Пятница, 26.04.2024, 01:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи

    Всего материалов в каталоге: 151
    Показано материалов: 111-120
    Страницы: « 1 2 ... 10 11 12 13 14 15 16 »

    Լավ իմացեք
    Սերն ամեքին չի տրվում
    Մարդ կա
    Ոսկի գանձ է ձեռքին,
    Ժանգոտ երկաթ է
    Կարծում,
    Իսկ մարդ էլ կա
    Իր երկաթը
    Ոսկու տեղ է  
    Փայփայում.
    Դրա համար ճիշտ է ասված,
    Թե շաքարը
    Շան բերան:
    1988թ Արտաշատ




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 545 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (1)

            Սերս լռեց
    Իմ կրծքի տակ,
    Ատելությամբ  
    Լցվեցի.
    Աստղս մարեց
    Այն սև oրը
    Կյանքս քեզ հետ
    Երբ կապեցի
    1988թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 505 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Հանդիպում ենք մենք հանկարծ
    Այս ամայի փողոցում.
    Նայում ես ինձ շփոթված,
    Իսկ ես քեզ եմ մոտենում.
    Ամաչում ես. ես գիտեմ,
    Ամաչում ես ինձանից,
    Վախենում ես նախատեմ,
    Խուսափում իմ հայացքից.
    Ես ամեն ինչ մոռացած
    Կանգնել եմ լուռ, մոլորված.
    -Արժանի չեմ քո սիրուն,-
    Շշնջում ես դու կամաց
    Ես այնքա՜ն եմ քեզ սիրում,
    Որ չեմ կարող նախատել,
    Չէ որ ամբողջ էությամբ
    Ես միայն քեզ եմ սիրել...
    1966թ Արտշատ
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 478 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    ՈՒր էլ գնաս,
    Գիտես որ կամ
    ՈՒ փարոսն եմ
    Կյանքիդ
    Թեկուզ ճամփադ էլ
    Մոլորվես,
    Լույսիդ հույսը ես եմ
    Կյանքիդ,
    Թե ոտքդ հանկարծ
    Առնի քարին,
    Ափսոսողը ես եմ
    Կյանքիդ.
    ՈՒրիշ էլ ո՞վ ինձի նման
    Քեզ պիտ սիրի
    Ի´մ թանկագին
    1988թ Արտաշատ






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 438 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Սիրո խոսքեր շատ եմ լսել,
    Որ շշնջան իմ ականջին,
    Բայց ցնորք է միշտ թվացել
    Հրաշք սերն իմ առաջին.
    Չեմ տենչացել ուրիշ մի սեր.
    Ես իմ սիրով եմ ուրախ,
    Թիթեռի պես չեմ թռչկոտել  
    Ծաղկից-ծաղիկ, աջ ու ձախ.
    Հավատարիմ եմ միշտ եղել
    ՈՒ վայելել սերն իմ միակ,
    Դավաճանին խարազանել.
    Սերը չի սիրում խարդավանք.
    Սերն Աստծո տված զարդն է
    Համն է արար աշխարհի,
    Առանց սիրո կյանքն ունայն է
    Մութ գիշեր է տաղտկալի:
    Փայփայեցե´ք սերը մարդիկ,
    Որ սերը սեր միշտ ծնի.
    Ա´յս է կյանքի միակ գաղտնիք,
    ՈՒ թալիսմը հավերժի:
    2004թ Բրյուսել




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 441 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ոսկե երազ, պարզ լուսին,
    Հենվել ես դու իմ ուսին.
    Այնպես ջերմ ես ինձ ժպտում,
    Ասես երկնի լազուրում
    Ոսկե ամպերն են սահում
    ՈՒ մենք գրկված միասին,
     Ձուլվել ենք լույս երազին...
    1966թ Լենինական


