Четверг, 28.03.2024, 20:02
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » Հրապարակախոսական հոդվածներ

    В категории материалов: 11
    Показано материалов: 1-10
    Страницы: 1 2 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    ԲԱՑ ՆԱՄԱԿ
    Երկար ժամանակ մտորում էի` արդյո՞ք արժե գրել ձեզ այս նամակս, որը ժամանակվրեպ կընկալվի ձեր կողմից, թեև անկախ նամակիս բովանդակությունից' ստեղծված դրությունը էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունն ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ, ինչը պարտավոր եմ ասել, քանզի 1965 թվականից, 16 տարեկան հասակից եմ պայքարել ու թռուցիկներ տարածել, որ ազգս սովետական թմբիրից արթնանա, մոռացության չմատնվի ազգիս հետ կատարվածը։ 1,5 միլիոնից ավել զոհերի հիշատակն ու մեր պատմական հայրենիքի վերադարձը եղել ու մնում է կյանքիս միակ իմաստը:
        ճիշտ է երկար տարիներ գտնվում եմ հայրենիքից հեռու, բայց այսօր էլ նույն գաղափարների կրողն եմ ու այստեղից՝ իմ ուժերի ներածի չափով աշխատում եմ նպաստել մեր սրբազան պայքարին. իմ հայրենասիրական ստեղծագործությունները, հրապարակախոսական հոդվածներն անգլերեն թարգմանված համակարգիչով տարածում եմ աշխարհի տարբեր հասցեներով. կոնգրեսականներ, սենատորներ, հեղինակավոր թերթեր, լրագրողներ առանց սահմանի, թուրքական թերթեր ... և այսօր այս նամակը գրելու իրավունքը վաստակած, դիմում եմ ձեզ՝ Հայաստանյան դաշնակցական կուսակցության ղեկավար մարմիններիդ, որ լինելով հարյուրամյա ազգային կուսակցություն, մաս կազմելով կոալիցիայի, դուք բարձիթողի վիճակում ձգեցիք ազգային խնդիրներն ու ամբողջովին ապավինեցիք նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի բարի կամքին։ Ձեր կրավորական կեցվածքն առիթ հանդիսացավ, որ նրանք առանց ձեզ հետ հաշվի նստելու, միանձնյա, արագացված ապազգային քայլեր ձեռնարկեն՝ "Սահմանի բացման" երազանքով գայթակղված, առանց ծանր ու թեթև անելու օգուտներն ու վնասները: Դուք քաջատեղյակ լինելով թուրքական դիվանագիտության պրոֆեսիոնալիզմին, աճպարարությանը, որի հիմքում ընկած է սուտն ու կեղծիքը, ինչու՞ անմիջապես չկանխեցիք նախագահի կողմից անմտածված , անհարկի, աշխարհին մոլորեցնող այս քայլը՝ "Ֆուտբոլային հրավերքը": Միթե՞ քաղաքական հոտառությունից այդքա՜ն հեռու էիք Հայաստանյան ՀՅԴ Գերագույն Մարմնի պատասխանատուներ, որ ճշգրիտ համադրումներ չկարողացաք կատարել, պետական շահերը պաշտպանելով, հետին պլան մղեցիք համընդհանուր ազգային շահը ու սթափվեցիք շա՜տ ուշ, երբ բանը բանից անցել էր, երբ "ֆուտբոլային հրավերքն" իր սև գործն արել էր արդեն:
        "ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ" պետք է արժնանար ձեր կողմից կոշտ դիմադրության. կոալիցիայից դուրս գալու, պորտֆելներից հրաժարվելու, զօր ու գիշեր հանրահավաքներ կազմակերպելու, նստացույցեր..., որ ձեր բողոքի ձայնը հասներ Թուրքիա՝ մինչև Գյուլին, որ նա չմտածեր, թե միայն սփյուռքն է պայքարում ցեղասպանության, մեր հողերի համար, այլ բուն Հայաստանի ժողովուրդը անզիջում է անցյալը սրբագրել փորձող ամեն մի ոտնձգության դեմ: Այ, այն ժամանակ բարձր կլիներ դաշնակցության հեղինակությունը ժողովրդի աչքին ու դուք թիկունք կանգնողների պակաս չէիք ունենա: 
       Չեմ կասկածում, որ ժողովուրդը ձեզ նեցուկ չկանգներ, քանզի ազգային հարցերը մեր ազգի համար միշտ էլ թիվ մեկ գերխնդիր են եղել ու կան. դա ապացուցվեց 88-ին: Միթե՞ ազգային ռազմավարական գիտելիքների պակաս ունի դաշնակցությունը, թե՞ կոալիցիայի մաս կազմելով, ներքաշվեցիք ներքաղաքական խնդիրների մեջ, մոռանալով ձեր բուն առաքելության մասին, ընդունելով հարմարվողական կեցվածք, աչք փակեցիք ձեր շուրջը կատարվող ապազգային գործընթացին։ Արդյունքում սփյուռքի "Հայ-դատի" տարիներ ի վեր կատարած լոբբիստական աշխատանքների անուրանալի ձեռքբերումները ջուրը լցրեցիք: 
       Երկար տարիներ կոալիցիայի մաս կազմելով, ձեր իշխանամետ, հարմարվողական, կրավորական կեցվածքով հաճոյացաք իշխանություններին ու ձեր անտարբերությամբ երկրորդ պլան մղեցիք ազգային խնդիրները. ես ցնծություն կապրեի, եթե ձեր գլխավորությամբ ողջ ազգը դուրս գար ու բողոքեր "ֆուտբոլային հրավերքի" ժամանակ, բայց դուրս է գալիս Լևոնին սատարելու։ Ինչու՞։ Քանզի ձեր անգործունեության շնորհիվ ազգային գաղափարախոսությունը մղվել է հետին պլան ու հոգևարք է ապրում բուն Հայաստանում. ու այսօր միայն ստամոքս լցնելու կռիվ է գնում. մի փոր հացի ազգ ենք դարձել. այս է պատասխանը: 
        Միայն տարին մեկ անգամ. ապրիլի 24-ին եք մեզ ի ցույց դնում ձեր հայրենասիրության չափը: 
    Ի՞նչ է դաշնակցությունը մաս կազմեց կոալիցիային, որ պորտֆելնե՞ր ձեռք բերի ու հաճոյանա իշխանությունների՞ն: Կոպիտ է որակումս, բայց զուտ դառը ճշմարտություն:
    Ողջ ազգի թիկունքին գաղտնի սիրախաղերը թուրք ղեկավարների հետ ու ձեր միամիտ «անտեղյակությունը» նրանց բանակցություններին ու ստորագվող փաստաթղթերին անընդունելի է՝ հանցագործություն, իսկ ձեր կողմից լռելը՝ օժանդակություն Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, որ ավելի խորը ներքաշվեն թուրքական սիրախաղի որոգայթները, որի արդյունքում կորցրեցինք մեր վստահությունը ցեղասպանությունն ընդունած ու դեռ չընդունած Եվրոպական պետությունների, աշխարհի աչքին։ Ապրիլի 24-ի Օբամայի ելույթը դրա վառ ապացույցն էր: Այս սիրախաղի բոլոր ճանապարհները տանում են Թուրքական դիվանագիտության հաղթանակին. 
        Այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը կարող են հանդես գալ ամբողջ ազգի անունից , հաշվի չառնելով Սփյուռքի միլիոնավոր պահանջատեր մեր հայրենակիցների պայքարը, թքած ունեն աշխարհով մեկ գործող "Հայ-դատի " անգնահատելի աշխատանքներին, որոնք հասել են բավական հաջողությունների Մեծ Եղեռնը տարբեր պետությունների կողմից ընդունելու ուղղությամբ, որոնք տարիներ շարունակ մեծ լոբբիստական աշխատանքներ են տանում ու գումարներ ծախսում, որ իրականություն դարձնեն մեր արևմտյան տարածքների վերադարձը: 
        Ձեր քթի տակ էր կատարվում հայ-թուրքական սիրախաղը ու դուք լուռ էիք. ինչու՞ այդքան ուշ սթափվեցիք, թե՞ ափսոսում էիք պորտֆելներից զրկվել:
        Երբ տեսաք ձեր հանդուրժողականությամբ, հարմարվողականությամբ խայտառակում եք ձեր կուսակցության պատիվը՝ շա՜տ ուշացումով հրաժարական տվեցիք, բայց չընդվզեցիք, բողոքի ցույցեր չկազմակերպեցիք, ոչ էլ նախագահից պահանջեցիք վերջ տալ աշխարհին մոլորեցնող հայ-թուրքական սիրախաղին, որը դիվանագիտության խայտառակ տգիտության վկայություն է. ձեռքսեղմումի պահին առերևույթ բարեկամ, բայց մի քայլ այն կողմ նույն թշնամի Թուրքիայի հետ պարտվողական դիրքերից հանդես գալու ողջ գործընթացին դուք էլ մասն եք կազմում, պատասխանատվություն կրում հավասարաչափ, մի բան էլ ավել: 
         Զգում եմ, որ դրությունը փոխել ձեր ուժերից վեր է, քանզի գործընթացը՝ հայ-թուրքական սիրախաղը մեծ թափ առած շարունակվում է... իսկ դաշնակցությունը խռովկան երեխու կարգավիճակում է հայտնվել, գերադասելով լռությունը:
    Սահմանի բացման հիվանդագին սինդրոմով տառապող մեր նախագահն ապրիլի 24-ից հետո ընթացող հայ-թուրքական բեմադրությունից դեռ հետևություններ չի արել. իներցիայով թափ առած ներքաշվել է թուրքական խարդախ խաղի մեջ ու մտադիր էլ չէ հետ կանգնել ճանապարհի կեսից։ Իսկ դաշնակցական կուսակցությունը ժամանակ չունի ազգային խնդիրներով զբաղվել, քանզի քաղաքապետի ընտրություններն ավելի կարևոր են, իսկ ազգային խնդիրները չեն փախչի:
         Խիստ եմ որակումներիս մեջ, ու թեկուզ ինչքան էլ փնտրեք արդարացնող հակափաստարկներ, բայց ցավոք այս է դառը ճշմարտությունը, որից պետք է հետևություններ անեք Հայաստանյան ՀՅԴ Գերագույն մարմնի պատասխանատուներ ու ձեր դիրքերը երբեք չփոխեք ո´չ մի պաշտոնի հետ, քանզի դուք սուրբ առաքելություն ունեք ձեր ուսերին ու ողջ ազգը մեծ սպասումներ ունի Ձեզանից:

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
    (գրող-հրապարակախոս)

    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 718 | Добавил: Anna | Дата: 14.07.2009 | Комментарии (0)


