Четверг, 21.11.2024, 10:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » ՀՈՒՇԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
    ՀՈՒՇԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
    16:32
      Ծնվել ու մեծացել եմ Գաղթականի ընտանիքում. ընտանիք, որը երկու անգամ է ապրել մահվան սարսափը. առաջինը 1915-ին, երբ տատիս երեք եղբայրներին իրենց կանանց ու երեխաների հետ թուրքերն այրել էին մարագներում հայրուրավոր համագյուղացիների հետ. Մեր մեծ գերդաստանից պատառիկներ է մնում. մի հնարքով հաջողվում է փրկվել մահվան ճանկերից ու հաստատվել Օսեթիայուն (Վլադիկավկազ), ինչպես տատս էր հաճախ ասում:
      Երեք տարի այնտեղ ապրելուց հետո հող ու ջրի կարոտը քաշում է. կարծելով, թե թուրքը խաղաղվել է. նորից են գնում Ղարս' իրենց տուն ու տեղին, բայց ավա՜ղ, չարաչար սխալվում են. ընդամենը ամիսներ անց' 1918-ի գարնանը թուրքը կիսատ թողածը նորից է շարունակում: Երկրորդ գաղթը. նորից են բռնում փախուստի ճանապարհը, ճանապարհ, որը լի էր ողբով, արտասուքով, դաժան սպանություններով... 
      Հենց գաղթի ճանափին էլ` Արշունի գյուղի մեջ ծնվում է հայրս, հետագայում նաի պատիվ իր ծննդավայրի, իր գրական անունը դնում է Սերգո Արշունեցի, նրա մահից հետո ես հպարտորեն ժառանգեցի Արշունեցի գրական անունը ու կարծես իմ մեջ կրում եմ մի մասնիկն ինչպես իմ շատ սիրելի հայրիկից, այնպես է իմ կարոտի' Նաիրյան էրգրից: 
    Իմ գրած "Գաղթ" բանաստեղծությունում նկարագիրն է. գաղթի այն տեսարանը, երբ թուրք ասկյարները փակել են Արազի վրա եղած հույսի միակ կամուրջը, սպանել ու թալանել են հայությանը, զենքի ուժով հավաքել նրանց մոտ եղած բոլոր զարդեղենը: Տատս պատմում էր, որ կանանց թուրք կանայք էին խուզարկել' խլել ոսկեղենն ու արծաթեղենը, իսկ տղամարդկանց' թուրք ասկյարները: Լցնում էի ոսկին ջվալները ու տանում: Սոված, ծարավ, հոգնած, ուժասպառ, անհույս շատերն իրենց գցում էին վարարած Արազը, հույս ունենալով, որ կփրկվեն. "Ասես իրենց, իրենց կյանքով, իրենց բախտերն էին փորձում" Մայրերն իրենց դեռատի աղջիկներին գցում էին Արազը, որ թուրքը չտաներ նրանց կնության: Երևակայությունից վեր է, երբ հայ մայրը իր սեփական երեխային խեղդամահ է անում, պաշտպանելով դստեր նամուսն ու պատիվը: Պապս այս հրեշավոր տեսարանից շփոթված նորածին հորս խլում է տատիս ձեռքից ու Արազն է ուզում գցել, որ նա էլ չքաշի այն տառապանքները, որ հային է բաժին ընկել: Միայն նոր մայրացած տատիս մայրական 
    աղերսանքներն են պապիս հետ պահում այդ քայլից ,- 
    - Առաջ լավ է ինքս մեռնեմ, միայն թե որդուս մահն իր հոր ձեռքով 
    թող չտեսնեմ: 
    Գարնանային վարարած Արազը տանում էր հարյուրավոր հայ մարդկանց դիերը: 
    Մեռնում էր հայությունն իր մայր գետում: 
    - Եթե ֆիդայինները չհասնեյին մեզ փրկության, ոչ մի մարդ չէր փրկվի. հիմա մենք չկայի՜նք,-
     արցունքները սրբելով պատմում էր տատս , 
    Հանկարծ հեռվից մի հողմե ամպ է 
    Բարձրանում 
    Հողմե ամպը դեպի Արազն է 
    Արշավում 
    ՈՒ հասնում են նրանք ահեղ 
    Ֆիդայիններն մեր քաջարի, 
    Նրանց թրի մի հարվածով 
    Գլորվում է գլուխներն 
    Ասկյարների... 
    -Անցե´ք,- ասացին,- անցե´ք հայություն, գնացե՜ք, փրկվե՜ք... 
