Понедельник, 22.07.2019, 02:04
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи

    Всего материалов в каталоге: 151
    Показано материалов: 151-151
    Страницы: « 1 2 ... 14 15 16

    Այս հոդվածը տպագրվել է Իրանի " ALIK" թերթում

    ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳԻՐ 

    Անկախ նրանից իմ այս նամակը կհայտնվի ձեր թերթի էջերում թե' ոչ, բայց ես իմ հոգու պարտքն եմ համարում հնչեցնել, քանզի Հայաստանում Հրանտ Դինքի  հիշատակը նման անշուք պատվելը շատ վիրավորական էր ու աններելի... 
    Ամբողջ օրը ուշի-ուշով հետևեցի Հ-1-ի լրատվությանը. Ինձ թվում էր, թե ուղիղ եթեր կլինի, ողջ երիտասարդությունը ոտքի կկանգնի. սգո երաժշտություն կհնչի հեռուստատեսությամբ. Դինքի նկարներով, պաստառներով, մոմերով, ծաղիկներով, հոծ խմբերով կբարձրանան ծիծեռնակաբերդ... ու արժանվույնս կնշվի Դինքի մահվան առաջին տարելիցը... 
    Երբ կեսօրին "Հայլուր"-ով  հեռարձակվեց Հայկարամ Նահապետյանի ուղիղ կապը թուրքիայից, շատ ուրախացա, որ Դինքի հիշատակին հազարավոր մարդիք էին դուրս եկել փողոց հիշելու Դինքին ու այդ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու. անհամբեր սպասում էի, թե ուր որ է հիմա էլ հայաստանյան հավաքը կցուցադրվի, բայց ոչ մի ակնարկ. ուզեցի ինձ համոզել, որ երևի մոնտաժվում է ու "Հայլուրի" հիմնական թողարկման ժամանակ կցուցադրվի: Հիասթափությունս շատ մեծ եղավ , երբ էկրանի վրա երկու տասնյակի չափ մարդիք էին իրենց հոգու պարտքը համարել հասնել ծիծեռնակաբերդ ու ոգեկոչել Դինքի  հիշատակը. ավելի լավ կլիներ ընդհանրապես չցուցադրվեր: Ես շփոթված, մինչև սրտիս խորքը վիրավորված, ամոթի խորը զգացումից տեղս չէի գտնում. Ամոթի զգացումը համակել է ինձ. փորձում եմ լռել, ինձ հանգստացնել, բայց ցավոք ինձ մոտ չի ստացվում: Դարձել ենք ստամոքսի, մի փորի  ացի ազգ: 
    Շատ փորձեցի բերանս կոծկել, չխոսել, բայց լռելն էլ իրեն գինն ունի ավաղ. ի վերուստ ինձ չի տրված լռել. 
    Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ ասեք. 
    Ինքս ինձանից ես դուրս եմ գալիս, 
    Գոնե թող թղթին հանձնեմ զայրութս 
    Միգուցե այսպե՞ս մեղմեմ մտքերիս... 
    Ինչպե՞ս կարելի է կույր ձևանալ ու չտեսնել, երբ նախագահի թեքնածուների հանրահավաքներին հազարավոր մեր հայրենակիցներ չեն զլանում բացակա տալ, անտեսում են , անտեսում են ցուրտն ու անձրևը, ժամեր շարունակ գամված լսում թեկնածուների աներևակայելի խոստումները. ձգտում են իրենց մասնակցությամբ պատվել տվյալ թեկնածուին, իսկ այս պարագայում, երբ պետք էր ի ցույց դնել ազգի պատվը, հավաքականությանը ... 
    աններելի, դաժան անտարբերություն... 
    Բազմիցս եմ գրել, որ Չարենցը, հենց այնպես չի գրել իր մարգարեական պատվիրանը. " Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը' քո հավաքական ուժի մեջ է" : Մինչև օրս չենք ազատվել ազգային այդ բարդույթից: 
    Այսօր ականատեսը եղանք ազգային անմիաբանության դաժան փաստի: Ի՞նչ բացատրություն ունեն մեր դասախոսական, ուսուցչական կազմը, ուսանողությունը , այսքան անթիվ կուսակցություններն, որ սնկի նման օրական բուսնում են, վերջապես մտավորականությունը, գրողների միությունը, լրագրողների մեծ բանակը... ինչու՞ իրենց արժանապատվությունից ցածր համարեցին կազմակերպել հիշատակի երթ, գոնե թեկուզ թուրքիայի բերանը փակելու համար, որ մենք տեր ենք մեր նահատակին, որ նրա հիշատակը թանկ է մեզ համար, որ մենք բողոքում ենք, որ մենք սգում ենք... 
    Այս ֆոնի վրա հակառակ կարծիք է ձևավորվում. մեռավ, գնաց, մի պահ եռացինք, բորբոքվեցինք ու անցավ... 
    Ազգային հասկացողությունը մղվել է հետին պլան. նորից եմ կրկնում. դարձել ենք ստամոքսի, մի փոր հացի ազգ... 
    Ինչու՞ թուրք լրագրողները կարող են բարձրանալ ու հիշատակի խոսք ասել, կարող են խիզախել, անտեսել վտանգը, իսկ մեր լրագրողները՞ . միայն լավ արհեստավարժ են դարձել ընտրապայքարի մեջ մտած թեկնածուներին լուսաբանելով: 
    Վերջապես նահատակվածը հայ էր, հայ լրագրող, լրագրող, որ բռնատիրական թուրքիայում անտեսելով իր սեփական անձի անվտանգությունը բարձրաձայնում էր իր ազգի հետ կատարված անարդարության մասին ու հոգու խորքում մեծ հավատ ուներ , որ հայ ազգի պայքարը պետք է հաղթական ավարտ ունենա. ահավասիկ այն նամակը, որ իր մահից օրեր առաջ նա պատասխանել էր իմ նոր տարվա ու սուրբ զատիկի շնորհավորանքին ի պատասխան. 
    Sona! 
    Grkid khoskern srtis khorkeren gukan: 
    Gitsir vor amen inchin verch@ ka yev mer hai datin j@shtumnal u 
    vertchvorutyun@ mer iravunkov piti vertchana. 
    Menq piti haghtenq, ayo... 
    Hrant Dink 
    Նա իր կյանքով ապացուցեց նվիրվածությունը իր ազգին, իսկ մենք 
    այնքան հիշաչար ու անշնորհակալ եղանք, որ չկարողացանք պաշտպան 
    կանգնել գոնե նրա հիշատակին... 

    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ 

    19-01-2008թ.
    Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 227 | Добавил: Anna | Дата: 10.07.2009 | Комментарии (0)

    1-10 11-20 ... 131-140 141-150 151-151
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2019