        Ներկայացնում եմ հակիրճ վերլուծություններս կապված հայ-թուրքական հարաբերություններին իմ ըմբռնումների շրջանակներում.
    հարաբերություններ, որի սկիզբը դրվեց ֆուտբոլային
    դիվանագիտությունից, որը մեր դիվանագիտության պարտության էր, իսկ Թուրքիայի համար' ԳՅՈՒԼԻ ֆուտբոլային հրավերքն ընդունելը դիվանագիտական փայլուն հաղթանակ , որը գլխավոր մեխը հանդիսացավ, իսկ հաջորդ քայլերը' նույն համատեքստի բաղկացուցիչները եղան աշխարհի մեծերին մոլորեցնող:
    Մեր արտաքին դիվանագիտությունը միշտ էլ կաղել է, որից օգտվում է և´ Թուրքիան, և´ Ադրբեջանը: 
    Ահավասիկ որակումներիս ապացույցը.
     Սերժ Սարգսյանի անհարգի Ֆուտբոլային հրավերքը ի շահս յուր օգտագործեց թուրքը. Միգուցէ Սերժ Սարգսյանն էլ անակնկալի եկավ. չէր սպասում, որ Գյուլը պետք է ընդունի հրավերքը, բայց թուրքի համար այդ "Ֆուտբոլային հրավերքը" արծաթե սկուտեղի վրա հրամցրած հնարավորություն էր աշխարհին մոլորեցնող:  
    Այդ օրը մենք երկու պարտություն կրեցինք. թե´ սպորտի, թե´ դիվանագիտական ասպարզում:
    **
    Նախ կարճ ամփոփում Գյուլի Ֆուտբոլային հրավերքը ընդունելու դիվանագիտական պրոֆեսիոնալիզմի մասին: Ս. Սարգսյանի Ֆուտբոլային հրավերքը անսպասելի մատուցած պարգև էր Թուրքիային, որպեսզի
    վերջապես ազատագրվի հրիական լոբբի կախվածությունից Հայկական հարցում, որն դամոկլան սրի նման կախված է Թուրքիայի գլխին ու միլիոնավոր դոլարներ է ծախսում Թուրքիան այս ուղղությամբ: Հետո այն անհերքելի իրողությունը, որ գնալով մեծանում է Հայոց Մեծ եղեռնը ճանաչող պետությունների թիվը, իսկ Հայկական Հարցը Եվրոպա ձգտող Թուրքիայի ճանապարհը փակող. կոկորդին կանգնած ոսկոր է: Հետո ոչ պակաս կարևոր հանգամանք. Բուշի նախագահության ժամկետի ավարտը, որը կարողացավ ատամներով պաշտպանել Թուրքիային, երբ սև ամպեր էին կուտակվում նրա գլխավերևում, ինչպես դա եղավ 106-րդ բանաձևի ընդունման ժամանակ. Բուշը ամեն կերպ փորձում էր վիժեցնել բանաձևի ընդունումը կոնգրեսում: Քաջ գիտակցելով, որ Օբաման դա Բուշը չէ. նախ հայամետ է, հետո էլ խոստումներ է տվել հայ համայնքին , էլ ի՞նչ էր մնում Գյուլին, որ չընդուներ Հայաստանի նախագահի հրավերքը. այդ առիթը ձեռքից բաց թողնելը առնվազն հիմարություն կլիներ::
    Այս հրավերքի ընդունումը պատահական, կամ բարի կամքի ժեստ անվանել
    առնվազն միամտություն է: Հրավերք, որ ցեղասպանությունը ընդունած պետություններին կանգնեցրեց փաստի առաջ, իսկ չընդունած պետություններին' հրաժարվել անդրադառնալու Հայկական Հարցը իրենց խորհրդարանում քննության առնելու մտքից: Թուրքիան այս քայլով ասել ուզեց, որ Հայաստանն ու Թուրքիան անմիջական շփումներ ունեն ու իրենց տարաձայնություններից իրենք գլուխ կհանեն առանց երրորդ երկրի միջամտության: Շատերը մանկամտորեն ուրախացան, որ Գյուլը չմերժեց ու ընդունեց հրավերքը, առանց ծանր ու թեթև անելու իրական հետևանքները. ամենամեծ հարվածը դա աշխարհով մեկ գործող "Հայ-դատի" նվիրյալների լոբբիստական աշխատանքներին խոչընդոտելն էր. այժմ կրկնապատիկ ու եռապատիկ ջանքեր են հարկավոր գործադրել ցեղասպանությունը չընդունած պետությունների խորհրդարաններից պահանջել անդրադառնալ Հայկական հարցին: 
    Թուրքիայի մերձեցումը Հայաստանի ղեկավարության հետ ոչ պակաս մտածված քայլ էր խաղաքարտերը խառնող, սեպ խրող Հայկական սփյուռքի պահանջատիրության համար պայքարող "Հայ-դատի" նվիրյալների ու բուն Հայաստանի միջև:
    Ըստ իս Եվրոպա ձգտող Թուրքիայի համար հասունացել է պահը Օսմանյան կայսերությունում դարասկզբին մի ամբողջ ազգի ծրագրված բնաջնջումը սրբագրելու և այդ առաքելությունը իրենց վրա են վերցրել այսօրվա Թուրքական կառավարության լիդերները . որոնք ջանադրաբար, ամեն հնարավոր ու անհնար միջոցներով փորձում են ազատվել Թուրքիայի ճակատին դաճված ցեղասպանության խարանից: Թեև Թուրքիան բռնել է մերժողական, ուրացման քաղաքականություն Ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, սակայն իրականությունը ոչ մի թուրքի համար գաղտնիք չէ: Իսկ մենք լավ գիտենք թուրքի այն որակի մասին, որ հարկ եղած դեպքում ծնկում է, եթե դա իրեն ու իր ազգին օգուտ է բերում: 
    Ֆուտբոլային դիվանագիտությունը բերեց մեզ երկու պարտություն. և´ սպորտային, և´ դիվանագիտական ասպարեզում:
    Ահա իմ ընդհանրական պատասխանը Գյուլի ֆուտբոլային հրավերքն ընդունելու և Հայաստանի նախագահի հետ ձեռքսեղմումի:

    *ԴԱՎՈՍՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ


    Ինչպես Գյուլը Ֆուտբոլային հրավերքը ընդունելիս, այնպես էլ Էրդողանը Դավոսում մտածված ու ծրագրված իր դերը գերազանց կատարեց: Այլապես հենց էնպես Պերեսի երեսին չշպրտեց, - 
    -Դուք մարդասպան եք, Գազայում անմեղ երեխաներ եք սպանում:
    Նա նույնպես, ինչպես Գյուլը Ֆուտբոլային հրավերքը ընդունելիս 
    երկա՜ր ծանր ու թեթև էր արվել: Այս քայլով այսքան տարիներ իրենց թիկունք կանգնած Հրեական լոբբիին ասել ուզեց, որ մենք այլևս ձեր օգնության կարիքը չունենք:
    Էրդողանի պարագայում.  
     Ի՞նչ է, Էրդողանը իր ազգի անցյալին անտեղյակ 
    մե՞կն էր ու չգիտեր, որ իր պապերը 1,5միլ. դեռ ավելի հայի արյու՞ն են թափել ու ի՞նչ երեսով էր բարձրաձայնում, կամ ամոթանք տալիս Պերեսին. վերջապես Գազայում կատարվածի գնահատականը ի՞նքն էր, որ պիտի տար, կամ հենց Դավոսու՞մ, կամ եթե այդքան զգայուն մարդ էր, թող Իրաքի պատերազմի մասին բարձրաձայներ, թե՞ այնտեղ անմեղ երեխաներ չեն սպանվում ու եթե այդքան համարձակ տղամարդ էր, նույն խոսքերը թող Էրդողանը շպրտեր Բուշի երեսին :
    Ես մոռացա ասել ամենագլխավորը. Դավոսում Էրդողանը փորձեց ներկաներին, աշխարհին ապացուցել, որ թուրքը դատապարտում է , երբ երեխաների վրա են կրակում. ասել ուզեց, որ թուրք ազգը երբե´ք նման բան չի արել. այսինքն ցեղասպանություն չի էլ եղել. եղել է տեղահանություն այն էլ պատերազմական պայմաններում. այս քողի տակ էլ մերժում ու ուրանում են Եղեռնը: Էրդողանը լինելով դերասան ու սցենարիստ, իր դերը գերազանց խաղաց Դավոսում, որ վերջապես ազատագրվի հրիական լոբբի կախվածությունից : Պերեսի հետ ընթհարումից հետո նա ցուցադրաբար լքեց դալիճը, բայց չմոռացավ, չհրաժարվեց իր ծրագրից շեղվել ու կայացավ Էրդողան- Սերժ Սարգսյան ձեռքսեղմումի պատմական պահը: 


    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 704 | Добавил: Anna | Дата: 14.07.2009 | Комментарии (0)

        Ապրիլին Ալի Բաբաջանի այցը Երևան առանց հետին մտքերի չէր ու երբ այցի ընթացքում սահամանի բացման ոչ մի ստորագրություն էլ չեղավ, ես անմիջապես կռահեցի, որ այս խորամանկ դիվանագետը իր սև գործն անելու է . մոլորեցնելու է ու իր ցանցը գցի մեր դիվանագիտությունից շա՜տ հեռու Նախագահ Սերժ Սարգսյանին ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:  
    Չսխալվեցի.
        Ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա Մեդվեդևի հրավերքով, որ ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ բանակցություններ կայանան ապրիլի 23-ին, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Միթե՞ Սերժ Սարգսյանը չէր կարող այդ այցը հետաձգեր մեկ ուրիշ օր. ի՞նչ է առերևույթ Ամերիկա-Ռուսաստան քողարկված սառը պատերազմին անտեղյա՞կ էր մեր նախագահը, կամ ինչու՞ պետք է հենց 22-ի կեսգիշերին փաստաթուղթ ստորագրվեր Շվեցարիայում Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի միջև շվեցարական կողմի մասնակցությամբ , որը մյուս օրն անմիջապես դրվեց շրջանառության մեջ ի լուր աշխարհի ու սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ազգի այն հատվածի վրա, որոնց համար Հայկական հարցի լուծումը իրենց կյանքի ողջ իմաստն են համարում ու պայքարում են հանուն պատմական արդարության, հանուն "Հայ-դատի" հաղթանակի:  
    Ապրիլի 24-ից առաջ ինձ շշուկներ հասան, իբր Թուրքիան որոշել է սահմանը բացել 25-ին: Բայց ինչու՞ այդ օրը. Հիմա հետևություն ու վերլուծություն կապված այս 25 -ի չարաբաստիկ օրվա հետ.
       ինչու՞ հենց այդ օրը. հետաքրքիր է չէ՞: Ես հիմա վերլուծեմ, ճշմարտացիության մեջ հետո կհամուզվեք (ու համոզվեցինք): 
    Նախ սպասում էին ապրիլի 24-ի Օբամայի ելույթին, եթե Օբաման ցեղասպանություն բառն ասի, էլ դժվար, թե Թուրքիան համաձայնի սահմանը բացել, իսկ եթե չասի, էլի դժվար թե սահմանը բացվի: Այո´ ճիշտ հասկացաք ինձ. բոլոր դեպքերում
    Թուրքիայի համար սահմանի բացումը պահեստային զենքն է , որ կօգտագործի միայն այն դեպքում, երբ իրեն է հարմար, ու երբ իր պահանջը կկատարի Հայաստանը' Ղարաբաղի հարցի Ադրբեջանի օգտին լուծում ու ցեղասպանությունից' հրաժարում: 
     
               ԱՊՐԻԼԻ 24

        Ողջ հայ ժողովուրդը շունչը պահած սպասում է Օբամայի ելույթին. հույսեր փայփայում այն խոստումների հետ, որ Օբաման իր քարոզարշավի ժամանակ և նախագահ դառնալուց հետո տվել էր հայ համայնքին: Ժամային տարբերության պատճառով Օբամայի մամլո գրասենյակի հայտարարության տեքստը ստացա  25-ի առավոտյան Ամերիկայում տպագրվող USA Armenian Life Magazine-ի խմբագիր ԱՓՕ ՋԱԲԱՐՅԱՆԻՑ. Խոստովանեմ հիասթափությունս մեծ էր. Այդ պահին իմ մեջ մի միտք գլուխ բարձրացրեց. Աշխարհի մեծերը թքած ունեն փոքր, աղքատ ազգերի վշտի, տառապանքների, հալածանքների, ցեղասպան լինելու, բնաջնջվելու վրա, իսկ նրանց կողմից հորջորջվող դեմոկրատիա, ժողովրդավարություն, կամ ազգերի իրավահավասարություն կարգախոսները զուտ դեմագոգիա է, որ պարտադրվում է փոքր ազգերին, բայց իրենք ջունգլիական օրենքների կրողն են. աշխարհի տերերը, հրամայողները: Միշտ էլ այդ օրենքների կրողն է եղել աշխարը. անտիկ դարերից մինչև օրս ոչինչ չի փոխվել. ինչպես ասում են,-
    - ՈՒժն է ծնում իրավունք,- իրականում ա´յս կարգախոսի կրողն է աշխարհը:
      Օբաման խուսափեց օգտագործել միջազգայնորեն ընդունված Genocid տերմինը, որը Թուրքիայի դիվանագիտական հաղթանակի, իսկ մեր ֆուտբոլային դիվանագիտության պարտության արդյունքն էր. Թուրքիան այնքան ձգեց, այնքան մուկ ու կատու խաղաց մեր նախագահի ու արտգործնախարաի հետ. մինչև հայտնվեցինք թակարդում. 22--ի կեսգիշերին Շվեցարիայում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների փաստաթղթի ստորագրումը իր սև գործն արեց. արդյունքում թուրք դիվանագետները կարողացան մինչև անգամ հայամետ Օբամային ապակողմնորոշել. խուսափեց օգտագործել GENOCID տերմինը, կարծելով, որ հայն ու թուրքը բարեկամացել են էլ ինչու՞ վատամարդ դառնա թուրքի' իր դաշնակցի մոտ:
      Մենք հայտնվեցինք խաբված իրավիճակում. Միգուցե մեր բախտը փորձենք միջազգային դատարանո՞վ. պաշտպանենք մեր իրավունքները  
    մինչև օրս ուժի մեջ գտնվող պայմանագրերով՝ Սևրի դաշնագրով և ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ իրավարար վճռով մեր իրավունքները պաշտպանենք Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103, 599 քառ. կմ: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել եւ ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, որտեղ ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում", ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին:
    "Իրավարար վճռի" վերնագիրն է.
    «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի,Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» : Կան բոլոր հիմքերն ու ճանապարհները, որ լինենք հետևողական, օգտագործենք ամբողջ գիտական ներուժը, քննարկենք ինչպես "Սեվրի դաշնագրի" դրույթները, այնպես էլ 1920թ. նոյեմբերի 22-ին 18 պետությունների կողմից հաստատված, Ամերիկայի միացյալ Նահանգների 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից ԱՄՆ մեծ կնիքով վավերացված "Իրավարար վճռը" կյանքի կոչելու, վերահաստատելու Հայաստանին հատկացված տարածքների վրա իր տիտղոսն ու իրավունքները: Հայաստանը լինելով Մ.Ա.Կ.-ի լիիրավ անդամ, օգտվելով իրեն վերապահված իրավունքներից, Մ.Ա.Կ.-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ եւ բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը եւ դրանով իսկ վերահաստատել տիտղոսը Հայաստանին հատկացված տարածքների վրա:
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 622 | Добавил: Anna | Дата: 14.07.2009 | Комментарии (0)

        ՈՒզում եմ իմ սեփական կարծիքն ասել կապված " սահմանները բացելու" հետ, բոլոր նրանց համար, ովքեր տառապում են սահմանների բացման հիվանդագին սինդրոմով. միշտ ասել եմ. սահման, որպես այդպիսին գոյություն չունի. այն մեր հողն է, իսկ Տրապիզոնը մեզ համար աշխարհի հետ անարգել հաղորդակցվելու, առևտուր անելու ու հզորանալու միակ գրավականը:
     Վստահ եմ, որ մեր ավելորդ շտապողականությունից օգտվում է թուրքը. Հետո մի նուրբ խնդիր գոյություն ունի. բոլոր դեպքերում մենք պետք է սպասենք հայկական հարցի. մեր արևմտյան հողերի ճակատագրի լուծմանը: Անգամ մտքիս ծայրով չեմ ուզում անցկացնել, որ այս սահմանները բացվելու են առանց մեր պահանջատիրական հարցերը լուծելու.

