Четверг, 28.03.2024, 15:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи

    Всего материалов в каталоге: 151
    Показано материалов: 51-60
    Страницы: « 1 2 ... 4 5 6 7 8 ... 15 16 »

    Այգաբացերով ուզի հիանալ,
    Օտար երկրի այգն էլ չգերեց,
    Ծաղկունքի բույրով ուզի արբենալ
    Ծաղիկն էլ այստեղ անբույր հայտնվեց
    Մայրամուտ է լոկ օտար երկրում
    Անվերջ գալիս է, գալիս ու գնում
    Ամեն օրվա պես այս օրն էլ անցավ,
    Անցավ լուռ, անձայն ու ոչինչ չասավ
    Միայն այս օրից մնաց իմ գրած
    Այս երկու տողն ու սիրտս կոտրված.
    2003թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 529 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (1)

    Երկնքում դեռ նոր լույսեր կվառեն
    Իմ բյուր մտքերը լույս ջահեր դարձած
    Նենգ խավարի դեմ խենթ կպայքարեն,
    Հուրս որոտի շանթից է սերված.
    Կանթեղով անթեղ ծովերը կանցնեմ,
    Օվկիաններ անտակ, անձավներ մթին
    Սարերը կանցնեմ ու դարեր կանցնեմ
    Մինչև տիեզերք' աստղեր ու լուսին
    ՈՒ ես կանձրևեմ աշխարհի վրա
    Իմ հոգու լույսը, նոր գարուն կգա
    Կհալեմ մեռած սրտերը սառած,
    Կհաղթեմ խավարին հավերժ անիծված...
    2005 Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 416 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    ՈՒզում եմ բերանս կոծկել, չխոսել,
    Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
    Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
    Հոգնել եմ նաև կեղծ լռությունից.
    Փոթորիկ է սրտումս , գիտցե´ք,
    Մրրիկ ու հողմեր իրար միաձյուլ
    Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
    Բերանս փակել մի´ փորձեք իզուր.
    Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ, ասեք
    Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալից
    Գոնե թող թղթին զայրութս հանձնեմ,
    Միգուցե այսպես խաբեմ մտքերիս:
    Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
    Լռելն էլ իրեն գինն ունի ավա՜ղ
    Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
    Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ
    Ա՜խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
    Թշվառին, խեղճին չտեսնելու տամ
    Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ,
    Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ:
    Այդ ի՞նչ եմ ասում ես' երեսպաշտս.
    Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
    Էլ ինչի՞ս է պետք նման ապրելս
    Մեռնելը լավ չի՞ , քան թե հարմարվեմ.
    Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
    Քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ
    Ձայնս չեն կարող խլել ինձանից.
    Չեմ լռի իմ մահիճում անգամ
    2004թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 418 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Շտապում եմ անվերջ, բայց ու՞ր և ինչու՞
    ՈՒզում եմ օրերս, որ շու՜տ-շու՜տ թռչեն
    Անցնեն ու գնան, որ հասնեմ վերջիս,
    Թե ինչու՞, ինչու՞ ես էլ չգիտեմ.
    Անհայտության մտքե՞րն են արդյոք
    Հետապնդում անվերջ իմ անձին,
    Մի պահ թվում է հավետ է կյանքը 
    ՈՒ շա՜տ եմ հեռու, որ հասնեմ վերջին:
    Ես մահվան մասին չեմ էլ մտածում
    Հավասարություն այնտեղ է միայն,
    Հարուստ ու աղքատ նույն տեղն են գնում,
    Թվում է կյանքն անմիտ ու ունայն,
    Բայց կա մեկ ուրիշ, մեկ ուրիշ աշխարհ.
    Հանդերձյալ կյանքն է մեզ առաջնորդող.
    Մտորում եմ իմ մեջ անդադար
    Դրախտ-դժոխքի մտքերն են տանջող.
    Այս կյանքում մարդը պատվով թե չապրի,
    Նրան դժոխքը հաստատ կընդունի,
    Ահա´ ամբողջ տարբերությունը'
    Բարու ու չարի բուն էությունը.
    Մարդիկ կան տգետ, դաժան ու ագահ,
    Ամե՜ն, ամե՜ն ինչ վայելում են ճոխ,
    Իսկ խեղճ աղքատին' չոր հացի կարոտ
    Դրախտի հույսն է միայն ամոքող.
    Մարդասպանը չարն իր հոգում 
    Սատանի պատվերն է նա լոկ կատարում,
    Բարին' մրջույն չի տրորում անգամ,
    Բռնել է հոգու փրկության ճամփան:
    Ես էլ եմ գնում հավերժի ճամփով.
    ՈՒզում եմ որ շուտ հասնել իմ վերջին
    Կյանքս ապրել եմ դժողքի ահով,
    Որ բաց ճակատով հասնեմ դրախտին...
    2004թ Բրյուսել 

