Вторник, 12.11.2019, 22:11
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 121-130
    Страницы: « 1 2 ... 11 12 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Ես կգամ մի օր
    Գարնան հովի հետ
    ՈՒ մեխակների բույրի հետ 
    Կգամ.
    Վաղ արշալույսին 
    Երբ քնած լինես,
    Ցողիկ կդառնամ
    Զովի թևերով քո գիրկը 
    Կգամ
    Գուցե դու չզգաս
    ՈՒ չհավատաս,
    Բայց ես, ես
    Կգամ...
    1981թ Արտաշատ 


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 278 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ե´տ բեր նորից գարուններս,
    Ես ծաղկել եմ ուզում,
    Ե´տ բեր նորից գարուններս
    Ես ժպտալ եմ 
    ՈՒզում,
    Ես ձնծաղիկ,
    Ձյան տակ ծաղկած
    Արևի շող եմ
    ՈՒզում
    Ծլել, ծաղկել ու շողշողալ,
    Բույր խնկարկել եմ ուզում,
    Բացել լեզվիս կապանքներն,
    ՈՒ բարբառել եմ
    ՈՒզում
    Աշնան շեմին
    Ի´մ գարուններ,
    Ձեզ գտնել եմ 
    ՈՒզում.
    Գոնե մեկ օր
    Ազատության
    Վայելքն ըմպել եմ
    ՈՒզում:
    1987թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 247 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ա՜խ, դուռս բացվեր ինչպես երազում,
    ՈՒ ներս մտնողը գեթ դու լինեիր.
    Գիրկդ թռչեի կարոտով անհուն
    Բազուկներիդ մեջ դու ինձ առնեիր... 
    Դարձել եմ գերին սին պատրանքներիս,
    Անթիվ, անհամար տվայտանքներիս.
    Դու իմ կյանք, իմ սեր, իմ անգին կարոտ
    Ե´կ, փարվենք, գգվենք մինչև առավոտ: 
    Պատրաստ եմ կտրել լեռներ, օվկիաններ.
    Թարմ են հուշերս, ջերմացնում են դեռ
    Կրակ իմ սրտում փայփայում եմ մեր
    Համբյուրն առաջին, դու իմ սրտի տեր 
    Կգամ, կփրկեմ սերս որբացած
    Աչքերս թաց են, քո ճամփին հառած.
    ՈՒ՞ր ես դու հիմա, կարոտից թորշնել,
    Մոմի պես արդեն հալվել եմ, պարպել 
    2005 


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 265 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Մի´ փնտրիր ինձ
    Որտեղ չկամ,
    Որտեղ սին է
    ՈՒ անկենդան,
    Որտեղ չկա
    տենչանք, կարոտ,
    Որտեղ չկա
    Սեր կրակոտ.
    Ինձ մի փնտրիր
    Որտեղ չկամ.
    Ինձ փնտրիր դու
    Միայն ի´մ մեջ,
    Իմ մեջ միայն
    Դու ինձ գտիր:
    1987թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 259 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Թող փայփայեմ
    Քեզ անվերջ 
    Իմ հուշերի մեջ.
    Դու ուշացա՜ծ , ուշացա՜ծ,
    ՈՒշացած իմ սեր.
    Քեզանից հեռու , 
    Թող որ քեզ այրեմ
    ՈՒ այրվեմ քեզ հետ.
    ՈՒ մի օր , մի պահ,
    Երբ մեր հայացքներն
    Իրար հանդիպեն,
    Ինչպես կայծակներն
    Երկնակամարում
    Իրար են բախվում.
    Այնժամ կայլալվես
    ՈՒ կխենթանաս,
    Կցանկաս շուռ տալ
    Անիվը բախտի,
    Որ մեր հայացքները
    Հավերժ հանդիպի:
    1986թ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 272 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    ՄԻ ամբողջ կյանք միասին անցանք
    Այսպես էլ ոչինչ-ոչինչ հասկացա.
    Ես քեզ սիրեցի ամբողջ էությամբ,
    Պատասխան երբե՜ք-երբե՜ք չստացա.
    Անիմաստ ու փուչ իմ կյանքն անցավ
    Տվայտանքներով լի ու անպատասխան
    ճակատագրի հետ լուռ հարմարվեցի.
    Ա´խ խաբված էի չարաչար, դաժան
    Դու ծախել էիր, ծախել ուրիշին
    Գարունները մեր ջերմ սիրով լցված
    Այսօր մենակ եմ, անտեր, մոլորված
    Ծով հուշերն են լոկ իմ սրտում ծոցված
    Թարմ են հուշերս, թարմ են ու այրող
    Քայլում եմ ճամփով մեր այգին տանող
    Իմ առաջին սիրով ես տարված
    Կարոտն է բերել քաղցր հուշ դարձած:
    Ահա´ մեր բարդին, մեր սիրո վկան
    Մեկ էլ աստղերն անհուն երկնքի,
    Երբ սիրտս էր դողում տերևի նման
    Մեր տաք համբյուրից մատաղ շուրթերի
    Մինչև այսօր էլ դեռ փայփայում եմ
    Չխունացող միակ սերն իմ կյանքի
    Բարդուն ես հենված դեռ սպասում եմ,
    Սպասում եմ հրաշք տեսիլքի...
    Այս հույսն է միայն ինձ պահում այսօր
    Գիտե´մ, դու կգաս գլխահակ մի օր
    Թեև անհաս ես, ինձանից հեռու,
    Երբե´ք չի մարել հավատն իմ հոգու:
    2004թ բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 265 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Համրաքայլ կանցնեմ քո կողքից իմ սեր,
    Կնայես դու ինձ ինչպես օտարի.
    Լուռ կհանդիպեն աչքերը մեր
    Կմատնեն մեր մեծ գաղտնիքը սրտի.
    Երկուսս էլ չունենք այնքան քաջություն,
    Որ խոստովանենք մեր սերը գաղտնի,
    Բայց մեր սրտերն իրար տեսնելիս,
    Թրթռում են ու թռչում տեղից.
    Անձկալի կյանքով չեմ կարող ապրել
    Մոլոր եմ կյանք իմ, տխուր, թևաթափ
    Անցնում են օրերը, հույսս է մարել.
    Սերս է դարձել օվկիան ափե -ափ
    Հոգիս, արևս հոգնել եմ արդեն
    Քո շուրջն անվերջ լուռ պտույտ գալով,
    Գուցե աստղերին իմ սիրտը բացեմ,
    Թող կարդան սերս լույս աչիկներով:
    10-10-2005թ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 243 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Աչքերիս մեջ շողն եմ պահել
    Քո աչքերի,
    ՈՒ հրդեհի
    Կայծն եմ պահել իմ աչքերում'
    Քո աչքերի
    Ցողն եմ պահել իմ աչքերում
    Քո արցունքի.
    Խենթ կարոտից թե որ հուզվեմ'
    Վայր կթափվի իմ աչքերից  
    Արցունքները քո աչքերի.