      Գաղթի երկրորդ հանգրվանը Թիֆլիսն էր' Հավլաբար թաղը, այնտեղից Երևան, բայց Ղարսի զով կլիմային սովոր ընտանիքը ստիպված էր վերջնականապես բնակություն հաստատել Լենինականում (Գյումրի) :
    Պատմում էր տատս , պատմում այդ պահը' փախե-փախը, բաց չթողնելով ոչ մի մանրուք. ասես հոգևոր թեթևություն էր զգում, երբ իրենց ապրածը տառապանքներին հաղորդ էր դարձնում մեզ, որ մենք երբե´ք, երբե´ք չմոռանանք. չմոռանանք ծովից -ծով մեր դրախտ պատմական հայրենիքը, չմոռանանք, թե ինչպես թուրքերը ահել, ջահել հավաքել, լցնել էին գոմ ու մարագներն ու այրել, թե ինչպես տղա երեխաներին հավաքել ու այրել էին խարույգների վրա, թե ինչպես հայկական գյուղ ու քաղաքները ծխում էին, երկինքը պատված էր մարդկային այրված մսի թանձր մխով, թե ինչպես հղի կանանց որովայնը բացել են խշտիկով ու արգանդից հանած մանկանը պահել խշտիկի ծայրին, ասելով,- 
    -Ձեզի քոքից պիտի կտրենք, որ սերմ չտաք աճեք: 
    Թուրքերի կողմից մշակված էր մի հրեշավոր ծրագիր' աշխարհի երեսից ջնջել հայ հասկացողությունը: Հայը հետապնդվել է թուրքերի կողմից անգամ աշխարհի համարյա բոլոր գաղթoճախներում, ուր ապաստան էին գտել մազապուրծ հայի բեկորները: 
    Տատս պատմում էր, պատմում... աչքի արցունքը չէր ցամաքում. նրա ձայնի, արցունքների մեջ վրեժ կար, ցասում... 
    Նա պարմում էր օրվա բոլոր ժամերին. անգամ հացի սաղանի շուրջը. 
    Այո, մեր կերած հացն արցունք է եղել: Հետո հասկացա, թե ինչու՞ էր տատս մեզ իր տեսած վշտին հաղորդակից դարձնում ամեն, ամեն Աստծո օր, որ երբե´ք, երբե´ք չմոռանանք, թե ինչ է արել թուրքը հայ մարդու հետ.
    Երբ աչքերս բացեցի, 
    Տատիս արցունքը տեսա. 
    Թոթով լեզվով բարբառի,- 
    -Լացիդ պատճառն ասա: 
    -Փոքր ես , ձագ իմ 
    Փոքր էս բալես, 
    Երբ մի քիչ էլ մեծանաս, 
    Այնժամ սիրտս կբանամ քեզ. 
    Լացիս գինը կիմանաս. 
      Ես մեծացա, հասակ առա, տատիս վիշտն էլ, ազգիս վիշտն էլ իմացա. մատաղ սիրտս ողբով լցվեց. երգս պայքար, պահանջս արդար' ոխը սրտումս ծվարեց: 
    Իմ հուշերում սակայն բնավ էլ նպատակ չունեմ տատիս պատմած բոլոր սահմեռկեցուցից տեսարանները պատմելու, քանզի իմ հուշերում հնարավոր չէ այն արտացոլել. երևի նրանք առանձին գրքում ամբողջացնեմ : Այնքա՜ն շատ է գրվել ու դեռ կգրվի Հայոց մեծ Եղեռնի մասին, և´ հայ, և´ օտար ականատեսների, պատմաբանների պատմություններում, հուշերում... փաստերն այնքա՜ն շատ են ու անհերքելի Հայոց Մեծ եղեռնի իրողության մասին, որ այսօր անգամ թուրք մտավորականներից ոմանք ամաչելով իրենց նախնիների կատարած բարբարոսությունների համար, իրենց հոգու պարտքն են համարում հնչեցնել ճշմարտությունը: Այսօր թեև աշխարհի մեծերն իրենց իրավունք են վերապահում տնօրինել փոքր ազգերի ճակատագրերը ու խաղալ իրենց խարդաղ խաղերը: Այսօր որքան ցավալի է Թուրքիայի մերժողական, ուրացման քաղաքականությունը , էլ ավելի զզվելի է աշխարհի մեծերի կողմից Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ճանապարհին նրանց ուրացումն ու խոչընդոտելը, պետություններ, որոնք իրենց համարում են ժողովրդավարության մոհիկանները, դեմոկրատիայի կրողներն ու ջատագովներն ու այդ կեղծ կարգախոսի քողի տակ իրենց բախտորոշ սև գործն են անում փոքր ազգերի հետ: 
       
      Իմ սիրելի ընթերցող. վերը նկարագրած իմ այս բոլոր մտքերը ծանոթության համար էին, թե տատիս պատմածները ի՞նչ ներգործության ունեցան իմ ողջ կյանքի ձևավորմանը, աշխարհաընկալումը, իմ պայքարին, որ դեռ դրսևորվեց շատ վաղ հասակից. 16 տարեկանից: Ծնվելով գաղթական ընտանիքում, ունենալով պոետ հայր, որի ստեղծագործությունների բուն թման էր մեր կարոտի էրգիրը, Մասիսը, Մեծ եղեռնը... փոքրուց ասես արյանս մեջ ներարկված լիներ պայքարի ոգին, բայց ի՞նչպես պայքարել պատմական անարդարության դեմ, երբ Սովետական բռնատիրական կարգերի օրոք առանց պատճառի մարդը անահայտ կարող էր կորչել. մարդը զրկված էր ազատ խոսելու, արտահայտվելու իրավունքից, ուր մնաց կարողանար մի այնպիսի հարց բարձրացնել, որն ազգային էր' ցեղասպանությունը: 
      Մեր մեծերից շատերը կյանքով հատուցեցին. փաստերն այնքա՜ն շատ էին հեղինակավոր մարդկանց հետ կապված. Չարենց, Բակունց, Թոթովենց, Մահարի ... 
