Սոնա Արշունեցի - Главная страница
Четверг, 08.12.2016, 21:10
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 45
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Декабрь 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
      Ծնվել ու մեծացել եմ Գաղթականի ընտանիքում. ընտանիք, որը երկու անգամ է ապրել մահվան սարսափը. առաջինը 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին իրենց կանանց ու երեխաների հետ թուրքերն այրել էին մարագներում հայրուրավոր համագյուղացիների հետ. Մեր մեծ գերդաստանից պատառիկներ է մնում. մի հնարքով հաջողվում է փրկվել մահվան ճանկերից ու հաստատվել Օսեթիայուն (Վլադիկավկազ), ինչպես տատս էր հաճախ ասում:
      Երեք տարի այնտեղ ապրելուց հետո հող ու ջրի կարոտը քաշում է. կարծելով, թե թուրքը խաղաղվել է. նորից են գնում Ղարս' իրենց տուն ու տեղին, բայց ավա՜ղ, չարաչար սխալվում են. ընդամենը ամիսներ անց' ... Читать дальше »
    Просмотров: 1449 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (2)

      2004թվականի դեկտեմբերի առաջին շաբաթն էր, "Հայ-դատի" գրասենյակից իմ էլեկտրոնային փոստի վրա հաղորդագրություն ստացա, որ 2004թվականի, դեկտեմբերի  17-ին Բրյուսելում կայանալու է Եվրոպայի հայության հանրահավաքը, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտելու համար: 2004թվականի դեկտեմբերի 17. ես ասես նորից ծնվեցի. սիրտս ցնծում էր. Չարենցի երազած հավաքական ուժն էի տեսնում ամբոխի մեջ. 
    "Ինչե՜ր ասես որ չեն անի ամբոխները խելագարված": Ասես պոետն իր տողերն այս պահի համար էր գրել:Այդ մեծ հրապարակն, որտեղ հավաքվել էին ցույցի մասնակիցները' լեփ լեցուն էր. Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, Իսպանիայից... ժամանած մեր հայրենակիցներով: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երկրի ու մեր եռագույն դրոշները: Կարելի է ասել, որ դրոշակների ու պաստառների հեղեղ էր: "ՈՉ թուրքիային Եվրոպա", "1915թ. Հայոց եղեռն", "Թուրք ցեղասպան"... Իհարկե տարբեր լեզուներով էին այդ պաստառները:
      Հայաստանից ներկա էր ՀՀԴ-ից Հրանտ Մարգարյանը, որը փայլուն ելույթ ... Читать дальше »
    Просмотров: 396 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

       Էլեկտրոնային փոստիս վրա "Հայ դատից" հաղորդագրություն ստացա. սեպտեմբերի 22-ին հրավիրվող գիտաժողովին  ներկայանալու հրավերք: Գիտաժողովի թեման դարձյալ Թուրքիայի  անդամակցությունն էր Եվրոմիությանը և այն մարտահրավերների, որ ծառանում է Հայաստանի, նրա փակ սահմանների, շրջափակման ու այն վտանգը, որ դառնալով թուրքիան Եվրոմիության անդամ, հետին պլան է մղվելու թուրքիայի կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը: Ավելի է խորանալու թուրքիայի կողմից ուրացման, ժխտողական քաղաքականությունը:
         Չմոռանամ ասել, որ գիտաժողովին ներկա էին Եվրոպայի հայ համայքների "Հայ դատի" ներկայացուցիչները, գերմանիայում արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը, Հայաստանից ՀՀԴ-ից Վահան Հովաննիսյանը, Իտալիայից Ալեկո Պեզիկյանը, Սլովենիայից Աշոտ Գրիգորյանը, Հունգարիայից Հակոբ Ասատրյանը ("Օրեր" ամսագրի խմբագիր) , հոգևորականներ, հարգարժան շատ հյուրեր...
      Հիլդա Չոբոյանը ամեն մեկից պահանջում էր մանրամասն զեկուցել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում նրանց կողմից այդ պետություններում  ցեղասպանությ ... Читать дальше »
    Просмотров: 361 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (2)

     
    ՉՏՊԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ

    Կարդալով հոկտեմբերի “Ազգի” 18-ի համարում “Ռամազանի պաս է պահում նաև  Մութաֆյան պատրիարքը’ չլքելու համար մահմեդական եղբայրներին” հոդվածը  ցնցվեցի. Ինչպիսի՜ քամելիոնություն… Եվ նորից “Ազգ”-ի 26-ի համարում տպագրված “Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ” Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը :
     Մինչև ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռևս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները, ( Կապված Թուրքիայի Եվրոանդամակցության հետ ) ես որպես ահազանգ “Ազգին” ուղարկեցի իմ “Լռի´ր, մարդ Աստծո” նամակը, բայց ցավոք այն  չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիր պարոն  Ավետիքյանը երևի չուզեց խորը վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգևորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի, և արդյունքում ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է Մահմեդա ... Читать дальше »
    Просмотров: 354 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

    ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՌԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՉԱԴՐԱՆ 
    Ուզում եմ բերանս կոծկել, չխոսել, 
    Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից, 
    Բայց լռությունից ո՞վ է օգտվել 
    Հոգնել եմ նաեւ կեղծ լռությունից: 
    Այո, շատ երկար լռեցի, շատ՜ երկար... Ինչ որ կատարվում է Հայաստանում` կարող եմ ասել , որ երեւակայությունից վեր է ու ոչ թե լռել, այլ ժայթքել կարելի է: Ամեն օր հետեւում եմ բոլոր հեռարձակվող լուրերին ու մամուլին: ճիշտ է, երկար տարիներ Եվրոպայում եմ, բայց դա չի խանգարում, որ ապրեմ Հայաստանի թե լավ, թե վատ հոգսերով: Ինձ համար շատ թանկ է իմ երկիրը. ես կասեի` ոչ միայն ինձ համար: Կարող եմ ասել, որ շատ- շատերս հարկադրված ենք առայժմ մեր թանկ ժամանակը մեռցնել օտար հողում, որովհետեւ մեր ուսերին կրում ենք մեծ ծանրություն եւ պատասխանատվություն Հայաստանում ապրող հարազատների կյանքի, գոյատեւման, ուսման...մի խոսքով ամեն ինչի համար` հոգ տանելով հաճախ ոչ թե մեկ, այլ երկու, երեք ընտանիքնե ... Читать дальше »
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 600 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

          Նախ խորին շնորհակալություն եմ հայտնում "ԱԶԳ"-ին, որն ընթերցողին հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել մեր պետական այրերի հետ: 
    Երկար տարիներ ապրելով Եվրոպայում հույժ կարեւոր եմ համարում աճող սերնդի հայապահպանման հարցը։ Այսօր, երբ անկախությունից ի վեր շատ ընտանիքներ կամա, թե ակամա հայտնվեցին սփյուռքում, ինչու՞ հմուտ, բանիմաց մանկավարժների չհրավիրել, որպեսզի գոնե շաբաթական 2 օր' շաբաթ, կիրակի 1 ժամյա դասընթացներ անցկացվեն հեռուստացույցով, որ սփյուռքում աճող սերունդը գոնե տառաճանաչ դառնա, հայերեն գրել կարդալ կարողանա: Հաճախ ենք արտահայտվում, որ ազգին որպես ազգ պահողը լեզուն է, հայ գիրը: 
    Մեր մայրենին այսօր մեռնում է, սփյուռքում. օտար լեզուն հաղթական մտնում է հայ ընտանիք: Խոսքերս կուզեի ընդունեիք որպես ահազանգ ու հրավիրեիք հմուտ մասնագետներ, որոնք օգտվելով այսօրվա զարգացած հեռուստատեսության հնարավորություններից, կկարողանան գեղարվեստորեն ու դյուրին մատուցել մեր մայրենին, որպեսզի Մեսրոպյան լեզուն հավերժ գոյատեւի' որտեղ էլ ապրելիս լինենք: Հարկ է, որ հ ... Читать дальше »
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 2762 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ
    Ես ուզում եմ դիմել մի ցավոտ հարցի շուրջ, հարցի, որի հիմնավորված պատասխանն ակնկալում է ոչ միայն տողերիս հեղինակը, այլ բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր դարձան ՀՀՇ-ի կազմակերպած սպիտակ եղեռնի զոհերը. կամա-ակամա հայտնվեցին սփյուռքում ու հայրենիքում պիտակավորվեցին վիրավորական \"լքողներ\", \"դավաճաններ\" բառերով: Ոչ ոք խորհրդարանում չարտաբերեց այն միտքը, որ եթե այդ լքողները գումարով չապահովեն իրենց հարազատներին, բարեկամներին... արդյոք արտագաղթն ավելի մեծ չափեր

     չէ՞ր ունենա, արդյոք ավելի շատ չէր հայաթափվի Հայաստանը: Ինչու՞ է կարծիք ստեղծվել, թե լքողները սփյուռքում շատ ունենալուց են օգնում Հայաստանում մնացողներին\' ոչ, օգնում են, որ Հայաստանը վերջնականապես չդատարկվի. հաճախ այստեղ\' Եվրոպայում կատարում են ամեն տեսակի աշխատանքներ, որ կարողանան իրենց հարազատներին գումար ուղարկել: Շա՜տ բաներ կան, որ կայքէջում հնարավոր չէ գրել: Այստեղ են ասել. շնորհակալության փոխարեն ապտակներ, ապտակներ, որ ձեր ի ... Читать дальше »