    Ինչ մնում է սահմանի բացումն ավելի շատ ու՞մ է ձեռնտու, կամ ո՞վ առավել օգուտ կշահի, դրա համար պիտի այսօր լավ ծանր ու թեթև անենք ու գայթակղությունների գիրկը չնետվենք. նախ հետևանքների, հետո' օգուտ-վնասի մասին մտածենք: Այնքան ենք ազգ ու տակով երազում այդ չարաբաստիկ սահմանի բացման համար, որ Թուրքն էլ իրեն քաղցրացնում է ու պահանջներ է որ դեմ է տալիս, ու կարծիք ձևավորում, որ մենք առանց սահմանի բացման կոչնչանանք: Ես ավելի շատ հակված եմ Իրանի հետ շփումների խորացման.
    երկաթգծի, նավթամշակման գործարանի կառուցման , էներգակիրների ներկրման...
    Բոլոր դեպքերում սահմանի բացման վնասներն ավելի շատ են լինելու, քան օգուտը: Փակ սահմանի դեպքում էլ անգամ ողջ Հայաստանը մեծ շուկայի է վերածվել բաց երկնքի տակ ու բացարձակապես, 90% Թուրքական ապրանքներն են գերիշխում: Առանց այդ էլ Լևոնի օրոք գործարանները թալանվեցին. հիմա, եթե մի երկու գործարար գործ են սկսել, սրանց գործին է ամնիջապես հարվածելու, իսկ ողջ ազգը դառնալու է չարչի. Թուրքիան արտադրի, հայը' վաճառի: Հետո ամենավտանգավորն այն է, թուրքը որտեղ իր ոտքը դրեց, տուն-տեղ է առնելու, oբեկտներ, խանութներ, օֆիսներ... հազիվ է մեր հողը մաքրվել դրանցից, էլի բերելու են կապեն մեր վզին ու տարիներ անց հայից էլ շատ թուրքն է լինելու հենց բուն Հայաստանում: Սա է լինելու հայկական իրականությունը բաց սահմանի դեպքում.
    մոռացա ասել ամենակարևրը' մեր ԲՈՒՀ-երն էլ կփակվեն, ինչպես անկախությունից հետո էր, երբ պրոֆեսորը սեղանիկի առաջ կանգնած առևտուր էր անում:

        Եթե մեր հայ լոբբիստներն ակտիվ աշխատած լինեին մինչ Օբամայի նախագահ նշանակվելը ու մանրակրկիտ ինֆորմացիայով ապահովեին Օբամային, որ այդ տարածքները, որտեղ Ամերիկյան ռազմաբազաներն են ' առանձնապես խոսքս վերաբերվում է Դիարբեքիրին( ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ), հուշեին նրան, որ մեր տարածքներն են ու հետ ստանալուց հետո հարկ չի լինի Ամերիկային կախվածություն ունենալ Թուրքիայից, քանզի բազաները ավտոմատ կհայտնվեն հայկական հողի վրա, ինչպես Բուշին ասել էր Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, երբ Բուշը Իրաքին հարվածելու համար Թուրքիայից խնդրեց Դիարբեքիրի Ռազմաբազայից հարվածել, Թուրքիան թույլ չտվեց' մերժեց, Ֆիսկը գրեց, 
    -Եթե դու ցեղասպանությունը ճանաչած լինեիր, հիմա ոչ թե թույլատվություն պիտի խնդրեիր Երդողանից, այլ' Ռոբերտ Քոչարյանից ու չէիր մերժվի: Վերջում գրել էր Բուշի համար,-
    - Թուրքիայից վախենում է սպիտակ տան մուկը:
      Մեր լոբբիստների աշխատանքը բավարար համարել չի կարելի, հյուսները դրել են, որ օտարները իրենց փոխարեն պայքարեն ու պահանջեն, ինչու՞ է թյուր կարծիք ստեղծվում, որ թեկուզ Բուշը, կամ Օբաման Հայկական հարցի մանրամասներին քաջ տեղյակ են ու ինֆորմացիայի պակաս չունե՞ն: Ինչու՞ հակիրճ բրոշյուրներ չեն տպագրվում ու թռուցիկի տեսքով տարածվում կոնգրեսում, որ բանաձևի համախոհների թիվն ավելանա: Տեղեկատական պատերազմն այսօր ավելի շահեկան վիճակում է, քան մեր համես կեցվածքով ուրիշի ողորմածությությանը ապավիանելը, ասես ողորմություն ենք հայցում:
    Թուրքը լինելով ցեղասպան ազգ. (հայեր, ասորիներ, հույներ, քրդել, ալավիներ...) նա կարողանում է իր լոբիստական ակտիվ քարոզարշավով դեռ մի բան էլ հային ցեղասպան ցուցանել աշխարհին. բրոշյուրներ, ֆիլմեր, CD-ներ տարածելով:
    Այսօր Թուրքական վերին էշելոնը նույն քաղաքականությունն է վարում երկրի ներսում ու մնացել է իր կարծր, հայատյաց կեցվացքի կրողը.
        Արդեն մոտ հարյուր տարի է անցել ցեղասպանությունից, սակայն թուրքն էությամբ նույնն է մնացել...  
         Նույն ստի ու կեղծիքի մեջ շաղաղված Թուրքական կառավարությունն է, որոնք պարկուճված իրենց նախնիների պատյանի մեջ, մե՜ծ ճիգեր են գործադրում աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու, բայց ավա՜ղ...
     
        Թուրքիայի ամեն քայլը հաշվարկած է. քանզի հմուտ դիվանագետներ են:
    Մեր ղեկավարները Արմեն Այվազյանի մոտ քաղաքագիտության դասեր պիտի անցնեն, այլապես վտանգված է մեր վաղվա օրը:
    Թուրքը մի հանճարեղ խոսք ունի հայի խելքը բնութագրող.
    -Հայի եդվա (վերջին) խելքն ինձ լիներ:
    Սա էս դեպքն է. փոշմանելու ենք, բայց շատ ուշ կլինի ու սրբագրել որևէ բան, մեզ այլևս չի հաջողվի: 
    Դիվանագիտություն կոչվածը շախմատային գիտություն է, որ ամեն քայլը երկար ծանր ու թեթև անելուց հետո է պետք ֆիգուրը տեղաշարժել, մի երկու անզգյուշ քայլ. շախ ու մատը պատրաստ է: 
    Աստված մեր ղեկավարներին օժտի խոհեմությամբ, աչալրջությամբ , սթափ մտածելու կարողությամբ. մեծ զգոնությամբ ու զգուշավորությամբ, որ կարողանան վարել ճկուն արտաքին քաղաքականություն, այլապես սահմանի բացմումով գայթակղված անհարգի շտապողականության պատճառով, կհայտնվենք մեր սեփական ձեռքերով լարած 
     Թուրքական թակարդում:
     
        Մեզ էլ համբերություն ու միաբանություն, որի կարիքն այսօր, քան երբևէ շա՜տ ունի մեր ազգը:

    ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ
    Սոնա Արշունեցի-Բրյուսել
    (գրող-հրապարակախոս)



    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 998 | Добавил: Anna | Дата: 14.07.2009 | Комментарии (0)

         Շա՜տ ուշացումուով ծանոթացա կատարվածին. 2009թ. փետրվարի 17-ի թուրքական «Հյուրիյեթ» թերթում տպագրված «Ուսանողներն օրինակ են ծառայում»հրապարակմանը. ուշացումով, քանի որ լայն արձագանք չէր գտել Հայաստանյան ԶԼՄ-ներում ու չէր դարձել քաննարկման առարկա. ես այն որակում եմ վերջին ժամանակներս իշխանությունների կողմից մեր ազգային հույժ կարևոր թեմաները յոթ կողպեքի տակ պահվող գաղտնիքների շարքին:
    Որպես կատարվածի նախաբան ասեմ.
    "Ֆուտբոլային հրավերքից" սկսած մեր նախագահն ու
    արտգործնախարարը որոշեցին, որ հաշվետու չեն ժողովրդի առաջ, թե աջ ձեռքով ի՞նչ են տալիս` ու՞մ, իսկ ձախով ի՞նչ են վերցնում` ումի՞ց, սակայն փաստերն ապացուցեցին, որ Թուրքիան մեզ տալու ոչի´նչ չունի, եթե մենք մեր պահանջատիրությունից վերջնականապես չհրաժարվենք, իսկ մեր նախագահի ու արտգործնախարարի Ֆուտբոլային հնարամտության սենսիացիոն աղմուկը անհաջող փորձ էր, զուտ իմիտացիա ստեղծող Հայ-թուրքական մերձեցման ու հաշտության: Իրականում մանկամտորեն սիրախաղով տարված, հերթական անգամ ջուր լցրեցին Թուրքիայի ջրաղացին ապակողմնորոշելով աշխարհին ու առանձնապես Ամերիկայի նախագահին՝ Օբամային . այս սիրախաղը պատճառ դարձավ նրան երկմտելու. արդյունքում նա զրկվեց հնարավորությունից կատարելու ամերիկահայությանը տված իր խոստումը և ապրիլի 24-ը ոչ թե "Հայոց եղեռն" որակեր, այլ միջազգայնորեն ընդունված տերմիը' "Ցեղասպանություն": Այստեղ են ասել' ինչ ցանեցին, այն էլ հնձեցին ու մեղավորներ փնտրելու կարիք չկա, քանզի սիրախաղ ասվածը շա՜տ հեռու է դիվանագիտություն կոչվելուց, կարելի է ասել սոսկ այլընտրանք է, պատրանք, հաջողության հասնելու утопя, որը փուչիկի նման պայթեց Ապրիլի 24-ին. Օբամայի ելույթի հետ մեկտեղ:
      Սեփական նախաձեռնությամբ Թուրքական սիրախաղի որոգայթում հայտնված մեր նախագահին ու արտգործնախարարին
    ուզում եմ ուղղել մի հռետորական հարց,-
      -Արդյո՞ք գիտակցում են "ֆուտբոլային դիվանագիտության" պարտությունը, թե՞ ողջ ազգը ստիպված է պատանդ դառնալ իրենց ձախողված սիրախաղին, որը քայլ առ քայլ թուլացնում է Հայկական դիրքերը, փոխարենը է´լ ավելի գոտեպնդում և ինքնավստահ դարձնում Թուրքիային ուրանալու և ժխտելու Հայոց ցեղասպանությունը :  
    ԱՀԱՎԱՍԻԿ ԵՎՍ ՄԻ ՈՐՈԳԱՅԹ.

