Воскресенье, 20.05.2018, 12:55
Приветствую Вас Гость | RSS
Главная | Регистрация | Вход
Меню сайта
Категории раздела
Հրապարակախոսական հոդվածներ [8]
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Июль 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Мой сайт
    Главная » 2009 » Июль » 9 » Սոնա Արշունեցի - Բրյուսել
    Սոնա Արշունեցի - Բրյուսել
    15:46
          Նախ խորին շնորհակալություն եմ հայտնում "ԱԶԳ"-ին, որն ընթերցողին հնարավորություն է տալիս անմիջական կապ հաստատել մեր պետական այրերի հետ: 
    Երկար տարիներ ապրելով Եվրոպայում հույժ կարեւոր եմ համարում աճող սերնդի հայապահպանման հարցը։ Այսօր, երբ անկախությունից ի վեր շատ ընտանիքներ կամա, թե ակամա հայտնվեցին սփյուռքում, ինչու՞ հմուտ, բանիմաց մանկավարժների չհրավիրել, որպեսզի գոնե շաբաթական 2 օր' շաբաթ, կիրակի 1 ժամյա դասընթացներ անցկացվեն հեռուստացույցով, որ սփյուռքում աճող սերունդը գոնե տառաճանաչ դառնա, հայերեն գրել կարդալ կարողանա: Հաճախ ենք արտահայտվում, որ ազգին որպես ազգ պահողը լեզուն է, հայ գիրը: 
    Մեր մայրենին այսօր մեռնում է, սփյուռքում. օտար լեզուն հաղթական մտնում է հայ ընտանիք: Խոսքերս կուզեի ընդունեիք որպես ահազանգ ու հրավիրեիք հմուտ մասնագետներ, որոնք օգտվելով այսօրվա զարգացած հեռուստատեսության հնարավորություններից, կկարողանան գեղարվեստորեն ու դյուրին մատուցել մեր մայրենին, որպեսզի Մեսրոպյան լեզուն հավերժ գոյատեւի' որտեղ էլ ապրելիս լինենք: Հարկ է, որ հաճախ հնչի եթերում մեր մեծերի հայրենասիրական պոեզիան' ասմունքողների կատարմամբ, հնչեն ֆիդայական երգեր, ցուցադրվեն հայկական ֆիլմեր..., որ օտար ափերում ապրող մանուկը հայ մեծանա, չձուլվի: 
    Սփյուռքում ապրող համարյա ամեն հայ ընտանիք օգտվում է Հ1- ի հաղորդումներից, որ մատուցվում են ոչ արեստավարժ հաղորդավարների կողմից, մի տեսակ տնավարի, ժարգոնային, անճաշակ: Այդ դեռ բոլորը չէ. Ինչքա՞ն կարելի է դիտել օրվա մեջ երկու անգամ հեռարձակվող ֆրանսիական կինոնկարը, որը կարող է մի ամսում մի քանի անգամ կրկնվել, ամեն օր "Հայլուրից" հետո դիտել "Ռուբիկոն", կամ "Թեժ տասնյակ" մեր < աստղերի> կատարմամբ։ Բա «աստղաձուլարանի կնքահայրի» տառախաղը, որ կարծես փորձում է հոգեբանի օգնությամբ «աստղերին» նոր փայլ հաղորդել։ Ինչպիսի աբսուրդ: 
    Իսկ "32 ատամի" տափակ ու տհաճ հումորնե՞րը: "Օտար խաղերի" մասին չեմ ուզում խոսել, քանի որ ընդամենը 15 րոպե է ընդհանուր տեւողությունը, հավանաբար նկատի ունենալով Ֆելիքսի սահմանափակ բառապաշն ու մտահորիզոնը: 
    Բայց չի կարելի չխոստովանել, որ սերիալների հարցում Հ1-ը բավականին հաջողության է հասել, քանի որ 3 ժամ շարունակ կարողանում է մարդկանց գամել էկրանի առջեւ: Մեղք ենք, էլ կուլ չի գնում, չի մարսվում: Խոստովանեմ, որ մեկ-մեկ, շատ թե քիչ հետաքրքիր թեմաներ լինում են, բայց, ցավոք, ժամանակն է սահմանափակ ու խոսքը կիսատ, միտքն անավարտ, հաղորդավարը շտապում է զգուշացնել,- 
    - Մեր ժամանակն ավարտված է: 
         Ինձ տանջում է մի հարց եւս՝ պարոն Հարությունյան, ակնկալում եմ ձեր պատասխանը Հրանտ Դինքի մահվան հաջորդող օրերի տոնական տրամադրության, ուրախ երաժշտության, "Շալախոների", որ ժամեր շարունակ թեւածում էին եթերում,,,, 
    Ինչու՞ չփոխվեցին ծրագրերը, ինչու՞ եթերում չհնչեց սգո մեղեդի, ինչու՞.. 
