Среда, 21.11.2018, 12:53
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՌԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՉԱԴՐԱՆ
    ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՌԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՉԱԴՐԱՆ
    15:56
    ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՌԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՉԱԴՐԱՆ 
    Ուզում եմ բերանս կոծկել, չխոսել, 
    Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից, 
    Բայց լռությունից ո՞վ է օգտվել 
    Հոգնել եմ նաեւ կեղծ լռությունից: 
    Այո, շատ երկար լռեցի, շատ՜ երկար... Ինչ որ կատարվում է Հայաստանում` կարող եմ ասել , որ երեւակայությունից վեր է ու ոչ թե լռել, այլ ժայթքել կարելի է: Ամեն օր հետեւում եմ բոլոր հեռարձակվող լուրերին ու մամուլին: ճիշտ է, երկար տարիներ Եվրոպայում եմ, բայց դա չի խանգարում, որ ապրեմ Հայաստանի թե լավ, թե վատ հոգսերով: Ինձ համար շատ թանկ է իմ երկիրը. ես կասեի` ոչ միայն ինձ համար: Կարող եմ ասել, որ շատ- շատերս հարկադրված ենք առայժմ մեր թանկ ժամանակը մեռցնել օտար հողում, որովհետեւ մեր ուսերին կրում ենք մեծ ծանրություն եւ պատասխանատվություն Հայաստանում ապրող հարազատների կյանքի, գոյատեւման, ուսման...մի խոսքով ամեն ինչի համար` հոգ տանելով հաճախ ոչ թե մեկ, այլ երկու, երեք ընտանիքների համար: Ես այս բարեգործություն չեմ համարում, այլ` պարտականություն: Տասներկու շնչից բաղկացած ընտանիքս դարձավ ՀՀՇ-ի կազմակերպած եղեռնի զոհերից մեկը եւ այսօր ստիպված ենք մեր թանկ տարիները օտար հողում անցկացնել, հայրենիքի կարոտը մեր սրտում: Այ սա է, որ ստիպեց ինձ պատռել լռության չադրան: Տհաճ է անգամ դիտել ու լսել ընդդիմություն կոչեցյալների կեցվածքն ընդհանրապես ու առանձնապես սահմանադրության հարցում: Ակամա գալիս եմ այն եզրահանգման, որ մեզ` հայերիս պետք չէ ուրիշ թշնամիներ ման գալ օտարների մեջ, երբ ցեցը ներսից է: Ինչպես ասում են " ծառի որդն եթե իրենից չլինի, ծառը հարյուր տարի կապրի": Սրանք այն որդերն են, որ համ ծառն են ուտում, համ էլ չեն հրաժարվում ծառի պտուղներից: ՈՒրիշ ինչ բնութագիր կարելի է տալ ժողովրդի ընտրյալին, որը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում բաղձալի աթոռի մոլուցքով տարված, անգամ Եվրոպայի ամբիոնն են օգտագործում: Նրանք ու՞մ դեմ են պայքարում եւ ինչու՞, եթե վերջապես բան ունեն ասելու` ազգային ժողովի ամբիոնը չի՞ բավարարում (եթե իհարկե ունեն) , որ փողոցն են ընտրել asparez: 
