Пятница, 29.03.2024, 01:13
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи

    Всего материалов в каталоге: 151
    Показано материалов: 71-80
    Страницы: « 1 2 ... 6 7 8 9 10 ... 15 16 »

    Բացի իմ ծով, ծով մտքերից,
    ՈՒ գրիչից, չունեմ ոչինչ,
    Բայց հանգիստ է սիրտս ամեքից.
    Չեմ եղել նենգ ու կողոպտիչ,
    Եղել եմ միշտ բարի, արդար
    Խարազանել տմարդն ու չար
    Ըմբոստնել եմ, երբ տկարին,
    Խեղճին, թույլին հալածել են.
    Դատավոր եմ եղել արդար,
    Որի համար ես հաճախ եմ
    Թանկ վճարել, սակայն երբե´ք
    Ես չեմ լռել ու մեղանչել:
    2003թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 394 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Սառը հայացքով, տխուր, մտածկոտ
    Ժպիտն է ասես մարել իմ դեմքին,
    Քայլում եմ դանդաղ, ինքնամփոփ, թաղծկոտ.
    Խռովքն է նիրհում իմ զույգ աչքերին:
    Քայլում եմ մոլոր, հոգսաշատ ու լուռ
    Իմ մեջ է ասես քաոսն աշխարհի.
    Մի´ք փորձեք դուք ինձ սփոփել իզուր.
    Սրտիս վերքերը գեթ չեք ամոքի:
    Աստծո պարգևած մի հատիկ կյանքը
    Վատնում եմ, մաշում հենց այնպես, անմիտ.
    Քամուն եմ տալիս իմ թանկ օրերը,
    Ասես ավազում կորած մարգարիտ.
    Այսպես անիմաստ օրերս են թռչում
    ՈՒ չեմ հասկանում այս կյանքից ոչինչ.
    Ինչու՞ եմ եկել և ու՞ր եմ գնում
    Այս հարցն է իմ մեջ հնչում ավերիչ...
    Բրյուսել 
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 464 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Այս ձմռան ցրտին
    Մի խենթ կարոտ է
    Այրվում իմ հոգում.
    Գարուն եմ փնտրում.
    Խենթ մանկությունս է
    Իր գիրկը կանչում.
    Իմ հին ու ծանոթ
    Սարերն եմ փնտրում...
    Վազում եմ ասես 
    Ես ոտաբոբիկ.
    Ձնծաղիկներ եմ
    Փնտրում ամենուր
    ՈՒ ինձ եմ անվերջ
    Փնտրում նրանց մեջ
    ՈՒ շշնջում եմ
    Կարոտով անշեջ.
    Նորից մանկացա
    Ես ձեր լանջերում,
    Նորից խենթացա
    Իմ ծանոթ սարեր.
    ՈՒ ամեն գտած
    Ձնծաղիկի հետ,-
    -Իմն է, հեռացե´ք,
    Իմ ձնծաղիկին 
    Մատով չկպչեք:
    ՈՒ առաջվա պես
    Մե՜ծ-մե՜ծ քարեր եմ
    Ժողվում ու դնում,
    ՈՒ ամեն մեկին
    Քարով նշանում,
    Հետո հաշվում 
    Քարերն այդ բոլոր,
    Նորից խենթանում,-
    _Այս մեր սարերում,
    Ծանոթ սարերում
    Այսքան ձնծաղիկ
    Բացի ինձանից
    Ո´չ ոք չի փնջում...
    1980թ Արտաշատ