      Իմ մեջ արթնացած պայքարելու ոգին , իմ հեղափոխական մտքերն ինձ հանգիստ չէին տալիս: Ինչպե՞ս կարելի էր լռել մի ողջ ժողովրդի' 1,5միլ. անմեղ նահատակների սուրբ հիշատակը մոռացության տալու , հաշտվելու մեր պատմական ծովից-ծով հայրենիքի թալանի մտքի հետ: 
      Մեր հարկի տակ հաճախ էին հավաքվում Գրողների միության Լենինականի բաժանմունքի նախագահ Լյուդվիգ Միքայելյանը, դրամատուրգ, Վարդգես Մովսիսյանը, Վաղարշակ Նորյանը, բանաստեղծ Քաջիկ Գրիգորյանը... 
    Հերթական հավաքի ժամանակ էր, երբ լսեցի, որ Երևանում մտավորականությունը ուսանողության հետ որոշել է դուրս գալ փողոց' ցույցի, նշելու Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը: 
    -Վերջապե՜ս, վերջապե՜ս,- ուրախությանս չափ չկար 
    Ամբողջ գիշեր չքնեցի. 
    - Ես ի՞նչ կարող եմ անել ի՞նչ , իմ անելիքը ո՞րն է. 
    Ես եռում էի, տեղս չէի գտնում. 
    -Ինչպե՞ս արթնացնեմ ազգիս ոգին. մի միտք ծագեց իմ մեջ. թռուցիկներ տարածել: 
    Այդ օրերին էր, որ ես գրել էի իմ "Մենք չենք մոռացել" բանաստեղծությունը: 
    Նկարչական թղթի վրա նկարեցի Մասիսները և ներքևում իմ գրած բանաստեղծությունից մի քառյակ. 
    Մասիսն է եղել մեր տանջանքների, 
    Հառաչանքների լուռ, անխոս վկան, 
    ՈՒ հիմա որպես շեփոր ռազմի, 
    Ժամն է , որ գցի լռության չադրան: 
         ՈՒ ամենաներքևում "Հայ փրկության կոմիտե", երբ այդ կոմիտեն ես էի միայնակ: 
    Ես գիտակցում էի իմ կատարածի վտանգավորությունը, գիտակցում էի ու պատրաստ էի անգամ կյանքս զոհել ազգիս համար: 
    Չմոռանամ գրել, որ այդ տարի դպրոցին զուգահեռ երեկոները հաճախում էի Լենինականի "Բանվոր" թերթին կից բացված "Բանթղթակիցների երկամյա համալսարանը" , 
    Ես այդ համալսարանի ամենափոքր ունկնդիրն էի' տասնվեցս նոր լրացած. 
