Пятница, 19.04.2024, 22:05
Приветствую Вас Гость | RSS
Главная | | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » Հրապարակախոսական հոդվածներ
    Հրապարակախոսական հոդվածներ
    14:43
    Երևում է լավ տեղեկացված չեք հրիաների ով լինելուն. Այդքան փոքր տեղով ունենալով ֆինանսական մեծ ռեսուրսներ,  անգամ Ամերիկային են իրենց կամքը թելադրում, Լևոնը լավ էլ գիտի թե ում պոչը բռնած ման է գալիս, որ վեր բարձրանա: Հաճախ եմ անդրադարձել այս թեմային. Երբեք էլ իրականում պատահականություն չէր, որ Ազատության հրապարակում ցուցարարները ծածանում էին Իսրայելի դրոշը: 
    Եթե մենք Լևոնին գիտնական, մեծ մտավորական ենք ընդունում, ինչպես կարող էր նման մարդը դառնալ հրիաների ձեռքի գործիք. նա լավ էլ գիտեր, թե ովքեր են եղել իրականում Մեծ եղեռնի ջարդը կազմակերպող այս փաշաները. Էնվեր, Թայլաթ, Ջեմալ... անգամ Աթաթուրքը ... ՈՒղակի Լևոնը թքած ունի թե ով ում է ջարդել, թե 1,5 միլիոն հայի արյուն է թափվել հրիաների դրդմամբ, հիմա էլ թող թափվի. կարևորը որ նորից դառնա Հայոց թագավոր.մարտիմեկյան դեպքերը դրա վառ ապացույցն են. Իրականում եղեռնի հրահրիչները եղել են հրիաները, որոնք նախանձով են լցված եղել հայ հաջողված վաճառականների ճարպկությանը, գործարարությանը... ու թուրք ազգին հանել են հայի դեմ:  ուզում եմ քննարկողների ուշադրությունը հրավիրել այն հոդվածի վրա, որը տպագրվել է այս տարվա "ԱԶԳ"-ի փետրվարի 15-ի համարում: 
    Խնդրում եմ լավ ուշադրություն դարձնեք տպագրության օրվան' այսինքն ընտրություններից ընդամենը 4 օր առաջ. մարտիմեկյան դեպքերից 15 օր առաջ, որը գալիս է փաստելու բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոդվածում արտահայտած փաստերի զուտ ճշմարտացիությունը Լևոնի մասին ,
    Ղարաբաղյան շարժման առաջին օրերից սկսած ու մինչև այսօր էլ ամբոխավարական իր արհեստավարժ ունակությունը ի գործ դնելով, նպատակամղված, կեղծ "Համազգային շարժման" կարգախոսի տակ , հովանավորվելով օտարերկրյա ֆինանսական աղբյուրներից (անգամ Թուրքիայից Անգլիական բանկով 5միլ%,) իր շուրջը հավաքելով խորհրդարանական ընտրություններին դուրս մնացած ընդդիմության աբիժնիկներին, կաշառելով, սուտ խոստումներ տալով սրան-նրան, գրչակ ծախված լրագրողներին, կարողանում է առայժմ ինչ-որ բազմություն հավաքել իր շուրջը, բայց այդ բազմությունը ողջ հայ ժողովրդի կամքը արտահայտել չեն կարող ու փոքրամասնությունը չէ, որ պետք է առաջնորդի մեծամասնությանը: 
    ճշմարտությունն այն է, որ իրականում Լևոնը նույնն է մնացել, դա ապացուցվեց մարտիմեկյան դեպքերով. նա թքած ունի թե քանի հայի արյուն կթափվի, փառամոլության մոլուցքը, ինքնասիրահարվածությանը "ԼԵՎՈՆ ԹԱԳԱՎՈՐ" տիտղոսի համար պատրաստ է ողջ ազգին սաղ - սաղ թաղել:Իսկ մեր միամիտ ժողովուրդն էլ կարծում է, թե ներողություն խնդրելով անցյալի մթի, ցրտի, սովի, ամենաթողությունների, սպանությունների, արտագաղթի...համար, մեղքերի քավություն է արել ու նորացված հարություն է առել, ներկայանում է սրբակերպ, ոտքերն ամպոտ "ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՓՐԿԻՉԸ", Իրականում ազգի ՑԵՑԸ

    ****

         Ստացվել է մի աբսուրդ վիճակ. անունը թե անկախ պետություն ենք, բայց իրականում տեղից ելնողը մատ է թափ տալիս մեր վրա, ստացվում է ով ինչ ուզի անի. ինչ անկարգություն, մարդասպանություն, խուլիգանություն... իրավապահ մարմինները իրավունք չունեն նրանց խաթրին կպնելու, այլապես Եվրոպան կպատժի. հետո էլ իրավական դաշտի մասին են խոսում. ուրմն մեր բերդերում միայն գողերը պետք է նստեն, իսկ մտածված հեղաշրջում կազմակերպողը, որն օրեր շարունակ մարդկանց լիցքավորում ու հասունացնում էր իրագործել իր բաղձալի նպատաը ամեն գնով, թեկուզ զոհերի գնով, նա ինչու՞ չպետք է ազատ ման գա ու պատասխան չտա իր հեղինակած բեմադրության արդյունքում թափած արյան համար. ավելին նա այնքան արեհստավարժորեն կարողացավ ջրից չոր դուրս գալ, որ անգամ Եվրոպային ստիպում էր պատժամիջոց կիրառել , կիրառել, բայց ՈՒ՞մ մի ժողովրդի, որի մի մոլորված մասը տաս օր շարունակ իրե՞ն էր զորակցում,
    մի ժողովրդի, որ առանց այն էլ շրջափակման մեջ հազի՞վ է մի կերպ գոյատևում...
      ՈՒ մեր լրագրողներն էլ իրենց թիկունքին ունենալով Եվրոպայի թափ տված մատը մեր իշխանությունների վրա, առիթը բաց չեն թողնում իրենք էլ իրենց հերթին շտապում են հիշեցնել, որ չմոռանաք, թե չէ կգրենք, կպախարակենք, մենք էլ ախր չորրորդ իշխանությունն ենք...  
    ՈՒմ ուզենք կբարձրացնենք, ում ուզենք գլխիվայր կկախենք. Անկախությունից վեր  
    ուշի-ուշով հետևում եմ և´ ընդդիմադիր, և´ իշխանամետ մամուլին. բայց մի հարց ինձ շատ է տանջում. լրագրողը, որը պետք է արտացոլի oրվա իրական պատկերը, ինչու՞ նույն դեպքը տարբեր տեսանկյունից է մեկնաբանվում այս երկու բանակների, այո, բանակների բաժանված վայ լրագրողների կողմից, ումից լսել հավաստի, ստույգ լրատվություն. ամենուրեք ապատեղեկատվություն է. ինչու՞ պետք է ընթերցողը կասկածի տվյալ հոդվածի ճշմարտացիությանը,
    Կարծում եմ պետք է բուհերում նորավարտ լրագրողները երդվեն, որ ժողովրդին անբասիր ու ազնիվ կծառայեն, ինչպես բժիշկներն են երդվում: Այս պետք է դառնա յուրաքանչյուր լրագրողի կյանքի ու գործունեության անբիծ ուղղեցույցը. չգիտեմ, տեղեկացված չեմ, արդյո՞ք ունենք ընդունված օրենք, որը կպատժի լրագրողին սխալ, ազգադավ, կողմնապահ ապատեղեկատվություն սփռելու դեպքում պատիժ, որը կդառնա նրանց զգոն աշխատելու զսպանակ:
    ***

