Пятница, 19.04.2024, 12:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 11-20
    Страницы: « 1 2 3 4 ... 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Հայը հաստատ այս հարցում շահեց,
    Գիշատիչ թուրքին մեր երկրից քշեց
    Արցախ աշխարհը նորից ետ բերեց,
    Հայն իր արյամբ, պատվով երդվեց,
    Որ կազատի և սարը Բիբլիական,
    Ընդմիշտ կլուծի հարցը Հայկական
    ճիշտ ճամփան այս է մեր ազատության.
    Թող թուրքն ընդմիշտ այս բանն իմանա,
    Թե ողջ աշխարհին թեկուզ տեր դառնա,
    Ազգս կենդանի ական կդառնա;
    Թուրքը մեր թափին էլ չի դիմանա.
    Կդնենք հավերժ ամեն ինչին վերջ.
    Մեր փրկությունն է լոկ մեր բազուկի մեջ
    Սոսկ ցնորքներ են մնացածը ողջ.
    Պատրա´ստ լինենք միշտ., ա´յս եմ անում կոչ:
    2003թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 460 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Կյանքում մահից չկա դաժան բան,
    Բայց ես չեմ վախենում այդ մահ կոչվածից
    Մահը իմ վշտից դաժան չի այնքան
    Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից
    Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից 
    ՈՒ դարձել միակ իմաստն իմ կյանքի'
    Այրվում եմ անհաս-անհաս կարոտից
    Պապերիս էրկրի' այգեստանների
    Ես երգ ու պարով մահը կընդունեմ
    Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
    Միայն թե ուխտս, ուխտս կատարվեր
    Ազատ տեսնեի ես Մասիս սարին:
    Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
    Հողն էլ չի կարող բերանս փակել
    Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
    Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել.
    Պահանջատերն եմ պապերիս երկրի
    Ո´չ առաջինն եմ, և ո´չ էլ' վերջի
    Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում
    <Հայ -Դատն> է միայն իմ կարոտ սրտում:
      * * *
    Գիտցե´ք, աշխարհում մի հայ էլ մնա,
    Հայոց եղեռնը նա չի մոռանա
    Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
    Ծովից - ծով ձգվող հողը պապերիս...
    2003թ Բրյուսել




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 482 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Զարթնի´ր, Չարենց. դու անցյալ չես
    Մեզ հետ ես դու անբաժան
    Հնչեցրու´ երգդ այսօր 
    Խոսքերդ մարգարեական:
    ՈՒ՞ր ես հիմա հայոց պոետ
    Դու նաիրյան մեծ երգիչ,
    Ազգիդ վիշտը հետդ տարար,
    ՈՒ հեռացար աշխարհից,
    Հայոց մտքի լուսե աստղ
    Դու միշտ ցոլա երկնքում
    Սևով գրվեց ջահել կյանքդ
    Քո կորուստն ենք միշտ սգում.
    Խաչվեցիր դու ազգի համար
    Գինդ նոր են իմանում
    Նախանձ մարդիկ քեզ դավեցին,
    Այսօր անմեղ ձևանում
    Դու էլ չունես քեզ գերեզման,
    Համբարձվեցիր լուռ, անձայն
    Ոչ ոք չեկավ քեզ օգնության
    Առեղծվածն է շատ դաժան:
    Այսօր ազգդ մորմոքում է .
    Մեծ է կորուստդ, Չարենց,
    Երգդ շողն է արեգական
    Լույսդ երբեք չխամրեց:
    Հավաքական ուժն է ազգի
    Գաղափարը քո անմեռ
    Փրկությունն այս է հայի
    Միակ ճանապարհը մեր.
    Ողորմություն ումի՞ց հայցենք,
    Որ պաշտպանի դավերից
    Մեր կռիվը պիտի կռվենք'
    Սա եկած է դարերից,
    Սուրը եթե պատյան դնենք
    Տանուլ կտանք մ ենք նորից.
    Միտքդ այս էր , կիսատ մնաց
    Երգդ պոկված լարերից:
    Այսօր ես եմ երգդ երգում,
    Երգս եմ խառնել քո երգին,
    Վախենում եմ ես էլ մնամ
    Կարոտ մեր լույս հողերին
    Չարենց, ես էլ քո բոցերից
    Ծոցս առած, կրակված,
    Երգս պայքար, պահանջս արդար,
    Ոխն է սրտումս ծվարած. 
