Четверг, 21.11.2024, 11:15
Приветствую Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » 2004 թվական - ԴԵԿՏԵՄԲԵՐ
    2004 թվական - ԴԵԿՏԵՄԲԵՐ
    16:27
      2004թվականի դեկտեմբերի առաջին շաբաթն էր, "Հայ-դատի" գրասենյակից իմ էլեկտրոնային փոստի վրա հաղորդագրություն ստացա, որ 2004թվականի, դեկտեմբերի  17-ին Բրյուսելում կայանալու է Եվրոպայի հայության հանրահավաքը, Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը խոչընդոտելու համար: 2004թվականի դեկտեմբերի 17. ես ասես նորից ծնվեցի. սիրտս ցնծում էր. Չարենցի երազած հավաքական ուժն էի տեսնում ամբոխի մեջ. 
    "Ինչե՜ր ասես որ չեն անի ամբոխները խելագարված": Ասես պոետն իր տողերն այս պահի համար էր գրել:Այդ մեծ հրապարակն, որտեղ հավաքվել էին ցույցի մասնակիցները' լեփ լեցուն էր. Բելգիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ավստրիայից, Շվեցարիայից, Իսպանիայից... ժամանած մեր հայրենակիցներով: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երկրի ու մեր եռագույն դրոշները: Կարելի է ասել, որ դրոշակների ու պաստառների հեղեղ էր: "ՈՉ թուրքիային Եվրոպա", "1915թ. Հայոց եղեռն", "Թուրք ցեղասպան"... Իհարկե տարբեր լեզուներով էին այդ պաստառները:
      Հայաստանից ներկա էր ՀՀԴ-ից Հրանտ Մարգարյանը, որը փայլուն ելույթ ունեցավ, կար ներկայացուցիչ Ռուսաստանից, չեմ կարող առանձնահատուկ չնշել Մուրադ Փափազյանի (ֆրանսիա), Հիլդա Չոբոյանի, Ալեքո Պեզիկյանի բոցաշունչ ելույթները: Մեր անզուգական հայրենակից Ալեքո Պեզիկյանի մասին նորից անդրադարձ կունենամ. բառերս անզոր են ներկայացնելու նրա բոցաշունչ հայրենասիրությունը: Նրան միայն հարկավոր է տեսնել ու լսել. Մեծատառով հայ. այսպես կարող եմ միայն որակել նրա անձը:
    Ելույթները շատ բոցաշունչ էին. նրանք ոչ միայն հայեր էին, այլ ֆրանսիացի,Բելգիացի, Հույն, Ասորի, Քուրդ... մի խոսքով նրանք, ովքեր լավ են ճանաչում  թուրք ազգին:
      _Ո'չ Թուրքիային Եվրոպա, ո'չ, ո'չ, ո'չ...
    Վանկարկում էր ամբոխը վեց ժամ շարունակ:
    Որպեսզի պատկերացնեք այդ ամբոխի ուժը, մեկնաբանեմ' վերևից թափվում էր   տեղատարափ անձրևը, փչում էր սառը քամին, բայց ոչինչ չկարղացավ ընկճել հայի ամուր կամքը, հավաքական կամքը: Երբ ես զրուցում էի Հրանտ Մարգարյանի հետ.
    -Այս պահը Չարենցի երազած ժամն է,-ասացի:
    Զրուցակիցներիցս մեկը շտապեց ավելացնել,-
    -Չարենցի աղջիկն ու թոռնուհին էլ այստեղ են:
    ՈՒրիշ կերպ լինել չէր կարող. պտուղը ծառից հեռու չի ընկնում:
    Ես շատ էի ցանկանում բարձրանալ բեմահարթակին ու արտասանել իմ "Արդար դատաստան", "Աշխարհակալը", թեկուզ ինչու չէ "Մենք չենք մոռացել" բանաստեղծությունները, բայց ֆիզիկապես անկարող էի. ներքին հուզմունքը,   ցուրտը միաձուլվել էին ու առաջացրել դող. դողում էր ամբողջ մարմինս. դժվար թե կարողանայի սահուն արտասանել, սակայն ինչպես 1965-ին թռուցիկներ էի տարածում, այդպես էլ բրյուսելում ես իմ բաժին գործը կատարեցի:  
     Հանրահավաքը լուսաբանելու համար անթիվ, անհամար oտար լրագրողներ կային. ես նրանց  բոլորին բաժանում էի այդ բանաստեղծությունների ֆրանսերեն ու անգլերեն թարգմանությունները: Ես այստեղ' Եվրոպայի սրտում բնավ էլ չէի վախենում, քանի որ քիչ թե շատ դեմոկրատիա կա:
    Իմ մեջ բարձր տպավորություն թողեցին հաղորդումը վարող աղջնակը' Վանիկ Թաշչյանը և Հարություն Մարտիրոսյանը, ովքեր վեց ժամ շարունակ   հարց էին ուղղում ամբոխին ընդգծված արևմտահայերենով ու շատ գեղեցիկ տոնայնությամբ,-
    - Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք, որ արյունոտ ձեռքերով Թուրքիան մտնի Եվրոպա՞...
    -Ո'չ, ո'չ, ո'չ,-հետո ֆրանսերեն,- no, no, no...