    Հայրս էր խնդրել խմբագիր Գուրգեն Ասրյանին (դերասանուհի Արուս Ասրյանի եղբայրն է) որ ինձ ընդունեն այդ համալսարանում, որպես ունկնդիր. խմբագիրը չէր մերժել: Սկսեցի թղթակցել թերթին. տպագրվեց իմ մեծածավալ հոդվածները' "ՈՒրախության արցունքները", " Եկեք խոսենք Հայերեն"... մնացածը չեմ հիշում Այո´, ազգս արթնացել էր խորը թմբիրից. 50-ամյա տարելցի ցույցով առաջին 
    անգամ նշանավորվեց հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը: 
    1965թ ապրիլի 20. ես դուրս եկա տանից, գրադարան գնալու պատրվակով, բայց իմ մտադրությունն այլ էր. գիշերը 50 թռուցիկ էի պատրաստել, հարկավոր էր տարածել ու իմ նշանակետն էր Լենինականի Գործադիր կոմիտեի շենքը, որտեղ էր և "Բանվոր" թերթի խմբագրությունը, որին կից բացված էր "Բանթղթակիցների երկամյա համալսարանը", այդ շենքում էր նաև գրողների միության Լենինականի բաժանմունքը, "Կոմերիտմիությունը"... մի խոսքով մտավորականությունը: 
    Ինձ հետ վերցրել էի նաև իմ բանաստեղծություններիս տետրը: Մտադիր էի գրածներս ներկայացնել գրողների միության Լենինականի բաժանմունքի նախագահ Լյուդվիգ Միքայելյանին, նրա կարծիքն իմանալու. ամաչում էի հայրիկիս ցույց տալ:
    Միքայելյանն արձակագիր էր. բարի, առաքինի մի անձնավորություն: 
    Դուռը թակեցի. ձայն չկար, սեղմեցի' փակ էր: Մի պահ երկմտեցի,- 
    - Գնալ թռուցիկները տարածել, հետո կրկի՞ն հանդիպել, թե՞... 
    Այդ երկմտանքի մեջ էի, երբ "Բանվոր" թերթի խմբագրություն դուռը բացվեց և ի՜նչ. դեպի ինձ էին գալիս Լյուդվիգ Միքայելյանը և Հովհաննես Շիրազը: 
    Ես գամված մնացի իմ տեղում... ինչպիսի՜ անակնկալ: 
    Ինչպես ընթերցողիս տեղեկացրի' Լ. Միքայելյանի հետ վաղօրոք ծանոթ էի , նա մոտենալով ինձ ժպտերես բարևեց, նույնը կրկնեց և Շիրազը: ՈՒ մինչ Միքայելյանը գրպանից կհաներ բանալին, կբացեր դուռը, Շիրազը զննող հայացք գցեց վրաս և տեսնելով ձեռքիս տետրն ասաց,- 
    -Բանաստեղծություննե՞ր են, գրու՞մ ես: 
    Մինչ ես կմտածեի այո, կամ ոչ ասեմ. նա մոտեցավ ինձ ու վերցրեց տետրը: 
    Ես ներքուստ ցնծում էի: Երբ ներս մտանք, մեկը մյուսի հետևից բարձրաձայն նա կարդում էր իմ բանաստեղծությունները: Ես այդ պահին ասես քննություն հանձնեի. Հանկարծ Շիրազը բացականչեց. 
    - " Մենք չենք մոռացել" հոյակապ է ասված, շատ ճիշտ է գրված ու գեղեցիկ: 
    Բանաստեղծությունը կարդաց երկրորդ անգամ' արդեն ասմունքելով: Երբ վերջացրեց շուռ եկավ դեպի Միքայելյանը և ասաց,- 
    -Հը՞, ի՞նչ կսես, էս սկսնակներին ընչի՞ տեղ չեք տա : 
    Միքաելյանը ժպտալով նայեց ինձ. 
    -Հայրը գրում է, բայց որ ինքն էլ է գրում, ես նոր իմացա... 
    Այո, ես ամաչում էի. գրածներս թաքցնում էի, որ ոչ - ոք չկարդար: 
    Հայրս ու Շիրազը երկար ժամանակ միասին ապրել էին բանվորական հանրակացարանի նույն սենյակում. ուզեցի ներկայանալ, բայց կասկածեցի,- 
    _Բա որ չհիշի՞, - ու այդպես էլ չներկայացա թե ում աղջիկն եմ: 
    Հանկարծ Շիրազը դիմեց ինձ,- 
    - Դու կարո՞ղ ես ասմունքել: 
    -Այո´, իհարկե կարող եմ ,- պատասխանեցի ես: Իրականում դպրոցական հավաքույթներին հաճախ էի ասմունքում Չարենց, Տերյան, Դուրյան, Սևակ, Իսահակյան, Շիրազ... 
    - Ես վաղը երեկոյան հրավիրված եմ երեկոյի, դու կարո՞ղ ես գալ ու ասմունքել քո "Մենք չենք մոռացել" բանաստեղծությունը. հեռախոսիդ համարը տուր ինձ: 
    Այսպես պայմանավորվեցինք ու ես դուրս եկա սենյակից, բայց ոչ շենքից: 
    Ինչպես ասացի այդ մեծ շենքի մեջ մի քանի կազմակերպություն էր ու շենքը շատ մարդաշատ էր: Ես սկսեցի իմ թռուցիկները մեկիկ- մեկիկ տարածել. 