      * * *
    Հայոց վաղվա օրը մուժ է
    Մասիս սարին ամպն է թառել.
    Արդարության դուռը փակ է
    Ղարսն է ճամփիդ աչքը պահել.
    Հավաքական մտքերդ էլ վեհ
    Այսօր կախված են օդից,
    Մինչև օրս չենք ազատվել 
    Այդ ազգային, բարդույթից. 
      * * *
    Զարթնի´ր, Չարենց, հնչեցրո´ւ
    Երգերդ հանց պատվիրան,
    Որ արթնանա ազգի ոգին ,
    Քո խոսքերով մոգական:
    2004թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 546 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ա՜խ, կտեսնեմ քեզ ազատ
    Քեզ, ի´մ Մասիս, ի´մ ահաս
    Ցավս գոցած իմ սրտում 
    Ինչպե՞ս գնամ անմուրազ.
    Աստվա´ծ կյանք տուր, որ ապրեմ,
    ՈՒ թեկուզ իմ երգերով,
    Արդար պահանջս ասեմ.
    Չհեռանամ վերքերով,
    Որ չափսոսամ իմ ապրած 
    Փոթորկալից այս կյանքին.
    Բացեմ դիմակը քողարկված,
    Խոսքս ուղղեմ աշխարհին,-
    - Բա´վ է դավեք իմ ազգին,
    Բավ է կոծկեք դժնդակ
    Հայոց եղեռնն ուրանաք
    Քոչվոր ազգ չենք, իմացե´ք,
    Հային ծնկել մի´ փորձեք,
    Ինչքան դավեր էլ նյութեք,
    Զուր պատրանքներ մի´ ծոցեք,
    Տե´ր իմ, կյանք տուր , որ ապրեմ
    Չմնամ ես կարոտով.
    Հարստություն, գանձ ու գահ
    Չի էլ անցնում իմ մտքով.
    Դու դատավոր Հայ դատին
    Խնդրանքս այս է բարձրյալին
    Արդարության դուռը բաց,
    Այն վաղուց է կողպված
    Տե´ր իմ, տուր ինձ կյանք այնքան,
    Որ հասնեմ իմ մուրազին.
    Այնժամ հանգիստ տակավին
    Վերջին անգամ կնայեմ
    Արարատի գագաթին
    ՈՒ իմ հոգին կավանդեմ
    Ես կավանդեմ իմ հոգին
    Լուռ , խաղաղված, կամովին...
    2005թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 504 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Թուրքը տգետ, թույլ ու անճար,
    Տեսավ հայը քաջ ու հանճար
    Սրտում ծնվեց խանդը նենգ, չար, 
    Քանզի չուներ էլ ուրիշ ճար, 
    ՈՒ մշակեց հրեշաոճ
    Մի ծրագիր եղեռական
    Ձեռագիրն էր լոկ թուրքաոճ
    Սպանդ հայի,
    Թուրքի թալան
    Աստծո կամքով ազգս փրկվեց
    Թուրքի ճանկից վայրի, գազան
    Մոխիրներից ծլարձակեց
    Աշխարհով մեկ' հանց սերմնացան.
    Արդեն ուղիղ, ուղիղ մեկ դար
    Գովքն ենք անում մեր Էրգրի
    Հյուսում երգեր հազա՜ր- հազա՜ր
    Այն օրից վեր ծով կարոտի:
      * * *
    Գիտե´մ, գալու է պահը լուսավոր,
    Կբացի դեմքդ աշխարհը մի օր
    Կմաքրի ձեռքերդ արյունից հայի,
    Որ զատվի մարդն ու գազանը վայրի
    Անմեղ արյունը գետին չի մնա.
    Հայն իր հողերի տերը կդառնա
    ՈՒզեք, թե չուզեք, ինչքա՜ն էլ անցնի
    Մենք հավատքով ենք ապրում գալիքի.
    Ես պոերտն եմ այդ լույս այգաբացի
    Թեկուզ անցնի էլ բյուր հազար տարի,
    Քանի գերի է երկիրն իմ Նաիրի,
    Երբե´ք չի քնի ոխը հայ ազգի:
    Աստված է երգիս ուժ տալիս ու թև,
    Որ հնչի ուժգին, հնչի հարատև.
