Вторник, 12.11.2019, 22:43
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 131-140
    Страницы: « 1 2 ... 12 13 14

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Մոռացի´ր, մոռացի´ր ամեն ինչ,
    Եվ´ սեր, և´ կյանք, Աստված
    Մոռացիր սիրելիս նաև ինձ
    Սիրո երգը վաղու՜ց է ասված.

    Հեռանալ, հեռանալ ամեքից,

    Խելագար շրջել սարերում,
    Հեռանալ, հեռանալ մարդկանցից
    Ա´յս եմ միայն երազում.

    ՈՒզում եմ փաղչել տխրություն բերող,
    Հեռու ու մոտիկ բոլոր մարդկանցից
    ՈՒզում եմ մենակ սարերում շրջեմ,
    Որ ծաղիկների բուրմունքը շնչեմ,
    Նրանց հետ քնեմ, նրանց գուրգուրեմ
    ՈՒ նրանց կողքին ես խաղաղ հանգչեմ:


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 235 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Բա´վ է սեր իմ,
    Կարոտ մնանք,
    Հեռու այսքան իրարից,
    Վախենում եմ, թե խենթանամ
    Դուրս չես գալիս իմ սրտից.
    Ասա´, ինչպե՞ս ես հեռանամ,
    Ո՞նց հեռանամ աշխարհից,
    Թեև գիտեմ
    Այն կյանքում էլ դու իմն ես.
    Դա գրված է էն գլխից:
    2004թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 265 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ինչքա՜ն հեռանամ
    Քեզնից մանկություն,
    Այնքան տենչում եմ
    Քո գիրկը ետ գամ
    ՈՒ քո խաղերով 
    Նորից խենթանամ,
    Քո անմեղությամբ
    Նորից զարմանամ,
    Քո այգաբացով
    Անվե՜րջ հիանամ
    ՈՒ մայրամուտով
    Ոչի՜նչ չհասկանամ...
    Աստղերիդ թիվը 
    Հաշվել չիմանամ
    Սրտնեղվեմ ու լամ.
    ՈՒ առավոտ վաղ
    Գոմից դուրս թռած 
    Գառնուկի նման
    Սարերդ փախչեմ
    ՈՒ ծաղիկների
    Բույրով արբեցած
    Հենց սարալանջին 
    Ընկնեմ ու քնեմ.
    Միայն արթնանամ
    Հորս համբյուրից,
    Հորս գրկի մեջ
    Միայն արթնանամ,
    Իրիկվա զովից
    Դողամ ու մրսեմ,
    Հորս ջերմությամբ
    Միայն ջերմանամ:
                1982թ 
        Այս բանաստեղծությունը գրել եմ հորս մահից հետո, մանկությունիցս մնացած քաղցր հուշի վկայություն է: Իրոք ես շատ էի սիրում սարերումշրջել, ծաղիկ հավաքել: ՈՒ մի օր ընկել ու քնել եմ սարալանջին:
    Մութ էր արդեն, երբ շատ փնտրելուց հետո հայրս ինձ գտել էր սարալանջին 
    կուչ եկած քնած: Այո, ես արթնացա հորս համբյուրից, որ ինձ իր գիրկն առած տուն էր տանում...
    անբացատրելի է այդ պահը, այդ ջերմությունը


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 289 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    ( Հորս )

    Ես քո դեմքով,

    Քո աչքերով ,
    Քո մտքերով եմ
    Արարվել,
    Ես քո շնչով, 
    Քո խոսքերով
    Քո երգերով
    Եմ արարվել,
    Ես քո հրով,
    Քո համբյուեով
    ՈՒ քո սիրով եմ
    Արարվել.
    ՈՒ թվում է 
    Իմ երակներում
    Քո ծով արյունն է,
    Քո սուրբ արյունն է
    Միշտ վարարել...
    1981թ Արտաշատ 


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 279 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Այնքան ազնիվ, այնքան բարի
    Բարություն ես սերմանում
    Ատում ես դու չարն ու կեղծիք
    Աստծո ճամփով ես գնում,
    Uակայն կյանքը քեզ չժպտաց
    Մայր իմ խեղճ ու սգավոր.
    Որդիներիդ մեկիկ-մեկիկ
    Անդարձ հողին հանձնիր դու
    Այդ մեծ վիշտը քո մեջ տարար.
    Քարն ու uարը չէր տանի,
    Բայց քո ճամփից հետ չդարձար
    Քո սերմերը ցանեցիր.
    Դու ապրեցիր սերմանելու
    Կյանքում միշտ լավն ու բարին
    Բարու ճամփով տարար չարին.
    Քո ծնունդն օրհնվի:
    2003թ. Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 282 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

     (Եղբորս հիշատակին)
    Ա րև քո ճամփին
    Ղ եկն էիր պահել դու
    Ա րդարության.
    Ս ար էր քո ճամփան
    Ա ռավոտներդ լույս
    Ր ոպեդ հաստատ,
    Ի րիկուններդ
    Ն ման երազի
    2003թ Բրյուսել

    Բանաստեղծության սկզբնատարերով եղբորս  
     անունն է կարդացվում' ԱՂԱՍԱՐԻՆ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 290 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    (Փոքր եղբորս հիշատակին)
    Մ ի վայրի ծաղիկ
    Ի րիկվա զովից,
    Ք ամուց հալածված,
    Ա նդունդից կախված
    Յ արի ճամփեն է
    Ե րևի պահում
    Լ ուսընկա երկնում.
    Ի զու՞ր չէ արդյոք  
    Ն ա այդքան սպասում
    2003թ Բրյուսել

    Սկզբնատառերով կարդացվում է ՄԻՔԱՅԵԼԻՆ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 230 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Իմ գարուններն ու ժպիտները
    Ձեզ,
    Իմ համբյուրներն ու իմ երգերը
    Ձեզ
    Վաղ գարնան բուրող
    Ծաղկանց բույրը
    Ձեզ
    Զով այգաբացի  
    Ջերմ շողերը
    Ձեզ
    Իմ անքու՜ն, անքու՜ն գիշերները
    Ձեզ
    Միայն թե ծաղկեք,
    Որ դուք դալարեք,
    Դուք իմ էություն,
    Դուք իմ լուսերես...
    1976թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 245 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Մի զույգ աչքեր
    Շողաց իմ դեմ,
    Մի զույգ աչքեր
    ու գարուն,
    Արևն այնտեղ
    Այլ փայլ ունի
    Սև աչքերում  
    Այդ խոհուն.
    Հիմա նրանք
    Աստղեր դարձել
    Համբարձվել են
    Վեր' երկինք.
    ՈՒ բարձունքից
    Մեզ են նայում
    Աչքերն այդ
    Գեղեցիկ
    2002թ Բրյուսելից


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 267 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Արեգնածին դեմքս շիկնեց.
    Սիրտս խայտաց կրծքիս տակ
    Նորեն բախտը դուռս բախեց,  
    Նորեն քո գրկում եմ տաք:
    Ասես տեսիլք, երազ լինես,
    Բաբախում է սիրտս արագ .
    Ա՜խ, այնաքան եմ սպասել քեզ
    Առանց քեզ աշխարհն էր դատարկ:
    2008թ. Բրյուսել



    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 235 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    1-10 11-20 ... 111-120 121-130 131-140
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2019