Вторник, 12.11.2019, 21:25
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 91-100
    Страницы: « 1 2 ... 8 9 10 11 12 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Ամեքին ժպիտս չեմ շաղել,
    Վիշտս սրտումս եմ թաղել,
    Աչքերս գաղտնի եմ ցողել.
    Հաճախ է սիրտս վշտից վարարել.
    Վիշտս չէր տանի քար ու սարն անգամ,
    Բայց ես ուժ գտա իմ մեջ մոգական,-
    Ամեն բան իրեն վերջալույսն ունի
    Չարժե երևալ տեսքով խղճուկի.
    Այս ըմբռնումով մարդը պիտ ապրի,
    Այլապես կյանքը կդառնա դժոխք,
    Կարեկցանք հայցող հայացքների տակ.
    ՈՒ՞մ դեմ բարձրացնենք մեր ձայնը բողոք
    Աստծո դրվածքն այս է բովանդակ:
    2003թ. բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 250 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Միտքս պայծառ ու թևավոր,
    Ասես լինի կանթեղավոր.
    Աստղ երկնային, ջահ լուսատու
    ճամփին վառվող ամեն մարդու.
    Սատար ու հույս մոլորվածին,
    Մթնում ճամփեն կորցրածին.
    Պաշտպան թույլին, հալածվածին,
    Անտեր, անտուն մնացածին.
    Լուսաճաճանչ իմ շողերով,  
    Ամեն քար սիրտ լցնեմ սիրով.
    Շուրջս ամենուր բույր խնկարկեմ,
    Նվիրումի բոցով այրվեմ.
    Ողջ էությամբ հրավառվեմ.
    Մոմի նման հալվեմ, մաշվեմ...










    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 226 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Երազի նման օրերս են թռչում,
    ՈՒ չեմ հասցնեմ նրանց ամփոփել.
    Շղարշոտ մտքիս թերթերն եմ թերթում.
    Մի ակնթարթ է ասես բաժանել
    Ինձ' իմ անցյալից.
    Արդ փնտրում եմ ինձ'
    Ինձ իմ անցյալում,
    Երբ մայրամուտն է իմ դուռը չոքել.
    Փորձում եմ կյանքս իմաստավորել,
    Վայրկյանս անգամ իզուր չվատնել,
    Պարկուճված մտքիս դռները բացել.
    Ընկնել հուշերիս լաբիրինթոսում
    Մամռոտ անցյալիս մշուշը ցրել,
    Որ փնտրեմ, գտնեմ
    ճիչն իմ հոգու,
    Երգը կարապի,
    Որ թրձվել է իմ սրտի խորքում,
    Նման է մթնում վառվող կանթեղի:
    2004թ. Բրյուսել








    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 224 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Արդարություն, ու՞ր ես ասա´,
    Դու օդի պես պետք իմ անձին,
    Երկդիմի են մարդիկ հիմա
    Չեն վնասում իրենց շարհին
    Խղճի մասին էլ չեմ խոսում
    Կյանքն է դարձել նենգ ու ունայն
    Մարդը ճշտի չի էլ հասնում
    Բռնաբարված կնոջ նման...
    Անգամ լինեմ թեկուզ այնտեղ'
    Ապականված հորձանուտում,
    Կդառնամ ես լուսե կանթեղ,
    Հոգուս լույսը մեգն է ցրում.
    Մութն Է շանթի նման ճեղքում
    Դատաստանի պահին անգամ,
    Բայց իմ ճամփից ես չեմ շեղվում
    Թեկուզ լինի դժոխք դաժան:
    2003թ. բրյուսել






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 228 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Ա՜խ ծարավ եմ ես մտերմիկ խոսքի,
    Սիրտս ամոքող բարի հայացքի,
    Փաղաքշող ձեռքի ու տաք համբյուրի,
    Որ չնմանվեմ թորշնած մի վարդի.
    Թիթեռի նման թռչկոտեմ անվերջ
    Բուրմունքը շնչեմ ծաղկած ծառերի,
    Խենթ մանկությունս գտնեմ նրանց մեջ,
    ՈՒ ընկնեմ գիրկը ծով երազների.
    Թեև աշունը դուռս է թակում,
    Մազերիս գույնն էլ փոխվեց ճերմակի,
    Սակայն իմ սրտում ծառերն են ծաղկում,
    Ջահերն են վառվում անմահ գարունքի:
    Այսօր ինձ ոչինչ պետք չէ այս կյանքում.
    Մի բարի անուն ու մի երգ անմար,
    Որը ծնվել է իմ սրտի խորքում,
    Գնում է ապրի հավերժ, դարեդար...
    2004թ. Բրյուսել




