Суббота, 21.04.2018, 18:43
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » Հրապարակախոսական հոդվածներ

    ՆՈՐ ՆԱՄԱԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ

    Բաց նամակ Վազգեն Սարգսյանին

       Նախ ասեմ, որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից, ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս: Հավատացած եմ, որ տեղյակ եք և դեռ ավելին... Միայն կցանկանայի նամակս ընթերցեիք մինչև վերջ, որը ձեզ գուցե խորհելու առիթ տար:
         Մեր ծանոթությունը կայացավ 1989թ-ի երկրորդ կեսին: Ինչպես ինձ թվաց, դուք ուրախությամբ իմացաք, որ ես Սամվելի քույրն եմ: Եվ ընդամենը 2-3 ամիս հետո դուք մեր հանդեպ դրսևորում էիք ոչ հարգալից վերաբերմունք: Պատճառն այն էր, որ մենք՝ լինելով ԱԻՄ անդամ, «հանդգնել» էինք միտինգիում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին: Խոսքս Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ, տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին է: Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը: Եվ դուք՝ անձամբ ինքներդ, սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն, որը վայել էր միայն ստախոս, բամբասկոտ և խառնակիչ կնոջ (խոսքս Լայերթին ձեր կողմից հաղորդածների մասին է): Հետո ես տեսա, որ «Անկախության բանակ» -ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Բազմաթիվ անգամներ ի սկզբանե առաջարկվել էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ, և միշտ էլ մերժվել էր տղաների կողմից:
         Իսկ ովքե՞ր էին նրանք` սկսած Սամվելից և վերջացրած վերջին մարտիկով: Դրանք այն տղաներն էին, որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկներին ամրացրած` իրենց կյանքն էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում, մինչդեռ դուք, այդ ժամանակ, Ազատության հրապարակումոտքերի տակ գցած պատառոտում էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը: Նրանք մարտիկներ էին, որոնք հենց անձամբ ձեր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ՝ Երասխում: Ես էլ, թողած տանը 7-ամյա դստերս, 2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ, մահացու գնդակների տակ զինամթերք էի հասցնում նրանց մինչև լուսաբաց: Մինչդեռ դուք ինքներդ և ձեր ընկերները անցել էիք «կաբինետային» հրամանատարության: Այո, հպարտությամբ եմ գրում այս բոլորը, որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար: Մեր ընտանիքից մասնակցում էինք չորսս, որովհետև այդ ոգով էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս, որի հոր՝ դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն էր հոսում մեր երակներում:
         Վերջապես, Վայքի կռվից հետո սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը: Ո՞ւր էիք դուք այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք հաշտեցնելու թշնամացած 2 խմբավորումներին, մանավանդ որ, ինչպես լսել եմ, բավականին մտերիմ էիք լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ: Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու էր այդ վիճակը: Մեր զենքը, որ միշտ գործել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր հայի դեմ, և ոչ թե սպանելու դիմացինին, այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար: Եվ այդ բոլորը հրաշալի առիթ էր` տապալելու և վարկաբեկելու մեզ, որովհետև մենք չէինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը: Անվիճելի ճշմարտություն է, երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով` դա իսկական բռնակալություն է: Իսկ դուք սկսեցիք այդպես: Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ, և կավելանան դեռ շատերը: Խեղկատակություն է թվում ամնիստիայի անցկացումը, որովհետև ազատվածների փոխարեն, լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը: Եթե դատելու լինենք մեր, կամ՝ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած «հանցագործություններով», ուրեմն հանցագործների այդ շարքը պետք է գլխավորեն հենց ձեր կազմակերպության անդամները, որոնք, 1988թ-ից սկսած, մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները, հենց ձեր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը, մինչև այսօր էլ «Երկրապահ» կոչվող ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից խլած անասունները և՜ մեզ մոտ, և՜ Արցախում: Ավտոմեքենաների մեծ մասը գողացվել, վաճառվել և օրինականացվել է ձեր կազմակերպության անդամների կողմից, օդանավակայանի զենքերը, որոնք մի քանի օր շարունակ խնդրում էին վերադարձնել, գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից, Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը, կատարվել էր նորից ձեր դրոշի տակ «կռվող» տղաների կողմից, և այսպես կարելի է երկար թվարկել: Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում` հարվածն ուղղելով միայն մի՜ կողմ՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» - սկզբունքով: Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921 թվականի գործը, և «բանդա» եք համարում նրանց, ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ, ճիշտ այնպես, ինչպես կարմիրները՝ սպիտակներին: Ձեր շարքերում կան որոշ խելացի մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով: Սակայն դուք և ձեր նման մի քանիսը, պատահականություն եք ձեր գրաված դիրքերում: Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը», թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում, այսօր հաշվետու են ձեզ: Սա շատ զավեշտական է, և հենց այդտեղից է բխում