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 460 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Կարո՞ղ եք սպանել մտքերս երկնած
    Փորձեք, կարո՞ղ եք հարցնում եմ ձեզ
    Նրանք ձիեր են, հրեղեն, անսանձ
    Շանթ ու որոտի հրից են ասես
    Ո´չ ոք չի կարող նրանց բռնանալ,
    Լոկ ես եմ տերն իմ նժույգների,
    Ամուր բռնել եմ սանձերը նրանց
    Նրանք արքան են իմ ծով մտքերի.
    ՈՒ երազներիս թամբին ես նստած
    Սլանում եմ երկնի անհունում
    Ողջ էությունս նրանցով լցված
    Անձիս մասին եմ հաճախ մոռանում:
    Մտքերս հեծած հրեղեն ձիեր 
    Ինձ հերու՜, հեռու՜, հեռու՜ են տանում,
    Որ ցանեմ սիրո, բարության սերմեր
    Այս չար ու անգութ , դաժան աշխարհում.
    Տանեմ մտքերս անհաղթ, երկնային
    Շաղեմ սար ու արտերում անծայր
    Գութն իմ ներարկեմ ես քար սրտերին,
    Տամ հոգուս լույսն աշխարհին արար,
    Երբ արտերն իմ բերքի տակ կքվեն,
    Այդժամ հանգիստ, խաղաղված սրտով
    Իմ նժույգներին ազատ կարձակեմ,
    Որ ճախրեն մտքերն իմ աշխարհից աշխարհ,
    Երգն իմ հավերժի ամենուր սփռեմ,
    Որ չլինեն գեթ ավեր ու դավեր,
    Չարին, խավարին մտքով շանթարգեմ,
    Որ վառեն մտքերն իմ լուսեղեն ջահեր
    Անսանձ, հրածին մտքերն իմ անմեռ:
    2004թ Բրյուսել 