    Ժողովուրդ, ընդդիմություն կոչվածը ձեզ համար չէ որ տանջվում, ջանք ու եռանդ չի խնայում ... նրանցից յուրաքանչյուրը լավագույն դեպքում իրեն է տեսնում պրեզիդենտ, իսկ եթե ոչ` գոնե ազգային ժողովի աթոռից չզրկվեն: Ձեզ դարձրել են կենդանի թիրախ` օգտագործում իրենց նպատակների համար, դուք էլ միամիտ` նրանց համար դրոշակ եք ծածանում ու ծափահարում: Այո, նրանց հույսը դուք եք, ձեր ձայները, որ հաջորդ ընտրությանն էլ ապահովված լինեն, հազարավոր դոլլարներ գրպանեն. սա անբարոյական է: եթե այդքան ժողովրդի մասին մտածում են ինչու՞ չեն հրաժարվում պատգամավորին հասանելիք գումարներից . միթե սա կոռուպցիայի վառ օրինակ չի: Միթե՞ այսպիսի վարք պետք է ունենա ժողովրդի ընտրյալը. բանսարկու կնոջ նման( չեմ ուզում անունները թվել, որովհետեւ նրանք բոլորն էլ մեկ են) ցեխ շպրտելով նախագահի վրա , իրենց գործողություններով ամեն ձեւով խոչընդոտում են նրա բնականոն աշխատանքը: Այս իրավիճակի համար մեղավորներ ենք փնտրում, երբ մեղավորը մենք ենք ժողովուրդ: Մենք ինչպես հարկն է չենք կարողանում մեծարել մեր մեծերին, թիկունք կանգնել, որ նա իր անելիքն իմանա, ձեռքերն ազատ լինեն , իր շուրջբոլորը մաքրել իմանա` իր իմացած արժանավորին որեւէ պաշտոնի նշանակելու հարցում... Քննադատել բոլորն էլ կարող են: Մենք նրան զրկել ենք ազատ աշխատելու հնարավորությունից: Այս է ճշմարտությունը: Մենք մեր թեթեւ ձեռքով որոշում ենք մեր բախտը, մեր երեխաների, ազգի բախտը: Ինչու՞, ինչու՞ ենք կաշառվում ու թույլ տալիս, որ մեր բախտնը տնօրինեն այս բախտախնդիր, կիսագրագետ, թալանչիները... Նրանց համար ոչ <Հայ-Դատ>, ոչ Ղարաբաղի հարց , ոչ էլ քո կեցությունը` սոված էս, թե կուշտ, կարեւոր չի. նրանց աթոռ, դիրք ու դոլլարներ են պետք: Իրենց ազնիվի պիտակ են կպցրել` ընտրակեղծիք են շահարկում, երբ իրենց ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, իսկ ցույցեր ճնշելն ավելի դաժան ձեւով ու ձերբակալություններ հենց բուն Եվրոպայում բացառված չի: Ժամանակն է, որ ազգային ժողովը օրենք մշակի, որ նման ժողովրդի ընտրյալները գիտակցեն ստացած ձայնի պատասխանատվությունը եւ չաշխատելու դեպքում զրկվեն նախ աշխատավարձից, հետո` մանդատից : Շատ վաղուց էր հասունացել այս նամակը գրելու ցանկությունը, բայց սահմանադրության շուրջ ընթացող բանավեճերը, բոյկոտը, հանրահավաք հրավիրելը, նարնջագույն հեղափոխության կոչեր անելը դուրս եկավ իմ ըմբռնումների շրջանակներից: Նորից եմ կրկնում. ժողովուրդ թույլ մի տուր, որ քո բախտը տնօրինեն այս բախտախնդիր , կիսագրագետ, թալանչիները : Ձայն տալուց առաջ մտածիր ազգիդ մասին, երեխայիդ մասին, քո մասին, ձայնդ տուր արժանավորին: ՈՒզում եմ հնչեցնել Ե. Չարենցի «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամը, որի համար կյանքով հատուցեց: Այսօր, եթե պոետը կենդանի լիներ` բնավ չէր ցանկա իր երազած հավաքական ուժի մեջ նման մարդուկներ հայտնվեին: 
    Ես Ղարաբաղցի չեմ, բայց ինձ համար շատ թանկ է Ղարաբաղը` իմ կյանքից էլ է թանկ : Բոլոր հարցերը մնում են «հայ - դատ»-ի, Ղարաբաղի ստվերում: Իսկ ինչ մնում է Ռոբերտ Քոչարյանի մասին` ես կասեյի. շնորհակալություն, սիրելի պրեզիդենտ, որ օժտված եք երկաթյա կամքով: Ձեր մեջ տեսնում եմ անձնուրաց հայ մարդու եւ առաջնորդի: Ես հոգեւոր մեծ բավականություն ստացա Ստրասբուրգում արտասանած Ձեր ելույթից: Այսօր , երբ ցեղասպան թուրքն արյունոտ ձեռքերով փորձում է սողոսկել Եվրոպա, այժմ քան երբեւէ ազգի հավաքական ուժն է հաղթանակի միակ գրավականը, որի համար հարկավոր է մի քիչ հայ լինել եւ ուրիշ ոչինչ :

    ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ 
    ------------------------------------------------------------- 
    http://hayeren.hayastan.com/sona/sona1.html 
    Օգտվելով ընձեռնված հնարավորությունից ուզում եմ իմ ամանորյա շնորհավորանքները հղել "Ազգ" թերթի խմբագիր պարոն Ավետիքյանին, լրագրողական ողջ անձնակազմին, թերթ, որ կրելով "Ազգ" խորագիրը, հավատարիմ է իր կոչմանը, ինչպես ազգային գաղափարախոսության, հոգևոր արժեքների, այնպես էլ ներքաղաքական հարցերի ճշմարիտ ու հետևողական լուսաբանմանը: Լինելով հայրենիքից հեռու, իմ իմֆորմացիոն ծարավը հագեցնում եմ համակարգիչում եղած ինչպես սփյուռքում տպագրվող հայատառ մամուլով, այնպես էլ Հայաստանյան: Խոստովանեմ, որ շատ լրատվամիջոցներ են սնվում "Ազգ"-ից' վերատպելով այն հույժ կարևոր նյութերը, որ որ բարձրացրել է թերթը: Եվ վերջապես շատ գովելի է, որ թերթը հաճախակի իր կայքէջում հյուրնկալելով մեր բարձրաստիճան այրերին, հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել ընթերցողի հետ, և ակնկալել նրանց հուզող հարցերի պատասխանները: Ահա ևս մեկ հնարավորություն, որ տվեց թերթը մեր ամանորյա շնորհավորանքներն ուղղելու մեզ հարազատ մարդկանց և քանի որ իմ ողջ ազգն է ինձ համար շատ սիրելի ու հարազատ, ես կկամենայի մաղթել իմ ազգին սեր, միություն, միաբանություն ազգային գաղափարների շուրջ, ինչպես սփյուռքում, այնպես էլ հայրենիքում, վեր կանգնել նեղ անձնական շահերից և գլոբալիզացիայի խելահեղ այս դարում պահպանել մեր ազգային դիմագիծը, աշխարհի որ ծեգում էլ լինենք, նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրության, հզորացման, Ղարաբաղի հարցի, մեր պահանջատիրության արդար դատին: 
    Ամուր քրիստոնեական հավատք ու անձնուրաց հայրենասիրություն. 
    Լինենք հավաքական այն ուժը, որ երազել է Մեծն Չարենցը: 
    (Իմ "Զարթնիր, Չարենց" բանաստեղծությունից) 
    Հավաքական ուժն է ազգի գաղափարը քո անմեռ. 
    Փրկությունն այս է հայի, միակ ճանապարհը մեր 
    Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից, 
    Մեր կռիվը պիտի կռվենք, սա եկած է դարերից... 
    Ես իմ ամանորի մաղթանքներն եմ ուզում հղել այստեղ' սփյուռքում ինձ համար շատ թանկ մարդկանց, որոնց հետ բախտ է վիճակվել շփվել ու ճանաչել. մեր այն հայրենակիցներին, որոնց կատարած ազգանվեր գործունեությունն անգնահատելի է, այն նվիրյալներին, ովքեր լծված են "Հայ -Դատի" սուրբ գործին, անուններ, որոնց անունը պետք է գրվի մեր ազգի պատմության էջերում ոսկյա տառերով. 
    Հիլդա Չոբոյան Եվրոպայի "Հայ -Դատի" գրասենյակի ադենապետ, Ալեկո Պեզիկիան, Մուրադ Փափազիան, Թալին Թաշչիան, Նուբար Մինասիան և էլի ու էլի շա՜տ շատերին... 