    Այս անգամ Թուրքական կառավարությունը կարողացավ հաջողել
    իր ստոր քայլն իրագործել օգտագործելով 20 հայ ուսանողներին հյուրնկալելով Թուրքիա. Անատոլիայի Նևշեհիր քաղաքում հայ- թուրք ուսանողների երկխոսության, մերձենալու պատրվակով հյուրնկալված հայ ուսանողներից սիրախաղի քողի տակ թաքնված  
    ստորագրություն կորզել:  
    Զավեշտական է. թուրքական ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ահա հերթական հնարքը ցեղասպանությունը խեղաթյուրելու, մերժելու. ցավոք արդեն ուրիշ հնարքներով' բարեկամության քողի տակ: Արդյոք երկա՞ր է ձգվելու հայ-թուրքական սիրախաղը. ե՞րբ ենք ուշքի գալու, ե՞րբ ...
      Կիսում եմ Արարատ ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի մտահոգությունները Թուրքիայում հյուրնկալված 20 հայ ուսանողների խայտառակ , ապազգային համատեղ հայտարարություն տակ ստորագրելու հետ կապված. առանձնապես հայ ուսանողների հայտարարությունը, որտեղ հայոց ցեղասպանությունը ներկայացված է (1915թ դեպքեր) որի արդյունքում անարգվում է 1,5միլ հայ նահատակների սուրբ հիշատակը և մեր բռնազավթված տարածքների նկատմամբ պահանջատեր լինելու իրավունքը:  
    Խոստովանեմ. հոգուս խորքում խո՜ր ցավ ապրեցի: Փորձում եմ փնտրել, գտնել կատարվածի պատասխանները. հայ ընտանիքում երեխայի սխալ դաստիարակությու՞ն, դպրոցական ծրագրերից հայրենասիրական թեմաների դուրս մղու՞մ... որտե՞ղ, որտե՞ղ փնտրենք արմատները. ինչու՞ ենք թերացել հայ երիտասարդին կրթելու հայրենասիրական ոգով...,
      Միթե՞ մեր ֆիդայինները, Անդրանիկը, Չաուշը, Նժդեհը, Գուրգեն Յանիկյանը, Մովսես Գորգիսյանը, Մոնթեն... հետևորդներ չունեն. Սիրտս կտոր-կտոր է լինում:  
    Միթե՞ Բլեյանական գաղափարներով առաջնորդվող սերունդ է ձևավորվում Հայաստանում. և առանձնապես ԲՈՒՀ-երում:  
      Արթնացի´ր Շիրազ ու տես, որ
    հայը երիտասարդը ուրանում է մեր կարոտի երկիրը' Մասիսն ու Սիփանը, Անին, Ղարսն ու էրզրումը, Վանն ու Բիթլիսը, Մուշն ու Սասունը... 
     Երբ Թուրքիայում, Ադրբեջանում ազգայնամոլությունը հիվանդագին չափերի է հասնում, Հայաստանում փորձ է արվում աճող սերնդին կրթել Եվրոպայի խաղի կանոնների չափանիշներով' գլոբալիզացիոն գաղափարախոսության կրողներ.
    աներևակաելի է, որ հայ ուսանողին կարողանում է թուրք երիտասարդը այնպես համոզել, որ անգամ արյունակցական կապերով քույր ազգեր ներկայանալ, մեր երկու թշնամի, իրարամերժ ազգերի միջև, պատրանք ստեղծել հոգևոր միասնականության. հավաստիացնելով, որ բոլոր տարաձայնություններն ու թշնամանքը այսուհետ հարթված են. արդյունքում գայթակղված հայ ուսանողը կարևորելով իր "առաքելության պատմական պահը", նման պատասխանատու փաստաթղթի' համատեղ հայտարարության տակ իր ստորագրությունն է դնում: Թուրքական կողմի այս հրավերքի կազմակերպիչների հետին մտքերն ինձ չի զարմացնում , քանի որ քաջ ծանոթ եմ թուրքական ձեռագին, ու չեմ զարմանում, որ "ԱԿՈՍ" օրաթերթի մասնակցությունը կար այդ հրավերքի կազմակերպիչների մեջ, կրկնում եմ. չեմ զարմանում, քանզի թուրքը հաճախ է մեզ մորթել մեր իսկ դանակով:  
    Թուրքական յուրաքանչյուր բարի ժեստի տակ ինչ -որ մութ հնարք է թաքնված' աշխարհին մոլորեցնող, ուղղակի պետք է ձեռնպահ մնալ գայթակղության գիրկն ընկնելու որոգայթից:  
      Կատարվածի հիմնական մեղավորները իրականում Հայաստանի համալսարանի ղեկավար մարմիններն են, դասախոսական կազմը, ովքեր անպատասխանատվությամբ են վերաբերվել Թուրքիա մեկնող ուսանողների ինչպես ընտրությանը , այնպես էլ հոգեբանորեն նրանց պատրաստելու, նրանց իրավունքների սահմանները բացատրելու և ամենակարևորը. չեն ուսումնասիրվել Թուրքիա մեկնող ուսանողի հայրենասիրության չափը, տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության ու առանձնապես նրանց հայացքների' նվիրվածությանը "Հայ-դատին" ու հայրենասիրական ոգուն, այլապես այս խայտառակ հակահայ իրողության ականատեսը չէինք լինի: 
    Այս պահին ինձ հետաքրքրում մի հարց.
    20 հայ ուսանողները վերադառնալով Հայաստան, արդյո՞ք համալսարանում քննարկման թեմա դարձավ այս երիտասարդների դավաճանական արարքը, արդյոք բացատրություն պահանջվե՞ց: Նման ազգադավ երիտասարդները չպետք է տեղ ունենան համալսանում. նրանք արժանի չեն մեր մայր ԲՈՒՀ-ից ոտքերը ներս դնելու պատվին:  
      
    Այս համատեղ հայտարարության տակ 20 հայ ուսանողներից կորզած ստորագրություններով փաստաթուղթը թուրք պատմաբանները փորձում են օգտագործել աշխարհի աչքին թոզ փչելու. ներկայացնելու իբրև Հայոց ցեղասպանության իրենց պնդումներն և ուրացումները "վավերացնող անհերքելի ակտ": Իրականում իրենից իրավական արժեք չունեցող այս փաստաթուղթը սեփական խարդաղ նպատակներին ծառայեցնելը վկայում է զուտ ստով ու կեղծիքով առաջնորդվող Թուրքական քաղաքական վերնախավի, պատմաբանների, մոլի ազգայնականների աշխարհին մոլորեցնող, ցեղասպանությունը կոծկող հերթական շանտաժի անհաջող փորձերից մեկը: Իրենց նպատակին հասնելու համար ինչերի՜ ասես չդիմեցին,  
     ու՜մ ասես չխնդրեցին իրենց մեղսակիցը դառնալ: Դժվար չէ կռահել, որ ամեն գնով 20 հայ ուսանողներից ստորագրություն կորզելը նպատակամղված է ապակողմնորոշելու թե´ Եվրոպական պետություններին, թե´ Եվրոմիությանը, թե´ Ամերիկային, թե´ ողջ աշխարհին:  
    Իմ կարծիքով չպետք է լուրջ վերաբերվենք այդ փաստաթղթին, որը չունի ոչ մի իրավական ուժ, քանզի աշխարհով մեկ հարյուր հազարավոր կենդանի վկայությունները. ֆիլմերը, արխիվային փաստաթղթերը, օտարների վկայություններն ու հուշերը, լուսանկարներն ու վերջապես տասնյակ պետությունների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը, թուրք առաջադեմ անհատների' Թաներ Աքչամի, Օրհան Փամուքի, Էլիֆ Շաֆաքի, Հաում Չամուքի, Զարաքոլուի... տասնյակ թուրք հրատարակիչների հաստատումները Հայոց ցեղասպանության իրողության, ինչպես նաև ինտեռնետով ստորագրահավաքի մասնակից 30000 թուրք մտավորականների ներողությունները հայ ժողովրդից, կարծեմ բավական է ի չիք դարձնելու Թուրքիայի պղտոր ջրում ձուկ որսալու նկրտումները և արժեզրկում խարդաղորեն 20 հայ ուսանողների ստորագրած փաստաթուղթը իրենց ստոր մտադրություններին ծառաեցնելու համար:  
    * * *
    Թուրքական դիվանագիտական հաջողությունները վերելք ապրեցին, երբ Հայաստանի նախագահը որոշեց ազգային խնդիրներն ու վեճերը հարթել քաղաքակիրթ եղանակով' "Ֆուտբոլային դիվանագիտությամբ":  
    Թե´ Գյուլի Հայաստան այցը, թե´ Դավոսում Պերեսին անպատվելն ու անմիջապես Սերժ Սարգսյանի հետ ձեռքսեղմումը, թե´ 20 հայ ուսանողներից ստորագրություն կորզելը, թե´ Շվեցարիայում ապրիլի 22-ին "ճանապարհային քարտեզի" ստորագրումը... միտված էին Հայոց ցեղասպանությանը հարցականի տակ դնելուն, չեզոքացնելու Թուրքիայի վրա ճնշումները, և ապակողմնորոշելու աշխարհին...
     Այս չարաբաստիկ , անպտուղ դիվանագիտությունը թանկ նստեց մեր ազգի վրա. Ֆուրբոլային հրավերքից սկսած թուրքիան այնքա՜ն մուկ ու կատու խաղաց մեր նախագահի ու արտգործնախարարի հետ, մինչև Ապրիլի 24-ին քաղեց իրեն հնարամիտ սիրախաղի պտուղները. Օբաման չարտացանեց "ցեղասպանություն" բառը: Սիրախաղն ավարտվեց, բայց մեր նախագահն ու արտգործնախարարն  հանդգնություն չունեն խոստովանելու, որ խաղը տանուլ են տվել...

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
    (գրող-հրապարակախոս)

    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 731 | Добавил: Anna | Дата: 14.07.2009 | Комментарии (1)

        «Հարգելի խմբագրություն, ձեր թերթի փետրվարի 7-ի և 10-ի համարներում դուք զետեղել էիք «Նամակ Բելգիայից» վերտառությամբ իմ հոդվածը: Այնտեղ ես խոսում էի լևոնյան բռնակալության տարիների, ՊԱԿ-ի բանտից (ուր անցկացրեցի ճիշտ 2 տարի) Վազգեն Սարգսյանին գրած իմ բաց նամակի մասին` ի պատասխան նրա պահանջների, այն է՝ հանուն մեր ազատության «վաճառվել» իրենց և մտնել ՀՀՇ: Այդ բաց նամակս, որը ժամանակին բազմացրել ու վերցրել էին Գլխավոր դատախազության շատ աշխատողներ, որը նաև կցվել էր մեր գործին, ուղղակի ցնցել էր «սպարապետ» Վազգեն Սարգսյանին` իր իսկ ասելով: Եվ վրեժխնդիր «սպարապետի» անմիջական կարգադրությամբ, նամակիցս ուղիղ 5 օր անց ինձ վրա բարդվեցին այն ժամանակվա Քրեական օրենսգրքի բոլոր, ամենածանր մեղադրանքները, որոնցից մի քանիսը մինչև մահապատիժ էին սահմանում: Ինչպես դատարանում իմ վերջին խոսքում ասացի՝ այս վրիժառու, փոքրոգի «մեծ հայրենասերը», եթե մի փոքր էլ առաջ գնար իր հիվանդագին երևակայության մեջ, գուցե մոռանար իմ կին լինելու հանգամանքը և ինձ վրա բարդեր բաց թողած ևս մի վերջին մեղադրանք՝ բռնաբարության մեղադրանքը, քանզի մնացած բոլոր մեծ ու փոքր, ծանր ու խայտառակ մեղադրանքներն արդեն իսկ բարդել էր տվել ինձ վրա, և դա այն դեպքում, երբ ջոկատի ձերբակալված ոչ մի անդամ դեռևս իր վրա չուներ այդպիսի ծանր և ոչ մի մեղադրանք:
    Հայրենասերի, ազգային հերոսի վառ լուսապսակով զարդարել մի մարդու, որը ժամանակին իր քաջնազարյան բախտից արբած` կործանեց բազմաթիվ կյանքեր ու ճակատագրեր, որն, իրոք, խայտառակ, ազգադավ գործարքների մեջ մտավ մեր թշնամու՝ ադրբեջանցիների հետ, ինչի հետևանքով կորցրինք մեր՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ ու նաև Շահումյանի շրջաննու Գետաշենը, որի հանցավոր արարքները, թալանը չափ ու սահման չունեին, մարդ՝ որին դեռ հաշված տարիներ առաջ անիծում էին հազարավոր հայ մայրեր, որի նորակառույց ապարանքի ամեն մի քարը դրվել էր աղետի գոտու մեր ազգակիցների զրկանքների հաշվին, զոհված ազատամարտիկների թափած արյան, նվիրաբերած կյանքերի հաշվին, առնվազն, այո՜, դավաճանություն է: Եվ եթե ոմանց ուղղակի ինչ-ինչ նպատակներով անհրաժեշտէր և այսօր էլ դեռ անհրաժեշտ է Վազգենին հավերժացնել որպես ազգային «հերոս», ապա շատերը, անտեղյակ իրականությանը, հոսանքի տակ ընկած երկրպագում են ոչ մի ճակատում երբեք և ոչ մի գնդակ չարձակած այս «քաջ սպարապետին», որն այն տարիներին, ըստՇահեն Մեղրյանի հայտարարության, ուղղակի մերժել էր Երևանից զրահատեխնիկա ուղարկել դավաճանաբար լքված ու թշնամու կատաղի գրոհի դեմ մեն-մենակ մարտնչող շահումյանցիներին, ինչի հետևանքով Մեղրյանի համոզմամբ և ունեցած փաստերի՝ներքին փոխադարձ պայմանավորվածությամբ Շահումյանը հանձնվեց թշնամուն, իսկ Մեղրյանը դարձավ «օդային աղետի զոհ»: Ոմանք էլ՝ իրոք տեղյակ, Վազգենին լավ ճանաչող մարդիկ, լռում են, ուղղակի աչք փակում այս խայտառակության վրա` հանցավոր կերպով թույլ տալով ստի և կեղծիքի հաղթարշավը: Մեր լռությունը ստի և անարդարության հաղթանակն է, ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի՝ հանուն զոհված մեր ընկերների, հանուն մեր սերունդների և մեր պատմության...
         Ահա թե ինչու, հարկ համարեցի ձեզ տրամադրել այն տարիներին Վազգեն Սարգսյանին գրած իմ «բաց նամակը» ` առանց որևիցե փոփոխման, ինչը գտնում եմ, որ դեռ այսօր էլ շատ արդիական է: Թող սա դիտվի որպես «Իմ սպարապետը» անցկացվելիք շարադրություն-մրցույթի մի օրինակ, և մարդիկ իմանան, թե ինչպիսին էր իրականում «ԻՄ սպարապետը» ...