    վերջին թռուցիկն էլ գցեցի աստիճանների վրա ու թեթևացած շունչ քաշեցի և շտապեցի շենքից շուտ դուրս գալ, երբ թիկունքիցս մեկը կանչեց. 
    - Մի րոպե, կարելի՞ է, մի րոպե... 
    Ես զգացի, որ խոսքն ինձ է վերաբերվում, աշխատեցի չլսելու տալ, բայց նույն ձայնը նորից կրկնվեց. 
    -Ձեզ հետ եմ աղջիկ ջան. մի րոպե,- արդեն նա իմ կողքին էր, ես ստիպված էի  նրան լսել, թեև ներքուստ անհանգիստ, բայց աշխատում էի ինձ հավասարակշիռ ցույց տալ. 
    -Դո´ւ գցեցիր, ես տեսա,- ինձ պարզելով թռուցիկն ասաց անծանոթը: 
    -Ե՞ս, բայց սա ի՞նչ է,- իբր բանից անտեղյակ, զարմացական տոնով հացրեցի ես ու անմիջապես էլ ավելացրեցի,-շտապում եմ, կներեք: 
    Նա ժպտաց, ծալեց թռուցիկը, դրեց գրպանը և ասաց. 
    - Ես սա լավ կպահեմ. ուրախ եմ ծանոթության համար ... 
    Դա մեր ծանոթության սկիզբն էր. նա Կիրովաբադից էր, անգլերեն լեզվի ուսուցիչ. անունը Սերգեյ, իսկ ազգանունը չեմ հիշում: Այսօր էլ նրա խոսքերը հնչում են ականջիս,- 
    - Դու Մասիս էս պահանջում, բայց գիտե՞ս թե ինչ է կատարվում Նախիջևանում, Կիրովաբադում, Ղարաբաղում. հայաթափություն, նույն թուրքի ձեռագիրն այստեղ է իրագործվում, նույն ճակատագիրը նրանց է սպասվում: 
    1988- ի Սումգայիթը նրա ասածների վառ ապացույցն էր, բայց փառք Աստծո, որ մեր քաջարի, հայրենասեր նվիրյալների կյանքի, խիզախումների գնով հաղթեցինք մեզ պարտադրված Ղարաբաղյան պատերազմում: Վերջապես հայն ապացուցեց, որ արյուն կթափի, բայց հող չի զիջի այլևս: 
    Աստված պահապան մեր ազգին: 
    Նորից շարունակեմ. 1965թ. ապրիլի 21: 
    Ակումբը, որը բանվորական էր, բավական մեծ էր ու լեփ-լեցուն: 
    Շիրազը գործարանի աշխատակիցների հետ նստած էր բեմում, իսկ ես դահլիճի առաջին շարքում: 
    Դահլիճը շատ ջերմ ընդունեց Շիրազին, շատ ջերմ: Նա կարդաց իր անտիպ գործերից: Մոռացա ասել, որ նա իր ելույթը սկսեց հայրենասիրական կոչերով. 
    հավաքվածների մեջ արթնացնելով Եղեռնի հիշատակը վառ պահելու, պայքարելու, պահանջելու ազգին հասցրած վնասը վերականգնելու կոչերով, որը պետք է լինի ամեն մի մարդու մեջ, ով իրեն հայ է համարում: Դահլիճում միլիցիոներներ էին շրջում, իբր կարգ են պաշտպանում. չգիտեմ, դա վերի՞ց էր կարգադրված, թե՞... 
    Անտիպ գործերը, որոնք ավելի ընդգծված հայրենասիրական էին, երեկոյի կազմակերպիչը կամացուկ զգուշացրեց Շիրազին նրանց ներկայությունը: 
    Շիրազը չդիմացավ ու մեկեն ժայթքեց. 
    - Էդ միլիցեքը հա՞յ են, թե՞ թուրք: Էդ եղեռնը մոռացողը ուրեմն հայ չէ: 
    Բարեբախտաբար միլիցիոներները հայ գտնվեցին և ոչ մի արտառոց բան տեղի  չունեցավ: Այդ պահին էր, որ հենց ինքը' բանաստեղծը հայտարարեց,- 
    _Սոնյա Հովհաննիսյանը կարտասանի իր գրած "Մենք չենք մոռացել" բանաստեղծությունը: 
    Այդ պահը ես երբեք չեմ մոռանա. 
    Արտասանում էի բարձր, առոգանությամբ: Վերջացնելուց հետո երկար ժամանակ ծափահարում էին, ծափահարում էր և Շիրազը: Չգիտեմ, բանաստեղծի ներկայացնելը, թե դահլիճի նստածները բոլորն էլ ճանաչում էին ինձ. մենք ապրում էինք այդ թաղամասում, թե՞ իրոք բանաստեղծությունն արժանի էր ծափերի, չգիտեմ: Երեկոյի վերջում Շիրազն իրեն նվիրած ծաղիկները հանդիսավոր նվիրեց ինձ. 
