Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 140 Показано материалов: 1-10 |
Страницы: 1 2 3 ... 13 14 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
ԳԻՐՔՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ sona_arshuneci@yahoo.fr |
Գիրք իմ դու թռչիր աշխարհից - աշխարհ,
Որտեղ հայ մարդ կա մոլոր, գլխիկոր
Դու փարոս դարձիր, լույսդ արձակիր .
Հույսի շող նրանց սրտերում վառիր
Լույս տուր ճամփեքին, որ չմոլորվեն,
Բռնեն հայրենի տունդարձի ճամփան,
Որ հայոց հողում ծլեն ու ծաղկեն
Արմատներ գցեն, ամուր ամրանան
Թռչի´ր դու իմ գիրք աշխարհին պատմիր
Sեր-Զորում հանգչող հայերի մասին.
Ցեղասպան թուրքի դիմակը բացիր,
Որ լա՜վ ճանաչեն այդ բարբարոսին.
Գիրք իմ կոտրի´ր շղթաներն ամեն,
Հալեցրու մարդկանց սրտերը սառած
Խորը թմբիրից արթնանան, ելնեն
Այրերն աշխարհի խղճները մեռած...
20.02.2005թ
|
Օրհներգ --------
Փառք ու պատիվ քեզ իմ անուշ Հայաստան
Հույսի կամուրջ ողջ աշխարհի հայության
Ապրի´ր հավերժ, գովքդ երգենք դարեդար,
Ազատ, անկախ հայի միակ դու պատվար:
Զավակներդ բազկի ուժով հաղթական
Մեր պապերի արյուն ճամփեքով անցան.
Հողմերի դեմ մաքառեցին' ժայռ դարձան,
Քո հուներից վարարեցին' գետ դարձան,
Դարձան սերմ ու ցանվեցին աշխարհով մեկ
Չծնկեցին սակայն երբեք ու երբեք.
Քո հավատքով մոխիրներից խոյացան,
Սուրբ Մաշտոցի գիր-գրոցով ամրացան,
Նարեկացու հանգ ու վանկով հիացան,
Անդրանիկի ու Նժդեհի
Թրի զարկով անսասան,
Կերտեցին քո լույսի ճամփան,
Հույսի ճամփան Հայաստ´ն:
կրկներգ
Հավաքական ուժն է ազգի միտքն անմեռ
Փրկությունն այս է հայի, միակ ճանապարհը մեր
Ողորմություն ումից հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվենք, սա եկած է դարերից:
---------------------------------------------- օրհներգի մեջ օգտագործել եմ հատվածներ իմ
երեք տարբեր բանաստեղծություններից.
1 ճամփաս բացե´ք, ես Ղարս կերթամ
2 Քանի դեռ կա հայ տառ ու բառ
3 Զարթնի´ր, Չարենց
|
Իմ դեմ հազար-հազար խութեր,
Բայց քայլում եմ , գնում եմ դեռ.
Պայքար եղավ ճամփաս անցած,
Չդիմացավ սիրտս մաշված.
Վիրավոր է սիրտս մարդիկ,
Դեղ ու դարման ես չգտա
Դեռ հոսում է ջուրը պղտոր.
Մուժ է հայի օրը վաղվա
Արդարություն շա՜տ փնտրեցի,
Բայց ապառաժ իմ դեմ ելավ.
Ողջ աշխարհը կեղծ, երկդիմի,
Դավեր նյութող, արյան ծարավ:
Ազգս էլ մի բուռ, եղեռն ապրած.
Այս ցավն է ինձ անվերջ տանջում
Մենք մի կետ ենք, աշխարհը մեծ,
Այս մտքերն են սիրտս լափում.
Կդիմանա՞ս դու իմ խեղճ ազգ
Հզորների խարդավանքին.
Դու մի փոքրիկ, նվազ մի հասկ
Հսկաների քար աչքերին
4.11.2005թ
|
Դուք ինձ ներեք ի´մ գարուններ,
Այգաբացեր իմ կյանքի.