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 457 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ընկճված եմ ու թևաթափ.
    Ինքս եմ մեռել ես իմ մեջ
    Մտքերս հնչում են գունատ
    Ամեն ինչին ասես վերջ.
    Խոսքերս թաղցոտ են հնչում,
    Այսպես ո՞նց ապրեմ, ասե´ք,
    Լեռներում է հոգիս դեգերում
    Փափուկ կյանք չեմ ձգտել երբեք
    Որտե՞ղ եք իմ թանկ գարուններ,
    Գիրկդ բաց, գալիս եմ նորից. 
    Բոկոտն վազեմ սարերում,
    Կարոտս առնեմ ձեզանից:
    Կարոտել եմ արևիդ այրող,
    Երկնքիդ' աստղերով զարդարված,
    Սարերիդ ծփացող խոտերում,
    Ծիծաղս այնտեղ է թաղված:
    Այստեղ օտար է ամեն ինչ.
    Օդի տեղ թույն եմ ես շնչում,
    Մտերիմ են մտքերս ու գրիչ,
    Հուշերս ինձ տուն են տանում:
    Խոսքերս վերջացած են թվում,
    Երգս երգված է արդեն.
    Սիրտս մի բան է տենչում.
    Գեթ մտքերս ինձ չլքեն,
    Որ ելնեմ սարերդ ծաղկուն
    Փնջեմ ծաղիկներ պես-պես
    Գիտե´մ, սպասում էիք իմ գալուն
    Շա՜տ էի կարոտել ես ձեզ.
    Ջուր խմեմ քո պաղ աղբյուրից,
    Բարդին հով անի իմ վրա
    Կհնչեն երգերu շուրթերից,
    ՈՒ կյանքիս գարունը կգա:
    2004թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 420 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Արդյոք օրե՞րս են արդեն հաշված,
    Թե՞ ես եմ նրանց հաշիվը կորցել
    Sկար է սիրտս , տխուր , հալածված
    Ասես արևն է գլխիս խավարել:
    Կյանքս ամեքին ես նվիրեցի.
    Լինի հարազատ, կամ թեկուզ օտար
    Ծանոթ, անծանոթ հացս կիսեցի,
    Պատրաստ ընկածին հասնելու համար,
    Ոչ մեկից ոչինչ ես չաղաչեցի
    Դատարկ գրպանով ինձ հարուստ կարծի,
    Թե ինձ մեկ տվին, տասը տվեցի.
    ՈՒմ ինչ տվեցի <անդա՜րձ> ասացի:
    Կյանքում չսիրի սուտ կույր ձևացնել,
    ՈՒ հոգուս լույսը տվի ամեքին
    Իմ տկար սրտի վերջին վայրկյանն էլ.
    Վերջին թրթիռն էլ ձե´րն է լիովին...
    2003թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 427 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Մազեր իմ, ի՞նչ է ուզում եք ասել,
    Թե մայրամու՞տն է կյանքիս մոտեցել.
    Օ՜, այդ մտքի հետ ես չեմ հաշտվում.
    Համառ պայքարն է իմ մեջ ծվարել.
    Մազեր իմ, ինձ բնավ չեք կարող հաղթել
    Դուք ճերմակել եք, սիրտս է ջահել
    Կրծքիս տակ նրան ջահել եմ պահել.
    Կյանքիս գարունը այնտեղ եմ թաղել,
    ՈՒր իմ հոգու ջահերն եմ վառել,
    Թև առած սիրտս սարերն է ճախրել,
    Այնտեղ են սրտիս երգերը հյուսվել,
    Ձնծաղիկներն այնտեղ են ծաղկել,
    Սրտիս ջերմությամբ սառույցն է հալվել...
    Մազե´ր, չեմ խորշում ձեր ճերմակ գույնից
    Ինձ չի հաջողվի փաղչել ձեզանից.
    Մտածում եմ լոկ , անվերջ միտք անում
    ՈՒ ձեզ փրկելու հնարքը գտնում.
    Կներկեմ ես ձեզ գարնան գույներով,
    ՈՒ կզարդարեմ բյուր ծաղիկներով,
    Որ հայելու մեջ , երբ իրար նայենք'
    Մեկս մյուսից մենք ամոթ չանենք:
    2003թ Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 452 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Երկնում եմ հաճախ ես ինքս ի´մ դեմ,
    Ապստամբում են մտքերս բոլոր.
    Սիրտս սանձում է, որ չմոլեգնեն,
    Չդառնան նրանք չափից շատ հզոր:
    Երկունք են ապրում մտքերս երկնած
    ՈՒ ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս
    Եվ այդ մրրիկից այս երգս ծնված
    Խաղաղություն է տալիս մտքերիս.
    ՈՒ սիրտս հլու մտքիս փոթորկին
    Նրա տարերքն է ողջունում անսանձ
    Քանզի միտքն է իշխում միշտ սրտին,
    Ինչքա՜ն էլ թեկուզ լինի վարարած:
    2003թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 432 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    (Երազ և մեկնաբանություն)
    Էությունս համակ
    Հանելուկային առեղծվածության,
    Խոհերիս խոհը խարիսխ էր փնտրում
    Կառչելու մարդու բանականության,
    Հարցականների, անհայտ գոյացման
    Զուտ տիեզերական,
    Ո´չ փիլիսոփայական
    Այլ' հաստատական
    Պատասխաններն իմ մտայնության.
    Անվերջանալի որոնումներիս
    Գեթ հագորդ տվող,
    Մշուշը ցրող փնտրտուքներիս,
    Բանալին եղավ երազն իմ ցնցող,
    Որ մեկնաբանեց,
    Ինքնին հաստատեց,
    Անլուրջ է ու միֆ, ջանում են իզուր
    Իրենց գիտությամբ զուր ապացուցել,
    Իբր կապկից է թե մարդը սերվել.
    Այս անհեթեթ մտքերը մերժող'
    Իմ այս երազն եղավ հաստատող,
    Որ մեր տերն է Արարիչ Աստված,
    ՈՒ միակ որդին' Հիսուսը խաչված.
    Հենց ինքը' Sերը, իր հայտնությունով
    Կայծակի նման հատու շանթարգեց,
    Մտքիս շղթայված դռները բացեց
    Եկավ հայտնելու լոկ իր մտքերով,
    Որ թելադրվում է մեր տիրոջ կամքով
    Ձայնելու համայն, համայն մարդկության
    Երազն իմ ահա´ հրաշք տեսիլքով

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 442 | Добавил: Anna | Дата: 24.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024