    Դուք ձեզ մեղավոր չէ՞ք զգում, որ թերացել եք ձեր կառավարած Հ1-ի արբանյակային հեռարձակվող ծրագրերի վերահսկման գործում ու մեզ մատուցվում է խոտան, այլապես ինչպե՞ս հասկանալ. միթե՞ դարձել ենք այնքան էժան ու անզգա ազգ, որ անգամ չենք կարողում արժանվույնս սգալ մեր նահատակի մահը։ Զավեշտական է, բայց դառը իրողություն. 
    ***

    ՀԱՐԳԱԵԺԱՆ ՊԱՐՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ 

    Այսօր, երբ մեր քաղաքական գործիչներն ընկած աթոռի կռիվ են տալիս, հետին պլան է մղվում մեր ազգային բազում խնդիրները, որոնք ավելի առաջնային են, քան ընտրարշավի ժամանակ հավաքներում հնչեցվող բոլոր աներևակաելի խոստումները միասին: Մեր արտաքին դիվանագիտությունը շատ է կաղում, չունենք հստակ ազգային ծրագիր, չունենք այն մարմինը, որը 
    կկորդինացնի ազգի առաջ ծառացած հույժ կարևոր խնդիրները: Ցեղասպանություն ապրած մեր ազգի համար բավարար չեն "Հայ-դատի" տքնաջան աշխատանքներից մեծ արդյունքներ ակնկալել, քանի չի ստեղծվել մի մարմին, որն ինչպես սփյուրքում, այնպես էլ Հայաստանում ազգային խնդիրների վեր հանման համար իր վրա կվերցնի բոլոր ազգային խնդիրների պատասխանատվությունը: Կենտրոն, 
    որտեղից պետք է հրահանգներ ստանան այն անհատներն ու կազմակերպություններն,  ովքեր ի զորու են պայքարելու, և միայն այդ պարագայում մենք կակնկալենք արդյունք: Այլապես ստացվում է Կռիլովի հայտնի առակի պատմությունը. ամեն մեկը ձգում է, ձգտում, բայց սայլը տեղից չի շարժվում: Որպեսզի առարկայական լինի իմ ակնարկած կենտրոնի ստեղծման կարևորությունը, 
    ասեմ' երբ 2004-ին Բուդապեշտում գլխատվեց Գուրգեն Մարգարյանը, ոչ մի միջազգային բարձր ատյաններում չարձագանքվեց, մենք մեր մեջ եռացինք ու հանգստացանք, երբ Նոր Ջուղայի մեր հազարամյա Խաչքարերը հիմնահատակ հողին հավասարեցվեց, այնքան թույլ էր բարձրաձայնվում, որ արձագանքն էլ համարժեք եղավ. ՅՈՒՆԵՍԿՈՆ հարկ չհամարեց առճակատման գնալ Ազրբեջանին ու արձանագրել իրողությունը: Եվս մի նոր փաստ կապված Հրանտ Դինքի հետ կապված. բորբոքվեցինք ու դաժան լռություն... 
