Среда, 21.11.2018, 12:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » Հարգելի պարոն Շավարշ Քոչարյան
    Հարգելի պարոն Շավարշ Քոչարյան
    15:20
    Համաձա՞յն եք ինձ հետ, որ մեր ընդդիմադիրների մոտ բացակայում է ընտրական տարրական կուլտուրան: Բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված է՝ պարտվողը հաշտվում է իր պարտության հետ ու ողջունում է հաղթող կողմին։ Իսկ մեր ընդդիմությունը նորից հեղափոխական կոչեր է անում ու կասկածի տակ դնում ընտրությունների արդյունքները։ Կփորձեմ պարզաբանություններ տալ իմ ըմբռնումների շրջանակներում, թեև սփյուռքը ձայնից զրկված է՝ խոսքս ընտրելու ու ընտրվելու իրավունքի մասին է, բայց կարծեմ գոնե մեկնաբանելու իրավունք դեռ ունենք: Ուշի-ուշով հետևելով ողջ քարոզարշավի ընթացքին՝ շատ ընդդիմադիրներ գերազանցեցին սոցիալական ասպեկտին վերաբերող խոստումների հնարավոր ու անհնարի սահմանները՝ կարծիք ստեղծելով, որ մեր ազգը միայն ստամոքսը լցնելու համար է ապրում: ժողովուրդը, ճիշտ է, բոլորին էլ սրտաբաց է ընդունում՝ աղ ու հացով, ծափ ու ծիծաղով... հայկական հյուրնկարություն է՝ չենք ուզում, որ մեր տուն այցելած մարդը կոտրված սրտով հեռանա, բայց ժողովրդի սրտից հարցրու: Այստեղ են ասել. «Ճտերն աշնանն են հաշվում»: Զարմանալի ոչինչ չկա. ինչ ցանեցին, այն էլ հնձեցին: Դա մեր ժողովրդի ապտակն էր իր վստահությունը չարաշահած զավակին: Ընդդիմադիր, բայց այս աստիճա՞ն... Նախագահի վերընտրվելուց ի վեր այդ նույն ընդդիմությունն այս տարիների ընթացքում 10 անգամ չմտավ խորհրդարան։ Սահմանադրական դատարանի վիճարկելի, տխրահռչակ \"Վստահության հանրաքվեի\" որոշումից հետո (հանրահավաքներ, բոյկտներ) փողոցն էին ընտրել ասպարեզ ու ամեն կերպ խանգարեցին նախագահի բնականոն աշխատանքը։ Կարելի է ասել, որ երկաթյա կամք էր հարկավոր նման իրավիճակում երկիր ղեկավարելու համար: Նպատակս բնավ էլ նախագահին գովաբանելը չէ, քավ լիցի, այլ ընդդիմության իրական դեմքը պատռելը, որոնք անխղճաբար գրպանում էին պատգամավորի բարձր աշխատավարձը, իրենք կուշտ փորերով, սովածներին սին խոստումներ տալով՝ հանում էին հրապարակ, որ քաոսային վիճակից կաթվածահար անեն ազգային ժողովի աշխատանքները: Ես բազմիցս եմ «Ազգ»-ի ֆորումում անդրադարձել այս թեմային։ Այս մասին խոսել եմ հատկապես Արամ Զավենի Սարգսյանի կայքեջում\' «Ուզում եմ պատռել լռության չադրան» վերնագրով նյութի ներքո: Վերջապես, այդ նույն ընդդիմություն կոչվածն ի՞նչ արեց այս երկար ու ձիգ տարիների ընթացքում , ժողովրդի ո՞ր մի դարդին դարման արեց, ո՞ր մի օրենքի ընդունմանը ներկա գտնվեց։ Իսկ հիմա, խոստումներ տալով, զորբայություն անելով, բարձր բղավելով՝ փորձում է հավա՞տ ներշնչել։ Կարծում են ժողովուրդը հիշողության կորստո՞վ է տառապում՝ ժողովուրդն ընտրել էր ու փոշման մնացել։ Ինչքա՞ն կարելի էր խաբվել՝ «- մեկ +մեկ + մեկ +մեկ...»- երով , կամ «Քշել Ղարաբաղյան կլանը... » խոսքերով։ Ցավում եմ այս կարգախոսի համար, որը վիրավորական է մեր այն նվիրյալների հիշատակի համար, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Արցախ աշխարհը հետ բերելու: Չեք կարծու՞մ որ այդ կարգախոսներ հնչեցնողները իրենց դիրքից ու աթոռից զատ ուրիշ սրբություն չունեն: Կասկածելի է ու անհավանական, որ նրանց մեջ սեր կա դեպի մեր ժողովուրդը, թեև հաճախ են կոկորդներով մեկ գոռում. «Ժողովուրդ ջան, դու պիտի լինես էս երկրի տերը...մենք ձեր օգնությամբ պիտի քշենք էս իշխանություններին»։ Ինչքան չարություն ու ատելություն կա այդ մարդկանց սրտի խորքում: Հանրահավաքներին ներկա մարդկանցից շատերը, չեմ կասկածում, որ ուղղակի թամաշայի համար են հավաքվում, որ հետո իրենց եզրակացությունն անեն, թե ով, ով է: Ես ողջունում եմ մեր ժողովրդի գաղափարական զարթոնքը, որ վերջապես կարողացավ թացը չորից զատել. ցուցաբերեց կամք, ու ամրագրեց իր անվստահությունն աթոռի մոլուցքով տարված շատ բախտախնդիրների: «Ժառանգություն
    » կուսակցության մուտքը խորհրդարան մեր ժողովրդի հաղթանակի այգաբացն է՝ ազգային շահը սեփականից զատելու առաջին ողջունելի քայլը: Կանաչ ճանապարհ եմ մաղթում մեր նորընտիր պատգամավորներին, բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի հզորացման ու զարգացման: Վստահ եմ, որ երբ տնտեսապես ուժեղ լինենք ու ինչ-որ չափով կրճատվի աղքատության չափանիշը, մեր ժողովուրդն ավելի վստահ ու անկաշառ ընտրություն կկատարի և մեր խորհրդարանն էլ կհամալրվի երիտասարդ, բանիմաց ու նվիրյալ արհեստավարժներով: Ես լավատես եմ, կգա այդ oրը:

    Հարգելի Սոնա, հետաքրքիր էր ծանոթանալ Ձեր դատողությունների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ Դուք լավատես եք եւ լավատեսությամբ ավարտեցիք Ձեր հարցը։ 



    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 311 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2018