    Փառք ու պատիվ նրանց: Փառք ու պատիվ այն մայրերին, ովքեր ծնել ու սնել են իրենց զավակների մեջ ազգային մտածողությունը: Տա Աստված, որ հայ մայրերի արգանդից միայն այսպիսի զավակներ ծնվեն: 2007թվականը թող դառնա մեր ազգի բոլոր իղձերի ու երազանքների իրականացման տարի: 
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՍԻՐԵԼԻՆԵՐՍ: 


    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, 

    -------------------------------------------------------------------------------------------- 
    Որ շատ փորձեցին գրել Հայաստանի Օրհներքը, բայց ցավոք ոչինչ չստացվել: 
    Երկար ժամանակ մտածում էին արդյոք կա մի պոետ, որ կարողանա այս 
    էշը ջրից հանել, բայց ավաղ... Տարակուսած իրար երես նայեցին ու վերջն էլ 
    եկան այն եզրակացության, որ մենք լինելով այսքան տաղանդավոր, ազգ էլ մեր 
    ինչին է պետք Օրհներք կոչվածը: Անգամ թուրքական մամուլը ծաղրեց: 
    Ես էլ մտածեցի, թե ինչ կլինի, որ իմ դարակում մի Օրհներգ է վաղուց 
    ննջում, վերցնեմ ու ուղարկեմ, միգուցե հավան կենան, մարդ էս էլի... 
    ՀԱՅԱՍՏԱՆ 
    (Օրհներգ) 

    Փառք ու պատիվ քեզ իմ անուշ Հայաստան 
    Հույսի կամուրջ ողջ աշխարհի հայության 
    Ապրիր հավերժ, գովքդ երգենք դարեդար, 
    Ազատ, անկախ հայի միակ դու պատվար: 
    Զավակներդ բազկի ուժով հաղթական 
    Մեր պապերի արյուն ճամփեքով անցան. 
    Հողմերի դեմ մաքառեցին' ժայռ դարձան, 
    Քո հուներից վարարեցին' գետ դարձան, 
    Սերմ դարձան ու ցանվեցին աշխարհով մեկ 
    Չծնկեցին սակայն երբեք ու երբեք. 
    Մոխիրներից մեր հավատքով խոյացանք, 
    Սուրբ Մաշտոցի գիր-գրոցով ամրացանք, 
    Նարեկացու հանգ ու վանկով հիացանք, 
    Անդրանիկի ու Նժդեհի 
    Թրի զարկով անսասան, 
    Կերտեցիք քո լույսի ճամփան, 
    Հույսի ճամփան Հայաստն: 
    կրկներգ 
    ((((((((((((((((((((((((((((((((((((((((( 
    Էս բանաստեղծությունը կրկներգ էլ ունի, բայց չեմ գրում, մտածում եմ. 
    Բա որ չհավանեն? մարդ ես էլի... Բայց հետաքրքրության համար ասեմ, որ անզուգական է: 
    Իսկ թե հանկած որ հավանեն, թող գրեն ինձ, ամոթ չանեն, 
    Ես կթողնեմ իմ նոր հասցեն E-mail: avag_edik@yahoo.fr 
    ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ ԱՄԱՆՈՐԻ 
    ՁԵԶ Է ԳՐՈՒՄ ՄԻ ՀԱՅՈՒՀԻ 
    ԿԵՍԸ ԿԱՏԱԿ, ԻՍԿ ԿԵՍԸ ԼՈՒՐՋ 
    ՍՐՏՈՒՄ ՀԱԶԱՐ ԵՐԳ ՈՒ ԱՆՈՒՐՋ... 
    ճԱՄՓԱՆ ԲԱՑԵՔ ՆՈՐ ՕՐՀՆԵՐԳԻ 
    ՀԻՄՆԸ ԹՆԴԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՀԱՅՐԵՆԻՔ 

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԵՐ 
    Մաղթում եմ Ձեզ անսահման երջանկություն, առողջություն և մեծ սեր, 
    սեր, որ մարդն ամփոփել է մի բառով' սիրտ այրող մի զորեղ բառով, բայց 
    զգացել է այդ հատիկ բառի մեծ վեհությունն ու սրբությունն, ու հենց սիրով է 
    աշխարհը կանգուն, հենց սիրով է մարդն արարում իր էությունն ու 
    իմաստնությունը, խաղաղությունն ու հավերժությունը... սեր, սեր, անսահման սեր... 