    Իսկ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությու՞նը, կարծես համաշխարհային հանրությանը մեր իսկ անմտածված, անհարգի մասնակցությամբ փաստենք, որ այն եղել է ոչ հայկական ու մենք էլ համակերպվում ենք մի նոր եղեռնի' մշակույթային: Արծաթե սկուտեղի վրա հրամցրեցինք մեր թշնամուն, որ խթանի իր տուրիզմը: Զավեշտի հասնող մի իրողություն, որի հետ համակերպվելը այդքան էլ դյուրին չէ. մենք կուլ տվեցինք թուրքի խայծը. ինչու՞ Միջազգային բարձր ամբիոններից չի հնչեցվում իրողությունն ինչպես հարկն է, իսկ թուրքը նման «հնարավորությունըե ձռքից բաց չէր թողնի: Թուրքն օգտվում է մեր լռությունից ու մեր ազգային հիվանդությունից' այն է աշխարհին ցույց տալ քաղաքակիրթ, համեստ, իսկ մեր փոխարեն օտարները՞ պետք է բարձրաձայնեն:
    Հարգարժան պարոն Մանուկյան, խորամուղ եղեք իմ բարձրացրած հարցի շուրջ ու եղեք այն բջիջը, որից կսերվի ողջ ազգը: Եղեք հիմնադիրը այդ կենտրոնի, ինչպես "Ղարաբաղ" կոմիտեի դեպքում: Հավատացած եմ' Դուք ի զորու եք: 
    Շատ հարցեր են կուտակված, ցանկալի կլիներ արձագանկեյիք իմ նամակին: 
    Ահա իմ հասցեն -sona_arshuneci@yahoo.fr 
    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ' ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼԻՑ 


    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ 
    ( Բաց նամակ) 
    ----------------------------------------------------------------------- 
    Պարոն Բազեյան կփորձեմ լրացնել իմ լավ հայրենակցի' Նուբար  Ասլանյանի բաց թողած մի շատ կարևոր մեջբերում: Բոլորովին վերջերս հեռուստատեսությամբ Արթուր Բախտամյանի "Հինգերորդ անիվի" հյուրն էին "Արդարություն" դաշինքից Գրիգոր Հարությունյանն ու ՀՀԴ-ից Արմեն Ռուստամյանը, որտեղ քննարկվում էր երկքաղաքացիության հարցը: Դեռ խորհրդարանում ընդդիմությունն ձեռնպահ մնաց այս հույժ կարևոր հարցի քվիարկությանը մասնակցելուց ու ամենուր մի ցավոտ հարց դրվեց շրջանառության մեջ, որ մենք լքել ենք հայրենիքը ու մեր կաշվի վրա չենք զգացել մթի ու ցրտի դաժան տարիները: Ոչ, սիրելիներս մենք' շատերս այդ տարիներին հայրենիքում էինք, ձեզ հետ, ու այդ վիճակից դուրս գալու համար ամենամեծ արտագաղթը սկսվեց 1996-ից ու լքողները լքում էին, որ Հայաստանում  իրենց հարազատներին սատար կանգնեն, որ սովի չմատնվեն: Հետո մի դառն իրողություն ևս. լքողներից շատ-շատերը մոռանալով, հաշվի չառնելով որ ունեն բարձրագույն կրթություն, կատարում են իրենց համար պատիվ չբերող ամեն մի պատահած գործ, միայն թե կարողանան հարազատներին գումար հասցնեն: ի՞նչ է կարծում եք թե սփյուռքում այդ դոլլարները փողոցու՞մ են ցանված: Սփյուռքին կթու կովի տեղ դնող, մեր բախտի համար վիճարկող Գրիգոր  Հարությունյանները, որ ստանալով ժողովրդի քվեն ու ժողովրդի համար մատը-  մատին չտալով գրպանում են պատգամավորին հասանելիք բավական մեծ գումարները, այդ գումարից արդյո՞ք որևե բարեգործություն կատարած կան, խոսքս չի վերաբերվում ընտրությունից -ընտրություն այն փշրանքներին, որ բաժանվում են կարիքավորներին, նրանց ձայներն գնելու ակնկալիքով, որ նորից խեղճ ժողովրդին թալանեն, իրենց դիրքն ու աթոռը, բիզնեսը չկոցնեն: 
    Այդ նախընտրական կաշառքներն են, որ իրոք բանիմաց ու ազնիվ մեր հայրենացիցներին'  Պարույր Հայրիկյանին, Լյուդմիլա Հարությունյանին, Սեյրան Ավագյանին... շատ-շատերին անհասանելի են դարձրել խորհրդարան մուտք գործել մարդիկ, որոնք արժանապատիվ են ու նրանց ներկայությունը միայն կզարդարեր խորհրդարանը: Արմեն Ռուստամյանի մեկնաբանություններն երկքաղաքացիության հարցին, նորից ու նորից բերեց ինձ այն համոզման, որ ՀՀԴ-ն է, որ իրապես մտահոգ է ազգի ճակատագրով: Իսկ ինչ մնում է մեզ' լքողներիս որևէ պաշտոն ակնկալել ու քվիարկել, ասեմ, սփյուռքում ապրող լինի հայաստանցի, թե...' 