    _ Այս ծաղիկները ի սրտե նվիրում եմ Սոնյային իր գրած լավ բանաստեղծության համար: 
    Այդ պահն ինձ համար մնաց հեքիաթային: Դրսում ժողովուրդը հավաքվել էր Շիրազի շուրջը, հարցեր էին տալիս և ի՜նչ, աչքս առավ հորս նրա հետ զրուցելիս: Երկու ընկերներ գտել էին միմյանց: Ես ծաղիկները գրկած վազեցի տուն. սիրտս արագ-արագ բաբախում էր, հուզմունքից էր, թե՞... 
    Ես ինձ իրոք վատ էի զգում. ստիպված էի շտապել տուն: 
    Հաջորդ օրն առավոտյան Շիրազը նորից զանգահարեց. այս անգամ ցերեկույթ էր "Միկրոէլեկտրոշարժիչ" գործարանի դահլիճում, հաջորդ, օրը' ապրիլի 23-ին "Ստրոմաշինա" գործարանում: Երբ ցերեկույթը վերջացավ, Շիրազը մոտեցավ ինձ և խորհրդավոր տոնով ասաց,- 
    - Սոնա ես էսօր պիտի գնամ, վաղը պիտի ցույցի դուրս գանք, ես Երևանում 
    պիտի լինեմ: Դու շարունակիր գրել: 
    Նրա գնալուց հետո իմ մեջ ավելի թեժացավ կրակը: Նկարչական տետր առնելով չէի հասցնում. թռուցիկների թիվը բազմապատկվեց: Լինում էի ամենուրեք. դպրոցներ, ինստիտուտ, հիմնարկ - ձեռնարկություններ...Իմ բանթղթակիցների երկամայա համալսարանի ունկնդրի վկայականով' իմ դեմ փակ դուռ չկար: 
    Թռուցիկ տարածելը իմ անձնական գաղտնիքն էր: 
    Հաճախ էի լինում հրապարակի անկյունում գտնվող Կիրովի անվան քաղաքային գրադարանում, որտեղ ծանոթացել էի երկու լավ, շատ լավ իմ հասակակից աղջիկների հետ. մեկը բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի քույրն էր' Դոնարա Գրիգորյանը, իսկ մյուսը Տանյա Հովհաննիսյանը, որը հետագայում, ինչպես շատ ուշ իմացա , մի քանի գրքերի հեղինակ է: Այսօր Տանյան չկա. երկրաշարժի զոհ դարձավ, իսկ Դոնարայից ընդհանրապես տեղեկություն չունեմ, բայց նրանց ու իմ այս հեղափոխական օրերի հետ կապված հուշերը շատ թարմ են ու անմոռաց: 
    Զբաղված լինելով թռուցիկ տարածելով, մի շաբաթ չէի այցելել գրադարան ու իմ շատ սիրելի ընկերուհիներին կարոտել էի. թռուցիկները տարածելուց հետո անկախ ինձանից ոտքերս ինձ տարան գրադարան, նրանց հանդիպելու ակնկալիքով. չսխալվեցի, նրանք այնտեղ էին' ընթերցասրահում: Ասես հարյուր տարի իրար չէինք տեսել: 
    - ՈՒ՞ր էիր կորել,- վրա պրծան երկուսով: 
    Ես նրանցից գաղտնիք չունեի, ուստի բացեցի գաղտնիքիս կծիկը: Նրանք պլշած ինձ էին նայում: Դա ինձ անհանգստացրեց: Ես սկսեցի այսպես ասած իմ դասախոսական աշխատանքը: Նրանց մեջ հայրենասիրական գաղափարներ արթնացնելու համար պետք չէր գրքերից կառչել. տատիս պատմածներն էլ բավական էին: Ինձ հաջողվեց: Աղջիկները նկատեցին իմ ոգևորությունը և ինձ շեղելու համար առաջարկություն արեցին. 
    Եկեք հանպատրաստից մեկս - մյուսիս մի բանաստեղծություն նվիրենք. 
    -Դե´ սկսեցինք... 
