Воскресенье, 24.11.2024, 05:14
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 101-110
    Страницы: « 1 2 ... 9 10 11 12 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
    Մի կրակ է 
    Այրվում իմ մեջ
    ՈՒ բոցկլտում,
    Ինչքան շատ եմ
    Այն պրպրտում,
    Ավելի է նա թեժանում
    Խարույկ դառնում.
    Սրտիս երգն է
    Այնտեղ ծնվում.
    Կենդանանում
    ՈՒ թրձվում թեժ խարույկում:
    Սառնամանիք լինի դրսում,
    Մրրիկ, կամ հողմ'
    Ես չեմ մրսում.
    Այդ կրակի հուրն է անվերջ
    Ինձ ջերմացնում,
    Բայց թող ասեմ,
    Խոստովանեմ.
    Վախենում եմ,
    Վախենում եմ, որ բռնկված
    Խարույկն հանկարծ,
    Հանկարծ հանգչի.
    Մտածում եմ,
    Մտածում եմ ու աղերսում,
    Թող հավաքեն հուրը նրա,
    Մոխիրն անգամ թող հավաքեն
    ՈՒ դրոշմեն
    Մեր լեռներից վայր գլորված
    Մի լերկ, ողորկ քարի վրա.
    Սրտիս երգն այնտեղ գրեն'
    Գրեն թեկուզ
    Մի քանի տող...
    1983






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 523 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Կարող է ասեմ
    Թող ու հեռացիր,
    Կարող է ասեմ
    Հավերժ մոռացիր,
    Բայց սիրտս, սիրտս
    Միշտ քեզ կտենչա
    Աշնան տերևի պես  
    Ահից կդողա,
    Որ չհեռանաս,
    Որ չմոռանաս...
    Արտաշատ




    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 514 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Աչքերդ փակիր, չտեսնեմ նրանց.
    Այնտեղ հրդեհ է հասկանու՞մ ես դու,
    Թող որ մենք այսօր սերը մոռանանք,
    Թող որ խորհենք քիչ, երկինք վերանանք.
    Ամաչում եմ ես աչքերիդ նայել,
    Ասես հանցանք եմ գործել իմ անգին
    Հեռուներին եմ հայացքս հառել,
    Բայց աչքերդ ա՜խ այնտեղ են կրկին:

       

        1966թ Արտաշատ



    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 479 | Добавил: Anna | Дата: 23.07.2009 | Комментарии (0)

    Թող վարդ դառնամ
    Ես քո կրծքին'
    Բույր խնկարկեմ
    Թող երգ դառնամ
    Քո շուրթերին
    Քաղցր հնչեմ
    Արև դառնամ
    ՈՒ քո գրկում
    Թող մայր մտնեմ.
    Հենց այդ պահին  
    Իրար փարված
    Հավերժության  
    Գիրկը կընկնեմ
    1970թ Արտաշատ

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 576 | Добавил: Anna | Дата: 18.07.2009 | Комментарии (0)

    Քեզ մի բառով,
    Մի զորեղ բառով 
    Են կոչել
    Սե´ր,
    Քեզ սիրտ այրող,
    Թևեր պարգևող
    Մի հատիկ բառով
    Են կոչել.
    Սե´ր,
    Քեզ մի բառով է  
    Մարդն ամփոփել,
    Բայց զգացել է
    Այդ հատիկ բառիդ
    Մեծ վեհությունն  
    ՈՒ սրբությունը
    Սե´ր.
    ՈՒ հավաստումն է
    Կոչումն այդ բառիդ,
    Որ քեզանով է,
    Հե´նց քեզանով է
    Աշխարհը կանգուն,
    Հե´նց քեզանով է
    Մարդն արարում
    Իր էությունն ու
    Իմաստնությունը,
    Խաղաղությունն ու
    Հավերժությունը  
    Սե´ր...
    1994թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 456 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Իմ սրտում սերմեր ցանեցիր
    Կյանքի
    Արև ու լույսեր,
    Իմ ջահել հոգում հրդեհ վառեցիր.
    Տենչանք ու սեր.
    Դու այնպես կամաց մոտեցար
    Սրտիս.
    Վառեցիր կրակ,
    Լուռ ու մանրաքայլ դու մտար հոգիս
    Սիրո հրեշտակ
    1982թ Արտաշատ
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 493 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ամեն-ամեն ինչ լիներ կյանքում
    Չլիներ միայն ծերանալը,
    Ամեն-ամեն ինչ լիներ կյանքում
    Չլիներ միայն մոռանալը
    Ա՜խ, միայն-միայ սիրելը լիներ,
    Չլիներ, չլիներ հեռանալը
    1986թ Արտաշատ


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 471 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Սերն անժամանակ
    Երբ այցի գա քեզ
    Դու մի զարմանա,
    ՈՒ թեժ կրակով
    Սիրտդ էլ այրվի,
    Թեկուզ մոխրանա,
    Դու մի զարմանա
    1986թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 477 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Չգիտեմ ինչու՞
    Ինձ մոտ ես թվում,
    Հարազատ ես թվում  
    Ինձ այնքա՜ն...
    Ես էլ չգիտեմ,
    Ես էլ չգիտեմ
    ՈՒ սարսափով եմ
    Խորհում այդ մասին,
    Եվ աշխատում եմ.
    Վանել ինձանից
    ՈՒ իմ խոհերից
    Քեզ, քեզ,
    Որ հարազատ ես
    ՈՒ մոտ ես այնքա՜ն:
    1998թ Արտաշատ








    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 509 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Ափսոսացի,
    Որ ծնվել եմ
    ՈՒ բաժինս
    Դու´ եղար,
    Ափսոսացի,
    Որ լռել եմ
    Այսքան  
    Երկա՜ր ու երկա՜ր...
    Ա՜խ որտեղի՞ց
    Հանդիպեցիր
    Այսքան դահիճ,
    Դժնդեմ
    Հացս արցունքով
    Շաղախեցիր,
    Հերիք այսքան  
    Համբերեմ.
    Անցավ կյանքս
    Բան չմնաց,
    Գարուններս  
    Էլ ետ չեն գա.
    Խորտակվել է
    Նավակն հույսիս
    ՈՒ հույսի լույս
    Էլ չկա...
    1988թ Արտաշատ






    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 428 | Добавил: Anna | Дата: 17.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024