Суббота, 23.09.2017, 23:03
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » Թղթակցություններ «ԱԶԳ»-ի համար
    Թղթակցություններ «ԱԶԳ»-ի համար
    15:16
    Մատենադարանի վերաբյալ կրկնվող հարցադրումները ներկայացնում ենք խմբավորված. «ԱԶԳ» 
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ ԲՐՅՈՒՍԵԼ, sona_arshuneci@yahoo.fr, 2007-05-07
    - ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ 
    Հեռուստատեսությամբ լսելով Դավիթ Հովհաննեսի մեկնաբանությունները մատենադարանի մեր ազգային հարստությունը համարվող անտիկ ձեռագրերը յուրացնելու "ՀԻԼԼի" դավադիր խաղերի /որի տակ թաքնված են մեզ կողոպտելու հստակ մտադրություններ/, ինչպես նաեւ "Առավոտում" կարդալով Գոհար Հակոբյանի հունիսի 29-ին եւ հուլիսի 3-ին հեղինակած հոդվածները մատենադարանի ձեռագիր մատյանների թվայնացման մասին, խոստովանեմ, աչքերիս չէի հավատում. "Մինչ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նրանց քննադատում էր միայն իրեն հայտնի չափանիշներով «Հիլլի» «փայլուն» գործարքին ընդդիմանալու համար՝ «Դե գնացեք ձեր ձեռագրերը գրկեք ու ձեր սարերում մնացեք հայտարարությամբ» («Դռնփակ քննարկում է»` «Առավոտ», 24.05.2007)" 
    Ես միշտ համակրել եմ Դաշնակցական կուսակցությանն ( անգամ ցանկություն հայտնել անդամագրվել) իր հայրենասիրական կեցվածքի, դիրքորոշումների, անցած ուղու... բայց ու՞մ մտքով կանցներ, որ հենց դուք նման քայլի կգնայիք. Դա հավասար է նրան, որ մեր հողը տվեցինք թուրքին ու հիմա պայքարում ենք, ուղղիներ փնտրում վերադարձնելու համար... Գիտության առաջընթաց չի նշանակում մեր հոգեւոր արժեքները արծաթե սկուտեղի վրա հրամցնել օտարին: Մենք շատ ենք նվիրել ուրիշին, խաբվել ենք ու դեռ խաբվում ենք. խորը վերլուծեք ամեն բան, խորհդակցեք, ամոթ չէ. նման ռիսկի մի դիմեք: Մենք տառապում ենք օտարամոլության բարդույթով ու միամտորեն, առանց ծանր ու թեթեւ անելու, կուրորեն օտարի գիրկն ենք նետվում, ու վերջում փոշման մնում' ընկնում լարած թակարդը: 
    Այս շփոթի' ազգադավ գործարքի հեղինակներն արդյոք ունեցե՞լ են այդ քայլը կատարելու իրավասություն, թե՞ անտեր երկիր է, ով ինչ ուզի, իր գրպանը հարստացնելու համար կարող է իրագործել, ու շատ հայրենասերներ, ովքեր զգում են այդ պայմանագրի վտանգավորությունը' ահազանգում են, բայց նրանց ձայնը լսելի չէ: Տեղին է ասել. լինել հայրենասեր կամ հայրենասիրություն խաղալ, սրանք բոլորովին իրարից տարբեր կատեգորիաներ են: Ավելի խիստ կարելի է ասել, բայց խնայում եմ: Պարզից էլ պարզ է, որ այդ պայմանագրում նշված 80միլ$-ից իրենց բաժինն ունեն այն դեմքերը , ովքեր կողմ են "Հիլլի" թվայնացման գործարքին' ուղղակի նրանք դեռ բացահայտված չեն եւ գործում են ստվերում: Այլապես նման հիմարություն թույլ չէր տա ոչ մի հայրենասեր մարդ, էլ չեմ ասում մտավորականը: Մեր երկիրը դարձել է անգլուխ մի մարմին. ոչ մշակույթի նախարարի խոսքերն են լսելի, ոչ Գարեգին Չուգասզյանի, ոչ Դավիթ Հովհաննեսի, ոչ էլ այն նվիրյալների, ովքեր բավական թանկ գներով ձեռք են բերել մեր մասունքները ու նվիրել մատենադարանին...արդյոք այդ բարերարներից կարծիք հարցվե՞լ է, իհարկե` ոչ: Այո, գիտակից մարդու համար շատ թանկ են մեր անցյալի կենդանի վկայությունները' Մատենադարանի ձեռագիր մատյանները: 