    բոլոր մայրերին: Չոր անապատն էլ թող դառնա մայրիկ, իմանա որդուց ի՞նչ կա քաղցրիկ: 
    Ողջ գարուններն ու ժպիտները 
    Ձեզ, 
    Ողջ համբյուրներն ու իմ երգերը 
    Ձեզ, 
    Վաղ գարնան բուրող ծաղկանց բույրը 
    Ձեզ, 
    Զով այգաբացի ջերմ շողերը 
    Ձեզ 
    Ձեզ, Հայոց մայրեր, 
    Գեղ ու լուսերես... 

    ՀԱՐԳԵԼԻ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
    --------------------------------- 
    ՈՒրախալի է, որ Դուք եք "ԱԶԳ"-ի Ֆորումի հյուրը և ես կկարողանամ օգտվել ընձեռնված հնարավորությունից ու ձեզ հաղորդակից դարձնել իմ "Իմ իրավունքը" հոդվածին, որը ամիսներ առաջ ես ուղարկեցի "ԱԶԳ" -ին, բայց արձագանք չունեցավ, թերթը չուզեց Տ. Մուկուչյանի հեղինակության 
    վրա ցեխ շպրտել: Բայց ես հարկ եմ համարում բարձրաձայնել այդ հարցը կրկին, և անաչառ պատասխանն եմ ակնկալում Ձեզանից: Եթե մենք իրոք ուզում ենք դառնալ իրավական  երկիր ու փորձում ենք հայ քաղաքացուն հաղորդ դարձնել իր իսկ իրավունքներին, ինչպե՞ս կարելի է հեռուստատեսությամբ հեռարձակել նման խայտառակ դատավարություններ, որոնք ոչ այլ ինչ էն, եթե ոչ օրը ցերեկով մարդուն կողոպտել, այն էլ դատ ու դատարանով: Խնդրում եմ, որպես մարդու իրավունքների պաշտպան հետամուտ լինեք այս դատավարության նյաթին ու ձեր եզրակացությունն արտահայտեք, թե որքանո՞վ է արդար դատավճիռ կայացվել: Նախորօք ասեմ, որ դատավարության երկու կողմերն էլ ինձ անծանոթ մարդիկ են, իմ շահագռգռվածությունն այս դատատավարության շուրջ զուտ մարդասիրական է ու անաչառ վճռի ակնկալիքը:

    "ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ"
    ==========================
    Փետրվարի 23-ին հեռարձակված Տիգրան Մուկուչյանի անցկացրած "Իմ իրավունքի" հերթական դատավարությունն դիտելուց հետո մնացի ապշած.Մի հաղորդում, որ ամբողջ աշխարհն է դիտում. ( խոսքս հայ ժողովրդի մասին է) ինչպե՞ս կարելի է աչք փակել մի իրողության վրա, երբ հարգարժան
    դատավորը մի դեպքում առանց նոտարական վավերացման նվիրատվություններն ու փաստաթղթերն անվավեր է ճանաչում, իսկ այս  դատավարության ընթացքում վեճի առարկան' առանց վավերացման թղթի կտորը հիմք հանդիսացավ փաստորեն կողոպտել այն մարդուն, որը հանգուցյալի իրական ժարանգորդն է հանդիսանում ու մեռնողի կամքն է. վավերացված փաստաթղթով ամրագրել ու կտակել փոքր որդուն իր ամբողջ դրամական ու գույքային ունեցվածքը, որտեղ բացակայում է որևէ ակնարկ կտակում եղած 10000$ մաս հանելու 5000$ թոռանը թողած գրության մասին: Դատավարության ընթացքում խախտվեց օրենքի տառը: Երբ քննության ընթացքում պարզ դարձավ թե ի՞նչ պահի տակ է գրվել այդ թղթի կտորը, (գինովցած, քեֆի սեղանի շուրջ) դատավճռի ընթացքում անտեսվեց այս հույժ կարևոր իրողությունը, ու նոտարով չվավերացված թղթի կտորը օրենքի ուժ ստացավ :  Անտեսվեց նաև այն հանգամանքը, որ հանգուցյալը  կտակը կազմելիս գնահատել է, որ իրեն անկողնային ծանր վիճակում խնամել ու  հոգացել է իր փոքր որդին, ինչպես դատավարության ընթացքում հաստատվեց. 