    միևնույնն է, ավելի շատ է մտահոգ հայրենիքի ճակատագրով, քան դուք' ազգային ժողովում կոճակ սեղմողներդ: Դուք էլ գիտեք, թե ինչու՞ ձեզ ձեռք չի տալիս, որ մենք քվիարկենք, այդ կեղծ կանխատեսումներն ու խանդը գալիս է նրանից, որ թերևս միայն դուք կառավարեք ընտրական դաշտը ու սփյուռքից որևէ խելացի, շնորհալի հանկարծ ղեկավար պաշտոն չգրավի ու դուք խաղից 
    դուրս վիճակում հայտնվեք, քանզի մենք չենք կաշառվում ու ավելի իրատես ենք մեր ընտրության հարցում, մեզ ավելի շատ է հետաքրքրում թե ո՞վ կլինի ազգային ժողովում նստած օրենքներ ընդունող անձը. մենք հեռվից ավելի լավ ենք տեսնում ձեր իրական դեմքը, ու համոզված ենք, որ ընտրապայքարը ոչ թե գաղափարական է,  կամ հանուն Ղարաբաղի, "Հայ դատի", այլ միայն ու միայն սեփական գրպանի: Ահա թե ինչու՞ չեք կամենում մեզ' <լքողներիս> հավասար իրավունքներ տալ: ՈՒզում եմ օգտագործել Աղասի Այվազյանի խորիմաստ խոսքերը " Հայի ու հայի մեջ տարբերություն չդնենք", այլապես ձեր այդ անբարյացկամ կեցվածքով ես կասեի կանխամտածված շրջանառության մեջ եք մտցրել Ղարաբաղցի, Ջավաղքցի, Եվրոպացի... օտարելու համար սփյուռքն ու Հայաստանը, որ կարողանաք ձեր ազդեցությունն ու իշխանությունն ամրապնդել ու կառավարելի դարձնել ձեր օգնությամբ  հետզհետե դատարկվող Հայաստանի նվազ ընտրազանգվածին : Բավ է դիմություն ու ընդդիմություն խաղաք:  
    Ձեր այդ խարդավանքներից տուժողը խեղճ ու կրակ ժողովուրդն է ու մեր ազգային բազում խնդիրները, որը իրական նվիրյալների կարիքը շատ ունի լինի դա սփյուռքցի, թե Հայաստանցի, այլապես Ազատության հրապարակում միտինգներ հրավիրելով, մարդկանց կեղծ խոստումներ տալով այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ձեր չափից ավել ընդդիմադիր կեցվացքով միայն ու միայն քարոզում եք հայության պառակտում, թշնամանք. ամոթ է անբարոյական...
    Կներեք, պարոն Բազեյան, որ իմ մեջ կուտակաված զայրութը ներկայացրեցի Ձեր կայքէջում, սա Հայաստանը լքողներիս բողոքի ձայնն է, որ ապրում ենք օտար ափերում հայրենիքի կարոտը մեր սրտում ու հարկադրված ենք մեր խաչը տանել, քանզի մեծ պատասխանատվություն ենք կրում մեր ուսերին մեր հարազատների, բարեկամների և ողջ ազգի առջև , անտեսելով սեփական զավակների, թոռների հայապահպանման, ուծացման վտանգն ու այս երկքաղաքացիության խտրական օրենքներն ավելի են վանելու աճող սերնդին հայրենիքից, որը հետագայում ճակատագրական է դառնալու Հայաստանի համար: 
     
    Իմ խնդրանքը Պարոն Ավետիքյանին, որ իմ այս "Բաց նամակը" հայտնվեր "Ազգ"-ի էջերում, որպեսզի մեր քաղաքական այրերը երբ երկքաղաքացիության մասին օրենքներ են ընդունում, թող մութ ու ցուրտ տարիները չշահարկեն ու իրենց զոհի դերում չկարծեն, երբ իրական զոհը մենք ենք, մենք, որ օտար ափերում քամուն ենք տալիս մեր թանկ օրերը, ինչպես ավազում կորած մարգարիտ: 
    Կանխավ շնորհակալություն 

    ***

    - ՀԱՐԳԱՐԺԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
    Ասեմ, որ մեծ համակրանք եմ տածում Ձեր անձի նկատմամբ դեռեւս այն տարիներից, երբ Խորհրդային միության պառլամենտի անդամ էիք, ու մեր ազգային խնդիրները ներկայացնելու համար Ձեր բոցաշունչ ելույթներով կարողանում էիք հավասարակշռությունից հանել Գորբաչովին եւ ոչ միայն ... 