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 273 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Թիթեռի պես ման ես եկել
    Բուրումնալից ծաղկե-ծաղիկ
    Շուշանի պես շատ ես սիրել
    Առավոտյան ցող ու շաղիկ
    Սիրով տարված, սիրուց էրված
    Ման ես եկել մաղիկ-մաղիկ
    Վարդին կարոտ բլբուլի պես'
    Սիրտդ արյուն Սայաթ Նովա:
    --- --- --- --- --- --- ---
    Այս բանաստեղծությունը գրել եմ
    Սայաթ Նովայի 250-ամյա հոբելյանի  
    առթիվ. դպրոցական տարիներին


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 240 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

     Գարունը մեկից է գալիս
    Հորդում սրտերը սառած.
    Գարունը սարերից է գալիս 
    Իր տաք թևերը բացած.
    Գալիս է անձրևում ամենուր,
    Իր բյուր գույներն աննկատ.
    Գարունը դարձած նկարիչ
    Վրձնում է սար, դաշտ ու արտ.
    Ծառերն են ծաղկում գույն-գույն
    Գարնան զարթոնքից շիկնած,
    Գետերն են ուրախ ցնծում
    Իրենց հուներից ելած.
    Գարու՜ն է, գարու´ն ամենուր...
    Գարուն է սրտումս ջահել
    ՈՒ ինձ իր գիրքն առած
    Իմ սիրո դաշտերն են տարել...
    Բրյուսել














    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 223 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Հազար ողջույն քեզ մեր դպրոց
    Մեր հին ու նոր ուսուցիչներ,
    Դուք գիտության ակունք, ամրոց,
    Խավարի դեմ ջահակիրներ

    Ձեզանով էր մարդը թռավ
    Իր մայր հողից դեպի երկինք,
    Աստղերի հետ աստղ դարձավ,
    Երբ իմացավ նրանց գաղտնիք.

    Դեռ պիտի գան շատ սերունդներ  
    Ձեր գիտությամբ թևեր առած
    Պիտի ճախրեն դեպի եթեր
    Արծվի պես թևատարած:

    Հազար ողջույն քեզ մեր դպրոց,
    Մեր հին ու նոր ուսուցիչներ
    Դուք' գիտության ակունք ամրոց
    Խավարի դեմ ջահակիրներ
    1962թ ԼԵՆԻՆԱԿԱՆ
    Այս բանասրեղծությունն իմ առաջին  
    բանաստեղծությունն է, Գագարինի  
    թռիչքից հետո եմ գրել












    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 237 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Փոքրիկ մի աղջիկ,
    Քանց վայրի եղնիկ,
    Ծաղկուն դաշտերում
    Սինձ ու սիբեխ եմ
    Եմ ընկած հավաքում,
    Իսկ ծաղիկներն  
    Իմ ոտքերի տակ
    Մեղմիկ զեփյուռից
    Նազում են, բուրում,
    ՈՒ անվերջ ծփում.
    Մի տեսակ հանկարծ
    Ծաղիկ քաղելու  
    Փափագ եմ զգում,
    ՈՒ մեջքիս կապած  
    Գոգնոցն արձակում
    Եվ վայր եմ թափում
    Իմ ողջ հավաքած
    Սիբեխն ու սինձը,-
    Թող ազատ լինեմ
    Ինձ խանգարող
    Այս կապանքներից.
    Թող անհոգ վազեմ
    ՈՒ ծաղիկ քաղեմ,
    Իսկ հետո մի պահ
    Սթափվում եմ ես.
    Ամոթ չէ՞ հանկարծ
    Դատարկ տուն գնամ.
    Նորից եմ կապում
    Գոգնոցն իմ մեջքին,
    Քիչ առաջ թափած
    Սինձն ու սիբեխն եմ
    Գետնից հավաքում,
    ՈՒ տունդարձի
    ճամփան եմ բռնում,
    Իսկ ծաղիկները
    Ծփում են անվերջ.
    Ոտքերիս են նրանք
    Փաթաթվում.
    Ինձ հետ են կանչուù:
    1965թ.










    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 231 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Մտածում եմ
    Խորհում անվերջ
    Այսպես անվերջ
    Երգն իմ մեջ
    Միասին ենք
    Ասես ծնվել,
    ՈՒ քայլում ենք
    Միշտ միասին.
    Ես' ներքևում,
    Նա' իմ գլխում,
    Եվ ով նայում
    Չի էլ կարծում,
    Որ մի ծա՜նր
    Բեռ եմ տանում
    ՈՒ միասին
    Սաստիկ հոգնած
    Գնում ենք մենք
    Սեղան նստում.
    Ես թղթին եմ  
    Նրան հանձնում
    Եվ երկուսս էլ
    Բեռնաթափված,
    Թեթևացած
    Քուն ենք մտնում.
    Այսպես անվերջ,
    Հնչի´ր իմ մեջ
    1990








    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 236 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2019