Пятница, 19.04.2024, 18:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог статей | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ [140]
Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին [0]
Հայրենասիրական անաստեղծություններ [0]
Խոհափիլիսոփայական բանաստեղծություններ [0]
Սիրային բանաստեղծություններ [0]
Հիշողություններ [0]
Հրապարակախոսական հոդվածներ [11]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 47
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » Статьи » ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

    В категории материалов: 140
    Показано материалов: 31-40
    Страницы: « 1 2 3 4 5 6 ... 13 14 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам

    Երազներս եմ թաղել հեռվում,
    Շրջում մոլոր, օտարոտի,
    Հազար մուրազ սրտիս խորքում
    Գուցե մնա հավե՜րժ թերի.
    ՈՒ՞ր շպրտեց բախտն այս անգութ
    Հայի բախը հավերժ թափառ,
    Մի հարվածով գրվեց անփույթ
    ճակատագիրը մեր այսքա՜ն դառ.
    Դարձել ենք մենք իսկը գնչու
    Ցուպը ձեռքին դեգերող,
    Ախր խելոք ազգ ենք ինչու՞
    Միտքն է սիրտս կեղեքող.
    Պատասխանն այս է դաժան 
    Թող աշխարհն իմանա.
    Արգանդում է թուրքը գազան 
    Խեղդել ճիչը հայ մանկան.
    Քշել, հանել մեզ մեր բնից,
    Տնից-տեղից, հող ու ջրից,
    Որ մենք ձուլվենք, ոչնչանանք,
    Մեր հողերին տեր չդառնանք:
    Բավ չէ ՞ մնանք այսքան ծարավ,
    Այսքան հեռու մեր հողերից,
    Համբերությունս իսպա´ռ հատավ,
    Սիրտս մաշվեց ծով կարոտից:
      * * *
    Գիտե´մ, մի օր կմեկտեղվենք,
    Մենք' հայերս ողջ աշխարհի,
    Եռագույնը կծածանենք
    Սուրբ գագաթին Արարատի:
    2004թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 530 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Մտքեր իմ բացե´ք դռները գոցված,
    Հորդե´ք, հեղեղվե´ք խենթ ու վարարած.
    Սրբե´ք ձեր ճամփից աղբն այս կուտակված
    Թող որ զուլալվի ջուրը ճահճոտված, 
    Որ չմնան իղձերս անկատար,
    Մտքերս շղթայված ու փակ
    Թղթին հանձնեցի արցունքներն իմ տաք,
    Ինձ մնաց դատարկ ցավ ու տառապանք. 
    Շա՜տ փնտրեցի սրտիս սփոփանք.
    Արդարություն, խիղճ ու հավատանք,
    Ա´յս է երնկավորիս միակ բաղձանք,
    Որ չլինեն երբեք դավեր, անարգանք: 
    Դերասան են դարձել մարդիկ.
    Կյանքն է դարձել դառը խաբկանք
    Հանուն շահի ու աթոռի
    Կորցրել են դեմք, պատկառանք: 
    Սիրտս է խռով այս աշխարհից,
    Մարդկանց վարքից' ծախու, դաժան
    Չի տարբերվում մարդը գայլից.
    Դիմակներն է միայն բաժան: 
    ԲՐՅՈՒՍԵԼ 