    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 717 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (0)

    ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ            

           Կարդացի "Հայոց Աշխարհում".  

       Կարդացի հոդվածը և հիացած եմ ձեր գաղափարներով, իմացությանբ. ու ոչ միայն ես: Ձեր  պատկերացումներն ու վերլուծություններն "Հայկական հարցի" շուրջ կարող եմ ասել առանց երկմտելու, որ անզուգական են: Իրոք մեր արտաքին դիվանագիտությունը կաղում է շատ, թվում է ամեն բան հուսալի ձեռքերում է, բայց ցավոք այդպես չէ: Շատ վաղուց էի նկատել, դիվանագիտական ձախողումները ու ուղղիներ էի փնտրում ստեղծել մի կառույց, որտեղից հրահանգներ կստանան և "Հայ-դատի" համար պայքարողները և մասնավոր անձիք, ովքեր փորձում են իրենց նպաստը բերել "Մեծ եղեռնի" միջազգայնորեն ճանաչելու գործում: Բոլորովին տեղյակ չլինելով "Արարատ ռազմավարական կենտրոնի" մասին, կամ ավելի ճիշտ նրա բուն գործունեության մասին, ստիպված եմ եղել նամակով դիմել քաղաքական այրերից ոմանց ու խնդրել, որ ստանձնեն այս հույժ կարևոր առաքելությունը. կոորդինացնել ազգային բոլոր քայլերը սփյուռք-Հայաստան, թե´, Ղարաբաղի կնճռոտ հարցի Հայանպաստ լուծման, թե´ "Հայկական հարցի". մեր պատմական տարածքների վերադարձման խնդրում: Այսօր հանձինս ձեզ այդ անհատը դուք եք, որ բազմակողմանիորեն կարողանում եք վերլուծել ու ուղղիներ առաջարկել հաջողության հասնելու համար: Ամբողջ սրտով երազում եմ, որ մեր արտաքին դիվանագիտությունը  դուք ներկայացնեք աշխարհին, այլապես այս կաղ, թերրի դիվանագիտությամբ հայտնվում ենք միշտ փակուղղում, ասես աճպարարության է նմանվում, երբ ամեն անգամ հերթական դիվանագիտական պարտությունից հետո, փորձում են   պարտությունը հաղթանակի տեղ ներկայացնել:
      Թուրքիայում, երբ երկրի ղեկավարներից սկսած, վերջացրած շարքային քաղաքացիներով ուրանում ու մերժում են 30 տարի շարունակ ծրագրված հայերի բնաջնջումը, մեր երկրում չկա համախմբված այդ ուրացման դեմ պայքարող հասարակություն: Թարմ օրինակ. երբ Բրյուսելում "Հայ-դատը" իր նախաձեռնած դեկտեմբերի 14-ի համաԵվրոպական հանրահավաքի մասին հայտարարել էր  ամիսներ առաջ, մեր հարգարժան վարչապետ Սերժ Սարգսյանը գալով Բրյուսել հարցազույց է տալիս ու ասում, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը, այն դեպքում, երբ ցույցի նպատակն էր կոչ անել Եվրոպային, ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրոմիության անդամակցումը: Ցուցարարները պահանջում էին արգելել ցեղասպան Թուրքիայի մուտքը Եվրոպա:  
      Ցույցի կազմակերպիչներս հայտնվել էինք աբսուրդ վիճակում ու բնական է, որ այս ֆոնի վրա հնարավոր չէր հավաքել այն բազմությունը, որը կար 2004թ:   այստեղ են ասել. աջ ձեռքը չի իմանում, թե ձախն ինչ է անում:   Սա մեր նախագահացու վարչապետի լուրջ անհեռատես, ոչ ազգօգուտ առաջին քայլն էր, իսկ վաղը ի՞նչ կարելի է սպասել հարց է...
      Հարգարժան Արմեն Այվազյան ահա այն նամակը, որ ես դիմել էի Վազգեն Մանուկյանին, որպեսզի կազմակերպի, կոորդինացնի ազգային խնդիրները. նորից եմ կրկնում, որ ես քաջ տեղյակ չէի ձեր գործունեության ու ձեր վերլուծությունների մասին, որոնց հետ լիուլի համաձայն եմ.
    քծնելով, ծնկելով հարց չի լուծվում. պետք է շրջահայաց լինել ու պայքարել պատմական արդարության հասնելու համար: 
         Հիմա եմ զգում, որ ճիշտ հասցեով չեմ դիմել, այսօր այս նամակը հասցեյագրում եմ ձեզ ու խնդրում. մի մնացեք ստվերում, մի լռեք, ձեր մտքերը հաճախակի բարձրաձայնեք մամուլով, հասարակությանը, համալսարանական լսումներ կազմակերպեք... armtovn.com կայքէջում, երբ կարդացի, շատ ուրախացա, որ ընթերցողը հոդվածի քննարկումների բաժնում ձեզ մեծարում է ու բարձր գնահատում ձեր գաղափարները:
      Առաջնորդեք ազգին, մենք ձեզ նման մտածողների կարիքը շատ ունենք:
      Նոր տարում մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, հաջողություն, պայքարելու կամք. թող կանաչ լինի ձեր ճանապարհը...
          Հարգելի Հայրենակից ամեն մարդ չէ, որ քեզ նման է իրավիճակը քննարկում:
    Ղարաբաղցուն դարձրել են քավության նոխազ: Այդ նույն հրապարակում տարիներ   առաջ մոտ մեկ միլլիոն մարդ էր 1988--ին գոռում,- 
    Ղարաբաղը մերն է, Ղա-րա-բա՜ղ, Ղա-րա-բա՜ղ...
    Այդ նույն ղարաբաղի համար մեր ազգի նվիրյալներն իրենց կյանքը տվեցին:
    Հենց էնպես չեղավ այդ հաղթանակը: մի բաժակ ջուր խմել չէ. պատերազմ էր, մահ էր, սարսափ, սով, ողբ...
      Փաստորեն Լևոնի այս հայտարարություններով նորից ու նորից ավելի եմ համոզվում, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը պայմանավորված չէ ՀՀՇ ական կլանի մասնակցությամբ. դա հայ ազգի գերությունից թոթափելու պոռթկումն էր ու կասեցնել այդ պատերազմը Լևոնին չէր տրված, այլապես մենք պարտության կմատնվեինք: Շատ փաստեր կան, որ նա խոչընդոտել է մեր զորքերի առաջխաղացմանը, որը իր բացասաբար հետևանքներն ունեցավ այսօր բանակցային գործընթացքում խոշոր հաղթաթուղթ ունենալու Ղարաբաղյան կարգավիճակի հարցում: հետո մի մոռացեք, որ բավականին տարածքներ  Սերժի, Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ գրավվեցին : Հիմա բարձրացել է Լևոն կոչեցյալը հայտարարում է որ Ղարաբաղը լայն ինքնավարության կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում: Ախր նա ո՞վ է, որ արյունով վերցրած հողը հետ տալու 
    որոշում կայացնի, արցախցու բախը, ճակատագիրը Լևոնն ու իր թիմակիցնե՞րը պետք է վճռեն: Ոչ մեկը հավաքվածներից հարց չի բարձրացնում, եթե դու էդ մտքին ես եղել էն գլխից, բո ինչու՞ թողեցիր, որ հազարավոր հայի արյուն թափվի, Թե՞ այդ ժամանակ ձեռնտու էր ձեզ' ՀՀՇականներիդ  
     համար, որ պատերազի քողի տակ մինչև վերջ թալանեիք երկիրը ու երբ տեսակ   էլ թալանելու բան չի մնացել ու ձեր խելքի բանը չէ երկիր կառավարելը' մի խոսքով   ձախողվել եք. հրաժարական տվեցիք ու դատարկ երկիրը թալանված, ավերված    ժառանգեցիք Քոչարյանին: Եթե մի տարի էլ
    ավել մնայիք հայաստանի տեղն էլ չէր մնա քարտեզի վրա: Չէ, ոնց գցում բռնում եմ.
    մեր ժողովուրդը նամուս , աբուռ չունի, որ Ղարաբաղը ծախողին ծափահարում է. 
      մի փոր հացի ժողովուրդ ենք դարձել. էս ու՞ր ենք հասել ու էսպես ու՞ր ենք գնում: Մարդը ելել է հրապարակ ու հստակ ասում է, որ Ղարաբաղը տալու ենք, որ հայկական հարցը իր ըմբռնումների բանը չէ. Նա թքած ունի մեր 1,5 միլ. նահատակների հիշատակների վրա. Ժողովուրդ նման հային կախել է   պետք, ոչ թե ծափահարել, հետո, բա դու ժողովուրդ նրա համը չէի՞ տեսել, որ գալիս լցվում ես հրապարակ ու ծափահարում, Լե- վոն գոռում ու գոչում: Ժողովուրդ միթե՞ չես տեսնում, որ նրա կողքին    շարված թիկնապահներն այն ընդդիմությունն է, որ դու այս խորհրդարանական   ընտրություններին մերժեցիր , հիմա ճարը կտրված Լևոնի փեշը բռնած ման են   գալիս: Ժողովուրդ կամք ունեցի ու ազգային խնդիրները դավադրաբար անտեսողին մի թույլ տուր, որ քեզ զրկեն ազգային մտածողության, պատկանելության հպարտությունից:  
     Ազգի դավաճանին չեն ծափահարի, նրան կախաղան   հանելն էլ քիչ է, նա պետք է պատասխան տա Ղարաբաղյան պատերազմի հերոսամարտը իր հանցախմբի շահերին ծառաեցնելու համար,   Ես ոչ թե պաշտպանում եմ Քոչարյանին, կամ Սերժին, այլ իրողությանը նայում եմ սթափ ու բազմակողմանի վերլուծության տեսանկյունից   Նա պետք է պատասխան տա սեփականաշնորհման քողի տակ երկրի թալանի    համար, նա պետք է պատասխան տա մեր տեսած չարքաշ կյանքի, մեր երեխաներից խլած ամենաթանկ բանի' մանկության, հայաստանը հայաթափելու, երկրում անարխիայի մթնոլորտ ձևավորելու համար, համար, համար ....
    այնքան շատ են այդ համարները, որ ժամանակս չի հերիքի թվելու համար:
    Իսկ ավազակապետություն բառը, որ հաճախակի հրապարակավ հայտարարում է անամոթաբար, մոռանում է, որ դրա կնքահայրն հենց ինքն է, իր ոհմակով հանդերձ, իսկ ինչ մնում է Սպարապետ հորջորջվող Վազգեն Սարգսյանին , կգա ժամանակը, երբ սերունդներին զուլալ ճշմարտությունը կփոխանցվի նրա անձի մասին: Մենք պարտավոր ենք սերունդներին ճիշտն ասելու: ՈՒ՞մ ենք քծնվում, ինչու՞, ՈՒ՞մ ենք կուռք դարձնում, ո՞ր հերոսության համար. որ իր նախարար եղած ժամանակ ասում էր " Ով չգնա Ղարաբաղ կռվելու, կտանեմ Սևան կգյուլեմ" : Նա այնքան խորամանկություն ունեցավ, որ 1999թ   խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամուր բռնեց Դեմիրճյանի փեշը, քաջ գիտակցելով, որ ժողովուրդն իրեն չի սիրում: դեռ նոր էր ձևավորվել  
     խորհրդարանը, նա արդեն ուզում էր ազատվեր Դեմիրճյանից. այդ մասին գրեցին թերթերը. ես արդեն կանխազգում էի այդ դաշինքի մոտալուրդ  պառակտումը, բայց հոկտեմբերի 27-ը սրբագրեց պատմության այդ մութ էջը և  Վանոյի, Լևոնի, Բաբկենի հավատարիմ ընկերը ի շնորհիվ Հոկտեմբերի 27-ի հռչակվեց ազգային հերոս, Վազգեն սպարապետ:
      Հիմա էլ եղբայրն է բռնել Լևոնի փեշից. սիրում են ուրիշին տրորելով վեր բարձրանալ:  
    Ազնվության, հանդուրժողականության, ավազակապետության...
    մասին ով խոսի, գոնե Արամը չխոսի, քանզի ողջ հայ ժողովուրդը ցնցվեց մարդասպան եղբոր կատարածից. Նաղդալյանի պես խելացի լրագրողին մեջտեղից հանեց. Գոնե ամոթ ունենա ու լեզուն կուլ տա. Էստեղ են ասում.
    քոռը սաղին առաջինն է ասում քոռ, որ իրեն չասեն...
      քանի մեր ժողովուրդը էս խելքին է, այսինքն խոսքը ամբողջ ժողովրդի մասին չէ,   այլ ջուր պղտորող, զբոսանքի դուրս եկողների. դեռ մեր երկիրը երկար ժամանակ  խելքի չի գա: Բայց այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունեն և իշխանությունը. Բռնել  ենք Եվրոպա տանող ուղղին ու դարձել հլու կամակատարը Եվրոպայի: Այն դեպքում,   որ հենց Եվրոպայի կենտրոնում ճնշվում է ամեն ձևի միտինգները, ականատես ենք լինում ամեն անգամ,  նույն Եվրոպան, որ ամեն մի չարաշահման, կոռուպցիայի համար պատասխանատվության  է կանչում վարչապետին կամ նախագահին, սովորական երևույթ է. օրինակ Ժակ Շիրակին,  Բեռնուսկոյին... եթե օրենքի առաջ  բոլորը հավասար են, ինչպե՞ս եղավ, որ ողջ երկիրը թալանվեց, Լևոնը պատասխանատվություն չկրեց, ինչպե՞ս է լինում, որ Լևոնի պատճառով 10-ը մարդ է մեռնում ու նորից Լևոնը ջրից չոր է դուրս գալիս.
    դեռ մի բան էլ իշխանություններն են մեղավոր: Քանի Լևոնը անձեռնմխելի է, դեռ մեր ազգի գլխին սև ամպը կախվելու է: Հետո մի անհերքելի փաստ. Ազատության հրապարակի բազմության 90%-ը Լևոնի աղանդավոր եղբայրներն   են ու հենց նրանք են ամենուրեք ցեխ շպրտում Գարեգին վեհափառի վրա, որ ժողովրդի մեջ հակակրանք ստեղծվի, պառակտի մեր սուրբ հավատը: 
      Քանի Լևոնը ազատության մեջ է, մենք կօտարվենք և մեր եկեղեցուց, և մեր անկախ պետականությունից. մի գեղեցիկ օր նորից մեզ կդարձնի թուրքահպատակ. չմոռանանք, որ ՀՀՇ-ն ի օրոք փակվեցին համարյա բոլոր ռուսական    դպրոցները. հիմա էլ իրենց քարոզները նույն երանգն ունեն   Մեղք է մեր ազգը, որ նման զավակ ունի:
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 798 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (0)