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 398 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Հոգիս, եկար ու անցար,
    Քեզ երկա՜ր նայեցի հեռվից.
    Անգամ դու հետ չդարձար.
    Սիրտս թռչում էր տեղից.
    Արևս, ասա´ ինչու՞
    ճամփադ թեքել ես ինձնից
    Մեր սերը շուտ մոռացար
    Թողիր կարոտ քեզանից.
    Անգինս, ի՞նչ եմ քեզ արել
    Իմ ջերմ սիրելուց զատ.
    Աչքս ճամփիդ եմ պահել
    Դու կգաս, գիտեմ հաստատ.
    Սիրտս դատարկ է առանց քեզ
    Արի´, որ նորից ծաղկեմ,
    Սերը փուչ է առանց քեզ
    Արի´ կարտս առնեմ.
    Մի թող սերս որբանա,
    Խառնիր սերդ իմ սիրուն
    Թող մեր սերը ծովանա
    Լույս տուր հանգած իմ հոգուն...
    2004թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 442 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Հավատում էի,
    Երբ ասում էին
    Հիմա չեն սիրում,
    Հիմա խաղում են,
    Բայց օ՜ դու, օ՜ դու
    Երջանիկ աղջիկ
    Հոգովդ լռիկ,
    Սիրովդ անմար
    Տեսա բռնել ես
    Լուսե ճանապարհ.
    Հավատացի ես
    Հավատով խորին,
    Որ կա, հավերժ է,
    Հաստատ ու կայուն
    Սերը սրտերի,
    Շշունջն աչքերի,
    Համբյուրն հայացքի.
    Թող միշտ վառ մնա
    ՈՒ հարատևի
    Սերդ առաջի,
    Սերդ վարդաբույր...
    1966թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 446 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Հանկարծ թե մի օր
    Այս մեր փողոցում
    Իրար հանդիպենք.
    Նորից լուռ, անձայն
    Կանցնեմ քո կողքից
    ՈՒ կփոթորկեմ
    Քո հոգին նորից,
    Եվ քեզ ինչպես միշտ
    Կթվա թե ես
    Կմոտենամ ու կբարևեմ,
    Բայց ես համրաքայլ
    Կանցնեմ ինչպես միշտ
    Եվ երկուսս էլ
    Չենք համարձակվի
    Իրար բարևել.
    ՈՒ լոկ մի հայացք
    ՈՒ լոկ մի հայացք
    Անձկալի ու ջերմ
    Եվ ուրիշ ոչինչ,
    Եվ ուրիշ ոչինչ...
    1986թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 448 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Համբերությունս հատել է իսպառ.
    Ոչ քուն ունեմ, և ոչ էլ դադար
    Փորձում եմ անվերջ
    Պատկերդ ջնջել
    Սրտիս, մտքիս խորքերից խորունկ,
    Բայց իզու՜ր, իզու՜ր...
    Արյանս մեջ ես ներծծվել իմ սեր.
    Դարձել ես գլխիս, մտքերիս դու տեր,
    Դարձել բանալին կողպված սրտիս,
    Արցունքն էս հոսող կարոտ աչքերիս
    Ժպիտն ես դեմքիս...
    Ամենուր դու ես,
    Դո'ւ ես, դո'ւ միայն
    ՈՒ ամեն վայրկյան
    Հետապնդում ես ստվերի նման.
    Կամա, ակամա դարձել եմ գերին
    Ես իմ փայփայած սին պատրանքներին
    Մեղավորի պես կանգնել եմ մոլոր,
    Փակվել են իմ դեմ դռները բոլոր
    Անզոր, գլխիկոր,
    Փորձում եմ անձս վերստին փրկել,
    ճամփիս փլուզված կամուրջներն հզոր,
    Փորձում եմ նորից, նորից կամրջել,
    Բայց իզու՜ր, իզու՜ր.
    Երազ ես, ցնորհք, տեսիլք հեռավոր
    Քո տաք համբյուրն է լոկ շուրթերիս դաճվել...
    16-10-2006թ

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 506 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024