    Ես շատ խզմզեցի, բայց ոչինչ չստացվեց: Առաջինը Տանյան ընթերցեց ինձ նվիրված բանաստեղծությունը' հետո Դոնարան: 
    ՏԱՆՅԱՅԻՑ 
    Երկու թուղթ ճղիր, 
    Մի տող չգրիր, 
    Քանզի Շիրազի բոց 
    Ընկել էր քո ծոց, 
    ՈՒշքդ խլել տարել, 
    Քեզ մենակ էր թողել, 
    Էլ կարող էիր դու ինձ 
    Մի տող նվիրել, 
    Երբ էությունդ ամբողջ 
    Մասիսն էր ծածկել: 
    ԴՈՆԱՐԱՅԻՑ 
    Թողել էս ինձ մեն-մենակ 
    Դու գնացել ես հեռու, 
    Մտածում եմ շարունակ, 
    Թե ե՞րբ եմ քեզ տեսնելու: 
    Ես որ մինչ այդ ոչինչ չէր ստացվում, շարունակեցի. 
    Իսկ դու չե՞ս ուզում տեսնել 
    Մոռացե՞լ ես այդպես շուտ, 
    Թե քեզ ուրիշն է գիրել 
    Ցնորք էր մեր սերն ու սուտ: 
        Անցան տարիներ. ես ամուսնացա Արտաշատ քաղաքում ու իմ լավ ընկերուհիներին այդպես էլ չտեսա, միայն իմացա, որ Սումգայիթյան ջարդերից հետո' Ղարաբաղյան շարժման ժամանակ Տանյան կրակոտ ելույթներ էր ունեցել. եղբայրս տեղեկացրեց: Ներքուստ ուրախանում էի, որ դասերս իզուր չեն անցել: 
      1970թ. ես երկու երեխաների մայր էի արդեն: 
    Մեծ տղայիս' (3 տարեկան) Մամիկոնիս հետ գնացել էի Երևան գնումների, փոքրիս' Սամվելիս թողել էի սկեսրոջս մոտ: Այնքան երկար խանութից- խանութ շրջեցինք, որ հա´մ ես հոգնեցի, հա´մ էլ փոքրիկս: Նա պպզեց ու հրաժարվեց քայլել: Ես շվարած' առանց այդ էլ բեռս ծանր էր, ես էլ հոգնած, նրան գրկել չէի կարող. սպասեցի, որ քիչ հանգստանա ու գնանք: Այդ ժամանակ էր, որ հեռվից դեպի իմ կողմն էր գալիս Շիրազը ինչ-որ մեկի հետ: Շատ ուրախացա նրան տեսնելով, բայց որ անծանոթի հետ էր, հետո էլ էլի կասկածանք ընկավ իմ մեջ. 
    Բա որ ի՞նձ չհիշի, ուստի որոշեցի թիկունքով կանգնել: Ես զգացի, որ նրանց ոտնաձայներն ինձ մոտ կանգ առան: Շուռ եկա. Շիրազը պպզեց, գրկեց տղայիս ու հարցական դիմեց ինձ. 
    - Էս ընչի՞ չես գրկում էրեխուն,- հետո ուշադիր նայեց ինձ ու նորից կրկնեց,- 
    Սոնա´, ինչու՞ չես գրկում էս սիրուն էրեխուն: 
    Ես շիկնեցի: Երբևիցե նման հանդիպում չէի սպասում: Սրտիս խորքում ուրախ էի, որ Շիրազի հիշողության մեջ անջնջելի էի մնացել: 
    -Ո՞ր կողմ եք գնում,- հարցրեց նա: 
    -Մոտակա կանգառը,- պատասխանեցի ես: 
    - Գնանք,- նա տղայիս գրկած, համբուրելով, սիրելով քայլում էինք: 
    Տղաս շատ գեղեցիկ էր, շա՜տ, հենց այդ գեղեցկությունն էր, որ բանաստեղծի աչքից չէր վրիպել: Մեզ հետ քայլում էր նաև Շիրազին ուղեկցող մարդը: ճանապարհի կեսից նա տղայիս վերցրեց Շիրազի գրկից,- 
    - Տուր ինձ մի քիչ էլ ես սիրեմ,- ասելով: 
    -Գրու՞մ ես, թե՞ թարկել ես,- չսպասելով պատասխանիս հարցրեց,- հերդ ո՞նց է, ընկերոջս կբարևես: 
    - Գրում եմ, բայց քիչ, շատ եմ զբաղված: 
    Նա հետաքրքրվեց, թե ինչ է տղայիս անունը, ես ասացի թե Մամիկոն է, իսկ փոքրիկինս էլ Սամվել. ուրախացավ. 