    ԵՐԲ ԲԱՑՈՒՄ ԵՆՔ ճԱՌԻ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՒԹ ԽՈՒԹԵՐԸ
      (ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ)
         
         Հոկտեմբերի 17-ի ընդդիմաթյան հանրահավաքից հետո Լևոնականներից շատերը   մեծ հիասթափություն ապրեցին, զգալով Տեր Պետրոսյանի պարտվողական կեցվածքը. չիրականացավ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանքը.  իսկ ավելի մոլի Լևոնականները դեռ հույսեր են փայփայում, հավատալով "Լևոն թագավորի" հաղթանակին ու մխիթարվում իրենց առաջնորդի ճառերով ու նամանավանդ վերջին ելույթով. չկասկածելով իրենց առաջնորդի մտավոր կարողություններին, "ազնվությանը ու անկեղծությանը", համոզված, որ այդ ելույթը իրենց առաջնորդի ընդհատակում թրձված մտքի թռիչքի արգասիքն է , ու այն միակ կախարդական բանալին, որ կդարմանեն ազգի բոլոր ցավերը , նամանավանդ ցավերի - ցավ Ղարաբաղի ճակատագիրը: Ես ամբողջ ելույթից առանձնացնում եմ մի քանի կետ ու կփորձեմ ձեր թուլտվությամբ վերծանել . Այս կետերի ամփոփ վերլուծությունը հոդվածի վերջում, իսկ այժմ միասին փորձենք քննարկել առաջարկվող "փրկության ծրագիրը" և տանք անաչառ գնահատական. Նախ հիշեցնեմ,  որ ճառ ասելն ու այն կյանքում իրագիրծելը դրանք իրարից բոլորովին տարբեր կատեգորիաներ են: 88-ին էլ նույն ճառի հետևից կուրորեն գնացինք. հավատացինք, ու՞ր հասանք. արդյունքում 1միլ.ավել արտագաղթ, թալանված տնտեսություն, հուսալքված ժողովուրդ, անարխիա, ամենաթողություն, սեփականշնորհան քողի տակ' թալան, Ղարաբաղի բանակցություններում դիվանագիտորեն պարտություն... Ինքնստիքյան հարց է ծագում. արդյո՞ք միտումնավոր չէր երկարաձգվում պատերազմը, որ ավելի շատ թալանվեր վարար աղբյուրի պես պատերազմի ու երկրաշարժի համար սփյուռքից եկած օգնությունները. այդպես էլ եղավ, երբ մինչև ուղն ու ծուծը ամբողջովին և´ բարոյապես, և´ տնտեսապես երկիրը քայքայվեց , կործանվող նավը լքող առնետների պես մեկիկ -մեկիկ հրաժարական տվեցին ՀՀՇականները. այստեղ են ասել.  մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ...  
    ՈՒզում եմ հնչեցնել մի հռետորական հարց.
    Ղարաբաղյան պատերազմը ինչի՞ համար էր. կամ հազարավոր զոհերն ու ահավոր զրկանքները... որ գերբնական ուժերով հաղթահաում էինք հանուն ի՞նչ գաղափարի էր միտված.
    Միթե՞ Ղարաբաղի անկախության սուրբ նպատակի համար չէր 88-զարթոնքը, որն շանս տվեց ՀՀՇ-ականներին դիվիդենտներ շահել ու աթոռների տիրանալ... Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ, կամ' Ղարաբաղը մերն է..., կարգախոսներոր, որ հաճախ էր հնչում Տեր Պետրոսյանի շուրթերից նայիվ ազգին հավատ ներշնչելու համար. այսօր այդ պայքարից սուր նահանջի հոտ է փչում, այսօր խեղաթյուրված են այդ կարգախոսների արժեքներն ու բովանդակությունները...
    Տեր Պետրոսյանի ելույթի այն կետերը, որոնք վերաբերվում են Ղարաբաղի թնջուկի իբր թե հանգուցալուծմանը, ցավոք, այն ամբողջովին բխում է Ադրբեջանի շահերից և նորից Ղարաբաղցուն պարտադրվում է ապրել թուրքի լծի տակ. առհամարվում ու ոտնահարվում է նրա ազատ ապրելու կամքը ու բնավ էլ չի բխում ազգի շահերից. այն ոչ միայն սպեղանի չի դնի մեր վերքերին, այլ բառիս բուն իմաստով հայատյաց է:
    Հարց է ծագում. 
      - Այսօր նրան սատարող ազատամարտիկները արդյո՞ք խորը վերլուծության ենթարկել են Տեր Պետրոսյանական "Արցախի փրկության" ծրագիրը. կասկածում եմ.  
    Տեր Պետրոսյանական պարտադրվող անորոշություններն ու՞ր են տանում մեզ...
    Ի՞նչ սին հույսեր ենք փայփայում այս ներկայացված "Փրկության ծրագրից".  
    Ղարաբաղի վերջնական անկախությու՞ն , քավ լիցի. միայն ու միայն կեղծ պատրանքներ Տեր Պետրոսյանի " գիտական մտքի փայլատակումներից" ծնունդ առած:
    Ահա մերկ ճշմարտությունը.
    Այսօր, երբ Ղարաբաղը չունի 1 միլիոնի հասնող
    բնակչություն ու դեռ պարզ չէ, թե քանի՜ տարի է հարկավոր, որ հասնենք այդ թվին, 
    չմոռանալով ծնելիության ցածր ցուցանիշները, բերենք ու բնակեցնենք այն փախստականներին, ովքեր նախքինում ապրել են Ղարաբաղի տարածքում, որն Ադրբեջանի տվյալներով դեռ 20 տարի առաջ 1միլ է եղել, բայց այսօր նա աճել, աստղաբաշխական թիվ է կազմում. եթե Տեր Պետրոսյանը գոնե մի փոքր
    հեռատեսությունով օժտված լիներ, կամ թվաբանական տարրական հաշվարկ կատարած լիներ, ադրբեջանցիներով արցախը վերաբնակևնելուց առաջ "անորոշ ապագայում հանարաքվեյի, ժողովրդական հարցման " իր "միամիտ" բլեֆներով, մեզ չէր փորձի հիմարացնել կամ "հմուտ" քաղաքական գործիչի" անուն հանած "Լևոն թագավորը" պետք է իմանար, որ հայի ընտանիքում ամենաշատը
    ծնվում է 2-3 երեխա, իսկ մուսուլմանի ընտանիքում մինչև 10-ը: Առանց տարրական հաշվարկի Ի՞նչ սին, խաբուսիկ պատրանքներով է կերակրում մոլորված ժողովրդին:
    Ի՞նչ հանրաքվի կամ ժողովրդական հարցման մասին խոսք կարող է լինել, կամ կարգավիճակի այս ֆոնի վրա, երբ այս կետերի վերլուծության հանրագումարի լիարժեք պատասխանն է ' Լեռնային Ղարաբաղի անկախությունը հարգարժան Տեր Պետրոսյանը գրում է սառույցի վրա, ու արծաթե սկուտեղի վրա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին: Այս կետերը մեզ հրամցնելով, առանց դրանց խորքային վերլուծության, միտումնավոր մոլորեցնող պատրանք է ներշնչում ողջ ազգին,  
     Այս "Փրկության ծրագիրը" մինչև ուղն ու ծուծը հայատյաց է, ուղակի պրոֆեսիոնալ լարված թակարդ, որը բնավ էլ չի բխում ազգի շահերից. ամբոխավարության արդյունքում ծնված այս ճառը Լևոն Տեր Պետրոսյանի ձախողված "Կարապի երգն" է այս բոլոր ապացույցներով ու դրանցից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
    Երբ փառամոլությունն է իշխում բանականությանը , մթագնում է ուղեղի բնականոն աշխատանքը, որի արդյունքում թխվում են նման ազգադավ ծրագրեր, որոնք ընդունելի են միայն լևոնախտով տառապողների համար:

    Հարց է ծագում. 
    Արդո՞ք այս ելույթը հետագա քայլերն արդարացնող հետթական դեմագոգյան չէ Տեր Պետրոսյանի կողմից: Պարտված դիվանագետի ձախողված սրբագրման փորձ:


    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
    Գրող-հրապարակախոս -Բրյուսել

    ***
    ԻՆՁ ՄԻՇՏ ՉԻ ԳՈՀՑՐԵԼ ՄԵՐ  
    կաղող դիվանագիտությունն. անգամ Գյուլի ֆուտբոլային հրավերքի դրական արձագանքն ու մասնակցությունը խոսում է թուրքի դիվանագիտության աճպարարության պրոֆեսիոնալիզմի մասին: Այս անհարգի հրավերքը վճռորոշ պահին, երբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի "Հայ-դատի" նվիրյալներն ակտիվ աշխատում են տարբեր խորհրդարանների հետ, որ իրենց խորհրդարաններում քննարկման առարկա դարձնեն Հայոց Մեծ եղեռնը, որը Եվրոպա ձգտող Թուրքիայի կոկորդին կանգնած ոսկոր է, որը խոչընդոտում է Եվրոպայի անդամակցության հարցը, կամ ԱՄՆ կոնգրեսում 106-րդ բանաձևի հավանական ընդունմանը նորընտիր պրեզիդենտի կողմից, Թուրքիայի նախագահ Գյուլին այլընտրանք չէր մնում, քան մոլորեցնել և´ Եվրոմիությանը, և´ ԱՄՆ-ին և  և այն պետություններին, որոնք արդեն ընդունել են ցեղասպանության փաստը, նրանց մոլորեցնել, որ հետագայում կանխվեն այլ պետությունների կողմից Հայոց եղեռնը քննարկման առարկա դարձնելու մտադրությունները:
      Երբ Թուրքիան ձեռնամուխ եղավ "ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ" եկեղեցու վերանորոգմանը. շատերն ուրախացան, բայց ես զգացի, որ այդ բարի կամքի տակ մի մութ թակարդ է լարված. չսխալվեցի, ցավոք սրտի թուրքիայի դրածո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն ու մեր " հարգարժան" Հայաստանի մշակույթային պատվիրակությունը բացմանը իրենց անհարգի ներկայությունով պատվեցին թուրքիային, երեխայի նման ուրախացան, որ վերանորոգվել է "Սուրբ խաչը". իրականում առանց խաչի թուրքական թանգարանի բացման մասնակիցները դարձան: Արծաթե սկուտեղի վրա Պատրիարք Մութաֆյանի խոնարհ ու հնազանդ համաձայնությամբ դարձավ թանգարան: Շուտով Անին էլ կվերակառուցեն ինչքան հնարավոր է ու կխթանեն իրենց տուրիզմը : դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ թուրքին հասնենք դիվանագիտության մեջ: Թուրքը, եթե պետք լինի կծնկի, ոտքերդ կհամբյուրի...
    Գյուլի Հայաստան այցելությունը ես այդ կոնտեքստում եմ դիտում. այո, հանուն  Թուրքիայի շահերի Գյուլը գնաց այդ քայլին. Դա խայծ էր Թուրքիայի համար. 
    շատ հարմար պահի: Բայց ցավալին դա չէ. 
    Աբխազիայի ու Օսիայի ճանաչման օրերին OPR - ով Լավրովը ճառում էր, որ Ստալինն է բռնակցել ու հիմա ինքնորոշման իրավունքի դրույթներից ելնելովմենք ճանաչում ենք Աբխազիայի ու Օսետիայի անկախությունը:
      Մեր բերանը կոտրված, բերանը ջուր առած արտաքին գործերի նախարարը ինչու՞ գեթ մեկ անգամ չկամեցավ տրորել Ռուսի թաթը և պահանջել այդ նույն հիմունքներով ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որն առաջիններից մեկն էր, անգամ Ադրբեջանից էլ առաջ հռչակեց իր անկախությունը: Այ, դրա համար է մեր դիվանագիտությունը կաղում: Մենք հանգուցալուծման ճիշտ հասցեյատիրոջից չենք պահանջում գործուն մասնակցություն. բացել արխիվները և չարագործ Ստալինի կատարած հանցագործության սրբագրում պահանջել: ստացվում է այնպես, որ մի գիժ քար է գցում փոսը, հարյուրավոր գիտուններ չեն կարողանում այն հանել: Այս մտորումներիս մասին մի օր գրեցի Սոցիալոգ ԼՅԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ.
    ՆԱՄԱԿ
    Եթե մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների կատարած ոճրագործության պատասխանատուն, ինչու՞ նույնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ադրբեջանին մեր տարածքների բռանկցմանն ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նվիրատվության համար: Միթե՞ ռուսական արխիվներում չեն պահպանվում համապատասխան փաստաթղթեր, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում վեր հանելու հույժ կարեւոր մի իրողություն, որ լույս կսփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրա: 
    ՊԱՏԱՍԽԱՆ
    - Շնորհակալ եմ հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղվա արդիական խնդիրներից մեկն է:1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաեւ` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երեւանից չխոսվեց այն պատճառով, որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լավացնել հարաբերությունը Թուրքիայի հետ եւ միգուցե Հայաստանը դուրս բերել շրջափակումից:Չեմ ուզում խորանալ` ճիշտ էր դա, թե սխալ, բայց Վ. Համբարձումյանի այդ քայլը Հայաստանում իշխանության կողմից ընկալվել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրանա, եւ այո, Ղարաբաղի հարցի լուծումից հետո մենք հնարավորություն կունենանք խոսելու եւ այդ հարցերի մասին: Ցավոք սրտի` հայոց պատմությունը դեռ մարսված չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետությունները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է հաջորդ սերունդներին: 

    ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    Իրականում սա է մեր փակ դռները բացող այն կորած բանալին, որ փնտրում ենք ավազների մեջ:

         ԱՍԱԼԱՅԻ ու նրա ստեղծման, անցած ուղղու մասին մեծ անդրադարձ կար անցած տարի Հունաստանում տպագրվող "Հայաստան" թերթում, որի բոլոր համարները խմբագրությունը պարտաճանաչ ուղարկում է իմ e-mailin:
    Հնարավոր չէր կարդալ այդ հոդվածն առանց աչքերը թացացնելու: 
    Մեծ հպարտություն, անասելի հարգանք ու ցավ զգացի նրանց կրած տառապանքների, հայրենասիրական ոգու... Այստեղ քննարկողներից ոմանք, ովքեր անգամ ոչ թե ճանճ այլ մծակ էլ չկան, նրանց կենսագրության ու անցած ուղղու վրա փորձում են ցեխ շպրտել, ողորմելիներ, ոչնչություններ, նորելուկ "ազգի փրկիչներ". դուք ազգը պառակտելուց զատ ի՞նչ գիտեք, ձեր ձեռքից բացի դրանից ի՞նչ է գալիս: Անամոթաբար ազգին բաժանել եք մասերի. 
    Ղարաբաղցի - Հայաստանցի, Սերժին ու Ռոբերտին ներկայացնում եք թուրք.
    ինչե թե այդ մարդիք Ղարաբաղցի են, ձեռ եք առնում, ոչնչություններ, հիմա քննարկումներում փորձում եք Ղարաբաղի տարածքի պաշտպանի դիրքերի՞ց հանդես գալ, դա էլ շանտաժի մի ձև է: Նորություն չէ, որ Երևանցին իր քթից այն կողմ չի տեսնում. Բրեժնևյան տարիներին, երբ սննդամթերքի սղություն էր շրջաններում, իսկ երևանցին լավ ապահովված էր, խանութները լեփ լեցուն էր, գյուղացին որ գնում էր օգտվելու Երևանի խանութներից. միս, երշիկ, կարագ, պանիր առնելու... հաճախ եմ ականատեսը եղել երևանցիների ճոռոմ բառապաշարին. գեղցիները գալիս մեր բաժինը խլում տանում են, հերթերից հանում դուրս էին շպրտում գյուղացուն... ամեն ինչ Երևանցու համար. հիմա էլ Երևանցին այդ ցավով է տառապում. ինչու՞ պետք է Ռոբերտը կամ Սերժը լինեն Հայաստանի ղեկավարներ. ու որպեսզի ատելություն սերմանեն ու դուրս շպրտեն, դիմում են ամենավերջին բառերով. թուրք... գետինն էլ չեք մտնում, թե՞ ձեզ միայն Ղարաբաղն է պետք ու նրա հողերը, որտեղ հայը ստիպված է եղել գոյատևել թուրքի հետ կողք-կողքի, ստիպված է եղել տասնամյակներ պայքարել իր անկախության ու Հայաստանին վերամիավորվելու համար.
    այսօր ազգի ցեցերի կողմից նրա զավակները ձեր թեթև ձեռքով պիտակավորվում են թուրք մականվամբ, որ սեպ խրեք մեր երկու հատվածների մեջ ու պղտոր ջրերում ձուկ որսաք: Երևանցիների բուն նպատակն է դա, դրա համար են հավաքվել Լևոնի շուրջը: Այստեղ' քննարկողներից ոմանք այնպիսի թույնով ու մաղձով են խոսում ղարաբաղցու հասցեին, որ մի պահ մարդ մտածում է, այնտեղ բնակվողները թուրքեր են ու մեր կռիվը դեռ վերջացած չէ.
    հիմա էլ Ղարաբաղցի հայի դեմ պիտի շարունակվի: հաճախ մենք մեզ գովում ենք. հայ ենք, գիտունիկ ազգ ենք, հանճարեղ, մարդկային... ամենալավ որակներով մեզ զարդարում ենք, բայց իրականում իրար ոտքի տակ քանդող, գովգովիկ, նախանձ, օտարամոլ, ով հայտնվում է վերևում, աշխատում ենք վայր գլորնք, որ մենք իշխենք, սևացնենք ամենավերջին խոսքերով, խայտառակենք, կանգ չառնենք մինչև մեր սև գործը չանենք: Մենք միշտ էլ չենք կարողացել մեր մեծերին գնահատել, շատ եմ գրել այդ մասին. այս խայտառակ փաստից ու՞ր պիտի թաքնվենք. Հայրիկյանի պես քաղաքական գործիչը, որ իր կյանքի ծաղկուն 18-ը տարին ճաղերի հետևում անցկացրեց ազգի համար, ինչպե՞ս գնահատեցինք, անգամ մարդուն զրկեցինք խորհրդարանում աթոռ ունենալուց, փոխարենը հեղինակությունների փողերին  տվեցինք մեր ձայնը , որ անգրագետ փողատերը մտնի խորհրդարան, որ իր բիզնեսին կպնող չլինի. խայտառակություն է, մեր ազգի մեծագույն ամոթը:
    Այսպես անհամախումբ ու՞ր ենք գնում, ի՞նչ հաջողություն ենք ակնկալում, երբ այս մի փոքրիկ վերտուալ տարածքում, որտեղ հնարավորություն է ստեղծված հայերով միմիյանց հետ շփվելու, տվյալ հոդվածը քննարակելու, կարծիքներ փոխանակելու, ցավոք ոմանց կողմից օգտագործվում է ամենավերջին հայոյանքներով իրար խայթելու ու ազգակործան քարոզչություն իրականացնելու...
    Երբ ընտանիքում սեր , միություն, հարգանք չի լինում մեծ ու փոքրի հանդեպ, էլ այդ ընտանիքում ի ՞նչ հարցեր կարող են դրական լուծվեն:
    Ինչ մնում է ԱՍԱԼԱՅԻ ու նրան անդամագրված մեր ազգի նվիրյալներին ու անացած ուղղուն' խոնարհվում եմ նրանց մեծության, նրանց անձի , անշահախնդիր հայրենասիրության առաջ. փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր առաջնորդվում են ՆԺԴԵՀՅԱՆ այս գաղափարներով.
    * * *
    Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում
    ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
    Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս` անհայրենիք:
    Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ` իբրեւ միջոց: 
    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ 

