Суббота, 23.09.2017, 23:01
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » 2005 թվական - ՍԵՊՏԵՄԲԵՐ
    2005 թվական - ՍԵՊՏԵՄԲԵՐ
    16:18
       Էլեկտրոնային փոստիս վրա "Հայ դատից" հաղորդագրություն ստացա. սեպտեմբերի 22-ին հրավիրվող գիտաժողովին  ներկայանալու հրավերք: Գիտաժողովի թեման դարձյալ Թուրքիայի  անդամակցությունն էր Եվրոմիությանը և այն մարտահրավերների, որ ծառանում է Հայաստանի, նրա փակ սահմանների, շրջափակման ու այն վտանգը, որ դառնալով թուրքիան Եվրոմիության անդամ, հետին պլան է մղվելու թուրքիայի կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը: Ավելի է խորանալու թուրքիայի կողմից ուրացման, ժխտողական քաղաքականությունը:
         Չմոռանամ ասել, որ գիտաժողովին ներկա էին Եվրոպայի հայ համայքների "Հայ դատի" ներկայացուցիչները, գերմանիայում արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը, Հայաստանից ՀՀԴ-ից Վահան Հովաննիսյանը, Իտալիայից Ալեկո Պեզիկյանը, Սլովենիայից Աշոտ Գրիգորյանը, Հունգարիայից Հակոբ Ասատրյանը ("Օրեր" ամսագրի խմբագիր) , հոգևորականներ, հարգարժան շատ հյուրեր...
      Հիլդա Չոբոյանը ամեն մեկից պահանջում էր մանրամասն զեկուցել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում նրանց կողմից այդ պետություններում  ցեղասպանության ճանաչման համար: Լսում էի ուշադիր ու ներքուստ   հպարտանում մեր հայրենակիցների նվիրվածության ու ջանքերի համար, որ
    նրանք ջանում են հասնել բաղձալի արդյունքի' հասնել Ցեղասպանության ճանաչմանը այդ երկրների խորհրդարաններում, որը մեծ ջանքեր ու նվիրվածություն է պահանջում յուրաքանչյուրից: Գիտաժողովի վերջում, երբ  Հիլդա Չոբոյանն շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, նա հատուկ շնորհակալություն հայտնեց մեր հայրենակից Ալեկո Պեզիկյանից, որն իր վրա էր վերցրել գիտաժողովի տեղի' դահլիջի, ընդմիջումին մասնակիցների սրճարանից oգտվելու ծախսերը: Այս Մեծատառով մեր հայրենակիցը աշխատում էր բոլորովին աննկատ մնալ: Մոռացա ասել, որ գիտաժողովի վերջում որոշվեց Հոկտեմբերի 3-ին' Թուրքիայի բուն անդամակցության շուրջ բանակցություններին, որը տեղի էր ունենալու Լյուքսեմբուրգում, դարձյալ համաԵվրոպական հանրահավաք անցկացնել Լյուքսեմբուրգում, նորից փորձել խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրոմիություն, քանի Թուրքիան չի ընդունել իր նախնիների կողմից կատարված ցեղասպանությունը:
    2005թվականի հոկտեմբերի 3