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 534 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Երբ մոմի պես մի oր ես հանգչեմ,
    ՈՒ դառնամ մի բուռ հողն իմ հայրենի,
    Ցանեք մոխիրս մեր սար ու արտին,
    Թող հողն հայրենի իմ սիրուց բերրի 
    Ցանեք իմ արդար սերմերն ամենուր
    Փույթ չի թե անժամ կյանքից հեռանամ,
    Կճախրի հոգիս դրախտ եդեմում,
    Ես այնտեղ կրկին կկենդանանամ. 
    Վեր կհամբարձվեմ, կծիածանվեմ
    Ցոլքերով իմ տաք' ինչպես մանանա.
    Սեր ու բարություն վերից կանձրևեմ
    ՈՒ կիջնեմ Մշո դաշտերի վրա:
    2005թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 452 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    ճամփեքին ընկած
    Ձեր շիրիմները
    Թող գարնան ծաղկած
    Վարդերով ծածկվեն.
    Անհետ ու անհուշ
    Գերեզմանները
    Թող սերունդների
    Սրտերում այրվեն.
    Այրվեն ու ծխան
    Ամեն մեկիս մեջ,
    Որպես հավիտյան
    Ծխացող փյունիկ...
    Չէ՞ որ այդպիսի
    Եղեռն աշխարհում
    Ո´չ մի ազգություն
    Չէր տեսել. մարդիկ:
    1989 Արտաշատ
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 559 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Դեռ չի անցել հարյուր տարի.
    Հարյուր գարուն դեռ չի անցել
    Մեր սուգը սև սրտներիս մեջ,  
    Մեր ժպիտը մնաց թերրի.
    Հե՜յ, որտեղ ես  
    Մեծն Շիրազ
    Դե հիմա քո աչքերը բաց
    Տե՜ս, լուսաշող այս մեծ դարում
    Թուրքն արնախում,
    Սումգաիթում
    Դարասկզբի կիսատ թողած
    Հայոց ջարդն է շարունակում,
    ՈՒ առանց մի պատկառանքի
    Ասես ի լուր ողջ աշխարհի,
    Ազգն այդ վայրի ու տմարդի
    Հանդգնում է  
    Առևանգել ու սպանել,
    Բռնաբարել կանանց հայոց
    ՈՒ հայ մարդու խանդը շարժել...
      * * *
    Դե բա´վ է լռենք
    Արթնացի´ր Դավիթ.
    Նստիր դու նորից Քուռկիկ Ջալալին,
    Կապիր քո մեջքին քո Թուր Կեծակին,
    Որ ելնենք մարտի
    Հայոց զոհերի ու մեր նամուսի
    Վրեժը լուծենք...
    Արթնացի´ր, Դավիթ.
    Արթնացե´ք, Բոլոր քաջեր հայածին.
    Դու´ք, Անդրանիկի
    Կտրիչ զինվորներ,
    Վարդան զորավար,
    Քաջ ֆիդայիններ...
    Էլ բա´վ է քնեք,
    Ժամն է հատուցման
    Արթնացե´ք, կազմենք մի հուժկու բանակ
    Դու´ք մարտը վարեք,  
    Եվ տեսնենք արդար ու սուրբ
    Դատաստան
     Որ ելնենք անհաս մեր սարը Մասիս,
    ՈՒ չքնաղ լեռան  
    Ձյունե գագաթին,
    Խմենք կենացը պապերիս:
    1988թ Արտաշատ
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 500 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Մեկ-մեկ ինձ-ինձ միտք եմ անում.
    Այ՞ս է վերջը մեր փուչ կյանքի.
    Ազգս է մեռնում օտար հողում
    Ձուլվում այլոց բյուր ազգերի.
    Նմանվել եմ այն թղսկանին,  
    Որ ձագերին շուրջն հավաքած
    Դեգերում է մայրամուտին,
    Ծով կարոտը սրտում թառած.
    Գնա´նք, հայեր, թող հողը մեր
    Մեր գալուստից հավերժ ցնծա
    ՈՒ Մասիսի սիրտն էլ ծեր
    Մեր ջերմությամբ թող ջերմանա:
    2003թ Բրյուսել