       Ինչու՞ ես կարծում, թե ես Ռոբերտին կամ Սերժին պաշտում եմ. Չէ, էդպես չի. երբ հիշում եմ Լևոնին, սրանք իմ աչքին սուրբ են երևում, Էլ չեմ ասում Լևոնի շրջապատի ՀՀՇ-ական ոհմակին, որ սոված գայլերի նհման սպասում են իրենց աստեղնային ժամին: Կառո՞ղ ես Լևոնի կողքի կանգնածների մեջ մի ազնիվ, ազգին անկեղծորեն նվիրյալ, անբիծ կենսագրությամբ մեկին ցույց տալ, իհարկե' ոչ: Էլ ինչի՞ համար նրա կողմնակիցը լինեմ, հանուն այն բանի, որ իրենք կուշտ փորերով, սովածներին կեղծ խոստումներ տալով հանել են հրապարա՞կ, Չէ, ես ինքնասիրություն ունեմ, ինձ դեռ չի լքել հիշողությունս ու ամենակարևորը, 12 շնչից բաղկացած ընտանիքս հրաշքով փրկվեց. հայտնվեց օտարության մեջ:
    Ես այդ մասին գրել եմ հենց իրեն, երբ նա "ԱԶԳ"-ֆորումի հյուրն էր. 
    "ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ" վերնագրով: Եթե սխալ էի, թող երկու տողով արդարանար ու պատասխաներ իմ նամակին:
    Մի քանի օր առաջ քննարկումներում մեկը մի գեղեցիկ ձևակերպում էր տվել, թե ինչու՞ է սիրում Սերժին. "Ինչքան շատ եմ ճանաչում Լևոնին,  Այնքան շատ եմ սիրում Սերտժին" Իրականությունը սա է: մեր քաշած ցուրտը, մութը, սովը մի կողմ դրած , մի զգացում էր այդ տարիներին պատել ինձ. փոշմանել էի, որ աշխարհ եմ եկել ու ականատեսն եմ հայրենիքիս կործանման: Իսկ հիմա ավելի ահաոր միտքեր են սիրտս կեղեքում. Ինչու՞ պիտի իմ սերունդը օտարվի իր օճախից, հայրենիքից, ինչու՞ պիտի 10- 20- տարի  հետո մեր թոռները օտար լեզվով խոսեն, կամ օտարի հետ ամուսնանան... 
    միթե՞ ուծացման վտանգը քո ընտանիքին չի սպառնում, դու անհանգստացա՞ծ չես քո հետագա սերունդի հայապահպանման հարցում: Հենց հիմա տեսնում եմ այդ գալիքը, նրանց ապագան...
    Այսօր, երբ մենք դեռ կանք, ստիպում ենք, որ տանը հայերեն խոսեն, բայց հետո՞, երբ խորն ենք մտածում , թուրքի կիսատ թողածը Լևոնը շարունակեց. հայաթափեց Հայաստանը, կերավ, թալանեց, ամպենաթողության ու սպանությունների հիմնադիրը եղավ: Եթե շատ թե քիչ այն տարիներին հետևել ես քաղաքականությանը, Ղարաբաղյան պատերազմի այսօրվա թնջուկը Լևոնի մեղքով եղավ. զինադադարից հետո նա չկարողացավ տեր կանգնել մեր հաղթանակներին. մի պահ լուրեր պտտվեցին, որ մերոնք անարգել առաջ են գնում. անգամ Բաքուն գրավելու  լուրեր շրջանառվեց. այդ ժամանակ էր, որ խորամանկ Ալիևը կանխազգաց, որ  հայը կատաղել է ու հնարավոր չէ հայի դեմն առնել ու ստիպված եղավ  դիմել խորամանկության.  գործը տարավ դեպի բանակցություններ, բայց ինչու՞ Լևոն, ե՞րբ է եղել  աշխարհի պրակտիկայում, որ պարտվող կողմն է իր կամքը թելադրում հաղթողին: 
         Հարգելի ԵԴՈ ասեմ, որ ես այդ տարիներից եմ պայքարում Լևոնի դիվանագիտական անկարողության դեմ. չեմ ուզում ընդարձակվել, նամանավանդ այս կայքէջում. որտեղ, ինչ, ինչպես...
         Ինչ մնում է արտգործնախարար Օսկանյանին, ասեմ, որ հաճախ եմ կիսվել  Արմեն Այվազյանի հետ ու երկուսսիս կարծիքները համընկել են. Օսկանյանի  հարմարվողականությունը, արտգործնախարարների բանակցությունների գաղտնիությունը  միշտ էլ ինձ կասկած է ներշնչել, որի հետ համակարծիք էր նաև Այվազյանը: Օսկանյանի դուրս գալուց առաջ ես մի քանի անգամ նամակով դիմեցի  ՍԵՐԺԻՆ, որ միակ արժանի թեկնածու Արմեն Այվազյանն է այդ պաշտոնին, ցավոք նամակներս տեղ չհասան' հետ եկան:
    Այսօր ազգային խնդիրներին ու նրանց պատասխաններին լուծում առաջարկող շատ քչերը կան Հայաստանում. առաջինը Արմեն Այվազյան, եկրորդը' ԱՐԱ ՊԱՊՅԱՆ... ինչ մնում է Էդվարդ Նալբանդյանին, էլի եմ կրկնում. հույսերս զրոյական են. սրա աշխատելաոճն էլ գաղտնիության սկզբունքներով  է առաջնորդվում. Ինչու՞ չպետք է տեղեկանանք, թե այս կամ այն հանդիպման ժամանկ ի՞նչ հարցեր են շոշափվել. ազգօգուտ է արդյոք , թ՞ե ինքնագլուխ որոշումներ են կայացվում, առանց ազգին տեղյակ պահելու........... 
    Իսկ քաջության համար մի կասկածիր. ես քծնողներից չեմ ու ճիշտը' իմ զգացածը ճակատին ասող եմ. ինձ մի պիտակավորեք, թե ես սրա-նրա կողմնակիցն 
    եմ. չէ, ինձ համար գերագույն նպատակ ազգիս շահն է, ազգիս դեմ ծառացած
    հազար ու մի խնդիրները: Դրա համար էլ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐ ՄԻԱՆԱՆՔ ՈՒ ԲԱՐՁՐԱՁՅՆԵՆՔ
    ԻՆՉՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻճԱԿԻ ՀԱՄԱՐ: 
       