Դուք մանկության ծաղկուն սարեր
Զմրուխտ հավքեր երկնքի,
Որ չեմ երգում ծառ ու ծաղիկ
Վարդ , մանուշակ ու մեխակ,
Որ չեն գերում երգն հավքերի,
Վայելքները բովանդակ.
Սերն էլ սրտիս խորհքում լռեց,
Աստղ ու լուսին խավարեց.
Էլ չեմ կարող ձեր գովքն անել
Միտքս ճամփա է ընկել.
Երկնած միտքս ճամփա կերթա
Ընկել ճամփա Մասիս կերթա
Կերթա Սիփան ու Մարութա
Մեր սարերը... լիճը Վանա,
Քաղաքները' Ղարս, Ադանա,
Բիթլիս Էրզրում ու Երզնկա,
Մուշ ու Սասուն,
Որ ծառերուն կիջներ
Կիջներ անու՜շ մանանա
Միտքս երկնել ճամփա կերթա
Դուք ինձանից միք նեղանա
ճամփա ընկել ոտքով կերթա
Ոտաբոբիկ, հանց ուղտավոր.
Մեր վանքերն ու բերդերն անտեր
Ամրոց, տաճար' Անին ավեր
Ամե´նն ավեր,
Թուրքի դավեր
Ջարդին, թափին մեր խաչքարեր,
Վառին մեր սուրբ ավետարան,
Գիրք ու մատյան...
Մարագներում մանուկ ու ծեր
Հարսն ու փեսա' ահե՜լ, ջահե՜լ
Կրակ տվին ու վառեցին,
Խորովեցին ազգիս սաղ-սաղ
Բարբարոսները նենգ ու խարդաղ.
Էլ ձեր գովքն ինչպե՞ս անեմ.
Սիրտս է լցվել լոկ ա՜խ ու վա՜խ.
Թուրքը զավթեց մեր գողգոթան
Թափառ դարձանք ու գաղթական.
Մենք նայեցինք մահվան դեմքին,
Բայց ապրեցինք,
Մենք ժայռ դարձանք հողմերի դեմ
Մաքառեցինք,
Մենք գետ դարձանք' մեր հուներից
Վարարեցինք
Դարձանք մենք սերմ ու ցանվեցինք
Աշխարհով մեկ.
Դարձանք ավեր,
Տուն- տնավեր
Դարձանք խիղճն ողջ աշխարհի,
Քար աշխարհի,
Կույր աշխարհի
ՈՒ լռեցինք...
Այս էլ արդեն
Քանի´, քանի ՜ տարի
* * *
Դե արի ու պոետ հիմա
Գարուն երգիր, սիրտդ թնդա,
Երբ սրտիցդ արյուն ելել
Գետ է դառել, ելե՜լ կերթա.
Դուք ինձանից մի´ք նեղանա
Իմ խնկաբույր այգաբացներ,
Ծառ ու ծաղիկ, երկնի հավքեր,
Սարից իջնող պաղ- պաղ ջրեր,
Ձյունի տակից նոր արթնացած,
Կապույտ աչքերդ դեպ ինձ պարզած
Մանկությունից ձեզնով գերված.
Դուք իմ անգին ձնծաղիկներ,
Ի´մ գարուններ.
Սրտես արյուն ելել կերթա
Դուք ինձանից միք նեղանա
Միտքս երկնել ճամփա կերթա.
Կարոտ սիրտս բողչան կապել,
Տեղից ելել
ճամփա ընկել մեր տուն կերթա,
Որ իմ պապի'
Բալո աղի
Տուն ու տեղին,
Արտ ու ցանքին
Մեր կալերին
Որ տեր դառնամ,
Որ oջախիս ծուխը դառնամ'
Երկինք ելնեմ.
ճամփաս բացե´ք.