     ***
     Իրականում պահը շատ լուրջ է: Երբ նայում ենք աշխարհի հզորների խարդավանքներին.
    ավելի խորն ենք զգում պահի լրջությունը: Ամերիկայի այդ ժպտերես համանախագահ Մեթյու Բրայզան, որ իրականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության առաջին պաշտպանն է ու ձայնի գերիրավունք ունեցողն ու անթաքույց արտահայտվում է Ազրբեջանի օգտին, այլևս  ի՞նչ օգտակար բան կարող ենք սպասել այս 3+3 ձևաչափով անցկացվող Մոսկվայի բանակցություններից: Կոսովոյի անկախության հռչակումից հետո, անկանխատեսելի է աշխարհի առաջնորդների վարքը, գործելաոճը, շահերի բախումը... քանի-որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է,  հենց այդ կարող է ամերիկյան կողմին դրդի, որ Ղարաբաղյան խնդի կարգավորման գործում մեծ դերակատարություն ունենա ու ի օգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանի. չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Հայաստան- Իրան բարեկամ երկրներ են, որը դարձյալ մինուս է Հայաստանի համար, իսկ որ Ադրբեջանը հարուստ է նավթի ու գազի պաշարներով ու Թուրքիայի պես թիկունք ունի, սրանց վերլուծության արդյունքում մտավախությունս շատ մեծ է, որ Հարավսլավյայի օրինակով Ամերիկան պարտադրի ընդունել մեզ համար անընդունելի տարբերակ. Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Այսօր Ամերիկան իր կամքն է թելադրում. նրա տված այդ օգնություն կոչվող միլիոնները էժան չեն նստում մեր վրա. ստիպված ենք լինում  ենթարկվել նրա պարտադրած տարբերակին, խաղի կանոններին: Ասելս է, որ հարմար պահի չի ընտրված այս 3+3 ձևաչափով հանդիպումը Մոսկվայում, քանի որ շուտով Բուշը հրաժեշտ կտա սպիտակ տանը և նոր նախագահը' Օբաման, որը էն գլխեն էլ հայամետ էր, նոր հնարավորություն կստեղծվեր փոխելով Մեթյու Բրայզային մեկ ուրիշ հայամետ համանախագահով: Բոլոր դեպքերում, եթե բանակցությունների ընթացքում Ալիևը իր հայտնի թեզը պնդեց տարացքային ամբողջականությանն վերաբերվող. Սերժ Սարգսյանը կտրականապես պետք է դադարցնի բանակցելը, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է բազմիցս արել:
      ինչու՞ պետք է պատերազմում պարտվող կողմը թելադրի խաղի կանոնները:
    Մենք շատ ուշացանք. պատերազմական գործողությունները դադարեցնելուց անմիջապես հետո կնքված զինադադարի ժամանակ մենք մեր կամքը պետք է թելադրեինք, կնքեինք կապիտուլացիայի ակտ ու ամրագրեինք մեր հաղթանակն Ղարաբաղյան պատերազմում' հենց զինադադարը պետք է պայմանավորվեր Ղարաբաղի անկախության հռչակման հետ: Մենք հաղթցինք պատերազմի դաշտում, բայց պարտվեցինք դիվանագիտական ճակատում: Բանակցել Ղարաբաղի կարգավիճակի համար այդ գործընթացը ամբողջովին դիվանագիտական անկարողության պտուղներն ենք այսօր քաղում: Այն դեպքում, երբ Ադրբեջանը տարածք, տարածքի հետևից կորցնում էր, անգամ մի պահ լուրեր շրջանառվեց, որ շուտով հայերը կգրավեն Բաքուն, Մեծ Ալիևը' չեկիստը կարողացավ հմտորեն կանխել մեր հետագա առաջխաղացումն ու համաձայնեց վարել բանակցություններ, հույսը դնելով իր դիվանագիտական հմտությանը, որին մենք ականատես եղանք.
    Լևոնը նրան պարտվեց Դիվանագիտական ճակատում ու ստիպված հրաժարական տվեց: Լավ, անցածն էլ հետ չենք բերի, բայց այսօր Ադրբեջանը խեղդում է միջազգային կառույցներին, պնդելով Ազբեջանցի փախստականների վերադարձը ինչպես գրավյալ տարածքներ, այնպես էլ բուն ղարաբաղ, բայց ոչ մի տեղ վեր չի հանվում հայ փախստականների վերադարդի մասին. ամենուրեք լռություն է.
    Մարտակերտի, Շահումյանի, Գետաշենի ու Արծվաշենի մասին դարձյալ լռություն:
    Բոլոր դեպքերում, երբ վեր ենք հանում այս և նման հարցեր, դարձյալ փաստում ենք, որ պատրաստ չենք լիարժեք, հայանպաստ որոշում ակնկալենք այս հանդիպումից: Հետո, կարծում եմ, եթե բանակցություններն անպտուղ լինեն ու ոչ հայանպաստ, Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը. Ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրեց այդ հարցը խորհրդարանում, բայց չընդունվեց ցավոք:  
    ***
    Այսօրվա Ռուսաստանը լինելով Սովետական միության իրավահաջորդը իրավունք ունի լիովին վերահսկել Ղարաբաղի շուրջ ստեղծված դրությանը, քանզի մենք ականատեսը եղանք ընդամենը 2 ամիս առաջ ճանաչեց Oսիայի ու Աբխազիայի անկախությունը և Վրաստանի ագրեսիան որակեց ցեղասպանություն: Արտգործ- նախարար Լավրովը իր ելույթում նշեց, որ Աբխազիան ու Օսետիան հայտնվել են Վրաստանի կազմի մեջ Ստալինյան բռնակցման հետևանքով, իսկ ժամանակին, երբ Սումգաիթում, Ղարաբաղում, Բաքվում հայերին ջարդում էին, այ այն ժամանակ գիտունիկ Լևոնը պետք է բռներ Ելցենի կոկորդից ու պահանջեր չեղյալ համարել այն փաստաթուղթը, որով Ղարաբաղը հայտնվել էր Ադրբեջանի կազմում ու հենց առաջինը Հայաստանը պետք է ճանաչեր Ղարաբաղի անկախությունը: Հիմա, որ Կիպրոսի կեսը Թուրքը գրավել է, ու արդեն շուրջ 34 տարի ապրում ու բարգավաճում է, անգամ եթե չեմ սխալվում անցած տարի հռչակեց Կիպրոսի Թուրքական հանրապետություն. ո՞վ ձեռքը բռնեց:
    Եվրոմիությունը այս է քանի տարի է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպա, Կիպրոսի հարցը չի կարողանում լուծել. Ղարաբաղին անկախ կճանաչի աշխարհը, թե չէ, ի՞նչ կարևոր է, կարևորը անվտանգության պաշտպանությունն է ու  տնտեսական օգնությունը Հայաստանի կողմից: Ցավալին այն չէ, որ ասում են փախստականների վերադարձ. տեղից ելնողը մեզ պարտադրում է, որ ադրբեջանցի փախստականը գա ու բնակվի բուն Ղարաբաղում, բայց ոչ-ոք ծպտուն չի հանում կես միլիոնից ավել հայ փախստականի վերադարձի մասին. Ադրբեջանցին Նախիջևանը ամբողջովին հայաթափեց. մենք կուլ տվեցինք, սումգաիթի ջարդերը կազմակերպեց, մենք ինչպես հարկն է չհնչեցրեցինք, Բաքվի սահմռկեցուցիչ ջարդերը, Ղարաբաղյան պատերազմը. խելոք ժողովուրդ ենք, սիրում ենք որ  մեր մասին օտարները հոգ տանեն. օտարների մեջ բոլորը Քեռոլայն Քոքս չեն, կամ Ցվետլանա Պասկալևա, որ օժտված լինեն մարդկային խղճի հազվագյուտ որակով: Եթե ուշադրություն դարձրած լինեք Ռուսաստանյան լրատվամիջոցների մեկնաբանությունները Օսետիայի դեպքերից հետո, թե ինչպեսի ռեպորտաժներով, մեկնաբանություններով հեղեղված էր հեռուստասույցն ու մամուլը: Ռուսաստանյան լրատվամիջոցները մի մարդու նման լծվեցին պաշտպանելու իրենց նախագահի որոշումը Օսիայի ու Աբխազիայի անկախության.
    Վրացական գործողությունները որակելով էթնիկ զտում. ցեղասպանություն:
      Մեր թե ԶԼՄ-երը , թե կուսակցությունները չեն գիտակցում պահի լրջությունը. իրար են գզում, թշնամական լիցքերով թունավորում մամուլն ու ժողովրդին. փոխանակ միասնական, մի գաղափարի շուրջ   հանդես գալուն, սրանցից ամեն մեկն իր սև գործն անում է իր հերթին ազգին պառակտելու: Լրատվամիջոցներն ես կարդում, մեկը մյուսի վրա սուր է ճոճում,Կուսակցություններին ես լսում, զուտ աթոռակռիվ է: Ղարաբաղի համար մտածողը կհամագործակցի իշխանությունների հետ, իր բաժին ավանդը կբերի ազգանապաստ այս կնճռոտ հարցին: Ինչ է դուրս գալիս. եթե ես չեմ ընտրվել երկրի նախագահ, հերն էլ անիծած, թե Սերժը ինչպես կլուծի, կարևորը լիքը կեխտեր գտնեն վրան ու սխալների մեջ մեղադրեն. ինչու՞ այսպես չարեց, այնպես արեց... մեղքերի տարափ տեղան, եթե իրոք սրտները ցավում է Ղարաբաղի ու Ղարաբաղցիների համար, թող իրենց ուսերից գցեն փառամոլության  սքեմը ու լծվեն ազգանպաստ գործունեության. ազատության հրապարակներում չեն լուծվում Ղարաբաղի հարցը, այլ' բանակցությունների սեղանին, մեղադրել շատ հեշտ է. Լևոնին իրոք շանս ուներ այդ հարցը լուծելու, բայց ցավոք չուներ դիվանագիտական փորձ ու հմտություն, հիմա, եթե ընդհատակից դուրս է եկել յուրացրած դիվանագիտական դպրոցը ու սիրտը իրոք ցավում է Ղարաբաղի համար, պարտադիր չէ, որ Նախագահ դառնալուց հետո իր մասնակցությունը բերի, նամանավանդ Սերժ Սարգսյանն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն է բոլոր կարող ուժերի հետ է համագործակցել. Իսկ Լևոն Թագավորը թքած ուներ համագործակցության հետ. նա միայն ու միայն թագն ու աթոռն էր ուզում. Ղարաբաղը նրա ինչի՞ն էր պետք. ուղակի շահարկում էր, ժողովրդին հրահրելու. ամբոխավարության կանոններն են թելադրում... 
    ***
    կյանքում ոչ մեկին չեմ քծնվել, հաճոյացել, սողացել կամ հարմարվել.  այդ որակները հարիր չեն իմ էությանը.
      իմ կյանքի դևիզն է եղել. ըմբոստնել, երբ խեղճին, թույլին հալածել են, ուժերիս ներածին չափով տեր եմ կանգնել. Միշտ պայքարել եմ անարդարության դեմ.
    այսօր էլ. ճշմարտությունն հնչեցնելու համար ինձ հետաքրքիր չէ, թե այդ պահին իմ ճանապարհին ով է կհանդիպի. Լևոնը, Ռոբերտը, թե Սերժը. 
    Իմ ըմբռնումների տեսադաշտը գլոբալ խնդիրներ են. ազգի շահն է. միասնականությունը ու անվտանգությունը. մենք մեր ազգային խնդիրները մեր ստամոքսի բավարարվածության շրջանակներից անդին պիտի նայենք.
    Այսպես պառակտված ինչքա՞ն կգոյատևենք և ու՞ր կհասնենք. նախ մեր թշնամուն շանս կտանք, որ մի կողմից էլ իրենք իրենց սև գործ անեն մեր նորանկախ պատականությունը կամաց-կամաց քայքայելու:  
      Պանթյուրքիզմի գաղափարը իրագործելը թուրքիայի գերնպատակն է. այսօր էլ իբր "խաղաղության աղավնի" ձեռքը դրել է Կովկասի վրա , ուրեմն պետք է զինվենք սթափ մտածելու, սևը սպիտակից ջոկելու կարողությամբ, երբեք չգայթակղվենք սին խոստումներին ու պատրանքների գիրկը չնետվենք առանց ծանր ու թեթև անելու.  
      Երբեք չեմ սիրել իմ կատարած ազգօգուտ գործունեթյունը ի ցույց դնել, միշտ մնացել եմ ստվերում, ուրեմն հետևություն, եթե մարդ իր ազգի համար   մի լավ բան անելու ընդունակ է, կարողանում է հաջողել, պարտադիր չէ որ նախագահ լինի, դա պիտի անի անտրտունջ, ոչ ցուցադրաբար, համեստորեն ու լռակյաց . ազգի դեմ ծառացած խնդիրները, միասնական, հավաքական ուժերով են լծվում . ոչ ազգին իրար դեմ հանելով: Մենք Չարենցի պատգամը պետք է սրբորեն պահպանենք, որպես մեր ազգի փրկության ու հարատևության գրավական. ուղղեցույց.
      "ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է"
      Այս մի տողը երբ մանրում ենք ու խորը վերլուծության ենթարկում, այնտեղ գտնում ենք այն բանալին, որը կբացի մեր ազգի դեմ փակված բոլոր դռները:
    Եթե ընդունակ չենք միասնականության, ուրեմն մենք առանց ապագայի ազգ ենք:

    Այստեղ' Բրյուսելի "Հայ դատի" Գործադիր տնօրենը ԼՈՐԱՆ ԼԵՅԼԵՔՅԱՆԸ, որն օտար հողում ծնված ու մեծացած մի հիասքանչ երիտասարդ է ու հայերեն էլ չգիտի խոսել, այս հիասքանչ երիտասարդը տքնաջան աշխատում է ողջ Եվրոպայի երկրների խորհրդարանների հետ Հայկական հարցը' Ցեղասպանությունը ընդունելու ուղղությամբ: Ասելս է, որ այդ տղան իր ուժերի ներածի չափով ազգի համար անգնահատելի աշխատանք է անում, բայց ստվերում է, ոչ ոք նրա  անունը չի շոշափում. ով է, ինչ է անում, ոչ թերթերն են գրում, ոչ հեռուստացույցով են ներկայացնում, բայց այս տղան գիտակցում է, որ իր գիտելիքները ծառայեցնում է իր ազգին. ու հոգևոր մեծ բավարարվածություն է ստանում, երբ որևէ երկրի խորհրդարան ընդունում է Հայոց Մեծ եղեռնը: Մենք այն ազգն ենք, որ 500տարի եղել ենք օտար պետության հպատակը, 70 տարի սովետի. հիմա, որ անկախ ենք ու պետք է այդ տարիների մեր կորցրածը հետ բերենք, դրա համար միայն ու միայն միասնականությունն է մեր փրկությունը, էլի հանգեցի Չարենցյան բանաձևին: Դա նշանակում է, որ առանց միս ուտելու պիտի ապրենք, առանց գզվռտվելու, առանց իրար թույնելու...
      իրար օգնելով, իրար թիկունք կանգնելով պիտի ուժեղանանք ու ցույց տանք մեր  ուժն աշխարհին. Ամերիկայում եղեռնի երրորդ սերունդն է դուրս գալիս փողոց պահանջում պատմական անարդարության վերականգնում. դա արյան կանչ է, հոգևոր պահանջ :