    Առավոտյան ժամը 5-ին ավտոբուսները շարժվեցին դեպի Լյուքսեմբուրգ:
    Կարծում էինք, թե գոնե այս անգամ կկարողանանք շարժել Եվրոպառլամենտի խորհրդարանականների խիղճը: Վերջապես ինչպե՞ս կարող է ցեղասպան մի պետություն  մասն կազմել Եվրոպական արժեքներ դավանող մի կառույցի, քանի չի քավել իր մեղքը, չի ընդունել իր նախնիների կատարած ոճիրը: 
    Հույսով, հավատով, արդարության ակնկալիքով հասանք Լյուքսեմբուրգ : Նորից Եվրոպահայություն  
    բազմահազարանոց ցույց: Մենք սուլում էինք Եվրոպային: Բեմահարթակի վրա նորից Մուրադ Փափազյանն էր, Հիլդա Չոբոյանը, Ալեկո Պեզիկյանը, Նուբար Մինասյանը... Այ, այստեղ է, որ նորից պետք է ներկայացնեմմեր հայրենակցին' Ալեկո Պեզիկյանին. նա իր բոցաշունչ ելույթն արտասանեց չորս լեզուներով' հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն. միայն պետք էր տեսնել նրա   անհանգիստ վիճակը. մեկ բեմահարթակի վրա էր, մեկ շտապում էր նիստերի դահլիճ,  տեղեկություն իմանալու նիստի ընթացքի մասին. արդյո՞ք օրակարգում ընդգրկված է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը: Ես ու Հիլդան հերթական անգամ  երբ մոտեցանք տեղեկություն իմանալու Պեզիկյանից նիստի ընթացքի մասին, այլևu չկարողացա ինձ զսպել, չասելու իմ սրտի խոսքը,-
      -Շնորհակալ եմ այն ամենի համար, որ դուք անում եք մեր ազգի համար, ցեղասպանության ճանաչման համար: Ես կիսում եմ ձեր տագնապները:
      Նա ձեռքը գցեց ուսիս, համբուրեց ճակատս և ասաց.
      - Ես եմ շնորհակալ, որ կտրել եք երկար ճանապար ու ձեր ներկայությունը բերել այս հանրահավաքին, շնորհակալ եմ շա~տ...
      Նա քրտնած էր, նրա հոգևիճակը ես լավ էի զգում. նա ծովի նման մեկ մակընթացություն, մեկ տեղատվություն էր ապրում: Հերթական անգամ, երբ նա նիստերի դահլիճից դուրս եկավ, մոտեցավ ինձ ու Հիլդային,նրա դեմքը փայլում էր ուրախությունից. շտապեց տեղեկացնել  , որ բանակցությունները Թուրքիայի հետ չի կայանալու ու այդ պատճառով էլ   Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը, որպես բողոքի նշան  ներկա չէ նիստին. Թուրքիայից չէր ժամանել: Այդ լուրն իհարկե  բարձրախոսով հայտարարվեց. Ամբոխը ցնծում էր. Երիտասարդները պար  բռնեցին, հնչեց "Հողն արյունով են վերցնում" երգը Նունե Եսայանի անզուգական կատարմամբ: ՈՒրախությունից արտասվում էինք, ես, Հիլդան, Ալեքո Պեզիկյանը, Մուրադ Փափազյանը, Նուբար Մինասյանը, շատ - շատերը... 
    "Քոչարիով" եզրափակվեց մեր ցույցը, բոլորս էլ գոհ էինք, ուրախ, որ հասնելով Լյուքսեմբուրգ, հաջողվեց կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրոմիությանը: Եվրոպայի հայությունը ցնծության մեջ էր: Այսպես ուրախ էլ  նստեցինք ավտոբուսներն ու շարժվեցինք ամեն մեկս մի ուղղությամբ, մեզ հետ տանելով շատ ուրախ լուր: Ավտոբուսում ուրախ տրամադրություն էր, երգում էինք հայրենասիրական, երգեր : Ամեն մեկս յուրովի էինք ապրում այդ պահի վայելքը : Բոլորովին հոգնածություն չէինք զգում:
    Վարորդի անմիջապես կողքի աթոռին նստած էր Բրյուսելի ՀՅԴ ներկայացուցիչը'  Նուբար Մինասյանը. նա ժամանակ առ ժամանակ բարձրախոսով տեղեկացնում էր դրսից հեռախոսով ստացվող լուրերին: Մի ժամ անց հանկարծ հեռախոսազանգ   եկավ ու մեր հայրենակիցը' Ն. Մինասյանը բարձրախոսով հայտնեց, որ հենց    նոր կարողացել են համոզել Ավստրիայի արտգործնախարարին, հանել VETO-ն     ու հեռագրել են Աբդուլա Գյուլին Թուրքիայից ժամանել Լյուքսեմբուրգ,    սկսելու համար անդամակցության բանակցությունները:
    Մի պահ թվաց, թե սիրտս կանգ առավ, արյունը երակներիս մեջ սառչեց...  
    Այս լուրը մեծ հարված էր յուրաքանչյուրիս:
    Ավտոբուսում դաժան լռություն էր...
    Ինչպիսի՜ հիասթափություն, ինչպիսի՜ խորամանկություն, ինչպիսի՜ խարդավանք...
    Փուչիկի նման պայթեց Եվրոպան աչքիս առաջ...
    Տուն հասնելուն պես գրեցի իմ այս տողերը.
           
             Կդիմանա՞ս դու իմ խեղճ ազգ
    Հզորների խարդավանքին.
    Դու մի փոքրիկ, նվազ մի հասկ
    Հսկաների քար աչքերին

      Այո, աշխարհի անտարբերությունը ծնեց Հայոց եղեռնը: Հաճախ եմ միտք անում աշխարհի դաժան բարքերի. անգթության, կրավորական կեցվածքի, շահամոլության, երկերեսության մասին : Իմ աշխարընկալումը ավելի խորացավ, երբ ապրեցի Եվրոպայում. տեսա, որ Եվրոպան արդեն թուրքացած է. 
    կամաց-կամաց աննկատ լքում են թուրքիան ու հաստատվում Եվրոպայում:
    Բազմանում են ու բազմանում. մի կինը 6-7 -10 երեխա է ունենում, իսկ եվրոպացին ամբողջ կյանքն ապրում է առանց երեխայի, կամ լավագույն  դեպքում ունենում է 1-կամ 2 երեխա: Եթե ճշգրիտ հաշվարկներ արվեն, մոտ ապագայում թուրքերը մեծամասնություն են կազմելու ու... Եվրոպացին
    թող իր գլխի ճարը տեսնի:  
    Գնալով տուն, տեղս չէի գտնում  
      Մտքերս այնքան հախուռն էին, որ լիցքաթափվելու համար նստեցի համակարգիչի առաջ թերթի նյութերն ընթերցելու և ի՞նչ. երանեկ աչքս չառներ այս տեղեկատվական հոդվածներն "ԱԶԳ" թերթում.
    Շատ ուզեցի լռել, կուլ տալ, կույր ձևանալ, բայց դավաճանությունը այն դեպքը չէ,  որ ներվի, քողարկվի: Ես ազգն ուրացողին լինի ծնողքս, եղբայր, քույրս, որդիս...ներում չունի:
    Գրեցի "ԱԶԳ"-ին, սակայն այն տպագրվեց կրճատված, բայց հարկ եմ համարում ընթերցողիս ներկայացնել այն ամբողջական: Շատ արձագանքներ ստացա մեր   հայրենակիցներից իմ էլեկտրոնային փոստի վրա: 


    Просмотров: 456 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2017