    Մինչ սպասումի պահը հրաշքի,
    Որ հաղթանակած ելնեմ գագաթին
    Վես ու բիբլիական մեր Արարատի
    ՈՒ ասեմ թուրքի ուղիղ ճակատին,-
    - Մե´նք ենք լոկ արդար տերն այս սարի.
    Դեռ սպասում ենք սուրբ դատաստանի,
    Մեզ հետ է և ինքը' Աստված,
    Քանզի նա էլ վերում բազմած,
    Համբերությունն իսպառ հատած
    Բարկությունն է թափում նա ցած
    Արյան ծարավ ու կուրացած
    Մարդ էակին գազան դարձած
    2004թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 489 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Մա´րդ, դու քայլե՞լ ես արդյոք Տեր- Զորով
    Այստե´ղ է թաղված ամոթն աշխարհի,
    Խոնարհվի´ր, երբ կանցնես այս անապատով
    Հարգի´ր հիշատակը մեր շիրիմների:
    Տանջամահ եղած մեր ոսկորներն են
    ՈՒ մեր գանգերն են բաց երկնքի տակ,
    Ազգիս մեծերն են ու հանճարներն են
    Հանգչում են այստեղ երկա՜ր ժամանակ
    Թուրք շունը հայի արյան էր ծարավ,
    Քշեց ողջ ազգիս ու Տեր-Զոր տարավ
    Ջնջել էր ուզում անգամ շունչն հայի
    Այսպես էր փորձում հարցերը լուծի
    Բառեր չեմ գտնում հարմար նզովքի.
    ՈՒ ոչ ոք այնժամ չբռնեց թուրքի 
    Ձեռքերն ու ասեր,-
    - Ա´յ գազան վայրի,
    Նենգ ու ցեղասպան,
    Հանուն քո շահի
    Ինչու՞ ես մորթում մի ամբողջ ազգի:
    Անապատն անծայր այս արաբական
    Իմ ամբողջ ազգին դարձավ գերեզման,
    ՈՒր եղեռնագործ թուրքն օսմանյան
    Խիղճն է թաղել համայն մարդկության:
    Դաժան խաչվեցինք դժողք Տեր-Զորում,
    Սակայն հաղթեցինք մեծ գոյամարտում.
    Ես մի ծիլն եմ քո , այդ գոյիդ վկան.
    Ծխում եք իմ մեջ փյունիկի նման.
    Ձեզ չեմ մոռանում և ո´չ մի վայրկյան.
    Ընդունեք անվերջ սիրտս կեղեքող,
    Որպես շիրմաքար ձեզ հավերժացնող
    Իմ այս ներբողը ' մարմարյա կոթող,
    Բոլո՜ր-բոլորի՜դ Sեր-Զորում հանգչող,
    Աշխարհից արդար դատաստան հայցող:
    2003թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 491 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Նույն է աշխարհը. կույր ու անհոգի,
    Ինչպես անցյալում' դարասկզբին,
    Երբ թուրքն էր թափում արյունը հայի
    ՈՒզում էր ջնջել երեսից երկրի
    Հայ տառն անգամ ու շունչը հայի.
    Մորթեց, թալանեց, որ նրան տիրի.
    Մի կետ մնացինք ծովից-ծով երկրից
    Փյունիկի նման ծխացինք վշտից,
    Բայց մենք հառնեցինք մեր մոխիրներից:
    Այսօր էլ նույնն է, նույնն է աշխարհը
    Դիտողի դերում' լուռ ինչպես քարը,
    իսկ արյունը հոսում է անվերջ
    Արյան ծով է , մենք էլ նրա մեջ.
    Արթնացե´ք, մարդիկ խորը թմբիրից,
    Արթնացե´ք, և դուք, որ ձեր ձեռքումն է
    Ղեկն աշխարհի, դուք արյան ծարավ,
    Տարված ձեր շահով, դուք իսկը դահիճ
    Աշխարհը քաոս դարձրիք իրավ.
    ՈՒշքի´ եկեք շուտ, ընկել եք ճահիճ
    Ձեր ձեռքով անմեղ արյունն է հեղվում.