      Եղեռնից հետո մեր ազգն ավելի հավաքական էր, քան այսօր. մի լավ խոսք կա. մարդ նեղ օրվան դիմանում է, բայց լեն օրվան' ոչ. ստամոքսը ընդամենը  օրգան է, որին գոհացնելու համար պետք չէ իրար փոր թափենք, հայոյենք...
    Ղարսեցի տատս հաճախ էր ասում,-
    -Էն տունն որ անընդհատ ղալմաղալ էղավ, էն տունը խեր, բարաքյաթ չի ըլնի:
    Հետևությունը թողնում եմ քեզ:  

    Հավաքական ուժն է ազգի
    գաղափարը քո անմեռ,
    Փրկությունն այս է հայի.
    Միակ ճանապարը մեր.
    Ողորմություն ումի՞ց խնդրենք,
    Որ պաշտպանի դավերից,  
    Մեր կռիվը պիտի կռվենք,  
    Սա եկած է դարերի...

      Ես չեմ զարմանում, այլ զայրանում եմ, որ հայի տեսակն է փոխվել. 
    թուրքի ասած թասիբն անգամ չունենք, շուտ ծախվում ենք, քծնում, ծնկում, հարմարվում... էլ ո՞նց կլինի Եվրոպա ենք ուզում մտնել. մի լավ հայկական ասացվածք կա. ջուրը չտեսած ոտքերն են հանում. հիմա մեր ջահելները. խոսքս մեր կանանց որակի փոփոխության մասին է. դեռ Եվրոպա   չմտած մերկացել են: Այսքան տարի Եվրոպայում եմ ու այսքան բաց, մերկ աղջիկներ չեմ տեսել, ինչքան մեր Հայաստանում. Իսկ եթե մեկ-մեկ տեսնում եմ մերկ, գոնե համեստ ձևով է, իսկ մեր մոտ ճչացող ու տհաճ: Ոչ մեկին չի հետաքրքրում ազգային նկարագրի խաթարումը, երբ հայ կինը ցեղասպանության ժամանակ իր աղջիկ երեխաին խեղդել, Արազն է գցել, որ թուրքը չպղծի իր երեխու նամուսը, հիմա մեր հայ մայրերը նստած դահլիճում հրճվում եմ իրենց աղջկա մերկ պորտապարով...

     Շատ եմ գրել այդ մասին, հանուն Եվրոպայի սիրու երկրում բույն դրեց աղանդավորությունը,  այլընտրանքային ծառայությունը, էլի շատ ու շատ պարտադրված ապազգային որոշումներ,  որոնք խաթարում են մեր ազգային նկարագիրը:
    Եվրոպան իր օրենքները Դամոկլյան սրի նման կախել է մեր փոքր ազգի գլխին ու իր որոշումներն է ստիպում կատարել. ցույցեր արտոնել. հասկացա, բայց այն ցույցերը, որ օրեր շարունակ մարդկանց պահում են լարված վիճակի մեջ, այն ցույցերը, որ նպատակ են հետապնդում հեղաշրջման, Ո՞ր Եվրոպական պետությունում չի ճնշվում, ձերբակալություններ չի լինում: Եվրոպան նախ թող իր ընդունած հիմար որոշումները քննության առնի ու չմիջամտի անկախ պետության տարածքում ցույցերի ժամանակ կատարված օրինախախտներին ազատ արձակելու ուլտիմատումով : Թող Եվրոպան իր պետությունում կիրառի այդ   "դեմոկրատական" օրենքները ու ոստիկաններով չհարձակվի ցուցարարների վրա.
    ոտքերի տակ գցելով, քացիներ տալով ոտ ու գլխին, կալանավորելով: Կարծում եք տանելուց հետո բաց են թողնում, քավ լիցի. նրանք օրնախախտի հանդեպ ավելի խիստ են քան Հայաստանում: Ոստիկանի կարգավիճակում է հայտնվել Եվրոպան ու անկախ երկրի ներքին կյանքին ակտիվ միջամտելուց զատ, դեռ պատժամիջոցնրով է վախեցնում: Լևոնին ու նրա թիմակիցներին էլ դա է պետք. դրա համար էլ ոտքները մի թայի մեջ մտքրած Եվրոպայի հրամանների կատարում են պահանջում իշխանություններից: 
    Մեր իշխանությունները դարձել են հլու կամակատարը Եվրոպայի, մի գեղեցիկ օր, Թուրքիայի անդամակցությունից հետո, նորից հայտնվելու ենք Թուրքիայի լծի տակ: Եվրախորհրդում մեծամասնություն կազմող Թուրքիան միշտ էլ բամփելու է Հայաստանի գլխին: Դրա համար էլ ասում եմ, քանի չունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, արտաքին ռազմավարական դոկտրինա, միշտ էլ օտարն է իր կամքը թելադրելու մեզ, մենք էլ ճորտի հնազանդությամբ աշխատելու ենք կատարել, որ հանկարծ Եվրոպային չնեղացնենք ու մեր երկրում ամենաթողությունը իշխի:  
    եթե օրենքի առաջ  բոլորը հավասար են, ինչպե՞ս եղավ, որ ողջ երկիրը թալանվեց, Լևոնը պատասխանատվություն չկրեց, ինչպե՞ս է լինում, որ Լևոնի պատճառով 10-ը մարդ է մեռնում ու նորից Լևոնը ջրից չոր է դուրս գալիս. դեռ մի բան էլ իշխանություններն են մեղավոր: Քանի Լևոնը անձեռնմխելի է, դեռ մեր ազգի գլխին սև ամպը կախվելու է: Հետո մի անհերքելի փաստ.
    Ազատության հրապարակի բազմության 90%-ը Լևոնի աղանդավոր եղբայրներն   են ու հենց նրանք են ամենուրեք ցեխ շպրտում Գարեգին վեհափառի վրա, որ ժողովրդի մեջ հակակրանք ստեղծվի, պառակտի մեր սուրբ հավատը:   Քանի Լևոնը ազատության մեջ է, մենք կօտարվենք և մեր եկեղեցուց, և մեր անկախ պետականությունից. մի գեղեցիկ օր նորից մեզ կդարձնի թուրքահպատակ. չմոռանանք, որ ՀՀՇ-ն ի օրոք փակվեցին համարյա բոլոր ռուսական    դպրոցները. հիմա էլ իրենց քարոզները նույն երանգն ունեն 
      Մեղք է մեր ազգը, որ նման զավակ ունի:

    ՎԱՀԱՆ, ամբողջովին համամիտ եմ քեզ հետ. 
    Իսկ մտաորականների հղած նամակը ըստ ինձ ավելի է ցածրացնում մեր ազգին, քան թե գործ է անում: Ինչու՞ չսիրեցի հայի այդ որակը, որն ավել շատ թուրքին է հատուկ' ծնկելը: Մի ժամանակ էլ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով ստեղծվեց, բայց գրվեց սառույցի վրա հաշտեցումը: 
    Նորից եմ ուզում հանգել ՄԵՑՆ ՉԱՐԵՆՑԻ մարգարեական բանաձևին.
    "ՈՎ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է"
    Հավաքականություն բառը պետք է պազմակողմանի հասկանանք. օրինակ.
    Հայաստանում ունենք շատ լավ քաղաքանագետներ, որոնց կարծիքի հետ հաշվի չեն նստում ոչ իշխանությունները, ոչ էլ այս պարագայում մեր մտաորականությունը. մոռացա արտաքին գործերի նախարարությանը: Հաճախ եմ հիանում քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի անկրկնելի աշխատություններով ինչպես Մեծ Եղեռնի, այնպես էլ Ղարաբաղի կնճռոտ խնդիրների լուծման ճանապարհները լուսաբանող: Չմոռանամ ՎԻԼՍՈՆԱԳԵՏ Արա Պապյանին: Եթե ԿՐԻԼՈՎԻ հայտնի առակի նման ամեն մեկն իր կողմը չձգի, կամ ավելի ճիշտ. աջ ձեռքը իմանա, թե ձախն ինչ է անում, ամեն բան իր տեղը կընկնի:
    Կարծում եմ մեր ազգի համար ամենակարևորը արժանապատվության  զգացումը չկորցնելն է. Մենք չէ որ պիտի խնդրենք թուրքին. ստացվում է մի աբսուրդ վիճակ. Մարդասպանին խնդրում ենք. եկ հաշտվենք, ոչինչ, որ  դու 1,5միլ. ազգիս մորթել ես, ոչինչ, որ թալանել ես ծովից-ծով մեր  բազմադարյան հայրենիքը, ոչինչ, որ թափառական ենք դարձել ու սփռվել աշխարով մեկ, ոչինչ, ոչինչ, ոչինչ... որը՞ թվեմ Իմ կողմից "Ֆուտբոլային դիվանագիտությունը" դիտվեց առվազն թիթիզություն. երեխայական անմտածված քայլ: Որերրորդ անգամ եմ այդ մասին բարձրաձայնել, երբ աշխարհով մեկ սփռված "Հայ-դատի" գրասենյակները ակտիվ լոբբիստական աշխատնքներ են տանում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, հանկարծ երկրի նախագահը մտածում է, թե ինքը ավելի խելոք է քան Գյուլը: Թուրքի համար դրանից լավ պահ չկար աշխարհին աճպարարի պես մոլորեցնելու. մի խոսքով այդ քայլով մեծ հարված էր "Հայդ-դատի" թիկունքին: Հիմա թուրքիան հանգիստ կարող է աշխարհին ասել. 
    դուք ձեր տեղը նստեք, մենք Հայաստանի հետ մեր հարցերը կլուծենք, բայց ինչպե՞ս. թուրքը վստահ է իր անկրկնելի դիվանագիտության վրա:
    Մեր կարճամիտ մտավորականներն էլ կարծեցին թե թուրքը բարիացել է. Գյուլը եկավ հայաստան, բա Ո՞նց
    Մեր պատմական հողերի վերադարձը կախված է առաջինը Օբամայից.
    տա Աստված, որ նա եկող ապրիլի 24-ին արտահայտվի "Ցեղասպանություն" բառը, հետո միջազգային դատարան. Սևրի դաշնագրի հիման վրա և ՎՈՒԼԴՈ ՎԻԼՍՈՆԻ գծած քարտեզի հիման վրա . "ԻՐԱՎԱՐԱՐ ՎճՌԻ"-ով պահանջենք մեր տիտղոսն ու իրավունքները գոնե դաշնագրում գրված ու "Իրավարար Վճիռում" նշված վիլայեթների վրա: 
    Մի բան գիտեմ միայն. 1,5միլ անմեղ արյունը գետին չի մնալու երբեք...
    Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
    Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ -
    Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
    Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ...
    Երևում է իրականում այդ տկլորությունը մեզ շատ է դուր գալիս, հատկապես որ այն ունի պատմություն և հերոսականության դափնիներ: Եվ այսօր ևս այդ տկլորությունը կարող է համարվել հերոսականության ցուցիչ..
    Չարենցին
    ---------------
    Հավաքական ուժն է ազգի
    Գաղափարը քո անմեռ
    Փրկությունն այս է հայի
    Միակ ճանապարհը մեր.
    Ողորմություն ումի՞ց հայցենք,
    Որ պաշտպանի դավերից
    Մեր կռիվը պիտի կռվենք'
    Սա եկած է դարերից,
    Սուրը եթե պատյան դնենք
    Տանուլ կտանք մ ենք նորից.
    Միտքդ այս էր , կիսատ մնաց
    Երգդ պոկված լարերից:
    Այսօր ես եմ երգդ երգում,
    Երգս եմ խառնել քո երգին,
    Վախենում եմ ես էլ մնամ
    Կարոտ մեր լույս հողերին
    Չարենց, ես էլ քո բոցերից
    Ծոցս առած, կրակված,
    Երգս պայքար, պահանջս արդար,
    Ոխն է սրտումս ծվարած. 
    * * *
    Հայոց վաղվա օրը մուժ է
    Մասիս սարին ամպն է թառել.
    Արդարության դուռը փակ է
    Ղարսն է ճամփիդ աչքը պահել.
    Հավաքական մտքերդ էլ վեհ
    Այսօր կախված են օդից,
    Մինչև օրս չենք ազատվել 
    Այդ ազգային, բարդույթից. 
    * * *
    Զարթ
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 1239 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024