Суббота, 18.11.2017, 01:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
    ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
    15:20
         Մեր թերթի հոկտեմբերի 18-ի եւ 26-ի համարներում համապատասխանաբար տպագրել էինք մեր թուրքագետ վերլուծաբան Հակոբ Չաքրյանի եւ ամերիկահայ վերլուծաբան Մուրադ Մուրադյանի հոդվածները Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի վերջին արարքի` Ռամազանի առթիվ «մահմեդական եղբայրների հետ» պաս պահելու վերաբերյալ: Բնականաբար, երկու հոդվածներն էլ, մեղմ ասած, քննադատում էին պատրիարք հորը այդ վարքագծի կապակցությամբ: Բայց ահա, մեր թերթի ընթերցողների կարծիքներն այդ մասին միանշանակ չեն: Շատ են մեր քննադատությանը համաձայնողները, նույնիսկ դրանք մեղմ նկատողները, բայց կան նաեւ անհամաձայնվողներ: Առանձնացնում ենք դրանցից երկուսը: Հարգարժան պրն Մուրադյան Ես Թուրքիայի հայկական համայնքի անդամներից եմ եւ «Ազգ» օրաթերթի համակարգչային կայքէջի կանոնավոր ընթերցողը: Կարդացի արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին ձեր գրած հոդվածը եւ գտնում եմ, որ գրված է թշնամանքով մի մարդու դեմ, որն իր ուսերին կրում է համայնքի պատասխանատվությունը: Կարծում եմ, դուք հերոսությունը շփոթում եք պատասխանատվության զգացումի հետ: 70 հազար հաշվող մի համայնքի, բազում եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների եւ ընդհանրապես ազգային ժառանգության պատասխանատվությունը ունեցող անձնավորությունը իրավունք չունի հերոս դառնալու նպատակներ հետապնդել: Մութաֆյան պատրիարքը հօգուտ Թուրքիայի քարոզչություն չի անում, այլ պարզապես գործում է Թուրքիայում հայ համայնքի առաջնորդը լինելու գիտակցությամբ: Արքեպիսկոպոսը չէր կարող հայտարարություններ անել Գարեգին Բ-ի նման, որը Թուրքիա այցելելով եւ մի քանի օր այնտեղ մնալով` աշխարհի լրատվության եւ ԵՄ-ի աչալուրջ ու հետեւողական ուշադրության ներքո կատարեց որոշ հայտարարություններ, ապա վերադարձավ իր երկիրը` մեզ թողնելով իր ելույթների առաջացրած հակազդեցությունները, թշնամանքն ու քննադատությունները: Հակառակ արքեպիսկոպոս Մութաֆյանի գործադրած հանգստացնող ջանքերին` հաճախ է պատահում, որ մեր եկեղեցիները հարձակման թիրախ են դառնում ծայրահեղական ազգայնամոլների համար: Վստահ եմ, որ որոշ սփյուռքահայեր ուրախ կլինեն կարդալ «Երկու հայկական եկեղեցիներ հրկիզվել են թուրքերի կողմից», կամ «20 հայ է սպանվել ազգայնամոլ թուրքերի կողմից» եւ նման այլ վերնագրեր, որովհետեւ այդպիսի իրադարձությունները կուժեղացնեն իրենց դատն ու դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ: Բայց մենք պատասխանատվություն ունենք պահպանելու մեր, նաեւ ձեր նախնիներից մեզ թողնված հայկական ժառանգությունը: Ուստի մենք չենք կարող գործել որպես հերոսներ: Իմ ընտանիքի 6 անդամներ զոհ են գնացել ցեղասպանությանը: Դա էլ ինձ իրավունք է տալիս ուղարկելու ձեզ այս նամակը խնդրելով, որ հաջորդ անգամ, երբ արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին հոդված գրեք, հաշվի առնեք նաեւ իմ նկատառումները եւ Թուրքիայի հայկական համայնքի կացությունը: Հերոս դառնալը հեշտ է, բայց պատասխանատվության զգացումով առաջնորդ դառնալը` չափազանց դժվար: Վերջինս պահանջում է ինքնազոհաբերում: Լավագույն մաղթանքներով ՕՇԻՆ ԷԼԱԳՅՈԶՅԱՆ, Ստամբուլ Լռի՛ր, մարդ Աստծո Կարդալով հոկտեմբերի «Ազգի» 18-ի համարում «Ռամազանի պաս է պահում նաեւ Մութաֆյան պատրիարքը` չլքելու համար մահմեդական եղբայրներին» հոդվածը, ցնցվեցի: Ինչպիսի՛ քամելիոնություն... Եվ նորից «Ազգի» 26-ի համարում տպագրված «Մութաֆյանը դարձյալ Թուրքիայի խոսնակ» Մուրադ Մուրադյանի հեղինակած հոդվածը, որը երկար խորհելու տեղիք է տալիս, որը վերջնականապես պատռում է նրա դիմակը: Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի ազգային դավաճանությունը: Դեռեւս անցած հոկտեմբերին, երբ նա սկսեց իր դավաճանական արարքները (կապված Թուրքիայի եվրոանդամակցության հետ), ես որպես ահազանգ «Ազգին» ուղարկեցի իմ «Լռի՛ր, մարդ Աստծո» նամակը, բայց, ցավոք, այն չարժանացավ խմբագրության ուշադրությանը ու չտպագրվեց, թերթի խմբագիրը երեւի չուզեց խոր վիրավորել պատրիարք Մութաֆյանին ու արատավորել հայ հոգեւորականի անունը, կարծելով, որ նա կանգ կառնի: Ստացվեց այն, որ պատրիարքը մոռանալով, թե ի՞նչ առաքելություն ունի կատարելու, մասնակցում է մահմեդական Ռամազանի տոնին ու նրանց հետ պաս պահում, ասելով, «Համ հայ է, համ էլ թուրք»: Ցնորվել կարելի է. ինչպես է հանդուրժում պոլսահայ համայնքը նման հոգեւոր առաջնորդի ներկայությունը: Արդեն բոլորովին չեմ կասկածում, որ նա մեր սուրբ հարկի տակ իսլամ կքարոզի: 

    Просмотров: 494 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2017