Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 140 Показано материалов: 131-140 |
Страницы: « 1 2 ... 12 13 14 |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Просмотрам
Մոռացի´ր, մոռացի´ր ամեն ինչ,
Եվ´ սեր, և´ կյանք, Աստված
Մոռացիր սիրելիս նաև ինձ
Սիրո երգը վաղու՜ց է ասված.
Հեռանալ, հեռանալ ամեքից,
Խելագար շրջել սարերում,
Հեռանալ, հեռանալ մարդկանցից
Ա´յս եմ միայն երազում.
ՈՒզում եմ փաղչել տխրություն բերող,
Հեռու ու մոտիկ բոլոր մարդկանցից
ՈՒզում եմ մենակ սարերում շրջեմ,
Որ ծաղիկների բուրմունքը շնչեմ,
Նրանց հետ քնեմ, նրանց գուրգուրեմ
ՈՒ նրանց կողքին ես խաղաղ հանգչեմ:
|
Բա´վ է սեր իմ,
Կարոտ մնանք,
Հեռու այսքան իրարից,
Վախենում եմ, թե խենթանամ
Դուրս չես գալիս իմ սրտից.
Ասա´, ինչպե՞ս ես հեռանամ,
Ո՞նց հեռանամ աշխարհից,
Թեև գիտեմ
Այն կյանքում էլ դու իմն ես.
Դա գրված է էն գլխից:
2004թ Բրյուսել
|
Ինչքա՜ն հեռանամ
Քեզնից մանկություն,
Այնքան տենչում եմ
Քո գիրկը ետ գամ
ՈՒ քո խաղերով
Նորից խենթանամ,
Քո անմեղությամբ
Նորից զարմանամ,
Քո այգաբացով
Անվե՜րջ հիանամ
ՈՒ մայրամուտով
Ոչի՜նչ չհասկանամ...
Աստղերիդ թիվը
Հաշվել չիմանամ
Սրտնեղվեմ ու լամ.
ՈՒ առավոտ վաղ
Գոմից դուրս թռած
Գառնուկի նման
Սարերդ փախչեմ
ՈՒ ծաղիկների
Բույրով արբեցած
Հենց սարալանջին
Ընկնեմ ու քնեմ.
Միայն արթնանամ
Հորս համբյուրից,
Հորս գրկի մեջ
Միայն արթնանամ,
Իրիկվա զովից
Դողամ ու մրսեմ,
Հորս ջերմությամբ
Միայն ջերմանամ:
1982թ Այս բանաստեղծությունը գրել եմ հորս մահից հետո, մանկությունիցս մնացած քաղցր հուշի վկայություն է: Իրոք ես շատ էի սիրում սարերումշրջել, ծաղիկ հավաքել: ՈՒ մի օր ընկել ու քնել եմ սարալանջին: Մութ էր արդեն, երբ շատ փնտրելուց հետո հայրս ինձ գտել էր սարալանջին կուչ եկած քնած: Այո, ես արթնացա հորս համբյուրից, որ ինձ իր գիրկն առած տուն էր տանում... անբացատրելի է այդ պահը, այդ ջերմությունը
|
( Հորս ) Ես քո դեմքով,
Քո աչքերով ,
Քո մտքերով եմ
Արարվել,
Ես քո շնչով,
Քո խոսքերով
Քո երգերով
Եմ արարվել,
Ես քո հրով,
Քո համբյուեով
ՈՒ քո սիրով եմ
Արարվել.
ՈՒ թվում է
Իմ երակներում
Քո ծով արյունն է,
Քո սուրբ արյունն է
Միշտ վարարել...
1981թ Արտաշատ
|
Այնքան ազնիվ, այնքան բարի
Բարություն ես սերմանում
Ատում ես դու չարն ու կեղծիք
Աստծո ճամփով ես գնում,
Uակայն կյանքը քեզ չժպտաց
Մայր իմ խեղճ ու սգավոր.
Որդիներիդ մեկիկ-մեկիկ
Անդարձ հողին հանձնիր դու
Այդ մեծ վիշտը քո մեջ տարար.
Քարն ու uարը չէր տանի,
Բայց քո ճամփից հետ չդարձար
Քո սերմերը ցանեցիր.
Դու ապրեցիր սերմանելու
Կյանքում միշտ լավն ու բարին
Բարու ճամփով տարար չարին.
Քո ծնունդն օրհնվի:
2003թ. Բրյուսել
|
(Եղբորս հիշատակին)
Ա րև քո ճամփին
Ղ եկն էիր պահել դու
Ա րդարության.
Ս ար էր քո ճամփան
Ա ռավոտներդ լույս
Ր ոպեդ հաստատ,
Ի րիկուններդ
Ն ման երազի
2003թ Բրյուսել
Բանաստեղծության սկզբնատարերով եղբորս
անունն է կարդացվում' ԱՂԱՍԱՐԻՆ
|
(Փոքր եղբորս հիշատակին)
Մ ի վայրի ծաղիկ
Ի րիկվա զովից,
Ք ամուց հալածված,
Ա նդունդից կախված
Յ արի ճամփեն է
Ե րևի պահում
Լ ուսընկա երկնում.
Ի զու՞ր չէ արդյոք
Ն ա այդքան սպասում
2003թ Բրյուսել
Սկզբնատառերով կարդացվում է ՄԻՔԱՅԵԼԻՆ
|
Իմ գարուններն ու ժպիտները
Ձեզ,
Իմ համբյուրներն ու իմ երգերը
Ձեզ
Վաղ գարնան բուրող
Ծաղկանց բույրը
Ձեզ
Զով այգաբացի
Ջերմ շողերը
Ձեզ
Իմ անքու՜ն, անքու՜ն գիշերները
Ձեզ
Միայն թե ծաղկեք,
Որ դուք դալարեք,
Դուք իմ էություն,
Դուք իմ լուսերես...
1976թ Արտաշատ
|
Մի զույգ աչքեր
Շողաց իմ դեմ,
Մի զույգ աչքեր
ու գարուն,
Արևն այնտեղ
Այլ փայլ ունի
Սև աչքերում
Այդ խոհուն.
Հիմա նրանք
Աստղեր դարձել
Համբարձվել են
Վեր' երկինք.
ՈՒ բարձունքից
Մեզ են նայում
Աչքերն այդ
Գեղեցիկ
2002թ Բրյուսելից
|
Արեգնածին դեմքս շիկնեց.
Սիրտս խայտաց կրծքիս տակ
Նորեն բախտը դուռս բախեց,
Նորեն քո գրկում եմ տաք:
Ասես տեսիլք, երազ լինես,
Բաբախում է սիրտս արագ .
Ա՜խ, այնաքան եմ սպասել քեզ
Առանց քեզ աշխարհն էր դատարկ:
2008թ. Բրյուսել
|
|
|