Суббота, 23.09.2017, 23:00
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ
    ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ
    15:27
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ, ԲՐՅՈՒՍԵԼ, 2006-29-11
    Լինելով դաշնակցական կուսակցությունից, ի՞նչ կարծիքի եք Ալվարդ Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ \" Ֆրանսիան Հայոց ցեղասպանության օրենքն ընդունեց իր իսկ շահերից ելնելով\": Արդյոք այս հայտարարությունը ներկուսակցական խոսակցության առարկա չդարձավ: Եթե Դաշնակցությանը պետք չեն նման որոշումները, ինչու՞ համար ենք աշխարհով մեկ լծվել \"Հայ-դատի\" սուրբ գործին, երբ այդքան մեծ ջանքերի գնով հաջողված հաղթանակը հետո դառնում է քննադատությունների ու վերլուծությունների առարկա: Իհարկե, այդքան ցավալի չէր ընդունվի այս մեկնաբանությունը, եթե այս բառերը չհնչեին դաշնակցական կուսակցության անդամի շուրթերից: ՈՒ իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել նվիրյալներին, որոնց հետ այստեղ\' Բրյուսելում ես շփվում եմ ու առանձնապես \"Հայ-Դատի\" նվիրյալ Հիլդա Չոբոյանին, որի մեծ ջանքերի շնորհիվ է, որ Եվրոպայում թափ է առնում Հայոց Ցեղասպանության ճանաչումը: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց նվիրվածությունը առ հայրենիք գործով են ապացուցում, ոչ ճառ ասելով: 
    Ա. Վարդանյան- 
    Գուցե մի քիչ լավ չի ձեւակերպվել տիկին Ալվարդի խոսքը, բայց այս այս տեսակետը եթե նրա խոսքի համատեքստում նայենք, ապա իմաստն այն է, որ մենք չպետք է միայն սպասենք, թե այլ պետություններն ինչպիսի գնահատականներ են տալիս Հայաստանին կամ նրա քաղաքականությանը, այլ ինքներս այնպիսի գործուն դերակատարություն ունենաք, որ կարողանանք մեզ պաշտպանել: Հատկապես Ֆրանսիան ավանդաբար եղել է Եվրոպայի մեր երկրի ամենասերտ գործընկերը: Հայաստանը Եվրոպայի ամենաարեւելքում է, Ֆրանսիան` Եվրոպայի ամենաարեւմտյան երկրներից է, բայց Ֆրանսիան միշտ շատ լրջորեն զբաղվել է մեր խնդիրներով, եւ մենք պետք է գնահատենք դա: Կրկնում եմ` սա չի նշանակում, որ Ռուսատան, ԱՄՆ, թե Ֆրանսիա լինի, նրանցից պիտի միակողմանի այս կամ այն կարգի աջակցություն ակնկալենք: Մենք պիտի կարողանանք ինքներս ճիշտ քաղաքականություն իրականացնել եւ գործոն դառնալ միջազգային ասպարեզում: Բնականաբար, ես եւս շատ բարձր եմ գնահատում Հայ դատի ճանաչման ուղղությամբ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում իրականացվող աշխատանքները եւ իսկապես փառք ու պատիվ այն անձանց, ովքեր սատարում են այս գործին: 
    Comments:
    ԱՐՁԱԳԱՆՔ ՆԱՄԱԿԱՆԻ, ՈՐ ԽՈՐՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ 
       «Խորան իմացության» խորագրի նամականին արձագանքներ է ստանում նաեւ սփյուռքից: Մասնավորապես մտահոգիչ են Բելգիայի Անտվերպեն քաղաքից Շահնուր Մինասյանի եւ Բրյուսելից Սոնա Արշունեցու նամակները, որտեղ մեր հայրենակիցները սրտի խոր կսկիծով են պատմում սփյուռքում աղանդավորների ակտիվ քարոզչության մասին: «Ուզում եմ խոր տագնապով Ձեզ տեղեկացնել, որ այդ չարիքը ահագնալի տարածում է գտնում նաեւ Բելգիայի հայերի մեջ: Ես ուղղակի ապշած եմ Հայ առաքելական եկեղեցու պասսիվ կեցվածքից, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ չարիքը կանխելու համար: Դա վտանգ է, որն ավելի ու ավելի է ամրապնդվում սփյուռքում՝ քայքայելով առանց այն էլ պառակտված համայնքները», գրում է Շահնուր Մինասյանը: Մեր մյուս նամակագիրը՝ Սոնա Արշունեցին տեղեկացնում է, որ Բրյուսելում հայտնվել են նորօրյա վայ-քարոզիչներ, որոնք անգամ «երկու բառ չեն կարողանում ֆրանսերենով իրար կապել», սակայն աղանդավորական քարոզչություն են իրականացնում: «Ամենացավալին այն է, որ այդ գործին են լծված նաեւ նրանց անչափահաս երեխաները՝ 7-8 տարեկանից սկսած»: Տ-ն Արշունեցին հիշատակում է մի դեպք, որի վկան է եղել: Նա տեսել է, թե ինչպես իրենց հարեւան թրքուհին ուղղակի թքել է հայ աղանդավորական քարոզչուհու դեմքին: «Ուղղակի նողկալի է, որ ազգիս արգանդից նման ուրացողներ են ծնվում», գրում է տիկին Արշունեցին, որն ուղարկել է նաեւ իր բանաստեղծություններից մեկն այդ թեմայով: «Մի՞թե Հայ առաքելական եկեղեցին չունի բավարար չափով հավատացյալներ, որոնց միջոցով կարելի է հակաքարոզչություն իրականացնել: Ի՞նչ է արվում մոլորվածներին եկեղեցի բերելու համար», հարցնում է նա: Ապա նամակագիրը եզրակացնում է, որ ազգի հիմքերը խարխլող աղանդավորական արհավիրքի դեմ պետք է ազգովին ելնել պայքարի, այլապես հետո ուշ է լինելու: Նա նշում է, թե հանուն Եվրոպայի սիրո չարժե նման ազգակործան զոհողության գնալ: Հույս ունենալով, որ սփյուռքում «Ազգ»-ը ընթերցում են ոչ միայն հավատացյալները, այլեւ հոգեւորականները, վստահություն ենք հայտնում, որ մեր այս հրապարակմանը կարձագանքի Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ եւ Փարիզի առաջնորդ Գյուտ արք. Նագգաշյանը azg2@ arminco.com. susmark2002@yahoo.com susanik@mail.ru հասցեներից որեւէ մեկով: 
    ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 





    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 400 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2017