    Եվ կապված "Հիլլի' թվայնացման հետ` խնդիրը պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, քանզի ձեռագրերը ողջ ազգի` դարերից մեզ հասած հարստությունն են: Այլապես կամաց -կամաց մենք մեր եղածի տերը չենք լինելու: Ինչու՞ այս հարցի շուրջ չեն հնչում Վեհափառի, երկրի նախագահի, վարչապետի, կամ արտաքին գործոց նախարարի գնահատականները... Հետաքրքիր է նաեւ նորընտիր Ազգային ժողովի կեցվածքն այս հարցում. արդյոք նրա՞նք էլ կողմ կքվիարկեն այս թալանին: Ի՞նչ է, անտեր երկիր է դարձել ու շունը տիրոջը չի՞ ճանաչում: Աջ ձեռքը չի՞ իմանում , թե ձախն ի՞նչ է անում: Իմ խորին համոզմամբ, այս հարցը համահայկական խնդիր է ու ողջ ազգի հանրաքվեի արդյունքը թույլ կտա միայն թույլատրե՞լ "Հիլլին" թվայնացնել մեր ազգային հարստությունները, թե՞ կգտնվեն ազգային բարերարներ ու թույլ չեն տա օտար կազմակերպությանն օգտվել մեր մշակույթը յուրացնելու ոտնձգությունից: Մի բան շատ պարզ է, եթե "Հիլլն" օգուտ չունենա այս գործարքի մեջ, ոչ թե 80միլ.$ , այլ անգամ 1միլ $ իր կապիտալը քամուն չի տա. ուղղակի խորը վերլուծել է հարկավոր ու հայրենասիրաբար մոտենալ այս հույժ կարեւոր հարցին: 
    Հարգելի նախարար 
    Ես ունեի ձեզ ուղղվելիք ոչ պակաս ազգապահպան հարց ու առաջարկ կապված հայապահպանման հարցի հետ` սփյուռքում, բայց Մատենադարանի մեր հոգեւոր մատյանների թվայնացման "Հիլլի" ստեղծած քաոսն ավելի առաջնային եմ համարում, իսկ իմ հարցը կմնա ուրիշ առիթով: Թեեւ գրեցի "Ազգ"-ին, բայց այդպես էլ արձականք չստացա, երեւի նկատել է, որ այդքան էլ կարեւոր չէ ազգապահպանումը' այն էլ սփյուռքում: 
    Հարգանքներով' ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ 
    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԻՑ
    ====================

    Սոնա Արշունեցի, Բրյուսել, sona_arshuneci@yahoo.fr, 2007-09-26
    Խոստովանեմ. բոլոր դեպքերում հարգում էի մտավորական Տեր-Պետրոսյանին, Ձեր լռության մեջ էր Ձեր մեծությունը,բայց ընդհատակից Ձեր հրապարակ գալը իմ միջից հօդս ցնդեցրեց հարգանքի այդ կաթիլը:
    Այսօր որ ազգը թափառական է դարձել, դրա հեղինակը հենց դուք եք, ժողովրդին աղքատության դուռը հասցնելը, անարխիան, ամենաթողությունը, սպանությունները, ընտրություններ կեղծելը. թուրքի կիսատ թողած սպիտակ ջարդը ... Դուք իրագործեցիք: Այսօր Հայաստանից գաղթածների երեխաները օտար լեզվով են խոսում, օտար հարկի տակ են ծվարել, վաղը օտարի հողն են ծաղկեցնելու. Դուք խղճի խայթ զգու՞մ եք մեր` լքողներիս նկատմամբ: Դուք մի դրածո էիք, իսկ երկիրը ղեկավարում էին Վանոները, Վազգեն