Ես Ղարս կերթամ,
Ի´մ տուն կերթամ.
Ես մեն - մենակ կռիվ կերթամ...
5.06.2005թ
|
Դրախտ իմ երկիր, երկիր Նաիրյան.
Անթի՜վ զավթիչներ դարեր շարունակ
Ասպատակում էին, որ քեզ տիրանան
Դարանակալ էր թուրքը խորամանկ.
Գլխավորությամբ Աբդուլ Համիդի
Դարի դահիճները փաշա կոչեցյալ
Հրեշներն այս' Թայլաթ, էնվեր, Քեմալ...
Թող նրանք լինեն հավերժ նզովյալ.
Մշակեցին մի ծրագիր դաժան.
Պոկել արմատից սերուցքը ազգի.
Հայաստանը միայն առանց հայերի
Այս էր միակ փափագը թուրքի,
Որ տերը դառնա մեր լույս հողերի:
* * *
Թուրք ասկյարները կատաղած գազան,
Առաջն արած հանց ոչխարի հոտ.
Քշում էին ազգիս դեպ արաբական
Անապատները' այրող, ավազոտ...
Գնում էր մահվան քարավանը լուռ,
Մահվան սարսուռն էր փչում նրանից,
Թուրք ասկյարներն անհաց ու անջուր
Քշում էին ազգիս տնից ու տեղից.
Քշում էր թուրքը, թուրքը ցեղասպան
Բարբարոս, նենգ ու թալանչի,
Թափում էր անմեղ արյունը մանկան,
Ջահել, ջիվան տղաների.
Մեկն' հարսնացու, մյուսը' փեսա
Մեր ու մանուկ, ծեր , ալեհեր.
Uոված, ծարավ ընկան ճամփա.
Մորմոքում էր Մասիսը ծեր:
Ընկան ճամփա, ողբ, լաց ու կոծ
Սոդոմ - Գոմոր էր երկրում հայոց
Կոտորում էր թուրքն անխնա
ՈՒ չԷր հանում անգամ հոգոց:
Գնում էր քարավանը գիշեր ու զօր
Հոգու մեջ հույսեր փայփայում իզուր.
Նրանք միլիոն էին, և ոչ թե հազար
Մեկը' ռամիկ, մյուսը' հանճար...
Մայրն իր այրամբ սնում էր մանկան,
Որ ցամաք աչքով ավանդի հոգին.
Կցնցվեր անգամ դահիճը դաժան,
Թե ներկա լիներ այս ոճրի պահին:
Գնում էր դանդաղ քարավանը դեռ
ճամփին թողնելով անթի՜վ դիակներ
Իրիկնադեմ էր, երբ հասան Տեր-Զոր
Զուր էին արդեն փրկության հույսեր
Քարավանն այստեղ արդեն կանգ առավ
Հասել էին վերջին, վերջին կանգառին
ՈՒ անապատն այս իր ծոցն առավ,
Գերեզման դարձավ իմ ամբողջ ազգին:
Անապատում այս արաբական
Թուրք փաշաները հաղթանակ տարան.
Ծրագիրն իրենց ի կատար ածվեց
Տեր - Զորը հայի դիերով լցվեց.
Նրանք անթի՜վ էին, անթի՜վ, անհամար
ՈՒ կոծկվեց հայոց եղեռնը մեկ դար
Թուրքը լափեց արյունը հայի.
Վայրի գազաններն անապատների:
Մարտիրոսվեց ազգս դաժան
Թուրքի ձեռքով նենգ, ցեղասպան
Աստված միայն հային փրկեց.
Մոխիրներից նորից հառնեց.
* * *
Աշխա´րհ,
Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին.
Դու մասնակից ես հայոց եղեռնին,
Երկդիմի ես, շահամոլ ու բիրտ.
Հայոց եղեռն է ծանրացած խղճիդ
Հայի արյունով ձեռքերդ լվացել,
Բերանդ սրբել ու հետ ես քաշվել
Թուրքի կապերն ազատ արձակիր,
Քո շահն հայի գլխի հետ փոխիր.
