապես չունեմ ես քուն ու դադար.
    Գեթ սիրտս հանեք, հանեք ու տարեք,
    Անգին պապերիս էրգրում թաղեք.
    Լոկ այնտեղ սիրտն իմ հանգիստն իր կառնի,
    Հայրենի հողի բույրն երբ առնի:
    7--07-2006թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 470 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ես աղոթում եմ ամեն օր Աստծուն,
    Կեղծ բարեպաշտ չեմ. քավ լիցի' բնավ
    Հոգուս մեջ է այն հավերժ, անբաժան
    Թե´ աղոթքները մեր, և թե´ պատվիրան.
    Մարդ կա ողջ օրն Աստված է կանչում,
    Բայց հազար մեղք է ամենուր գործում,
    Եկեղեցի է հաճախում հաճախ,
    Սակայն անեծք է շաղում աջ ու ձախ,
    Թեև ուզում եմ ապրել ես անկախ,  
    Բայց ունեմ հարգավ ամեն ինչից վախ.
    Քրիստոս, Աստված ես չեմ ուրանում,
    Իսկ ուրացողին խիստ հանդիմանում.
    Մի ազգ, մի հավատք այս է մեր ճամփան
    Մոլորյալներին դարձի եմ կանչում,-
    -Մեղանչե´ք դուք ձեր հոգով կուրացած,
    Որ ներում հայցի Քրիստոս-Աստված
    2003թ Բրյուսել



    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 439 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Գարունը մեկից է գալիս
    Հորդում սրտերը սառած.
    Գարունը սարերից է գալիս 
    Իր տաք թևերը բացած.
    Գալիս է անձրևում ամենուր,
    Իր բյուր գույներն աննկատ.
    Գարունը դարձած նկարիչ
    Վրձնում է սար, դաշտ ու արտ.
    Ծառերն են ծաղկում գույն-գույն
    Գարնան զարթոնքից շիկնած,
    Գետերն են ուրախ ցնծում
    Իրենց հուներից ելած.
    Գարու՜ն է, գարու´ն ամենուր...
    Գարուն է սրտումս ջահել
    ՈՒ ինձ իր գիրքն առած
    Իմ սիրո դաշտերն են տարել...
    Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 516 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Կարող է ասեմ
    Թող ու հեռացիր,
    Կարող է ասեմ
    Հավերժ մոռացիր,
    Բայց սիրտս, սիրտս
    Միշտ քեզ կտենչա
    Աշնան տերևի պես  
    Ահից կդողա,
    Որ չհեռանաս,
    Որ չմոռանաս...
    Արտաշատ

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 456 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Աստվածատուր ես
    Իմ հայ ժողովուրդ.
    Քեզ մորթում են,
    Ապրում ես նորից.
    Թալանում են քեզ,
    Պոկում արմատից,
    Սակայն աճում ես
    ՈՒ դալարում ես
    Ծաղկում ես անգամ 
    Չոր անապատում
    Լերկ քարի վրա'
    Սառնամանիքին.
    Հրաշք ես ասես
    Երկնքից իջած,
    Քո տանջանքներին 
    Վկա է Աստված:
    Կանգուն ես , հպարտ
    Մասիս սարի պես
    ՈՒ չես խոնարհվում
    Ոչ մեկի առաջ,
    Թեև փակել են 
    ճամփեքդ կյանքի,
    Սակայն ապրում ես
    Ապրում ես ու կաս...
    2004թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 431 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ասես լինի կյանքը միրաժ
    Շուրջս ամեն փուչ ու խաբկանք
    Լոկ աշխարհն է կանգուն հավերժ.
    Մենք այսօր կանք, վաղը' չկանք
    Ծով մտքերն են սիրտս տանջում.
    Վերացել է սեր, բարություն...
    Մարդն է անվերջ դավում մարդուն
    Հեղում անվերջ անմեղ արյուն:
    Փոթորկվել է աշխարհն այսօր 
    Ալեկոծվել ծով ու օվկիան
    Խելակորույս մարդն է մոլոր
    Գցում իրեն մահվան բերան
    Շղթայված է մարդը մտքով.
    Չարն է մտել մեր մեջ դարան.
    Շաղախել է հացն արյունով
    ՈՒ քայլում է դեռ հաղթական...
      * * *
    Աստված միայն մեզ կազտի
    ճիրաններից այդ չար ոգու
    .Փրկիչը մեր հոգիների'
    Արարչական ուժով հուժկու:
    2005թ Բրյուսել 
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 474 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Օտար ճամփով գնում եմ դեռ
    ՈՒսիս դրած մի ծա՜նր բեռ
    ՈՒ քայլում եմ միշտ դեպի վեր.
    Բայց կհաղթի.՞ սիրտս ավեր.
    Արդյո՞ք կգա օրն այս լույս,
    Որ իմ գլխից մղեմ ես դուրս
    Ինձ կեղեքող անթի՜վ մտքեր,
    Որ դարձել են իմ գլխին տեր:
    Ես կազատվե՞մ այս մտքերից,
    Ինձ շղթայող կապանքներից,
    Ամե՜ն բեռից ու ճամփեքից
    ՈՒ ինձ այսքա´ն օտար երկրից.
    Հոգնել եմ ես այս բեռի տակ,
    Հոգնել եմ ես ամե´ն ինչից
    Գուցե և դուք ինձ չհավատաք,
    Հոգնել եմ և ի´նքս ինձնից:
    Երնեկ մի օր դեն շպրտեմ
    Մտքիս բեռը կրակ դարձած,
    Որդիներս օտար երկրում,
    Օտար հողում են ամրացած.
    Ի՞նչ եմ կորցրել օտար երկրում,
    Եկել եմ ես նրանց տանեմ,
    Որ օջախիս ծուխը ծխա,
    ՈՒ հայրենի հողին գամեմ,
    Որ ձագերիս ձագերն անգամ
    Օտար լեզվով չբարբառեն,
    Որ հայ մնան ու չլուծվեն
    Հայոց հողում ծլեն, ծաղկեն.
    Նստեն, կանգնեն հայավարի,
    Դառնան սյունը Հայոց երկրի
    Այնժա´մ սիրտս հանգիստ կառնի
    ՈՒ կչքվեն մտքերս իսպառ,
    Երբ օջախս միշտ հեղեղվի
    Ձագուկներիս խինդով կայտառ...
    2003թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 437 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024