    Հարգելի Հայրենակից ամեն մարդ չէ, որ քեզ նման է իրավիճակը քննարկում:
    Ղարաբաղցուն դարձրել են քավության նոխազ: Այդ նույն հրապարակում տարիներ   առաջ մոտ մեկ միլլիոն մարդ էր 1988--ին գոռում,-
    Ղարաբաղը մերն է, Ղա-րա-բա՜ղ, Ղա-րա-բա՜ղ...
    Այդ նույն ղարաբաղի համար մեր ազգի նվիրյալներն իրենց կյանքը տվեցին:
    Հենց էնպես չեղավ այդ հաղթանակը: մի բաժակ ջուր խմել չէ. պատերազմ էր, մահ էր, սարսափ, սով, ողբ...
      Փաստորեն Լևոնի այս հայտարարություններով նորից ու նորից ավելի եմ համոզվում, որ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը պայմանավորված չէ ՀՀՇ ական կլանի մասնակցությամբ. դա հայ ազգի գերությունից թոթափելու պոռթկումն էր ու կասեցնել այդ պատերազմը Լևոնին չէր տրված, այլապես  մենք պարտության կմատնվեինք: Շատ փաստեր կան, որ նա խոչընդոտել է մեր զորքերի առաջխաղացմանը, որը իր բացասաբար հետևանքներն ունեցավ  այսօր բանակցային գործընթացքում խոշոր հաղթաթուղթ ունենալու Ղարաբաղյան  կարգավիճակի հարցում: հետո մի մոռացեք, որ բավականին տարածքներ   Սերժի, Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ գրավվեցին : Հիմա բարձրացել է Լևոն կոչեցյալը  հայտարարում է որ Ղարաբաղը լայն ինքնավարության կարգավիճակով լինի  Ադրբեջանի կազմում: Ախր նա ո՞վ է, որ արյունով վերցրած հողը հետ տալու  որոշում կայացնի, արցախցու բախը, ճակատագիրը Լևոնն ու իր թիմակիցնե՞րը
    պետք է վճռեն: Ոչ մեկը հավաքվածներից հարց չի բարձրացնում, եթե դու էդ մտքին ես եղել էն գլխից, բո ինչու՞ թողեցիր, որ հազարավոր  հայի արյուն թափվի, Թե՞ այդ ժամանակ ձեռնտու էր ձեզ' ՀՀՇականներիդ    համար, որ պատերազի քողի տակ մինչև վերջ թալանեիք երկիրը ու երբ տեսակ էլ թալանելու բան չի մնացել ու ձեր խելքի բանը չէ երկիր կառավարելը' մի խոսքով   ձախողվել եք. հրաժարական տվեցիք ու դատարկ երկիրը թալանված, ավերված   ժառանգեցիք Քոչարյանին: Եթե մի տարի էլ ավել մնայիք հայաստանի տեղն էլ չէր մնա քարտեզի վրա: Չէ, ոնց գցում բռնում եմ.
    մեր ժողովուրդը նամուս , աբուռ չունի, որ Ղարաբաղը ծախողին ծափահարում է.    մի փոր հացի ժողովուրդ ենք դարձել. էս ու՞ր ենք հասել ու էսպես ու՞ր ենք գնում: Մարդը ելել է հրապարակ ու հստակ ասում է, որ Ղարաբաղը տալու ենք, որ հայկական հարցը իր ըմբռնումների բանը չէ. Նա թքած ունի մեր 1,5 միլ. նահատակների հիշատակների վրա. Ժողովուրդ նման հային կախել է   պետք, ոչ թե ծափահարել, հետո, բա դու ժողովուրդ նրա համը չէի՞ տեսել, որ գալիս լցվում ես հրապարակ ու ծափահարում, 
    Լե- վոն գոռում ու գոչում: Ժողովուրդ միթե՞ չես տեսնում, որ նրա կողքին   շարված թիկնապահներն այն ընդդիմությունն է, որ դու այս խորհրդարանական    ընտրություններին մերժեցիր , հիմա ճարը կտրված Լևոնի փեշը բռնած ման են    գալիս: Ժողովուրդ կամք ունեցի ու ազգային խնդիրները դավադրաբար անտեսողին մի թույլ տուր, որ քեզ զրկեն ազգային մտածողության, պատկանելության հպարտությունից:  
     Ազգի դավաճանին չեն ծափահարի, նրան կախաղան    հանելն էլ քիչ է, նա պետք է պատասխան տա Ղարաբաղյան պատերազմի հերոսամարտը իր հանցախմբի շահերին ծառաեցնելու համար,   Ես ոչ թե պաշտպանում եմ Քոչարյանին, կամ Սերժին, այլ իրողությանը նայում եմ սթափ ու բազմակողմանի վերլուծության տեսանկյունից   Նա պետք է պատասխան տա սեփականաշնորհման քողի տակ երկրի թալանի    համար, նա պետք է պատասխան տա մեր տեսած չարքաշ կյանքի, մեր երեխաներից խլած ամենաթանկ բանի' մանկության, հայաստանը հայաթափելու, երկրում անարխիայի մթնոլորտ ձևավորելու համար, համար, համար ....
    այնքան շատ են այդ համարները, որ ժամանակս չի հերիքի թվելու համար: 
    Իսկ ավազակապետություն բառը, որ հաճախակի հրապարակավ հայտարարում է անամոթաբար, մոռանում է, որ դրա կնքահայրն հենց ինքն է, իր ոհմակով հանդերձ, իսկ ինչ մնում է Սպարապետ հորջորջվող Վազգեն Սարգսյանին , կգա ժամանակը, երբ սերունդներին զուլալ ճշմարտությունը կփոխանցվի նրա անձի մասին: Մենք պարտավոր ենք սերունդներին ճիշտն ասելու: ՈՒ՞մ ենք քծնվում, ինչու՞, ՈՒ՞մ ենք կուռք դարձնում, ո՞ր հերոսության համար. որ իր նախարար եղած ժամանակ ասում էր " Ով չգնա Ղարաբաղ կռվելու, կտանեմ Սևան կգյուլեմ" : Նա այնքան խորամանկություն ունեցավ, որ 1999թ   խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամուր բռնեց Դեմիրճյանի փեշը, քաջ գիտակցելով, որ ժողովուրդն իրեն չի սիրում: դեռ նոր էր ձևավորվել  
     խորհրդարանը, նա արդեն ուզում էր ազատվեր Դեմիրճյանից.
    այդ մասին գրեցին թերթերը. ես արդեն կանխազգում էի այդ դաշինքի մոտալուրդ   պառակտումը, բայց հոկտեմբերի 27-ը սրբագրեց պատմության այդ մութ էջը և  Վանոյի, Լևոնի, Բաբկենի հավատարիմ ընկերը ի շնորհիվ Հոկտեմբերի 27-ի հռչակվեց ազգային հերոս, Վազգեն սպարապետ:
      Հիմա էլ եղբայրն է բռնել Լևոնի փեշից. սիրում են ուրիշին տրորելով վեր բարձրանալ:  
    Ազնվության, հանդուրժողականության, ավազակապետության...
    մասին ով խոսի, գոնե Արամը չխոսի, քանզի ողջ հայ ժողովուրդը ցնցվեց մարդասպան եղբոր կատարածից. Նաղդալյանի պես խելացի լրագրողին մեջտեղից հանեց. Գոնե ամոթ ունենա ու լեզուն կուլ տա. Էստեղ են ասում. քոռը սաղին առաջինն է ասում քոռ, որ իրեն չասեն...
      քանի մեր ժողովուրդը էս խելքին է, այսինքն խոսքը ամբողջ ժողովրդի մասին չէ,   այլ ջուր պղտորող, զբոսանքի դուրս եկողների. դեռ մեր երկիրը երկար ժամանակ   խելքի չի գա: Բայց այս ամենի մեջ իր մեղքի բաժինն ունեն և իշխանությունը. Բռնել   ենք Եվրոպա տանող ուղղին ու դարձել հլու կամակատարը Եվրոպայի: Այն դեպքում,    որ հենց Եվրոպայի կենտրոնում ճնշվում է ամեն ձևի միտինգները, ականատես ենք լինում ամեն անգամ,  նույն Եվրոպան, որ ամեն մի չարաշահման, կոռուպցիայի համար պատասխանատվության  է կանչում վարչապետին կամ նախագահին, սովորական երևույթ է. օրինակ Ժակ Շիրակին,  Բեռնուսկոյին... եթե օրենքի առաջ  բոլորը հավասար են, ինչպե՞ս եղավ, որ ողջ երկիրը թալանվեց, Լևոնը պատասխանատվություն չկրեց, ինչպե՞ս է լինում, որ Լևոնի պատճառով 10-ը մարդ է մեռնում ու նորից Լևոնը ջրից չոր է դուրս գալիս.
    դեռ մի բան էլ իշխանություններն են մեղավոր: Քանի Լևոնը անձեռնմխելի է, դեռ մեր ազգի գլխին սև ամպը կախվելու է: Հետո մի անհերքելի փաստ.
    Ազատության հրապարակի բազմության 90%-ը Լևոնի աղանդավոր եղբայրներն են ու հենց նրանք են ամենուրեք ցեխ շպրտում Գարեգին վեհափառի վրա, որ ժողովրդի մեջ հակակրանք ստեղծվի, պառակտի մեր սուրբ հավատը:   Քանի Լևոնը ազատության մեջ է, մենք կօտարվենք և մեր եկեղեցուց, և մեր անկախ պետականությունից. մի գեղեցիկ օր նորից մեզ կդարձնի թուրքահպատակ. չմոռանանք, որ ՀՀՇ-ն ի օրոք փակվեցին համարյա բոլոր ռուսական    դպրոցները. հիմա էլ իրենց քարոզները նույն երանգն ունեն:  Մեղք է մեր ազգը, որ նման զավակ ունի:
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 647 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (0)

       Նախ իմ խորին հարգանքն ու շնորհակալությունները փոխանցեք ձեր խելացի տիկնոջը' իր այս անգնահատելի աշխատանքի համար. Ես զբաղված լինելով իմ ձեռքում եղած գրքի խմբագրմամբ, մակերեսորեն էի կարդացել, բայց հիմա երբ ազատ եմ. մանրազնին կարդացի ու գնահատականը' անգին է. մեր արմատները պեղել, անհայտությունից փրկել համշենահայերի ինքնությունը, երգերը... սա գիտական ծանրակշիռ աշխատանք է.Նորից ու նորից շնորհակալություն Լուսինե Սահակյանին: Կարդացի նաև ձեր ուղարկած հոդվածը Golos Armenii_22.01.2008 , ինչպես նաև դիտեցի ձեր էջի վրա տեղադրված 9-ը մասից կազմված տեսարեիզը' որը վաղուց էի թռուցիկ դիտել, բայց երեկ ամբողջը դիտելուց հետո նյարդերս լարվեցին, պատկերացրեք, որ մինչև վերջին մասը դիտել էլ չէի կարողանում. դուք իմանալով Աշոտ Բլեյանի թուրքամետ լինելը, ինչպես եք համաձայնել նրա հետ բանավիճել, երկաթյա կամք էր պետք նստել ու դիմանալ մինչև հարցազրույցի վերջը. ձեր փոխարեն ես դուրս կգայի հենց ուղիղ եթերից ու այդպես կարտահայտեի իմ բողոքը. այս մարդուն դեռ վստահված է կրթել մեր մատաղ սերնդին. իր թուրքամետ մտքերը ներարկելու նրանց: Մի անգամ թերթում հանդիպեցի, որ երեխաներին հանձնարարել էր բարեկամության թեմայով շարադրություն գրել. թեման հենց ադրբեջանի հետ մերծեցման մասին էր... հիմա լավ չեմ հիշում մանրամասները, բայց որ նա չարիք է մեր աճող սերնդի համար դա փաստ է: Նա երեխաների միջից քամելու է ինքնասիրության զգացումը. ուսուցանում, որ կարելի է ծնկել, հարմարվել, սողալ, քծնվել. մի խոսքով այն արատավոր հատկությունները, որ մարդուն արժեզրկում են ու գլոբալիզացիայի գիրկն են նետում. նա մի քարոզչություն է ծավալել, որ անմիջապես խարխլում է մեր արժեքները. նրան են վստահել մի հաստատություն, որտեղից հայ երեխան պետք է դուրս գա ամբողջովին մոռանալով, որ ինքը հայ է: Էն գլխեն էլ հակակրանք ունեին նրա նկատմամբ, էլ ավելի խորացավ, երբ տեսա չունի անգամ տարրական կուլտուրա իրեն զսպելու եթերում ու իրեն ավելի բարձր է դասում սեղանի շուրջ նստածներից ու իր զոռբայությամբ իր թուրքամիտ մտքերին ճանապարհ հարթում, փակելով սեղանի շուրջ նստածների բերանը. Մեծ կարծիք ունի իր անձի նկատմամբ: Նա օգտվելով ձեր պարկեշտ կեցվածքից, բռնել էր հարձակողական դիրք, իսկ Ռոբերտ Սահակյանցի մասին կարելի է համարյա նույն գնահատականները տալ, գումարած. ինչ հայ, որ գերադասում է ռուսերենով մեկնաբանել ազգին վերաբերվող ցավոտ խնդիրները... Նրանց թվում է, եթե հայը ծնկի' եղեռնը մոռանա, Ղարաբաղը տա, թուրքն ու ադրբեջանցին նորմա հարաբերություն կհաստատեն հայերի հետ, բայց այդ բանը երբեք չի լինի, քանի որ նրանց համար հայը ԴՈՒՇՄԱՆ կմնա միշտ:
    Արդեն ասել եմ. շատ եմ գնահատում ձեր գաղափարները, բայց ձեր ճանապարը փշոտ է, մի հուսալքվեք, եղեք ուժեղ, համարձակ ու ստիպեք, որ Բլեյանները լռեն ու ձեր խոսքը, մտքերը հասցրեք մեր ժողովրդին: Մի թողեք, որ բլեյանները բազմանան. նրանք չարիք են մեր ազգի համար:
      Զինվեք համբերությամբ ու արիությամբ հանուն մեր ազգի:

    Լավագույն բարեմաղթանքներով' ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼԻՑ
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 712 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (1)

         "Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին" հոդվածը ես գրել եմ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո: Անգլերեն թարգմանվելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկեցի Ամերիկյան, Բրիտանական, ֆրանսիական, թուրքական թերթերին, լրագրողներ առանց սահմանի, շատ կոնգրեսականների, ու անգամ Բուշին: ՈՒնեցա շատ արձագանքներ: 
         Իսկ այս տարի իմ մեջ միտք ծագեց թարգմանել ֆրանսերեն ու գերմաներեն լեզուներով ու տպագրել գրքույկ, որ շատերին հասանելի լինի իմ "Բաց նամակի" բովանդակությանը: 
    Գրքույկի 4 լեզուներով տպագրությունն ունի նաև նպատակային բնույթ. ուղարկել կոնգրեսականներին, Եվրոխորհրդարանականներին, բոլոր այն պետությունների խորհրդարաններին, որոնք դեռ չեն ընդունել Ցեղասպանության իրողությունը ու անգամ ուղարկել Թուրքիա: 
         Հիմա, երբ ամբող աշխարհը կախվածություն ունի էլեկտրոնային հաղորդամիջոցներից' համակարգիչից, անհավանական է, որ մեր գիտնականների կամ պատմաբանների Հայոց Մեծ եղեռը հաստատող հաստափոր գրքերը' ուսումնասիրությունները, բացահայտումները ընթերցվեն , որոնք նախ ժամանակատար են ընթերցելու համար ու երբեմն էլ անհասանելի' չթարգմանված լինելու պատճառով, հավաստիացնում եմ, որ նրանք հետին պլան են մղված. Ինչու՞ է այն կարծիքը ձևավորվել, թե օտար ազգերը բացում, կարդում, կամ ուսումնասիրում են, թե իրականում ի՞նչ է կատարվել օսմանյան կայսրությունում 1893-1923թթ..հայերի հետ: ՈՒստի' այս ի նկատի ունենալով, իմ հաստատ համոզմամբ այս փոքրածավալ, որն ընդամենը 32 էջից է ու կարդացվում է մի շնչով, րոպեների ընթացքում, և ընթերցողին տալիս է համոզիչ ու մեծ ինֆորմացիա' անասելի էֆեկտ կունենա. հոգեբանորեն կներգործի ընթեցողի վրա ու կողմնորոշվելու ավելի լայն հնարավորություն կտա: 
         Կարծում եմ պետք է լինենք հետևողական ու չանտեսենք նման հնարավորությունը: Ամերիկայի "հայ-դատի" գրասենյակին ուղղված իմ նամակները մնում են անարձագանք: Երբ Թուրքիան "Թայմսով" CD-ներ է տարածում, իր սուտն է հրամցնում, մոլորեցնում աշխարհին, ինչու՞ մենք մեր ճիշտը չենք ներկայացնում բրոշյուրի տեսքով: Լոբբիստական աշխատանքի համար այս գրքույկը ոսկե բանալու հաջողություն կբերի. ես կանխազգում եմ: 
         Ես 1965թ. 17 տարիս չբոլորած, Սովետական կարգերի օրոք թռուցիկներ էի տարածում, անտեսելով ամեն կարգի վտանգ. թղթի վրա նկարում էի Մասիսները, մի քառյակ իմ բանաստեղծությունից. 