    հայցվորն անգամ չի բարեհաճել գոնե մեկ անգամ տեսակցել պապին, որն իրեն խոստացել էր ԲՈՒՀ ավարտելուց հետո 5000$ տալ ամտոմեքենա գնելու համար:  
    Միգուցե անկողնում գտնվելու 2 ամիսները բավական են եղել, որ  պապը ճիշտ կողմնորոշվի, որ իր ունեցվացքը կտակի այն մարդուն ով խնամում է իրեն ծանր վիճակում, չէր բացառվում, որ պապն իր ունեցվածքն կտակեր բոլորովին մի անծանոթի, ով անկողնային վիճակում իրեն նեցուկ կկանգներ:
    Հենց "Իմ իրավունքի"  դատավարություններից մեկում այդպիսի հայց կար, երբ հարազատ որդին զրկվեց իր սեփական բնակարանից, քանի որ հանգուցյալին հիվանդ վիճակում խնամել էր հարևանը, և նա էլ կտակով դարձավ բնակարանի տերը, հարազատ տղան զրկվեց ժառանգությունից:
    Մի իրողություն, որ մեր իրականության մեջ հաճախ է հանդիպում, երբ շատ մեծահարուստներ, երբ իրենց զավակները տեր չեն կանգնում իրենց ծնողներին, ծնողները իրենց ունեցվածքը կտակում են այն մարդուն ով խնամում է իրեն,  անարժան գտնելով սափական զավակներին ու այդ քայլով պատժում նրանց:
    Հայցվորի պապը չորս տարի առաջ խնճույքի սեղանի շուրջ գինովցած ժամանակ տված խոստումը, 5000$ ԲՈՒՀ -ը ավարտելուց հետո նվիրատվությունը,որը գրում է մի փոքր թղթի վրա, նորից եմ կրկնում քեֆի սեղանի շուրջ, ինչպե՞ս կարող է իրավական ուժ ունենալ, անտեսելով թարմ կտակը, որն ամրագրված է Նոտարով:
     Փաստաթուղթ որն ունի իրական իրավական ուժ լիիրավ տնօրինելու  հանգուցյալի կողմից կտակված 10000$ գումարն ու ունեցվածքն, ներառյալ բնակարանը:  Փաստաթուղթ, որտեղ ոչ մի ակնարկ չկա անգամ չորս տարի առաջ քեֆի սեղանի շուրջ թոռանը խոստացված 5000$ մասին:
    Իհարկե, հանգուցյալը եթե մտադիր լիներ տեր կանգնելու իր խոստմանը պետք է  որ այդ կտակում ամրագրվեր առանձին կետով: Փաստ է որ պապը կտակը կազմելիս կամ կարևորություն չի տվել այդ թղթի կտորին, կամ էլ  հայցվորի անուշադրությունը անկողնում պառկած պապին պատճառ է հանդիսացել  անարժան է գտել թոռանը խոստացված գումարը տալ:
    Եթե "Իմ իրավունքը" հեռարձակվում է ու հեռուսադիտողն մի դեպքում տեսնում է  առանց նոտարական վավերացման գրություններն անվավեր են, ինչպե՞ս պատահեց, որ այս դեպքում օրենքի ուժ ստացավ: Հաղորդումը դիտելուց հետո ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել, ու հավատալ այս  դատավարության անաչառությանն ու անկաողմնակալությանը:
    Եվ այսպիսի դատերի հաճախ ենք ականատես լինում:
    Բայց ինձ մտատանջում է մի հարց.