Լռությանդ գինն այսoր հատուցիր
ՈՒ հին մեղքերից գոնե ազատվիր
Այսօր անմեղի դիմակ ես հագել
Հայկական հարցը փորձում ես կոծկե՞լ
Հիմարի դերում ես սակայն հայտնվել.
Թուրքը ձեռքերն առաջ է պարզել
ՈՒ Եվրոպա է փորձում սղոսկել.
Հերթն հիմա քոնն է դու լավ իմացիր,
Դու հային նայիր ու քեզ օր դատիր.
Հայն ամոթն է արար աշխարհի,
ՈՒ մեծ ոսկորը թուրքի կոկորդի.
Թե ողջ աշխարհը քար դառնա' լռի,
Տեր-Զորն երբեք, երբեք չի ների.
Իր խոսքն ունի այսoր ասելու,
Դիմակն աշխարհի դեն, շպրտելու.
Ոսկորներն ահա լեզու են առել,
Տեր-Զորից իրենց ձայնն են բարձրացրել.
Պահանջում են արդար դատաստան'
Պատռում են չադրան դաժան լռության:
* * *
Իսկ աշխարհը դիտում է դեռ,
Լոկ Մասիսն է մորմոքում ծեր.
Գեթ Աստծուն է ապավինում
Հայոց եղեռն ու աղոթում:
Այդ օրից սև սիրտն է սառել
ՈՒ գագաթը ձյունով ծածկվել.
Աչքն է պահել պանդուխտ որդուն,
Թե ե՞րբ պիտի հեռվից գան տուն
Գուցե այնժամ ցնծությունից
Ձյունը քաշվի՞ սեգ գագաթից.
Վարդ, մանուշակ այնտեղ ծաղկի
Հենց կատարին Մասիս սարի.
Սպասում է դեռ արդար դատի'
Հայոց ողբի, Մեծ Եղեռնի,
Որ գութ լցվի ծոցն աշխարհի,
Հային քաղցր աչքով նայի,
Նայի ինչպես հավասարի
Փափագն այս է ծեր Մասիսի,
Որ իր գլխից չալման հանի.
Հանի հավետ դեն շպրտի
ՈՒ իր վսեմ, սեգ գագաթին'
Եռագույնը լոկ ծածանի
4.0-10.2005թ
|
Կանխազգում եմ գալիքդ աշխարհ
ՈՒ ողբում վաղվա սև օրվա դ համար,
Քանզի թուրքն է քեզ հաստատ իշխելու
Արդ իմ ասածն եք հետո հիշելու:
Էլ ի՞նչ պատերազմ, պատերա՞զմ երբե´ք.
Ահա շատ շուտով, մոտ ապագայում
Լինի Եվրոպա, թեկուզ տիեզերք,
Թուրքն է տիրելու, այդ են ինձ ասում
Վաղագուշակող մտքերն իմ գալիք.
Նա ներքուստ մի մեծ ախորժակ ունի.
ՈՒզում է կրկնել Մեծն Նապոլիոնի,
Կամ Հիտլերի պես, որ ժամանակին
Փորձեցին ուժով տիրել աշխարհին,
Բայց ինչքան խելոք լինեն երկուսով,
Խորամանկությամբ չեն հասնի թուրքին.
Հնուց է գիտակ նա այդ <արվեստին>
Հագել է այսօր նա գառան դիմակ,
Ցույց տալիս իրեն բարեկիրթ մի ազգ
ՈՒ սփռվում է ողջ աշխարհով մեկ,
Անվերջ բազմանում, գցում է արմատ,
Սուսիկ ու փուսիկ ու շա՜տ աննկատ.
Աստղաբաշխորեն աճում ու աճում,
Մեծ Եվրոպայի դռներն է ճանկռում.