    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 467 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Արև, փշերդ ես ամուր բռնած
    Չգիտեմ, թե դու ինձ ու՞ր ես տանում.
    Օտար երկրում սիրտս կոտրված
    Միակ մտերիմ դու ես իմ սրտում
    Արև, ես էլ մենակ եմ քեզ պես.
    Թող որ գրկեմ շեկ վարսերը քո հուր
    Օտար երկրում իմ կյանքն ու հույսն ես,
    Սիրտս մի թողնի անտեր ու թափուր.
    Արև. սպասիր, քեզ հետ եմ գալիս,
    Հողիս կարոտից սիրտս է լալիս.
    Այստեղ չհանգչեմ իմ մայրամուտիս,
    Գեթ այգաբացիդ ես քեզ հետ լինեմ
    Արև շողերդ որ գիրկս առնեմ
    Տանեմ շողերդ շաղեմ ամենուր
    Uառած սրտերին տամ կրակ ու հուր.
    Իմ Մասիս սարին շողերդ շաղեմ,  
    Որ նրա սրտի խոր ձյունը հալեմ.
    Ա´րև, դարձիր ինձ տեր ու ուղեցույց,
    Փարվիր ինձ, մտնեմ ես քո տաքուկ ծոց,
    Գնանք միասին երկիրն իմ հայոց:
    2003թ. Բրյուսել
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 452 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Հոգնած ու լքված ինքս ինձանից,
    Քայլում եմ մոլոր օտար երկրում.
    Հուսախաբ, անմիտ, անիմաստ կյանքից,
    Ես իմ ծնունդն եմ անվերջ անիծում 

    Ասես թե լինեմ արմատից պոկված,
    ՈՒ դեն շպրտված մի վայրի ծաղիկ.
    Իմ հող ու ջրի բույրին կարոտած,
    Մեռնում եմ իզուր, փրկեցե´ք մարդիք 

    Ինձ տարե՜ք, տարե՜ք տնկեք մեր այգում
    Հողից հայրենի, զեփյուռից անուշ
    Շուրթերիս կիջնի անեղծ մի եղյամ
    Սրսփուն ցողն այդ բալասան ու բույժ
    Նորից կբուրեմ ու կշողշողամ
    Ինձ փրկե´ք մարդիկ,
    Որ չմահանամ ...
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 567 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Անի´, կգամ մի օր ուխտի
    Մայր տաճարում մոմեր վառեմ.
    Որ քո ամեն ավեր քարի
    Իմ արցունքով նրանց շաղեմ.
    Մատաղ անեմ մայր տաճարում,
    Պատերիդ տակ խունկ խնկարկեմ,
    Հազար ու մի եկեղեցուդ  
    Ավեր փառքը գեթ վայելեմ:
    Արդյոք ո՞վ էր մեզ անիծել,
    Հեռվից կարոտ առնենք միմյանց
    Անգամ քարն է լեզու առել
    Խոսում փառքը մեր նախնյաց.
    Դարեր ի վեր ասպատակվեց.
    Էլ սելջուկ թուրք, էլ պարսիկ...
    Բայց ոչ ոք քեզ գեթ չտիրեց.
    Հզոր էիր, անառիկ
    Այսօր, երբ դու ավերվել ես,
    Թալանվել ես ահավոր,
    Թեկուզ ավեր էլ գերող ես,
    Նույնքան գեղ ու թևավոր:
    Անի´, մի օր երբ աշխարհում
    Արդարություն թևածի,
    Հեռվից կգան որդիներդ
    ՈՒ շունչ կտան քարերիդ.
    Միայն հոգով ուժեղ լինենք
    Կգա մի օր օրն այդ լույս
    Աստված մեծն է, ե´կ հավատանք
    ՈՒ աղոթենք լիահույս...
    2003թ Բրյուսել

    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 525 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Ինչու՞ են քեզ
    Այդքան տանջում
    Սրի քաշում
    Ազգ իմ խելոք
    ՈՒ խելացի.
    Քանզի փոքր ես,
    Փոքր ու մեծ ես,
    Որ ծնել ես  
    Նարեկացի,
    Որ դու ունես
    Սարն Արարատ
    Հավերժական
    Ձյունե գագաթ
    ՈՒ հպարտ ես
    Մեր սարի պես.
     Չես սիրում դու  
    Ստորանալ,
    Քեզ ապտակող  
    Ձեռքն համբուրել
    Կամ թե ծնկել
    Ոտքերի տակ.
    Դու շիփ -շիտակ
    Մեր բարդու պես
    Բարձրանում ես
    Երկինքն անհաս.
    Չես խոնարհվում  
    Ո´չ մեկի դեմ,
    Թե մեռնում ես'
    Մեռնում կանգնած
    1997թ Արտաշատ
    ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ | Просмотров: 510 | Добавил: Anna | Дата: 29.07.2009 | Комментарии (0)

    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2024