    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 345 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ, 2006-29-11
    Լինելով դաշնակցական կուսակցությունից, ի՞նչ կարծիքի եք Ալվարդ Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ \" Ֆրանսիան Հայոց ցեղասպանության օրենքն ընդունեց իր իսկ շահերից ելնելով\": Արդյոք այս հայտարարությունը ներկուսակցական խոսակցության առարկա չդարձավ: Եթե Դաշնակցությանը պետք չեն նման որոշումները, ինչու՞ համար ենք աշխարհով մեկ լծվել \"Հայ-դատի\" սուրբ գործին, երբ այդքան մեծ ջանքերի գնով հաջողված հաղթանակը հետո դառնում է քննադատությունների ու վերլուծությունների առարկա: Իհարկե, այդքան ցավալի չէր ընդունվի այս մեկնաբանությունը, եթե այս բառերը չհնչեին դաշնակցական կուսակցության անդամի շուրթերից: ՈՒ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել նվիրյալներին, որոնց հետ այստեղ\' Բրյուսելում ես շփվում եմ ու առանձնապես \"Հայ-Դատի\" նվիրյալ Հիլդա Չոբոյանին, որի մեծ ջանքերի շնորհիվ է, որ Եվրոպայում թափ է առնում Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց նվիրվածությունը առ հայրենիք գործով են ապացուցու ... Читать дальше »
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 306 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

        «Գիտցիր, որ ամեն ինչի վերջը կա, եւ մեր հայ դատին ճշտումն ալ մեր իրավունքով պիտի վերջանա: Մենք պիտի հաղթենք, այո», սրանք տողեր են Հրանտ Դինքի նամակից, որ նա գրել է մեր կայքէջի մշտական ընթերցող ու մասնակից Սոնա Արշունեցուն ամանորյա նրա շնորհավորանքին ի պատասխան: 
    Ստամբուլի «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դեռ երկար վերլուծությունների ու մեկնաբանությունների նյութ կլինի, իսկ Եվրոմիության ճանապարհը բռնած Թուրքիայի համար հաստատապես քաղաքական նոր անախորժությունների մեկնարկ դարձավ: Հրանտ Դինքի սպանությանն անդրադարձան նաեւ «Ազգի» կայքէջի ընթերցողները, որոնց մի քանի ուշագրավ դիտարկումները հարկ ենք համարում ներկայացնել: Առանձնացրել ենք այն կարծիքները, որոնք վերաբերում են ողբերգությանը հայ հասարակության արձագանքին, հակադրելով նույն իրավիճակում թուրքական կառավարության ու ժողովրդի արձագանքին: Դիտարկումներ, որ անպայման բոլորիս խորհելու նյութ պիտի տան նման իրավիճակներում մեր անառողջ վարքագծի մասին, երբ «թուրքի ձեռագիրը չի փոխվել», «Դինքն էլ մի հերթական զոհ էր» ... Читать дальше »
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 625 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

         Մեր թերթի հոկտեմբերի 18-ի եւ 26-ի համարներում համապատասխանաբար տպագրել էինք մեր թուրքագետ վերլուծաբան Հակոբ Չաքրյանի եւ ամերիկահայ վերլուծաբան Մուրադ Մուրադյանի հոդվածները Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի վերջին արարքի` Ռամազանի առթիվ «մահմեդական եղբայրների հետ» պաս պահելու վերաբերյալ: Բնականաբար, երկու հոդվածներն էլ, մեղմ ասած, քննադատում էին պատրիարք հորը այդ վարքագծի կապակցությամբ: Բայց ահա, մեր թերթի ընթերցողների կարծիքներն այդ մասին միանշանակ չեն: Շատ են մեր քննադատությանը համաձայնողները, նույնիսկ դրանք մեղմ նկատողները, բայց կան նաեւ անհամաձայնվողներ: Առանձնացնում ենք դրանցից երկուսը: Հարգարժան պրն Մուրադյան Ես Թուրքիայի հայկական համայնքի անդամներից եմ եւ «Ազգ» օրաթերթի համակարգչային կայքէջի կանոնավոր ընթերցողը: Կարդացի արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին ձեր գրած հոդվածը եւ գտնում եմ, որ գրված է թշնամանքով մի մարդու դեմ, որն իր ուսերին կրում է համայնքի պատասխանատվությունը: Կարծում եմ, դուք հերոսությունը շփոթում եք պատասխանատվության զգացումի հետ: 70 ... Читать дальше »
    Просмотров: 381 | Добавил: Anna | Дата: 09.07.2009 | Комментарии (0)

    1 2 »
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2016