Զոռով, թե խաթրով հենց որ խցկվի,
Առաջին քայլը ա´յ սա կլինի.
Շքեղ կտոնի իր հաղթանակը,
Կարող է շարժել այս ձեր զարմանքը.
Դեռ նա ուզում է շահել ժամանակ,
Թուրքը գիշատիչ, նենգ ու անառակ
Հենց որ իր թաթը Եվրոպա դնի,
Հետո կրունկին հաստատ տեղ կանի.
Կամաց, քայլ առ քայլ նա կգրավի
ՈՒ ողջ աշխարհն իրենով կանի.
Աշխարհի գլխին սև ամպ է կախված.
Փորձանքից միայն այս պատուհասած,
Լոկ հայը թուրքին կարող է սանձել,
Քանզի կոկորդի ոսկորն ենք դարձել,
Թե որ աշխարհը փաստն այս ընդունի,
ՈՒ խոհեմ լինեն այրերն աշխարհի,
Բացեն դիմակը թուրքի իսկական,
Նայեն աչքերին գեթ արդարության,
Հայոց եղեռն է իբրև խարազան,
Ա´յս է բանալին միակ փրկության
Արար աշխարհի ու ողջ մարդկության,
Որ կշղթայի թևերը նրա,
Թուրքի փափագն էլ սրտում կմնա...
12.11.2005թ
|
Արդարությու´ն, ու՞ր ես ասա քեզ փնտրեմ.
Ազգիս վերքին սպեղանի գեթ դնեմ
Աղոթում եմ, աղոթքս հասնի առ Աստված,
Բացի ազգիս բախտի դռները գոցված.
Տիտղոս չէ որ խնդրում եմ քեզ, գանձ, կամ գահ
Դու Sեր Աստված, իմ խեղճ ազգին ողորմա.
Շղարշոտ է, մուժ է օրը մեր վաղվա
Այս մտքերն են սիրտս լափում անխնա:
Քշված տնից-բնից' օտար ափերում
Դեռ գոյում ենք, մաքառում ենք անկոտրում
Հոգով անպարտ, բայց միշտ թափառ ենք ավա՜ղ
Կարոտ սրտից քաշում հազար ա´խ ու վա´խ:
Մի բուռ մնաց ազգս մորթված, թալանված
Թուրքի սրից մի հրաշքով փրկված
Օտար հողում սերմեր տվեց, ընձյուղվեց,
Վեր խոյացավ, հային ոչինչ չծնկեց:
Բայց մինչև ե՞րբ մենք օտարի ծառ ջրենք
ՈՒ օտարի տունը ամուր կառուցենք,
Երբ մեր հողերն անտեր ու դուրս մնացել,
Թուրք ճիվաղն է ազգիս ձեռքից գողացել.
Ծովից - ծով էր մեր հողերն այգեստան
Մի աննշան կետ մնաց մեր գողգոթան.
Արարատն է իմ խոսքերի գեթ վկան'
Աչքը ճամփին, պանդուխտ որդիք ե՞րբ կգան:
2005թ Բրյուսել
|
Ինչքան էլ հողմեր շառաչեն ' իզու՜ր,
Մասիսը երբե´ք չեն կարող հարթել,
Ինչքան էլ թեկուզ հայը մնա լուռ,
Անցյալը սակայն նա չի մոռացել:
Նա չի մոռացել , Ինչպե՞ս մոռանար
Ձայների արքա մեր Կոմիտասին,
Ինչպե՞ս մոռանար Ռուբեն Սևակին
ՈՒ մեծ բանաստեղծ Սիամանթոյին...
Նա չի մոռացել, չի էլ մոռանա.
Մասիսը գերված, Անին մեր ավեր
Ղարս ու էրզրում, Վան ու Երզնկա
Մեզ սպասում են նորից անհամբեր.