    Այսօր արաբի, իսկ վաղը թե ու՞մ...
    ՈՒժեղը միշտ էլ ճիշտ է ու հաղթող
    Վա՜յ նրան, ով թույլ է ու անկարող...
    Նույնն է աշխարհը ' կույր ու անհոգի,
    Ինչպես անցյալում թուրքը տմարդի
    Թափում էր, լափում արյունը հայի,
    Իսկ աշխարհն էր լոկ դերում դիտողի...
    2003թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 458 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Անվերջ քայլել եմ ուզում,
    Սիրտս բանալ եմ ուզում.
    Մի հարազատ, մոտ մարդու
    Դարդս պատմել եմ ուզում
    Նստել հոգնած մի քարի
    Վիշտս ցրել եմ ուզում
    Նայել երկնի անհունին
    Անհագ թռչել եմ ուզում.
    Առնել թևեր արծվի
    Թռչել մտքով, էությամբ
    Թռչել էրգիրս կարոտի,
    Շնչել, արբել բնությամբ
    ՈՒ գիրկն ընկնել երազի
    Թռչել, թռչել ու գնալ...
    Իմ թևերով արծվի
    Երկնի մովում վերանալ...
    2005թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 480 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Կյանքս դարձավ դաժան կատակ.
    Ինչու՞ եկա ես լույս աշխարհ,
    Որ քո մատից ես փուշ հանե՞մ,
    Թե ամեն օր արցունք թափեմ,
    Քո կարոտից ի´մ Արարատ
    Սիրտս մաշեմ.
    Արազ դառնամ ու վարարեմ.
    Ինչու՞ եկա ես լույս աշխարհ.
    Ո՞ր մի ցավիդ համար լացեմ,
    Ո,՞ր մի դարդիդ դարման անեմ...
    Ամեն անգամ դեմքիդ նայեմ
    Ամոթ անեմ, անճարակ եմ,
    Որ չեմ կարող քեզ ազատել,
    իմ խոսքերով բարձրաձայնել,
    Քար սրտերում գութ ներարկել.
    Բացել մարդկանց աչքերը կույր,
    Որ փակել են մեր բախտի դուռ
    ,Որ ստում են ու համառում,
    Որ աշխարհում,
    Թուրքն արնախում
    Գեթ չի թափել արյուն մերոց.
    Եղել է լոկ թեթև հրոց ու հրմշտոց.
    ՈՒ չի եղել եղեռն Հայոց.
    Եղել է լոկ ողբ, լաց ու կոծ,
    Եղել է լոկ ալան, թալան'
    Ծով հողերն են դրա վկան,
    Իսկ թե հանկարծ 
    Այս խոսքերից վիրավորված,
    Ցավից խոցված ,
    Աղաղակես ու վկայես
    Sեր-Զորն ի տես.
    Թուրքն է դառնում խոսքի ական,
    Լեզու թափում,
    Որ հավատան,
    Ոտքի կանգնում ազգ ու տակով
    ՈՒ հարձակվում ամբողջ թափով.
    Արձակում է մի վայնասուն,
    Թե չի հեղվել հայի արյուն.
    Կուրծքն է ծեծում, արցունք թափում,
    Իր ալլահին վկա կանչում,
    Իսկ աշխարհը հիմարացած,
    Թացն ու չորն իրար խառնած,
    Խճճվում է ու խճճվում
    ՈՒ չի ջոկում
    Ո՞վ է ճիշտն այս մութ հարցում.
    Այնքա՜ն շատ է թուրքի սուտը,
    Որ չեն գտնում գործի տուտը:
    Անվերջ ստում ու համառում,
    Ըմբոստանում ու մաքառում,
    Դեմքն է փոխում ամեն վայրկյան,
    Հագնում դիմակ անմեղ գառան,
    Անում շիվան, ողբ, լաց ու կոծ,
    Ի ցույց հանում ողջ մեռելոց.
    Խոր ընդերքից քանդում, հանում
    Մի քանի դար առաջ մեռած,
    Ոսկորները դեռ չփթած
    Շարքի շարում,
    Գոռում, գոչում
    Թե հայերն են մեզ կոտորել
    ՈՒ ամոթից թողել, փախել
    Ոսկորներն այս ձեզ ապացույց,
    Մենք ենք լռել այսքա՜ն վաղուց,
    Իսկ աշխարհն ահաբեկված,
    Այս պատկերից խիստ շփոթված,
    Թողած իրեն ողջ բան ու գործ,
    Դե արի ու ջոկիր հիմա
    Մարդ արարած
    Ո՞վ է զոհը, ո՞վ մսագործ.