Սարգսյանները, Բ. Արարքցյաններըը, Արա Սահակյաններըը... Հիմա որ ուզում եք ժողովրդի աչքին թոզ փչել` «ժողովրդին այս վիճակից հանել», զարմանում եմ. Դուք այդ ժողովրդին արհամարհում էիք, հաղորդ չէի դառնում նրա դարդ ու ցավին: ՈՒրախանում էիք, որ լքում էինք երկիրը, ու ձեր հոգսը թեթեւանում էր, ժողովուրդը ծանր լուծ էր Ձեր ուսերին. ժողովուրդ, որ Ձեզ հավատացել էր, իր ձայնն էր տվել, իսկ Դուք հարկ չէիք համարում դուրս գալ, գոնե ժողովրդին ձեր ներկայությամբ երկու բառով հանգստացնել. համարձակություն չունեիք: Մոռացե՞լ եք, որ Դուք ասում էիք. «Անցումային ժամանակներ են, ես չեմ կարող, ասել, թե քանի տարի հետո է վիճակը փոխվելու, չեմ կարող խոստանալ», այս Ձե'ր խոսքերն են: Բայց բանից պարզվեց, որ հարցը անցումային շրջանը չէ, այլ միակ իրական անժխտելի փաստը Ձեր անկարողությունն էր երկիր կառավարելու, Դուք միայն ձեր անձն ու աթոռն էիք պաշտպանում Ձեր նախագահման տարիների ընթացքում: Զարմանալի է. միթե՞ այս տարիների (10) ընթացքում երկիր կառավարելու փորձ եք ձեռք բերել, կամ համարձակություն, որ կկարողանաք Ձեզ շրջապատող նոր վերաձեւավորված մաֆիային դիմակայել. կասկածում եմ, (արդեն Ձեր շուրջը պտտվողների մեջ տեսնում եմ նրանց դեմքերը) : Ձեզ շրջապատողներն ունենալով գերագույն նպատակ` գալ իշխանության, փորձում են այն իրագործել ձեր միջոցով: Նրանց լարած թակարդում եք հայտնվել: Լավ ծանր ու թեթեւ արեք. Ժողովրդին նոր փորձությունների մի տարեք, փառասիրությունով մի արաջնորդվեք: Լինել լավ մտավորական, կամ կարողանալ ճիշտ երկիր կառավարել, դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են: Ձեր մեջ ապրում է մտավորականը, որին հատուկ է համեստությունը, մարդկայնությունը, ենթարկվելու բնազդը... Մենք արդեն տեսել ենք. Դուք տանում էիք ձեր ենթակաների բոլոր կամայականությունները, սեփականաշնորհման քողի տակ երկրի ալան-թալանը, սպանությունները... այդ տարիներին դարձյալ ընդհատակում էիք, ժողովուրդը Ձեր ձայնը չէր լսում: Իսկ եթե երբեմն լսում էր դեպքից- դեպք, լոկ ապագայի նկատմամբ անհուսադրող խոսքեր: Ի ուրախություն Ձեզ Հայաստանը դատարկվեց. դուրս եկանք մի օտարություն, որ ոչ լեզու գիտեինք հաղորդակից դառնալու, ոչ էլ տանիք` մեր գլխավերեւում: Դուրս եկանք մի դաժան օտարություն` հազար ու մի փորձություններով լի, դուրս եկանք, որ փրկենք մնացած մեր հարազատներին, ինչպես Դուք էիք ակնկալում:
    Ի՞նչ է, կարծում եք ժողովուրդը հիշողության կորստով է տառապում` երբեք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի` «ինչ որ ցանես, այն կհնձես»:

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐԱՎԵ՞Լ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ- Աննա Իսրայելյան 
    "Առավոտ"(29-06-2007թ) 
    ----------------------------------------------------------------------------------- 
    Կարծում եմ հոդվածում կան հետաքրքիր մտքեր իմ կողմից առաջ քաշված . 
    ծանոթացեք. 