Մեզ, որ Տեր-Զորի անապատներում
Անհետ ու անհուշ ուզեցին կորցնել,
Սակայն մենք այստեղ' մայր հողի գրկում
Աճեցինք նորից, երգինք հորովել
Մեզ, որ կոտորել են մարդուկները թուրք,
Այդ բիրտ գազաններն անապատների,
Բայց հանճարներ ծնող մի ժողովուրդ
Իր Նարեկներով դարեր պիտ ապրի:
Նա պիտի ապրի իր կուլտուրայով,
Իրեն արհեստով ու մեծ արվեստով,
Իրեն երգերով, անցյալի վերքով,
Դառը հուշ դարձած իր Մեծ եղեռնով.
Ապրել է, կապրի այսպես ապրելով.
Մասիսն է եղել մեր տանջանքների,
Հառաչանքների լուռ, անխոս վկան,
ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի
Ժամն է, որ գցի լռության չադրան...
# # #
Մասիսը երբեք չի ուզում տեսնել
Իր պանդուխտ որդուն մոլոր, գլխիկոր.
Արեգակին է հայացքը հառել,
Սակայն չի հալչում սրտի ձյունը խոր:
15-ը ապրիլի 1965թվականին եմ գրել այս բանաստեղծությունը, երբ դեռ տակավին 16 տարեկան էի: ՈՒ այս բանաստեղծության նախավերջին քառյակը գրում էի իմ տարածած թռուցիկների վրա, որպեսզի կարողանամ արթուն պահել իմ ազգին, որպեսզի հիշողոթյունից չջնջվի Մեծ Եղեռնը , որպեսզի մոռացության չմատնվի... Եվ այս էր պատճառը, որ գրքի տպագրության ժամանակ ես հարմար գտա, որ գիրքի վերնագիրը լիներ " Մենք չենք մոռացել"
|
Դարեր ի վեր, դարեր ի վեր
Ազգիս արյունն է հեղվել միշտ
Կաթի՜լ - կաթի՜լ , շի՜թ առ շի՜թ
Ավարայրից մինչև Տեր-Զոր
ՈՒ Սումգաիթ...
ՈՒ դուք եք լոկ միակ վկան.
Դուք' իմ անգի,
Դուք' իմ անմահ
Հայոց տառեր
Հայոց տառեր մեր հայերեն,
Որ եկել եք անտիկ դարեն.
Սուրբ Մաշտոցը ձեզ արարեց,
Հղկեց, տաշեց մեզ պատգամեց,
Որ պահպանենք
ՈՒ փայփաենք
Մեր հավատքի ամուր կամքով
ՈՒ մեր խաչով,
Մեր պապերի անցած ճամփով,
Արահետով,
Պարմիչների մագաղաթյա
Մատյաններով,
Նարեկացու հանգ ու վանկով
Կոմիտասի երգ ու տաղով,
Շարականով,
Մեր արյունոտ սև անցյալով
ՈՒ բիբլիական Արարատի
Ձյունե թագով,
Նվիրումով,
Որ շղթայված մեր մայր հողում
Աչքը ճամփին մեզ է սպասում
Թուրքն է գերել մեր աչքի դեմ.
Քեզ իմ երգով ետ կբերեմ'
Իմ գրիչով կելնեմ մարտի,
Ոչ մի ուժ չի նրան հաղթի,
Կկոտրեմ ես ամե´ն կապանք,
Վերջ կդնեմ քո տառապանք:
Փորձություններ կգա՜ն-կերթա՜ն
Դարեր կգան, դարեր կերթան
Կմնաս միշտ, միշտ Հայկական
Դու իմ միակ, իմ Բիբլիական.
ՈՒ քանի կա հայ տառ ու բառ,
Քանի որբ ես հրաշք իմ սար,
Հայը չունի քուն ու դադար.
Քանզի մենք ենք քո տերն արդար
Հայի երազ, հոգի, հավատ
Մեսրոպատառ ի´մ Արարատ:
2005թ Բրյուսել
|
|
|