ՉՏՊԱԳՐՎԱԾ ՆԱՄԱԿԻՍ ՀԵՏՔԵՐՈՎ
Կարդալով հոկտեմբերի “Ազգի” 18-ի համարում “Ռամազանի պաս է պահում նաև Մութաֆյան պատրիարքը’ չլքելու համար մահմեդական եղբայրներին” հոդվածը ցնցվեցի. Ինչպիսի՜ քամելիոնություն… Եվ նորից “Ազգ”-ի 26-ի համարում տպագրված “Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ” Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը : Մինչև ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռևս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները, ( Կապված Թուրքիայի Եվրոանդամակցության հետ ) ես որպես ահազանգ “Ազգին” ուղարկեցի իմ “Լռի´ր, մարդ Աստծո” նամակը, բայց ցավոք այն չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիր պարոն Ավետիքյանը երևի չուզեց խորը վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգևորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի, և արդյունքում ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է Մահմեդական Ռամազանի տոնին ու նրանց հետ պաս պահում, ասելով, “Համ հայ է, համ էլ թուրք”: Ցնորվել կարելի է. ինչպես է հանդուրժում Պոլսահայ համայնքը նման հոգևոր առաջնորդի ներկայությունը : Արդեն բոլորովին չեմ կասկածում, որ նա մեր սուրբ հարկի տակ իսլամ քարոզի: Կատարված փաստերը ավելի խորացրեցին իմ համոզմունքները, և ուղիղ մեկ տարի անց նորից ուղարկում եմ իմ հոդվածն, որը պահպանվել էր իմ համակարգիչում. կարծում եմ, որ երբեք էլ ժամանակավրեպ չէ ու չի կորցրել իր վաղեմությունը, քանզի ժամանակն ի վիճակի չի մեռցնելու, կամ հիշողությունից ջնջելու ազգն ուրացողի անունը որը հավերժ դաջվելու է նրա ճակատին, որ լրացնում է ազգուրացողների բավական մեծ ցանկը…
ԼՌԻ´Ր, ՄԱՐԴ ԱՍՏԾՈ
Լյուքսեմբուրգից նոր էի վերադարձել’ հոգնած, թևաթափ որ Մեծ Եվրոպան ի զորու չեղավ մեզ հասկանալու և խորը հիասթափություն ապրեցի. արդյո՞ք մեզ պետք է այդ Եվրոպան , արդյո՞ք մեզ պետք է հայտնվել այն նավի տախտակամածին, որի ղեկը Թուրքիայի ձեռքին է լինելու և հանուն այդ Եվրոպայի արտոնել աղանդավորների բազմացումը , արտոնել այլընտրանքային ծառայությունը և էլի շատ ու շատ խնդիրներ, որ ուղակիորեն կապված է մեր ազգային նկարագրի խաթարմանը: Այս տանջող խոհերս ցրելու համար նստեցի համակարգիչի առաջ ծանոթանալու «Ազգ»-ի լրատվությանը: Երանեկ աչքս չառներ այս երկու տեղեկատվական հոդվածները, որ առիթ հանդիսացան ,որ չլռեմ . 2005-ի Հոկտեմբերի 1-ի համարում «Թուրքիան բարեբախտություն է աշխարհի խաղաղության համար» և 6-ի համարում «Շնորհավորում է պատրիարք Մութաֆյանը» Ես երբեք այսքան հուսախաբ ու հուսալքված չէի եղել. հայրենակիցս իր այս արարքով ասես դաշույնով թիկունքիս հարվածած լիներ: Այս երկու տեղեկատվական հոդվածները . Պոլսո հայ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի դիմում խնդրագիրը Գ. Շրյոդերին, Անգելա Մերկելին ԵՄ նախարարներին ու 732 խորհրդարանականերին , որ շատ է ցանկանում իր հայրենիք