    -Ապրես, որ հայկական անուններ ես դրել : 
    Չնկատեցի, թե երբ հասանք կանգառ. այդ պահին էլ ավտոբուսը կանգնեց: 
    Ինձ ոչինչ չէր մնում. հրաժեշտ տվեցի, շնորհակալություն հայտնեցի և Շիրազից, և անծանոթից ու բարձրացա ավտոբուս: 
    Շատ հաճելի ու անսպասելի հանդիպում էր: 
    Վերջին անգամ Շիրազին այցելեցի ինքս, հորս մահից հետո, որպեսզի օգնի իր խորհուրդներով, աջակցի հորս թողած ստեղծագործությունների տպագրման գործում: Ավա՜ղ, նա շատ վատառողջ էր. անկողնում պառկած: Տեսնելով նրա վիճակը ես իմ հոգսերով չծանրաբեռնեցի, ուղղակի ասացի, որ եկել եմ հենց այնպես' տեսակցելու: Ամիսներ հետո նա մահացավ: Շատ դժվար տարա նրա մահը, ասես ազգս որբացած լիներ: 
    Անցան տարիներ, երբ սումգաիթյան ջարդերից հետո սկսվեց Ղարաբաղյան շարժումը' համազգային զարթոնքը, սիրտս թռչում էր տեղից, բայց ներքուստ ցավում , որ Շիրազը չտեսավ, որ հայը բռնցքվել է ու անհավասար պատերազմում կարողացավ հետ բերել մեր Արցախ աշխարհը: Փառք ու պատիվ ու խոնարհում բոլոր մեր այն քաջորդիներին, որոնց կյանքի, նվիրումի գնով տարանք բացարձակ բարոյական հաղթանակ: Խաղաղ ննջեք հայրենի հողի ազատագրման պայքարում' մեզ պարտադրված պատերազմում ձեր կյանքը տված քաջ հայորդիք. մենք ձեզ երբեք չենք մոռանա. թող հայրենի հողը թեթև լինի ձեր վրա, վարդ , մանուշակ թող ձեր շիրիմին ծաղկի: 
      Անցել են տարիներ. այսօր հեռու եմ հայրենիքից, իմ հայրենիքից, բայց միայն ֆիզիկապես ու ժամանակավոր. ինձ օտար է, օտար է ամեն ինչ' և հող, և ջուր և օդ և արև. անգամ ծաղիկն է անբույր: Այստեղ եմ, որ որդիներիս , որ հիմնվել են օտար երկրում' տուն բերեմ, որ ձագերիս ձագերն անգամ օտար լեզվով չբարբառեն, որ հայ մնան ու չձուլվեն, այս է միակ նպատակը: Բայց թող ասեմ, խոստովանեմ. այս հեռավորությունն ավելի է բազմապատկել իմ սերն առ հայրենիքի. ես ապրում եմ հայրենիքիս հաջողություններով ու անհաջողություններով և այստեղից պայքարել պատմական անարդարության դեմ, թեկուզ գրիչով, ինչ-որ չափով հաջողվում է: 
      Ինձ Եվրոպայի սրտում' Բրյուսելում շատ անկաշկանդ եմ զգում, հետո էլ իմ ջերմ հարաբերությունները Եվրոպայի "Հայ դատի" գրասենյակի աշխատակիցների' պատասխանատու Լորան Լեյլեքյանի, ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ ավելի է ինձ մերձեցնում իմ կյանքի գերագույն նպատակին' պատմական հայրենիքի վերադարձի գաղափարներին ծառայելու և իմ սուրբ երազանքին հասնելու, իմ լումման բերելու այս բաղձալի նպատակիս' թեկուզ չնչին...


    Просмотров: 2696 | Добавил: Anna | Рейтинг: 5.0/3 |
    Всего комментариев: 3
    3 AdvStudio  
    0
    Хотите отправить своё объявление по базе организаций РФ?

    Рассылка по базе всех организаций РФ, более 2 миллионов;
    Рассылка по формам обратной связи сайтов РФ с прохождением всех видов защит (вашу рекламу все увидят), более 1.5 миллионов.

    Начните новый год с мощного рывка по продажам. Большой опыт, помощь в составлении рекламного объявления.

    Подробнее в Телеграм аккаунте @rassulka247 (Telegram)

    2 DonaldMeery  
    0
    Остановим работу ваших конкурентов: скликивание контекстной рекламы, парализация работы менеджеров, негативные отзывы, перегрузка контактных номеров и других каналов продаж.

    Подробнее в Телеграм аккаунте @va61s71 (Telegram)

    1 Armine  
    0
    shat hetaqrqir kyanqeq unecel...im tatiknel e gaxtac u ete chem sxalvum Xarsic,isk papiks Vanic...u ekel en Artashat,im tatin misht nayum er Masis sarin,esel amen angam harcei tali-----Tati ur es?...na el asum er---Sari mekel doshinn em u arcunqner@ haziv er pahum,...poqreyi cheyi haskanum...isk erb hima es inqs em otarutyan mej...tatus lav em haskanum...u shat em hima apsosum ,vor shat baner chem harcrel iranic ira harazatneric ev ayn dajan 1915 tvic......shat em apsosum...

    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024