    Մասիսն է եղել մեր տանջանքների,
    Հառաչանքների լուռ, անխոս վկան,
    ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի
    Ժամն է, որ գցի լռության չադրան...

    ներքևում ստորագրում. "Հայ փրկության կոմիտե", երբ այդ կոմիտեն ես էի միայնակ: Սա է իմ պայքարելու ոճը: 
    Ինձ թվում է, թե ես "հայ-դատի" նվիրյալ եմ իմ ծնված օրից ու կպայքարեմ  մինչև իմ վերջին շունչը' մինչև հաղթանակ:
    ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ 
        Գրքույկը ' "Բաց նամակ քաղաքակիրթ մարդկությանը" քննադատություն է աշխարհի այն երկրներին, որոնք իրենց շահադիտական նկրտումներից ելնելով, մերժում են Հայոց մեծ եղեռնի իրողությունը. հաճոյանում , քծնվում ու արջի ծառայություն են մատուցում Թուրքիային: 
         Քննադատություն է ոչ միայն ցեղասպան Թուրքիայի հայատյաց քաղաքականությանը, այլ Մ.Ա.Կ.-ին, Ամերիկայի միացյալ նահանգներին...ովքեր իրենց կարգելով աշխարհի ջահակիրներ. 
    դեմոկրատյայի , ազգերի իրավահավասարության, ժողովրդավարության քարոզչներ, իրականում այդ կեղծ կարգախոսների քողի տակ թաքնված, իրենց սև գործն են անում. փոքր ազգերին զրկելով ինքնորոշվելու, բարձրաձայնելու, դատապարտելու, պահանջելու պատմական արդարությունը վերականգնելու իրենց արդար իրավունքներից. նպաստում են, որ ուժեղը քայլի հաղթական ... իրենց այդ կեցվածքով դառնում են մեղսակիցը աշխարհում տիրող բոլոր անպատժելիությաններին, անարդարություններին, արյունահեղություններին... 
         Իմ այս' "Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին" հրապարակախոսական հոդվածը, որը բաց նամակ է ուղղված քաղաքակիրթ մարդկությանն, աշխարհին, նպատակ է հետապնդում գրքույկներից տրամադրել Մ.Ա.Կ.-ին, Ամերիկայի Կոնգրեսականներին, Եվրոխորհրդարանականներին և այն խորհրդարաններին, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց վճռական խոսքն ասելու , դատապարտելու ինչպես Հայոց Մեծ եղեռնի իրողությունը , այնպես էլ Հրանտ Դինքի եղերական սպանությանը: 
    Վստահ եմ, որ իմ "Բաց նամակը" կարդացող յուրաքանչյուր անհատ ազնիվ կլինի իր խղճի ձայնի հետ. կօգնի քաղաքական այրերին ձերբազատվելու, մաքրագործվելու ու սերունդներին փոխանցելու Հայոց Մեծ եղեռնի իրական պատմությունը, մերժելով ի շահս յուր սրբագրած թուրք պատմաբանների ստով ու կեղծիքով շախաղված, խեղաթյուրված, ուրացումներն ու ժխտումները ... 
    ինչպես դա արեցին Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը, Էլիֆ Շաֆաքը... 
    Փառք ու պատիվ նրանց, ովքեր անտեսելով սեփական անձի անվտանգությունը, կոտրեցին երկաթյա կապանքները. կարողացան թուրք ժողովրդին բարձրաձայնել օսմանյան կայսրությունում պետականորեն ծրագրված 1,5միլ. անմեղ հայ նահատակների մասին ճշմարտությունը , որին հասնելու պայքարի ճանապարհին նահատակվեց Հրանտ Դինքը Թող այս գրքույկս դառնա այն թալիսմանը, այն ոսկե բանալին, որ կբացի արդարության դռները, որ Տեր-Զորում հանգչող, աշխարհից արդար դատաստան հայցող մեր բոլոր նահատակների հոգիները խաղաղ ննջեն: 
         Գրքույկներից մեծ քանակություն հանձնվելու է Ցեղասպանության Տուն-թանգարանին, որ ապրիլի 24-ին բաժանվի թանգարանի այցելուներին. հատկապես' օտար այցելուներին: 
    Իսկ գրքույկի էլեկտրոնայն տարբերակն արդեն ուղարկված է հարյուրավոր մեր հայրենակիցների, ինչպես Ամերիկյան, Բրիտանական, ֆրանսիական... այնպես էլ Թուրքական հեղինակավոր թերթերի: 
    ***** 
      վաղուց է ինձ տանջում.
    մեր ազգի կեցվածքը, լռությունը մեր թշնամին է. այստեղ' Բրյուսելում հաճախ եմ տեսնում քրդերի միասնականությունը. դուրս են գալիս փողոց. Եվրոպառլամենտի շենքի մոտ դրոշներով ցույցեր են անցկացնում, սուլում , վանկարկում.
      -Թուրք մարդասպան, կամ ազատություն Օջալանին...

    մարդիք պայքարում են իրենց գերագույն նպատակին հասնելու համար. պետականություն ձեռք բերելու. մեծ քրդաստանի տեսլականը նրանց հանգիստ չի տալիս.  
    Մենք' հայերս այստեղ' Բելգիայում չնայած բավական մեծ թիվ ենք կազմում, սակայն Հայ- դատի հայտարարություններից հետ հազիվ է մի փոքր քանակություն ապահովվում, բայց նույն բանը չի կարելի ասել Ֆրանսահայության մասին. շատ ակտիվ են պահանջատիրության հարցում: Ի դեպ
    մեր կազմակերպած ՀամաԵվրոպական հանրահավաքներին ակտիվ մասնակցություն են ունենում Իտալիայի, Գերմանիայի, ֆրանսիայի, Հոլանդիայի հայությունը...
      Միշտ եմ այս հարցին անդրադարձել. մեր թշնամին մեր լռությունն է.
    որը չգիտեմ ինչպես բնութագրել. համեստությու՞ն, խեղճությու՞ն, անվստահությու՞ն, անհամախմբվածությու՞ն... երևի ամենավերջինը ավելի ճիշտ է:
      Եթե լավ ուսումնասիրենք աշխարհի մեծերի դիրքորոշումները հայկական հարցին, կտեսնենք, որ նժարը միշտ ուժեղի կողմն է.  
    Կոնկրետ փաստ.
    Վրաստանը հարձակվեց Օսետիայի վրա իրականում Ռուսաստանի կողմից դիտվեց ցեղասպանություն ու արձագանքն էլ Ռուսաստանի կողմից եղավ համարժեք.
    դեռ մի բան էլ ավել. Մեդվեդևը անմիջապես այն որակեց ցեղասպանություն
    ու թեև Վրաստանը Աբխազիայի վրա չէր հարձակվել, բայց նա ընդհանուր հայտարարի բերեց ու ոչ միայն ճանաչեց Օսիայի անկախությունը, այլ  
    շտապես այդ համատեքստում դիտել ու ապահովագրել Աբխազիայի անկախությունը. Լավրովը ամբիոնից սրբագրեց Ռուսաստանի կեցվածքը.
    նախ որակվեց ցեղասպանություն, հետո անկախությունը հիմնավորեց, որ Ստալինյան բռնակցման հետևանքով են այս պետությունները հայտնվել  
    Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ: Հիմա հետևություն.
    Ռուսը բոլոր դեպքերում այս քայլին գնաց, քանզի իրեն ձեռնատու
    էր Վրաստանի հետ խզել հարաբերությունները, բայց արդյունքում ունենալ
    իր համարյա Վրաստանի կեսը հանդիսացող Աբխազիան ու օսիան անմիջական իր հովանու տակ:
    Հիմա անցնենք Ղարաբաղին ու Ռուսաստանի կրավորական կեցվածքին.
      Եթե Լավրովը կարող էր ի լուր աշխարհի հայտարարել, որ այս անկախացող  
    պետությունները Ստալինյան բռնակցման զոհեն են եղել, բայց ինչպե՞ս է, որ
    Ղարաբաղի հարցում քար լռություն է հանդես բերում. Նամանավանդ Ղարաբաղյան արյունալից պատերազմը նորմալ դիտում էին քար անտարբերությամբ. երբ համեմատական ենք անցկացնում Վրաստանի  
    Օսիայի ագրեսիային ու Ադրբեջանի տարիներ ձգող Ղարաբաղյան պատերազմին, մարդկային զոհերին, ավերվածությանը...
      Հանգնում ենք մի իրողության. աշխարհը ուժեղին է թիկունք կանգնում.
    Ռուսաստանը ի՞նչ օգուտ ունի Ղարաբաղից. պարզապես ոչ մի
      ՈՒստի, հետևություն, եթե Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է.
    ուրեմն Հայաստանը պետք է մշակի ինչպես խորամանք քաղաքականություն,  
    այնպես է Հայանպաստ դիրքորոշում.
    նախ, որ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը և որպես
    ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ստիպի բացել արխիվները և  
    նույն համատեքստում' Ստալինյան բռնակիցման, ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
      Գիտեք ռուսը չգիտի՞ իր երկդիմի քաղաքականությունը Հայաստանին վերաբերվող, գիտի, բայց կայսերական մտածողության հետևորդը է.
     միշտ հետապնդել է
    սեփական շահը: Խեղճ ու կրակ հայաստանից ի՞նչ շահ. գործընկեր է, ճիշտ է, բայց աղքատ, շրջափակման մեջ, ոչ իրեն սահմանակից. ուղակի այնպիսի տպավորություն է, որ մենք ենք կառչել Ռուսի փշերից, որ մեզ թիկունք կանգնի, երբ ռուսին ընտրության կարիք լինի, իրականում նա ամեն կերպ կգերադասի
    Ադրբեջանին, քանզի ունենալով էներգակիրների մեծ պաշար, ծով ու թիկունքում էլ ամուր կանգնած թուրքիա, կարո՞ղ է առճակատման գնա հանուն Հայաստանի.
    իհարկե, ոչ:
      Քանի մենք ուժեղ չենք, հարուստ չենք, մենք աշխարհի աչքին ոչինչ ենք.
    ՈՒստի պիտի ձգտենք մեր հողերի հետ բերման պայքարին թափ հաղորդենք.
      Պիտի մեր ձայնը բարձրացնենք. Ամերիկայի կոնգրես, Եվրամիություն, ՄԱԿ,
    լրատվամիջոցներ:  
    Մեր լրագրողները լավ հմտացել են ընդդիմության ամեն քայլը լուսաբանելով.
    նկատեցի՞ք, որ ոչ մի անդրադարձ չեղավ Շախմատիստների հաղթանակին, կամ Սյուզիի, Արթուր Աբրահամի, Վ. Դարչինյանի հաղթանակների մասին լռություն է, իսկ Թուրքը ռեկլամի ձևով ԵՎՐՈՆՅՈՒՍԸ կհեղեղեր:
    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ' ԳՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ' ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ 
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 706 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (0)

    1-10 11-11
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024