    ՔՆՆԱՐԿՈՒՄ - ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ 
    ----------------- 
    ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 
    Այս բոլոր թերացումները գալիս է նրանից, որ մենք չունենք իրական արհեստավարժ դիվանագետներ, և այդ մեր բաց կողմը անմիջապես օգտագործում է թուրքը: Եվրախորհուրդ գնացող մեր պատգամավորները չունեն բավական պնդաճակատություն, որ անընդհատ հնչեցնեն նոր Ջուղայի խաչքարերի հիմնահատակ ոչնչացումը, ինչպես նաև մեր եկեղեցիների հիմնահատակ անհետացումը Թուրքիայում: Այս թվում նաև Նախիջևանի հայաթափումը դեռ սովետների ժամանակներից և որ նույն ճակատագիրն էր սպասվում Ղարաբաղցուն: Նախիջևանի մասին մեր դիվանագետները ծպտուն չեն հանում: Թուրքը ի սկզբանե լինելով լավ դիվանագետ , առաջինը ինքն է հնչեցնում և կարողանում է ջրից չոր դուրս գալ. Փաստը Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու վերանորոգումն էր, որ աշխարհին ցույց տվեց, որ հայկական եկեղեցի է նորոգում, բայց նա հենց էնպես փող չէր դնի եկեղեցին նորոգելու. միտքը թանգարան դարձնելն էր և իր տուրիզմը խթանելը:Այն կարծիքն է ստեղծվում, որ մեր պատգամավորները օր են մաշեցնում Եվրախորհրդում, իսկ Ազրբեջանցին աշխատում է."Ինչքան սուտ,այնքան լավ" այս կարգախոսով: Իսկ ո՞վ է նրանց լռեցնելու. հայ պատգամավորը՞. այս լռելյան ֆոնի վրա դեռ արդյունքնե՞ր ենք սպասում:Երևի հույսնները դրել են օտար դիվանագետների վրա է խոսելու, հնչեցնելու, պահանջելու պարտականությունը: Երևի հենց այստեղ է որ պետք է հնչեցվի մեծ խոսքի գիտակ Ջիվանու խոսքերը. - Խելքի՜ աշեցեք... Չմոռանանք նաև մեր պապերից եկած այս մարգարեական խոսքերը. -Ով հույսն ուրիշի վրա է դնում' հացը ցամաք է ուտում: Այս մարգարեական խոսքերը հենց էնպես չեն ասված, դա մեր ազգային թերությունն է, որի պտուղները քաղում ենք այսօր: Այսքանը պահի էմոցիայի տակ: Իսկ հիմա վերլուծենք ու խորը ուսումնասիրենք և ինչու՞ չէ ջրի երես հանենք, մեր բոլոր տարացքների' Արևմտյան Հայաստանի նվիրատվությունը Թուրքիային, մեր Արցախ աշխարհի ու Նախիջևանի բռնակցումը Ազրբեջանին... բոլոր այս թալանը կատարվել է Սովետական Ռուսատանի կողմից ու հիմա կրավորական կեցվածք ընդունած ձեռքերը լվացել մի կողմ է քաշվել ու որպես դիտորդ հեռվից նայում է թե ինչպես է հայը ճիգ գործադրում լուծելու այս Գորդիան հանգույցը: Մենք պետք է մեր տարածքների թալանի անենագլխավոր պատասխանատունից' Ռուսաստանից պահանջենք, որ բացվեն Ռուսական արխիվները ու լույս սփռվեն բոլոր պայմանագրերի վրա և չեղյալ համարվեն, քանզի մեր անկախացումով ու Սովետական կարգերի փլուզումով, ավտոմատ կերպով այդ բոլոր փաստաթղթերը ուժը կորցրած են համարվում' անվավեր, քանզի այդ պայմանագրերը ստորագրել են սովետական իշխանության պաշտոնյաները, իսկ այսօրվա Ռուսաստանը իրավահաջորդն է Սովետական Ռուսաստանի: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, եթե 92 տարի առաջ Օսմանյան կայսերության օրոք կատարված տարածքային թալանի ու ցեղասպանության համար պահանջում ենք պատասխանատվություն կրել ներկայիս Թուրքական կառավարությունից, ինչու՞ չենք մտածում, որ ներկայիս Ռուսաստանը ժառանգորդն է Սովետական Միության ու պատասխանատուն, ինչպես նաև գլխավոր դերակատարը մեր' Հայկական տարացքների թալանի: Այս բոլոր փաստաթղթերի տակ ռուսական ստորագրություններ են: Մեր տարածքները տնօրինել են ռուսները: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխն ու բանալին մեր Հայկական հարցի: Ա´յ, այստեղ է կաղում մեր դիվանագիտությունը, թե՞ չեն ուզում տրորել ռուսի թաթը: Գորդիան հանգույցի լուծման միակ բանալին է,որ արծաթե սկուտեղի վրա հրամցնում եմ մեր դիվանագետներին: Այդ մասին բազմիցս եմ գրել: Ցանկալի է, որ այս թեմայի շուրջ հնչեին կարծիքներ: 


    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 445 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2017