չարիքը: Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չէք: Այս իրողությանը հանգեցի վերջնականապես, երբ լսեցի, որ Գերագույն խորհրդի վրա կատարված կրակոցները դուք բարդում եք ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ: Կարող եմ ձեզ տեղեկացնել, եթե «չգիտեք» մինչ այժմ, որ դուք բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց: Սակայն նման մի քայլ կատարողը, ով էլ որ լինի նա և ինչի համար էլ որ կատարած լինի, արժանի է ծանր պատժի, քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ և անազնիվ մարդկանց: Դուք շատ լավ գիտեք, որ Սամվելից հետո տղաները կլսեին ինձ, ուրեմն պետք է քաջ գիտենայիք, որ ես, համենայնդեպս թույլ չէի տա, որ նույն օրը առավոտյան Մոսկվայից տրվող «120 րոպե» հաղորդման ժամանակ մեզ «բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով: Եթե տրամաբանորեն դատելու լինենք, այդ կրակոցները ավելի շուտ ուղղված պետք է լինեին այն տան ու մարդկանց վրա, ովքեր հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, հենց դատախազության դռան մոտից առևանգել էին հորս: Սակայն ես դեմ էի նույնիսկ դրան, էլ ուր մնաց Գերագույն խորհրդի շենքի պատերին կրակելու անմիտ քայլին: Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել, բոլոր զենքերը վաղուց հավաքված էին: Ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա է: Կազմակերպիչները չեն մտածել, որ այդ նույն ժամանակ մենք Արտաշատում միտինգ ենք անցկացնում, քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել էի տվել նույն օրը` ժամը 13-ին, այսինքն` կրակոցներից 2 ժամ առաջ, որը, բնականաբար, նախատեսել ու հաշվարկել չէին կարող պրովոկացիան կազմակերպողները: Ես կասեի, որ դա նույն ձեռքի գործն է, որը Երասխում գնդակահարեց Մովսեսին, հետո Կիրովի սովխոզցի Պարգևին, հետո՝ Գեղազնիկին ու Վիտյային և Նոյեմբերյանում կռվող ՀԱԲ-ի Գդլյանին ու նրա նմաններին... Ներեցեք, բայց ինչ-որ մեծ ջանքեր եմ տեսնում ձեր կողմից, այդ դեպքը հատկապե՜ս մեզ վերագրելու համար: Ինձ թվում է, որ հատկապես ի՜նքդ շատ կցանկանայիր, որ դա իրոք մեր կողմից կատարված լիներ...
         Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում, որ ձերբակալվում են միայն մե՜ր ջոկատի մարտիկները` անկախ կատարած կամ՝ չկատարած հանցանքից, որովհետև ձերբակալվածների մեջ կան մարդիկ, որոնք ոչ մի հանցանք չեն կատարել: Եթե Ադրբեջանին պատկանող մեկ վագոնի «թալանման», վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և շատերը ոչ մի կապ չունենք, չնայած մեղադրվում ենք նաև դրանում՝ ըստ ձեզ՝ «եղբայրական Ադրբեջանին» նյութական վնաս պատճառելու համար, ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները, որոնք ոչ միայն իրոք մասնակցել են ադրբեջանական այդ վագոնի «թալանին», այլև գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը: Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ, քանի որ Սամվելի ջոկատից չեն: Չմտածեք, որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին: ՈՉ: Պարզապես մեր հանդեպ իրագործվող դիտավորությունն է հարցը: Հորս առևանգելուց, մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո, տեղափոխելով նրան Սոչի, այնտեղ են բաց թողել այնքան մեծ չարիքների, սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝ ՀՀՇ-ի զինված ջոկատ ներկայացող լանջազատցի սրիկաները, որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածելով շարժմանն ու նրա նվիրյալ մարտիկներին` մինչ օրս վայելում են իրենց ազատությունն ու ձեր հովանավորությունը: «Ուժն է ծնում իրավունք»,- ասել է Նժդեհը, և ես չեմ ցանկանում մտածել, որ այս իմաստուն խոսքերն են ձեր ամենաթողության խթանիչը հանդիսանում: Սակայն առ այսօր դա է իրականությունը, քանզի շրջանում տիրող վիճակի, նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես «ձայն բարբառո հանապատի»:
         Եվ հենց այս բոլորն է, Վազգեն, որ վաղ թե ուշ, մի մեծ հարցական դարձած` դրվելու է հատկապես քո, քո զավակների և թոռների առջև: Մի օր, եթե ոչ ես՝ քեզ, ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա, թե ի՞նչն էր պատճառը, որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից: Եվ ինչ էլ լինի պատասխանը՝ արդարացում չի գտնի, քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին...
         Այսօր դուք կգնաք տուն, ոմանք կվայելեն զավակների սերն ու քնքշանքը, իսկ մեր զավակները, իմ դուստրը, գուցե շատ երկար սպասեն այդ օրվան: Եվ այստեղ «լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու զորավար Անդրանիկի խոսքերը. «երբ գլուխդ բարձին կդնես քնանալու, մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին, ով էլ որ լինի նա...»:
    Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ ես, կյանքում եղա շատ, չափազանց ազնիվ, պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ, և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք ինձ տեսավ հենց այդպիսին: Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը, ճակատագիր ու պատմություն է մեր սերունդների համար: Այս առումով, ես շատ հպարտ եմ ու հանգիստ, մինչդեռ դուք, ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:
         Դուք մեզ դարձրեցիք ձեր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ: Մենք՝ ազգային ողբերգության հերթական զոհերն ենք, ձե՜ր ստեղծած ողբերգության, և ապագայի համար, ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին, որովհետև՝ դու՜ք, մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք...
    Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ,