    Մի պահ մտածենք, որ այս դատավարության պատասխանողն ոչ թե հայցվորի  քեռին է' հանգուցյալի որդին , այլ հենց հանգուցյալ պապը .  մի պահ մտածենք թե կենդանի է , բայց սնանկացած
    ու ի վիճակի չէ այս չարաբաստիկ 5000$ խոստացած գումարը տալու, կամ խոստացածը նույն հաջողությամբ կարող էր լինել բնակարան, այս թոռ կոչեցյալը նույն ձևով պապի՞ն էր քաշ տալու դատարան. հիմա  չեմ զարմանա, որ դատավոր Մուկուչյանը այդ թղթի կտորը փաստաթուղթ համարելով, ինչ-ինչ օրենքներ հրամցնելով ներկաներին, պետք է տու՞նը խլեր
     պապի ձեռքից ու տար թոռանը՞: 
    Զավեշտական է, բայց դառն իրողություն, դեռ հեռարձակվում է, որ հանրությանը
     կերակրեն մեր անկատար օրենքները, օրենքներ, որոնք երկու
    դեմք ունեն, քամելիոնի նման փոխում են իրենց գույնն ու որակը, հարմարվելով
    միջավայրին, ու մուրճի մի հարվածով մարդկանց զրկում են իրենց օրինական
    ժառանգությունից: Oրենքներ, որ զուրկ են խղճից, ու ամենակարևորը
    անհարիր մեր ազգային մտածելակերպին, նոր սերունդի դաստիարակության հարցում: 
    Եթե պահպանվում են "Իմ իրավունքի" տեսագրությունները կարող եմ հաստատել, 
    որ հաճախ են շրջանցվում մարդու իրավունքները. որտեղ թե օրենքներն են անկատար,
    թե դատավարության ողջ ընթացքը: Դատավարություն, որ մեղադրվող կողմը
    չունի պաշտպան, իր իրավունքները պաշտպանող. նա անպաշտպան է հայցվորի
    ու դատավորի մեղադրանքին հակադարձելու, իր փաստարկներն հիմնավորված
    ներկայացնելու ու արդար դատավճիռ ակնկալելու հարցում: 
    Չի կարելի գովեստի խոսք չասել Ռուսաստանով հեռարձակվող
    դատավարությունների մասին, որտեղ և դատավորներն, և փաստաբաններն իսկապես
    արհեստավարժ են ու վճիռ է կայացվում դատավարության ընթացքում մանրազնին
    քննությունների ու փաստարկների արդյունքում :
    Դեռ փորձում ենք ունենալ Եվրոպական չափանիշներին նմանվող 
    դատական համակա՞րգ, երբ Եվրոպայում մի տառի փոփոխության համար
    մինչև մի քանի իրավասու մարմինների թույլտվությունն ու կնիքով ամրագրված
    փաստափղթեր չներկայացվեն այդ մի տառը ո'չ մի կերպ հնարավոր չէ
    փոխել: Սա օրենք է, որ տարածվում է բոլորի վրա անխտիր ու երբեք հնարավոր 
    չէ շրջանցել օրենքն ու առանց վավերացման թուղթը փաստաթուղթ համարվել:
    Ովքե՞ր են այս օրենքները գրողները, Ռոբոտնե՞ր, որ կարող են մարդու
    ձեռքից սառնասրտորեն խլել այն, ինչ օրենքով պատկանում է այն մարդուն,
    որին հանգուցյալն իր վերջին կամքը կտակով է ամրագրել' իր ժառանգորդ սեփական
     որդուն: Կարող էր հանգուցյալը իր կտակը կազմելիս իր ունեցվածքը
    կտակեր ամբողջովին անծանոթ մարդու, այդ դեպքում ինչո՞վ կավարտվեր 
    այս վեճը: Հարցեր են, որոնք կարոտ են ճշմարտության...