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 444 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Գարու´ն, այնքան շուտ գնացիր,
    Լուռ հեռացար իմ կյանքից.
    Ինչու՞ այդքան շտապեցիր 
    Բան չհասկացա ձեզանից 
    Հիմա այնքա՜ն կարոտել եմ
    Քո բուրմունքին խնկաբույր.
    Աշնան շեմին ցնորվել եմ
    Ձեզ եմ փնտրում ամենուր 
    Ձեզ եմ փնտրում իմ գարուններ
    Գիրկն ընկած ծով հուշերիս,
    Սարում ծաղկած ձնծաղիկներ,
    Ծիրանագույն երազներիս:
    6-10-2005թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 375 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Ա՜խ իմ խեղճ մտքեր
    ՈՒմ եք հարկավոր, 
    Որ մնացել եք 
    Թղթիս էջերին
    Գամված ու մոլոր.
    Անտեր որբուկի 
    Թաղծոտ աչքերով
    Աչքերիս նայող
    Դուք իմ ծով մտքեր,
    Իմ թափառ մտքեր
    ՈՒ՞մ եք հարկավոր. 
    Ձեր պատիվն ու
    Հարկն իմացող,
    Անթի՜վ վերքերիդ
    Դեղ ու ճար արող,
    Մտքիդ խորքերը
    Քանդող, պրպրտող,
    Ձեզ հուսադրող,
    ՈՒ թևեր տվող,
    Թեկուզ գովեստի
    Բառեր շշնջող
    Նախանձ շուրթերից
    Չեղավ բարբառող
    Իմ լքված մտքեր,
    Հուսախաբ մտքեր
    Աշխարհի աչքից
    Հեռու՜, հեռավո՜ր
    ՈՒ՞մ եք հարկավոր.
    Այսպես մե՜ն- մենա՜կ
    Այս մեծ աշխարհում
    ճամփա եք ընկել
    Եվ ու՞ր եք գնում,
    Ի՞նչ եք որոնում.
    Դռներ եք թակում.
    Նեղ, փակ դռներից
    Մտնել եք փորձում,
    ՈՒ վաղու՜ց գոցված, 
    Բայց չսպիացած
    Վերքեր եք քանդում.
    Դուք իմ ապստամբ,
    Իմ արդար մտքեր
    ՈՒ՞մ եք հարկավոր
    Անվերջ մենավոր
    Մտքով զորավոր
    Կռիվ եք տալիս
    Մարդկանց իսկական 
    Դեմքը բացելիս,
    Չարի, տմարդի,
    Ստի, նենգության
    Դավաճանության,
    Իսկը' խարազան
    Իմ ըմբոստ մտքեր,
    Իմ անհաղթ մտքեր 
    ՈՒ՞մ եք հարկավոր.
    Չքվե´ք իմ կյանքից
    Իսպա´ռ, հավիտյան.
    Մի´ք դարձեք հաղորդ
    Մութ գիշերներիս,
    Անքուն աչքերիս,
    Հոգնած կոպերիս,
    Տառապանքներիս
    Մի´ք դարձեք հաղորդ
    Ընկեր, մեղսակից
    Իմ արթուն մտքեր 
    Թևաթափ մտքեր 
    Մտքեր գլխիկոր
    ՈՒ՞մ եք հարկավոր,
    Որ ամեն անգամ
    Հլու - հնազանդ
    Խոնարհ ծառայի 
    Հավատարմությամբ
    Չեք լքում անձիս,
    ՈՒ ցասումնալից 
    Պահերիս անգամ,
    Երբ դուրս եմ գալիս
    Ես իմ հուներից, 
    Երբ վարարում եմ,
    Ափե -ափ զարկում
    Բեկորները ձեր,
    Իմ առագաստն եք
    Դառնում իմ մտքեր,
    Որ ձեր կուսական
    Լազուր ջրերում
    Նավարկեմ հզոր 
    Որ երգն իմ հյուսում
    Ծաղկանցն իջնող
    Ցողերից շաղոտ
    Զեփյուռից մեղմիկ
    Հողմերից հեծող 
    Դուք' իմ երկնային
    Իմ վայրի մտքեր
    Վարարած մտքեր 
    ՈՒ՞մ եք հարկավոր
    Դուք, որ չեք ծնկում,
    Լռում, մեղանչում
    Քծնում, հարմարվում
    Ծառս եք լինում
    Անսանձ ձիերի
    Խրխինջով վայրի
    Կտրում եք անծիր
    Տարածությունը
    Բոլոր - բոլոր
    Ժամանակների
    Անցյալն եք կապում
    Անհայտ գալիքին 
    ՈՒ կարոտակեզ 
    Մտքիդ թռիչքով 
    Խարիսխ եք գցում
    Արարատն ի վեր'
    Նոյան Տապանի
    Կայմից բիբլիական 
    ՈՒ սեգ բարձրունքից 
    Խրոխտ, հաղթական 
    Զիլ բարձրաձայնում. 
    - Ի´մ վաղագուշակ,
    Ի´մ անսանձ մտքեր 
    Տառապած մտքեր 
    Ի´նձ եք հարկավոր, 
    Մտքեր թևավոր 
    Դուք իմ երկնային,
    Շանթ ու որոտի
    Բոցերից սերված
    Նրա հուր ծոցում
    Թրձված, կոփված
    Մտքեր իմ երկնած
    Ծվատված, մոլոր 
    Ի´նձ եք հարկավոր, 
    Դուք' իմ հրեղեն
    Իմ ցողաթաթախ
    Սրսփուն, անեղծ
    Իմ վայրի մտքեր, 
    Զուլալ ու անկեղծ 
    Ի´նձ եք հարկավոր
    Դուք իմ մերձավոր
    Արդար դատավոր
    Աշխարհի աչքից
    Հեռու՜ - հեռա՜վոր
    Ի´նձ եք հարկավոր, 
    Թեև հանգչում եք
    Հոգևվարքի մեջ
    Թղթիս էջերին
    Լքված, խունացած 
    Սիրտդ կոտրված,
    Իմ անբախտ մտքեր, 
    Իմ խոնհար մտքեր,
    Խելագար մտքեր,
    Դուք իմ միակ տեր
    Ի´նձ եք հարկավոր 
    Դուք իմ մերձավոր
    Մտքեր զորավոր. 
    Առանց ձեզ ո՞ վ եմ.
    Անտեր ու որբ եմ,
    Ոտքի տակ ընկած
    Քարի կտոր եմ... 
    27-02-2006թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 362 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    ՈՒ՞ր ես գնում
    Ջահելություն
    Կանգնի´ր, կանգնի´ր
    Մի քիչ խոսենք.
    Գուցե հետո երբե՜ք, երբե՜ք
    Էլ մենք իրար չհանդիպենք.
    ՈՒղեկցեցիր ինձ այս 
    ճամփան.
    Հիմա թողած ճամփամիջում
    Հեռանու՞մ ես դու ինձանից
    Տանում ինձնից 
    Խենթ մանկություն.
    Գարուններս ես
    Տանում քեզ հետ
    Տանում այրող
    Սրտի մի հուր
    ,Բոցկլտացող
    Կրակ մի սեր'
    Չկրկնվող ու վարդաբույր,
    Բայց իմացիր,
    Ի՜նչ էլ ինձնից
    Թեկուզ տանես,
    Սակայն սիրտս
    Կրծքիս խորհքում
    Հավերժ ջահել
    Կպահեմ ես:
    1987թ Արտաշատ