    Այսօր էլ պետք են մեր ժողովրդին Ձեր խելացի, կշռադատված մտքերը, այո', արժանապատիվ Հայաստան կերտելու ճանապարհին: Ցավով ու ափսոսանքով եմ նկատում, որ ըստ արժանվույնս չեն գնահատվում մեր այն հայրենակիցները, ովքեր ի զորու են իրենց մտավոր կարողությամբ ու նվիրվածությամբ օգտակար լինել մեր ազգի առաջ ծառացած խնդիրների լուծմանը: Խորհրդարան են թափանցում մարդիկ, որոնց միայն աթոռ ու դիրք է հարկավոր սեփական բիզնեսը պաշտպանելու համար: Մեր ժողովրդի մոտ դեռ չի հասունացել ազգի շահը սեփական շահից զատելու գաղափարը, այլապես ի՞նչ բացատրություն ունի այն իրողությունը, որ Դուք, Հենրիկ Իգիթյանը, Սեյրան Ավագյանը, Պարույր Հայրիկյանը ... եւ էլի ու էլի շատ արժանավորներ չեն ներկայացված խորհրդարանում: Ավելին ասեմ. Պարույր Հայրիկյանն իր կյանքի ծաղկուն տարիներն անցկացրեց խորհրդային կալանավայրերում հանուն մեր ազգային գաղափարների. ինչու՞ դարձանք այդքան երախտամոռ ազգ, որ չգնահատեցինք նրա զոհաբերությունը: Մարդ, որն իր քաղաքական հասուն փորձառությամբ իր նպաստն էր բերելու մեր անկախ պետականության կերտմանը: Շուտով, երբ մեկնարկելու են խորհրդարանական ընտրությունները, դարձյալ մտավախություն ունեմ, որ դեռ պատրաստ չէ մեր ժողովուրդը ճիշտ, անկողմնակալ ընտրություն կատարելու, ու նորից խորհրդարան են թափանցելու կիսագրագետ հեղինակություններ, որոնց այնքան էլ չեն հետաքրքրում ինչպես ժողովրդի կեցությունը, այնպես էլ մեր ազգային խնդիրները: 
    Հարգելի Լյուդմիլա Հարությունյան, ես ունեմ Ձեզ ուղված երկու հարց. 
    1. Անկախությունից ի վեր ես փնտրում եմ իմ հարցերի պատասխանները. 
    Եթե մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների կատարած ոճրագործության պատասխանատուն, ինչու՞ նույնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ադրբեջանին մեր տարածքների բռանկցման ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նվիրատվության համար: Միթե՞ ռուսական արխիվներում չեն պահպանվում համապատասխան փաստաթղթեր, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում վեր հանելու հույժ կարեւոր մի իրողություն, որ լույս կսփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրա: 
    2. Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, եթե այո` Ձեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում: 
    ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ' ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ - ԲՐՅՈՒՍԵԼ

    - Շնորհակալ եմ առաջին հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղվա արդիական խնդիրներից մեկն է:1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաեւ` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երեւանից չխոսվեց այն պատճառով, որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լավացնել հարաբերությունը Թուրքիայի հետ եւ միգուցե Հայաստանը դուրս բերել շրջափակումից:Չեմ ուզում խորանալ` ճիշտ էր դա, թե սխալ, բայց Վ. Համբարձումյանի այդ քայլը Հայաստանում իշխանության կողմից ընկալվել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրանա, եւ այո, Ղարաբաղի հարցի լուծումից հետո մենք հնարավորություն կունենանք խոսելու եւ այդ հարցերի մասին: Ցավոք սրտի` հայոց պատմությունը դեռ մարսված չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետությունները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է հաջորդ սերունդներին: 
    Իսկ մեր կուսակցության մասնակցության հարցին ի պատասխան ասեմ, որ դեռ ամբողջականացված չէ մասնակցության հարցը, եւ` ո՞ր ուժի հետ, ինչպես՞. մենք ժամանակ ունենք, շարունակում ենք մտորել այդ հարցի շուրջ:
    Категория: Հրապարակախոսական հոդվածներ | Просмотров: 2939 | Добавил: Anna | Рейтинг: 0.0/0 |
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Бесплатный хостинг uCozCopyright MyCorp © 2018