    Ես մեծ հետաքրքրությամբ դիտում եմ բոլոր հեռարձակվող դատավարություններն,
    եթե ուշադրություն դարձնենք հաճախ է խախտվում օրենքը, եթե այդպիսի
    դատավարությունը կարելի է համարել մեր իրավունքի իմացության ամբիոն:
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼԻՑ




    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ , ԲՐՅՈՒՍԵԼԻՑ, 2007-23-07 
    "Ազգ"-ի 17- "Նամակ դերբենդից" նամակը կարդալով, մարդ մտովին տեղափոխվում է 
    Ստալինյան ժամանակները, երբ մեր հայ մատնիչների մեղքով քանի՜, քանի՜ հայ մտավորականներ 
    գնդակահարվեցին ու բանտարկվեցին. Չարենց, Թոթովենց, Բակունց, Մահարի, քանիսը
     աքսորվեցին հեռավոր սիբիրի տայգաները : 
    Ժողովուրդը մի լավ խոսք ունի. "Ծառի որդն եթե իրենից չլինի, ծառը հազար տարի կապրի" 
    Ինչ ունենք չունենք տվել ենք ռուսին, հիմա էլ մեր Ղարաբաղյան պատերազմի մասնակից'
     կամավոր ազատամարտիկին հանձնեք ռուսին: Եվ ընդհանրապես էս ի՞նչ է կատարվում 
    Հայաստանում. ազգը պառակտող այս ինչ քաղաքականություն են որդեգրել Հայաստանյան 
    իրավապաշտպան մարմինները. (եթե իհարկե կարելի է այդպես կոչել) 
    ձերբակալում են ժ. Սֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Վահան Ահրոնյանին... Ի՞նչ իրավունքով
     են մարդկանց ամիսներ շարունակ փակել ՊԱԿ-ի նկուղներում... _Պետական հեղաշրջման փո՞րձ.
     _ Հետո էլ Եվրոպայի աչքերին թոզ են փչում, թե Հայաստանում խոսքի ազատություն կա. Ծիծաղելի է, Ո՞վ իրավունք ունի սասանել մեր իշխանավորների հանգիստը, երբ նրանց աթոռներին վտանգ է սպառնում, թեկուզ հեռակա կարգով: Հիմա էլ Դերբենդից կամավոր մեկնած Ղարաբաղյան պատերազմին իր մասնակցությունը բերած Անդրեյ Աբրահամյանցին չի կարողանում պաշտպանել: Պետությու՞ն ենք, թե ուղակի անկախություն բառը ինքնախաբկանք է: Ռուսաստանը այս էլ քանի տարի է Բրիտանիայից պահանջում է Զակաևին, Բերեզովսկուն, բայց փոխարենը միշտ մերժում ու վերջն էլ տեսա՞ք թե ինչ եղավ. (եթե հետևում եք նորություններին)Իսկ մեր ազգը դեռ չի ձերբազատվել հպատակ լինելու բարդույթից. դառն է, բայց իրողություն: Երբ կրտսեր Ալիևը համարյա 1միլիարդ դոլլարի է հասցրել իր ռազմական բյուջեն ու անընդհատ հոխորտում է պատերազմով. ի՞նչ երաշխիքներ կան հարատև խաղաղության. իհարկե' ոչ մի: ՈՒ մեր «խելոքե իրավապահները, որ իբր թե անկախ են « իրականում միայ թղթի վրաե ու չեն ենթարկվում նախագահին ու կառավարությանն. Իրենց հարց տվե՞լ են, թե այս ֆոնի վրա, երբ ազատամարտիկին ամիսներով կալանում են պետական հեղաշրջման կասկածով, կրկնում եմ. միայն կասկածի համար. նրանք երաշխավորու՞մ են Աստված մի արասցե եթե պատերազմ  սկսվի ո՞վ է պաշտպանելու մեր հողը. Աղվան Հոսեփյանի տղա՞ն, թե՞ Քոչարյանի, կամ թե...
     Կարծեմ նամակագրի' ՀՄԱՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑԻ հնչեցրած խոսքերը գոնե ձեզ պետք է սթափեցնի.«Եթե ադրբեջանցիները նորից հարձակվեն Ղարաբաղի վրա, ես որպես կամավոր  չեմ գնա կռվելուե Այս տհաճ պատմություններից շատ շատերը հիասթափության, հուսախաբության պահեր ապրեցին: 
    ՍԹԱՓՎԵԲՔ, քանի հայի միջից իսպառ արմատախիլ չեք արել հայրենասիրական ոգին: 
    ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 784 | Добавил: Anna | Рейтинг: 5.0/1 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2018