    Հանելուկ է այս եղեռն հայոց.
    Դեռ փնտրում են նոր ապացույց...
      * * *
    Բայց թե թուրքը չի դադարում,
    Ջանք ու եռանդ չի խնայում.
    Հորինում է ու հորինում
    Իր ստերից չի ամաչում
    Աչքերիդ մեջ անթարթ նայում
    Լկտի ժպիտ տալիս դեմքին,
    Դե´, դիմացիր թուրքի ստին:
    Հորինում է ու չի հոգնում.
    Ժամանակ է շահել ուզում.
    Ոտքը դնի հենց Եվրոպա,
    Աշխարհն իր դեմ ծնկի կգա,
    Այնժամ կզգան թափը թուրքի,
    Ոչ ոք իր դեմ կուտ չ ի ուտի,
    Բայց չեն թողնում որ զորանա,
    Եվրոպայի դուռը բանա.
    Աշխարհով մեկ խայտառակում,
    Թուրքի վրա ցեխ շպրտում,
    Պախարակում <ազնիվ> ցեղը,
    Պորտն են դնում իրեն տեղը,-
    Թե ընդունիր մեծ եղեռնը.
    Դե արի ու թուրք դիմացիր ,
    ՈՒ հայի հետ մտերմացիր,
    Էլ չեմ ասում հողերը լույս.
    Թող չունենան այս հարցում հույս.
    Իր ստերով մխիթարվում,
    Սրտի խորքում հույս փայփայում,
    Բայց թե ինչքան գործին գիտակ,
    ՈՒ ստերի օվկիան անտակ,
    Ընկած ստի լաբիրինթոս,
    Թուրքն է փորում իր համար փոս.
    Էլ չեն լսում ու հավատում.
    Հատուցում են լոկ պահանջում:
    Դրա համար թուրքն իր մտքում
    Անիծում է ու հայհոյում.
    Մեղքը նրանց վզին բարդում,
    Որ չարեցին գործը կարգին
    Հազար նզովք փաշաներին.
    Սուլթան Համդին ու Թայլաթին,
    Էնվեր փաշին ու Քեմալին...
    Սազական չէր այդ թուրք ազգին,
    Որ չեն պոկել հային քոքից,
    Սերմ է տվել, աճել նորից
    Վեր ընձյուղվել մոխիրներից
    Այսօր բռնել իր կոկորդից, 
    Ձերք չի քաշում հող ու ջրից.
    Խոսքն է ուղղում ողջ աշխարհին,-
    -Եկե´ք թիկունք կանգնեք հային,
    Կանգնեք պաշտպան "Հայոց Դատին"
    Մեկտեղ հաղթենք թուրք հրեշին...
      * * *
    Ականջալուր իմ խոսքերին,
    Դարման արեք իմ վերքերին,
    Որ չափսոսամ ապրած կյանքիս,
    Տարիների իմ պայքարիս.
    Հպարտ նայեմ Արարատիս' 
    Ամոթ չանեմ ' թնդա հոգիս.
    Փափագն այս է խենթ պոետիս: 
    2005թ 
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 488 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ինքս ինձնից օտարվել եմ.
    Իմ մտքերից, իմ իղձերից
    Իմ օջախից հեռացել եմ
    Կախված լինեմ ասես օդից.
    Որդիներս օտար երկրում
    Իրենց բույնն են ուզում հյուսել.
    Կհաջողվի՞ մտածում եմ
    Նրանց բռնած ուղուց շեղել.
    Տարիներս են թռչում արագ
    Շղթայվել եմ օտար հողում
    Լոկ ձագերիս կարոտն անհագ
    Ինձ պահել է այս վանդակում.
    Այնքան կարոտ է ամբարվել
    Իմ այս փոքրիկ, մի բուռ սրտում.
    Տեսնես ո՞վ է մեզ անիծել
    Ծլենք, ծաղկենք օտար հողում

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 479 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024