Թուրքիային տեսնել Եվրոմիության կազմում, քանի որ նա արժանի է դրան, իսկ երբ ի ուրախություն պատրիարքի եկավ նրա համար բաղձալի պահը’ բանակցությունների սկսման, երբ Լյուքսեմբուրգում հավաքված ցուցարարներիս սրտից արյուն էր կաթում, շտապեց շնորհավորել Գյուլին, Էրդողանին, Ալի Բաբաջանին… որը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ իմ վրա, Պատրիարք Մութաֆյանը տեղյա՞կ է արդյոք 2004թ. Բրյուսելում, Երբ Եվրոպահայերի հանրահավաքն էր (10000 հազ. ավել մարդ) վեց ժամ շարունակ տեղատարափ անձրևից, փչող սառը քամուց կուչ եկած, բայց հոգով ուժեղ գոռում էինք,- - Ո´չ թուրքիային Եվրոպա… Երբ հաղորդումը վարող աղջնակը’ Վանիկ Թաշչյանը, վեց ժամ շարունակ արևմտահայերենով, գեղեցիկ տոնայնությամբ դիմում էր ամբոխին,- - Դուք կուզե՞ք, դուք համաձա՞յն եք արյունոտ ձեռքերով Թուրքիայի մուտքըԵվրոպա՞… _ Ո´չ, ո´չ, ո´չ… ոօ, ոօ, ոօ…վանկարկում էր ամբոխըՏեղյա՞կ է արդյոք Պատրիարք Մութաֆյանը Լյուքսեմբուրգում’ բուն բանակցությունների օրը երբ հազարավոր մեր հայրենակիցներ սուլում էին Եվրոպային, որ ամեն կերպ խափանեն, խոչընդոտեն Թուրքիայի մուտքը Եվրոպա, երբ Հ.Հ.Դ-ից Մուրադ Փափազյանը, Ալեկո Պեզիկյանը , Եվրոպայի “Հայ-դատի” գրասենյակի ադենապետ տիկին Հիլդա Չոբոյանը … ամբողջ կոկորդով մեկ մերժում էին նման Թուրքիայի մուտքը Եվրոպա, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ի՞նչ բարոյական իրավունքով դավեր է նյութում միանձնյա. ու՞մ հետ էր խորհդակցել պատրիարքն այս ազգադավ դիմում խնդրագրերն հղելուց առաջ:Իր դիրքը չարաշահելով արջի ծառայությու՞ն է մատուցում իր հայրենիք Թուրքիային, երբ հայը թեկուզ լուսնի վրա հայտնված լինի պատահմամբ , նա մի հայրենիք ունի’ Հայաստան է նրա հայրենիքը: Դուք’ պատրիարք Մութաֆյան, ո՞ր Թուրքիային եք միջնորդում խցկել Եվրոպա,- - Այն Թուրքիային , որ ազգիդ արյունն է խմել ու ուրանու՞մ է, այն Թուրքիային, որ թալանել է մեզ ու զավթել մեր պատմական հայրենիքը՞, այն Թուրքիային, որ հիմնահատակ քանդել է մեր եկեղեցիները կամ մզկիթ դարձրե՞լ, վերջապես այն Թուրքիային, որ շրջափակման մե՞ջ է պահել Հայաստանը … Այս Թուրքիա՞յին եք երազում տեսնել Եվրոպայի կազմում: Եթե ձեր ձայնը լսելի էր Եվրոպայում, ինչու՞ այն չօգտագործեցիք ի շահ ձեր ազգի, եթե իհարկե ձեզ հայ եք համարում: Եթե ի զորու չէիք օգնել, գոնե անմտածված, անկշռադատված ձեր քայլով,չվնասեիք մեր սուրբ գործին ու ձեր ազգադավ արարքով չվիրավորեիք այն ազգանվեր մեր հայրենակիցներին, որ գիշեր ու զօր լծված են «Հայ-դատ»ի սուրբ գործին: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին խորհուրդ կտայի Հուդայի նման չլինել դավաճան , ու իր կատարած ազգադավությունը Քրիստոսի բառերով չարդարացներ ու քողարկեր : Մորթիապաշտության պարագայում լավագույն տարբերակը լռելն է: _Լռի´ր, մարդ Աստծո:
8-10-2005թ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ – ԲՐՅՈՒՍԵԼԻՑ
2006
|