    Ժպիտ ու սեր,
    Հուր և արցունք
    Նույն իմաստն են'
    Միակ վկան
    Իմ աչքերը' քո աչքերի...
    1982թ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 239 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    (Նվիրում եմ հորս' Սերգո Արշունեցու հիշատակին)
    Անցած գնացած օրերն եմ թերթում
    Ես իմ հուշերի ու իմ մտքերի
    Թերթերն եմ թերթում
    Եվ բյուրեղացած
    Դու իմ հուշերի, ու իմ մտքերի
    Անթի՜վ թրթերում
    Դու մասունք դարձած ու աներևույթ
    ՈՒղեկցում ես ինձ.
    Եվ կյակքիս անանց
    Լաբիրինթոսում
    Իմ կողքին կանգնած,
    Լույս փարոս դարձած  
    Իմ ճանապարհին
    Դու ափ ես հանում
    Նավակն իմ անփորձ
    Եվ անթի´վ անգամ
    ՈՒ ամե´ն անգամ...
    1982


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 270 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Նվիրում եմ իմ թանկագին հորս Սերգո Արշունեցու հիշատակին
    Պարտական եմ քեզ 
    Հայր իմ սիրասուն
    Պարտական եմ քեզ
    Ես իմ գոյությամբ,
    Ամբողջ էությամբ,
    Անսահման սիրով,
    Իմ նվիրումով,
    Մտքի թռիչքով,
    Որ ստացել եմ
    Քեզնից գեներով.
    Պարտական եմ քեզ:
    Պարտական եմ քեզ
    Ես իմ բարությամբ,
    Հավատարմությամբ,
    Մարդկանց սիրելու
    Մարդկանց ներելու
    Իմ կարողությամբ.
    Պարտական եմ քեզ
    Հայր իմ , իմ արդար
    Սրբություն իմ վես
    Իմ հոգու տաճար.
    Այսօր դու չկաս
    Մենակ եմ, անտեր
    Սիրտս է ավեր
    Կարոտն է խեղդում
    Կարոտը ձայնիդ,
    Խոհուն հայացքիդ.
    Թվում է ահա
    ՈՒր որ է կգաս'
    Թեև հեռու ես
    Ինձանից, ահաս
    Փնտրում եմ հայր իմ
    Փնտրում ամենուր
    Փնտրում եմ մոլոր
    Հայր իմ, հայր իմ
    Հայր իմ թանկագին
    Չունեմ այս կյանքում
    Քեզնից մտերիմ.
    Հեկեկում եմ լուռ
    Գլուխս դրած
    Քո հողաթմբին,
    Դու շիրմաքարիդ
    Նկարից թաքուն
    Մազերս ես շոյում.
    Նայում եմ երկար
    Ժպրացող դեմքիդ,
    Համբուրում եմ լուռ
    Նկարիդ արդեն
    Դարձած քարեղեն
    Խոր հոգոց քաշում
    Կամաց շշնջում,-
    -Ինձ հետ ես , հայր իմ
    Քնած թե արթուն,
    Իմ խոհերի մեջ
    ՈՒ ո´չ մի ուժ ինձ
    Չի կարող զատել
    Քեզանից երբե´ք.
    Անբաժան ենք մենք
    Հար ու հավիտյան
    Հայր իմ, հայր իմ
    Հայր իմ, իմ անգին
    Հայր իմ թանգակին:
    2004թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 275 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2019