    Ես այս տարիքիս պատրաստ էի ծնկի գալ նրանց առաջ, համբյուրել  նրանց ճակատը: Տա Աստված, որ հայ մայրերը միայն այսպիսի զավակներ ծնեն: Չարենցի կտակած պատվիրանը' հավաքական ուժը սա պետք է լինի ազգային գաղափարախոսության հիմքը, որի հիմնաքարն է ամուր Քրիստոնեական հավատքն ու անձնուրաց հայրենասիրությունը. այս երկու հասկացողություններն են, որ    դեռ դպրոցից պետք է սերմանվի մատաղ սերնդին, որ ազգի հիմքերն ամուր լինեն: Սովը չէ որ քայքայում է ազգն, այլ ամենամեծ քայքայիչը դա պառակտված, անմիաբան լինելն է: Այս բազմահազարանոց հանրահավաքը դրա վառ ապացույցն է:

      Ասեմ ընթերցողիս, թեև գովաբանում եմ Եվրոպային խոսքի ազատության, դեմոկրատիա հորջորջվող կարգախոսների համար, սակայն խոստովանեմ, որ երբ տեղեկացանք, որ մեր բազմահազարանոց հանրահավաքը չկարողացավ    խոչընդոտել Թուրքիայի հետ Եվրոանդամակցության բանակցությունների սկսվելուն,    խորը հիասթափություն ապրեցինք, Եվրոպան չկիսեց մեր ազգի վիշտը, մեր ձայնը,  մեր բողոքն առհամարվեց, Թուրքիան հասավ իր ծրագրված նպատակի առաջին քայլին, բոլորս էլ գիտակցում էինք դա. արդեն մութ էր, երբ մեր հայրենակիցները թևաթափ, խորը վիրավոված, հուսախաբված լքեցին հրապարակը: Ամեն մեկն իր հետ տուն տարավ իր վիրավորված, կոտրված սիրտը. Ինչպե՞ս պայքարել, ու՞մ դեմ, ինչո՞վ, երբ այնքա՜ն փոքր ես ու թույլ, այնքա՜ն անպաշտպան, խոցելի, իսկ քո վիշտն աշխարհի մեծերի համար ընկալելի չէ,  վիշտդ մենակ պիտի տանես, կամք ունենաս շարունակել պայքարելու հանուն պատմական արդարության, հանուն 1,5 միլոն նահատակների սուրբ հիշատակը մոռացության չտալու, հանուն պատմական մեր հայրենիքի վերադարձի.
    հարկավոր է պայքարել, բայց ինչպես, երբ ապառաժ է աշխարհի սիրտը, կարծր ապառաժ, ինչպես մեկ դար առաջ, երբ արնախում թուրքն 30 տարի շարունակ կոտորում էր, սրի քաշում, սաղ-սաղ այրում կանաց ու երեխանիերի,   տեղահանում, իրագործելով մի հրեշավոր ծրագիր' ջնջել աշխարհի
    երեսից հայ ազգը, որ տիրանա մեր լույս հողերին. այս նույն աշխարհը դիտում էր, չէր միջամտում, չէր ասում,- Այ գազան վայրի, հանուն քո շահի ինչու՞ էս մորթում մի ամբողջ ազգի: Աշխարհի անտարբերությունը ծնեց "Հայոց եղեռնը":
    Պետությունները չկամեցան տրորել թուրքի թաթը: ՈՒ արդյունքում Թուրքն իրագործեց իր հրեշային ծրագիրը: Մազապուրծ եղած հայի բեկորները սփռվեցին աշխարհով մեկ ու թեև անցել է մոտ մեկ դար, սակայն մեր հիշողությունից ժամանակն ի զօրու չեղավ ջնջել մեր անցյալը, ու այսօր ցեղասպանություն ապրած բեկորների ժառանգների երկրորդ, երրորդ սերունդն է շարունակում պայքարը թուրքական ուրացման, ժխտողականության դեմ: 
    իմ ըմբռնումով այս պայքարն գնալու է սերնդե-սերունդ' մինչև հաղթանակ:
      ՈՒզում եմ խոսքս հաստատելու համար մի փոքրիկ մեջբերում անել, որը գալիս է ապացուցելու մեր պայքարի հարատևության մասին: Հարկ է որ ընթերցողն էլ հաղորդ դառնա. արդեն ասացի որ Բրյուսելյան Համաեվրոպական  հանրահավաքին մեր հայրենակիցներն եկել էին տարբեր պետություններից, բայց մոռացա գրել, որ նրանց մեջ շատ էին երիտասարդների, սկսած 5-6 տարեկանից մինչև    16-17 տարեկան երեխաների թիվը, որոնց ծնողները բերել էին իրենց հետ: Հենց  այս ծնողներից մեկի մասին է, որ պետք է հիշատակեմ.
    Ամբողջ հանրահավաքի ընթացքում (6 ժամ) իմ կողքին կանգնած էր մեր հայրենակցուհին'  Անահիտն (Հոլանդիա) իր զույգ որդիների հետ 8-10տարեկան: Քանի որ տեղատարափ անձրև էր, մայրը անձրևանոցը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը լրիվ թրջվել էր. սիրտս ցավեց, անհանգստացա որ հետո հիվանդանալու են,     հարցրեցի,-
    -- ինչու՞ ես երեխաներին քեզ հետ բերել, կմրսեն կհիվանդանան,- 
     չէի կարող անտարբեր լինել, չէ՞ որ մայր եմ:

    - Ոչինչ, թող մի քիչ էլ մրսեն. բերել եմ որ տեսնեն. էսօր ես  եմ էստեղ կանգնած, վաղն իրենք պիտի կանգնեն, իրենց երեխաները:  Թե այդ երիտասարդ կնոջ խոսքերն իմ վրա ինչ ազդեցություն ունեցան, բացատրել անկարող եմ. միայն ասեմ, որ հուզմունքից աչքերիցս արցունք էր հոսում:
    Այս պատասխանը ցնցեց ինձ, խոսքեր չէի գտնում արտահայտվելու: Իհարկե ես չթողեցի նրան այդ օրը գնալ Հոլանդիա, հյուրնկալեցի իմ օճախում, հյուրասիրեցի,   մյուս օրը ճանապարհեցի: Հաճելի էր նման հայացքներ ունեցող հայրենակցուհու հետ ծանոթանալ: Այո, մեր պայքարն անվերջ է. մինչև հաղթանակ:

    Այսպես ավարտում եմ իմ "Մենք չենք մոռացել" գրքում տեղ գտած իմ հուշերի թռուցիկ, ամփոփ անդրադարձը մինչև 2004թվականի դեկտեմբեր ամիսը, բայց քանի որ կյանքս դեռ չի վերջացել, ապրում եմ, շնչում հետևապես կփորձեմ շարունակել գալիք տարիների իմ հուշերը, որոնք հարկ է որ արժանացնեմ ընթերցողիս ուշադրությանը 

      ¤ ¤ ¤
    Այո, մարգարեական է Չարենցի պատվիրանը. 
    "Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը' քո հավաքական ուժի մեջ է" Եվ այս պատվիրանը մեզ պետք է առաջնորդի այնքան, քանի հայը գոյություն ունի աշխարհի երեսին: 
    Ամուր Քրիստոնեական հավատք ու անձնուրաց հայրենասիրություն: 
    Այս երկու հասկացողություններն են, որ պետք է սերմանվի մատաղ սերնդին' դեռ դպրոցից, որ ազգի հիմքերն ամուր լինեն: Սովը չէ որ քայքայում է  ազգը, այլ ամենամեծ քայքայիչը դա պառակտված, անմիաբան լինելն է:  
    Այս մարդաշատ հանրահավաքը հավաքականության ապացույցն էր: Բայց ցավոք պետք է նշեմ, որ Եվրոպան քարոզելով ժողովրդավարություն, դեմոկրատիա, արդարադատություն, մեր բազմահազարանոց հանրահավաքի ձայնը լսելի չեղավ Եվրոխորհուրդի համար և չարաբաստիկ այդ օրը 2004 թվականի դեկտեմբերի 17-ին սկիզբ դրվեց Թուրքիայի հետ Եվրոմիության անդամակցության բանակցությններին: Եվրոպան հաղորդ չեղավ մեր վշտին: Մենք' հանրահավաքի 
    մասնակիցներս հուսախաբված էինք, հիասթափված...


    Просмотров: 1085 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024