    ՊԱԿ-ի նախկին կալանավոր 04.12.1990թ.» 
       

            "Ազգ"-ի 17- "Նամակ դերբենդից" նամակը կարդալով, մարդ մտովին տեղափոխվում է Ստալինյան ժամանակները, երբ մեր հայ մատնիչների մեղքով քանի՜, քանի՜ հայ մտավորականներ գնդակահարվեցին ու բանտարկվեցին. Չարենց, Թոթովենց, Բակունց, Մահարի, քանիսը աքսորվեցին հեռավոր սիբիրի տայգաները : 
    Ժողովուրդը մի լավ խոսք ունի. "Ծառի որդն եթե իրենից չլինի, ծառը հազար տարի կապրի" Ինչ ունենք չունենք տվել ենք ռուսին, հիմա էլ մեր Ղարաբաղյան պատերազմի մասնակից' կամավոր ազատամարտիկին հանձնեք ռուսին: Եվ ընդհանրապես էս ի՞նչ է կատարվում  Հայաստանում. ազգը պառակտող այս ինչ քաղաքականություն են որդեգրել Հայաստանյան  իրավապաշտպան մարմինները. (եթե իհարկե կարելի է այդպես կոչել)  ձերբակալում են ժ. Սֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Վահան Ահրոնյանին... Ի՞նչ իրավունքով են մարդկանց ամիսներ շարունակ փակել ՊԱԿ-ի նկուղներում... _Պետական հեղաշրջման փո՞րձ. _ Հետո էլ Եվրոպայի աչքերին թոզ են փչում, թե Հայաստանում խոսքի ազատություն կա.

    Ծիծաղելի է, Ո՞վ իրավունք ունի սասանել մեր իշխանավորների հանգիստը, երբ նրանց աթոռներին վտանգ է սպառնում, թեկուզ հեռակա կարգով: Հիմա էլ Դերբենդից կամավոր մեկնած Ղարաբաղյան պատերազմին իր մասնակցությունը բերած Անդրեյ Աբրահամյանցին չի կարողանում պաշտպանել: Պետությու՞ն ենք, թե ուղակի անկախություն բառը ինքնախաբկանք է: 
    Ռուսաստանը այս էլ քանի տարի է Բրիտանիայից պահանջում է Զակաևին, Բերեզովսկուն, բայց փոխարենը միշտ մերժում ու վերջն էլ տեսա՞ք թե ինչ եղավ. (եթե հետևում եք նորություններին)Իսկ մեր ազգը դեռ չի ձերբազատվել հպատակ լինելու բարդույթից. դառն է, բայց իրողություն: 
         Երբ կրտսեր Ալիևը համարյա 1միլիարդ դոլլարի է հասցրել իր ռազմական բյուջեն ու անընդհատ 
    հոխորտում է պատերազմով. ի՞նչ երաշխիքներ կան հարատև խաղաղության. իհարկե' ոչ մի: 
    ՈՒ մեր «խելոքե իրավապահները, որ իբր թե անկախ են « իրականում միայ թղթի վրաե ու չեն ենթարկվում նախագահին ու կառավարությանն. Իրենց հարց տվե՞լ են, թե այս ֆոնի վրա, երբ ազատամարտիկին ամիսներով կալանում են պետական հեղաշրջման կասկածով, կրկնում եմ. միայն կասկածի համար. նրանք երաշխավորու՞մ են Աստված մի արասցե եթե պատերազմ սկսվի ո՞վ է պաշտպանելու մեր հողը. Աղվան Հոսեփյանի տղա՞ն, թե՞ Քոչարյանի, կամ թե... 
    Կարծեմ նամակագրի' ՀՄԱՅԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑԻ հնչեցրած խոսքերը գոնե ձեզ պետք է սթափեցնի.«Եթե ադրբեջանցիները նորից հարձակվեն Ղարաբաղի վրա, ես որպես կամավոր չեմ գնա կռվելուե Այս տհաճ պատմություններից շատ շատերը հիասթափության, հուսախաբության պահեր ապրեցին: 
    ՍԹԱՓՎԵՔ, քանի հայի միջից իսպառ արմատախիլ չեք արել հայրենասիրական ոգին: 
    ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼԻՑ 

    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Добавил: Anna (10.07.2009)
    Просмотров: 311 | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2018