    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 383 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Այստեղ'
    Մեր բարդու ծառին
    Են ծնվել
    Այս զույգ
    Սպիտակ արագիլները.
    Այստեղ են իրենց
    Աչքերը բացել,
    Այստեղ են նրանք
    Թռչել սովորել,
    Նրանց այստեղ է
    Մայրը գուրգուրել
    Հողմից, անձրևից
    Կրծքով պաշտպանել.
    Այստեղ էլ նրանց
    Ծննդավայրն է կոչվել
    ՈՒ հայրենիքը.
    Եվ ու՜ր էլ գնան
    Այս զույգ , սպիտակ
    Արագիլները,
    Ինչքան դեգերեն
    Օտար ափերում,
    Անհուն կարոտով
    Նորից ետ կգան,
    Մեր բարդու ծառին
    Նրանք վեր կգան
    1989թ Արտաշատ








    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 410 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Ինչքան լինեմ քեզնից հեռու,
    Այնքան սիրտս քեզ կտենչա.
    Հողիդ, ջրիդ խենթ կարոտից
    Գիշերն աչքիս էլ քուն չի գա.
    Օտար երկրում օտար երկինք,
    Օտար արև, աստղ ու լուսին...
    Օտար է ինձ ամե՜ն բարիք,
    Ատում եմ ես օտար տանիք.
    Վերադարձի հույսն իմ հոգում
    Իմ oճախիս բույրն եմ տենչում
    Մտքով քեզ հետ քուն թե արթուն,
    Ես չեմ հանգչի օտար հողում
    2003թ Բրյուսել






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 316 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

     (Կարոտ)
    Իմ մեջ գարնան  
    Հովեր կան դեռ.
    Գարնան արև
    ՈՒ գարնան շունչ,
    Ծաղկած ծառեր
    Կան սրտիս մեջ
    Ձնծաղիկներ  
    Ձյունաթյուր.
    Իմ մեջ սարերն  
    Իմ հայրենի,
    Իմ մեջ առվակն 
    ՈՒ առու,
    Իմ մեջ համերգն է
    Հավքերի  
    ԻՄ մեջ խշշոցն է
    Բարդու.
    Իմ մեջ սիրտն է
    Իմ կարոտի
    Փոքրիկ մի սիրտ
    Կրակոտ,
    Որ ու՜ր գնա,
    Քե´զ կտենչա
    Քե´զ' իմ երկիր
    Արևոտ
    2003թ. Բրյուսել




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 423 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Դարեր շալակած
    Դարերն ես գնում
    Կոթողներ տանում
    Դու սերունդներին,
    Եվ նրանց հետ էլ  
    Դու անհմահանում
    ՈՒ երգ ես դառնում
    Մարդկանց շուրթերին.
    Դառնում ես մասունք,
    Դառնում սրբություն
    ՈՒ փառքն ես կռում
    Հայոց պայմության,
    Մասիս սարի հետ
    Ձեռք-ձռքի տված,
    Դռներն ես բացում
    Դու հավերժության


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 437 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024